Օրվա լրահոսը
FACEBOOK-Ը ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱՍԱՆՋԻՆ
Facebook սոցիալական ցանցը պատասխանել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, որը Facebook-ն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ գործիքը լրտեսության համար»: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Forbes-ը: Ըստ աղբյուրի, սոցցանցի ներկայացուցիչը չափազանցություն է համարել Ասանջի այն մեղադրանքները, թե իբր օգտատերերի տվյալները փոխանցվում են հատուկ ծառայություններին: «Մենք չենք արձագանքում ճնշմանը, մենք պատասխանում ենք դատավարությանը»,- ասել է
Մինսկը փակում է անկախ թերթերը
Բելառուսի տեղեկատվության նախարարությունը նախաձեռնել է երկու խոշոր ոչ պետական հասարակական-քաղաքական թերթերի՝ «Նաշա Նիվա»-ի ու «Նարոդնայա վոլյա»-ի փակման գործընթաց: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ հիշյալ թերթերը սպառել են պաշտոնական զգուշացումների լիմիտն ու ենթակա են լիկվիդացման՝ համաձայն ԶԼՄ-ների մասին համապատասխան օրենքի: Բելառուսի տնտեսական գերագույն դատարանը բելառուսական նախարարության հայցի հիման վրա այդ գործով դատաքննությունը կսկսի մայիսի 11-ին: Թերթերի
ԿՈԼՈՐԱԴՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԵՆ ՎՃԱՐԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ «ԳԼԽԱԳԻՆԸ»
Կոլորադոյի բնակիչ Գերի Ֆոլքները (նկարում), որը Պակիստանում Օսամա բեն Լադենին «որսալու» անհաջող փորձեր էր արել, ամերիկյան իշխանություններից պահանջել է իրեն վճարել «թիվ մեկ ահաբեկչի» գլխի համար խոստացված պարգեւի մի մասը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Fox news-ը: Ֆոլքները, որը մի քանի անգամ Պակիստան էր մեկնել «Ալ-Քաիդայի» առաջնորդին գտնելու ու սպանելու մտադրությամբ, 2011թ. մայիսի 2-ի
«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԴՊՐՈՑԸ»
ԿԳ նախարարությունում երեկ տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը եւ «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները վերաբերում են կրթությանը, մասնավորապես դպրոցին:
Կոռուպցիայից մինչեւ քաղաքական կամք
Կամ դրանց մեկնաբանությունները՝ ըստ ՀՀ վարչապետի Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր ԵՊՀ ուսանողներին: Նա համալսարանականների հետ քննարկեց կրթական տարաբնույթ խնդիրներին վերաբերող հարցեր, փաստեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել արդյունավետ, եթե հասարակությունը հաշտվում է դրա դրսեւորումների հետ. «Օրինակ, եթե բուհում գոյություն ունի կոռուպցիա, դա նշանակում է, որ դրանում ներքաշված են նաեւ ուսանողները,
ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐ ԵՎ ԱՆՍՊԱՌ ՏԵՂԵՐ
Այս տարվա դիմորդների թիվը շուրջ 17 անգամ պակաս է՝ նրանց համար բուհերում հատկացված տեղերի թվից Երեկ կայացած ասուլիսի ընթացքում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն անդրադարձավ այս տարվա միասնական պետական քննությունների հետ կապված մանրամասներին: Այս տարի, ՀՀ պետական բուհերից բացի, մասնավոր բուհերի ընդունելությունը եւս կկազմակերպվի միասնական համակարգով: Այդ պատճառով
ԳՊԿ-ի հերթական անբարոյականությունը
Կամ համարժեք քայլերի ժամանակը Հանրապետության մամուլը ողողված է հիմնարկների գիտխորհուրդների եւ առաջատար գիտնականների բողոքներով՝ ԳՊԿ-ի կողմից անցկացվող փորձագիտության հակագիտական եւ խմբակային բնույթի մասին: Ուստի չեմ ցանկանում խոսել այն մասին, որ ԳՊԿ-ն արհամարհելով ներկայացված թեմաների վերաբերյալ հիմնարկների գիտխորհուրդների երաշխավորական կարծիքները, ոչ մասնագետների է վստահում առանց գրախոսականի գնահատել թեմաները եւ խմբակային շահերից ելնելով՝ մերժում է «օտարների» աշխատանքները:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի՝ շատ արդյունքի կբերի»: Ավետարան ըստ Հովհաննու (12.21-26) Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ի գործիչները խոսում են նախընտրական ցուցակներում գործարարների թվի շեշտակի նվազման մասին: Դրա մասին խոսեցին նախ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ վերջերս խոսեցին նաեւ
ՎԱՍՆ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՆԴԻ
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում ստեղծվել է «Լուսաձորի կոոպերատիվ խոհանոց, անվտանգ սնունդ» ընկերությունը, որը օգնելու է գյուղացիներին՝ տեղում հաց թխել, բանջարեղենն ու միրգը տեղում ցածր գներով մանրէազերծել, հնարավոր է լինելու արեւային եղանակով չիր պատրաստել: Կոոպերատիվը կունենա նաեւ սառնարանային տնտեսություն, կօգնի գյուղացուն բերքի համար նոր շուկաներ գտնել:
ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Հայաստանի հարավում գտնվող «Շիկահող» պետարգելոցում այս տարվա ընթացքում ապօրինի ծառահատման դեպք չի արձանագրվել: Ըստ «Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի, արդեն մի քանի տարի է, որ «Շիկահողում» ապօրինի անտառահատման դեպքեր չեն եղել: Ամեն տարի, հատկապես ձմռանը, արգելոցին հարակից գյուղերի բնակչությունը լուրջ խնդրի առաջ էր կանգնում՝ գյուղացիներին մի կողմից արգելվում էր օգտվել անտառից, մյուս կողմից էլ գյուղերը
ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Դեռեւս հունվարի 19-ին «Ով կամ ովքեր են hayreniq.ru-ն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ [email protected] էլեկտրոնային հասցեից «Խնդրում ենք հրապարակել» վերնագրով նամակ ստացանք, ուր «Գեղեցկություն հայկական ձեւով» ինչ-որ մրցույթի մամուլի անանուն քարտուղար տեղեկացնում էր, որ հayreniq.ru պորտալը մտադիր է այս տարվա գարնանը Մոսկվայում անցկացնել «Գեղեցկություն հայկական ձեւով» գեղեցկության մրցույթ՝ ազգությամբ հայ 18-25 տարեկան աղջիկների համար: Հայտարարությունը ուշագրավ
912-ից 250-ը, 250-ից 22-ը
Հայաստանի համայնքների մեծ մասը չունի տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, ունեցողների մի մասն էլ այն չի օգտագործում 1996 թվականին, երբ Հայաստանում ձեւավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը, ակնհայտ էր, որ տեղեկատվական համակարգ էր պետք՝ աշխատանքների ավտոմատացման, սպասարկման որակի բարձրացման եւ արդյունավետ ու թափանցիկ աշխատանք ունենալու համար: «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը հիշում է,
ՄԱՀԱՑԱՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՏԵՐ
Երկու ամիս առաջ՝ մարտի 4-ին «Կինը տանիքում. Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում՝ դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում» հրապարակմամբ ներկայացրել ենք Նոյեմբերյանի նախկին հյուրանոցի տանիքում միայնակ ապրող Լուսյա Խաչատրյանի տխուր կյանքը: Լ. Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Երեկ, ժամը 07.30-ին ստացված տեղեկության համաձայն, դեղորայքային թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժենյա Ամոյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ԶԱՆԳ՝ ԾԱՌԻՑ
Մայիսի 3-ին, ժամը 21.24-ին քաղաքացի Ս. Հարությունյանը ահազանգել է, որ ինքը Երեւանի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը եւ ինքնուրույն չի կարող իջնել: Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երեւան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Հարությունյանը:
ՊԱՏԱՆԻՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի տարածքում հայտնաբերվել է հոսանքահարված պատանու դիակ: Դեպքի վայրում պարզվել է, որ բարձր լարման էլեկտրական մալուխից (10000 վոլտ) հոսանքահարվել է Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ՝ 16-ամյա Վազգեն Թադեւոսյանը:
ԴԻԱԿ՝ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ
Մայիսի 3-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղի ջրամբարում հայտնաբերվել է քաղաքացու դիակ: Փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Ալվարդ Բաբասյանի դին:
ԽԱՆՈՒԹԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երեւանյան խճուղու թիվ 14 հասցեում գտնվող խանութ-սրահում: Արվել է Ս. Մարտիրոսյանին պատկանող խանութ-սրահի գույքը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ խանութ-սրահի աշխատակից, 29-ամյա Արման Սարգսյանը ստացել է դեմքի եւ վերին վերջույթների այրվածքներ եւ տեղափոխվել Երեւանի այրվածքաբանության կենտրոն:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑԸ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել նախկինում դատապարտված՝ 43-ամյա Արկադի Ա.-ին: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները նույն տան ննջասենյակից հայտնաբերել են 5 գրամ կանեփանման զանգված: Կատարվում է հետաքննություն:
ԾԱԽՎԱԾ ԳԱՌՆԱՆԳՂԻՆ ՏԱՐԱՆ «ԲԱԺԻՆ»՝ ԳԱԶԱՆԱՆՈՑ
Ապրիլի 22-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են ստացվել, որ Բերդի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գ.-ն ս/թ մարտին ինտերնետային կայքերից մեկում 500 ԱՄՆ դոլարով արծիվ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տվել: Կատարված քննությամբ պարզվել է, որ Մհեր Գ.-ն ս/թ մարտի սկզբին Բերդ քաղաքին հարակից «Ջաբուռի քար» հանդամասում որսացել է «Կարմիր գրքում» հաշվառված գառնանգղ թռչուն՝ պետությանը
ՓԱՐԱՔԱՐԻ ԽՈՐՏԿԱՐԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի խորտկարանում առաջացած պայթյունի հետեւանքով մի երիտասարդ վնասվածքներ է ստացել: Փարաքար գյուղի խորտկարանում շաուրմայի պատրաստման սարքից գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով առաջացած պայթյունից 29-ամյա Արման Ս.-ն վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հ. ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա Ելիզավետա Բ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է Հ. Քոչարի փողոցում վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 3-ին 25-ամյա Իշխան Մ.-ն «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Հ. Քոչարի փողոցի սկզբնամասում՝ «Հայաստան» հանրախանութի մոտ, վրաերթի է ենթարկել
ԸՍՏ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
Մայիսի 3-4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրված գողության 24 դեպքից բացահայտվել է 17-ը, խուլիգանության 3 դեպքից՝ 2-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության՝ 3-ական եւ սպանության փորձի ու խարդախության՝ 1-ական դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 1-ը՝
Բանասիրության դոկտորի հայցը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը: Նա դատի է տվել Գրականության ինստիտուտին եւ պահանջում է, որպեսզի պատասխանող ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձվի 450 000 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքի դիմաց վճարում, ինչպես նաեւ դատական ծախսերը: Մ. Խաչատրյանը
ԾԽԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, nԲԱՅՑ ՕԳՏՎԵԼ Է
Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Նվարդ Տավարացյանի նախագահությամբ, լսեց Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի բնակիչ, մանկուց 2-րդ կարգի հաշմանդամ Սուրեն Թարվերդյանի բողոքը: Մինչ այդ վերաքննիչ դատարանում Սուրենը բացարկ էր հայտնել դատավոր Կարինե Հակոբյանին, որը ընդունվել էր ապրիլի 30-ին: Երեկ դատարան էր ներկայացել միայն Սուրենի մայրը՝ Կարինե Հարությունյանը, իսկ տեղի կադաստրի ներկայացուցիչը, նոտարը
«ՄԱԳՆԻՏՈՖՈՆՆ ԱՆՋԱՏՎԱ՞Ծ Է»
Երեկ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդապետյանի նախագահությամբ, սկսվեց ուսուցչուհի Ռոզա Մանասյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել «Արարատի» նախկին կիսապաշտպան, ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Ոստիկանությունը մերժել է քրգործ հարուցել,
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ
Արշակունյաց պողոտայի հետիոտնի անցումները չափազանց անհարմար են: Այս մասին պարբերաբար ահազանգում են քաղաքացիները: «Ջերմուկ գրուպ» ընկերության գրասենյակին հարակից կանգառի մոտ առկա է հետիոտնային անցում, որտեղ նաեւ մեքենաների երկկողմանի շրջադարձ է նախատեսված, սակայն, ինչպես դժգոհում են քաղաքացիները՝ այս անցումից անհնար է օգտվել, քանի որ մեքենաների համար չկա լուսակիր, որը կկարգավորի երթեւեկությունը: Այստեղի անցումից հաճախակի օգտվողները հավաստիացնում
Մտահոգությունը չի փարատել
Երեկ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով դեղ արտադրողների եւ ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Նշենք, որ դեղոլորտի մասնագետները խիստ մտահոգված են մեր երկրի դեղերի շուկան ազատականացնելու՝ ՀՀ կառավարության այս տարվա մարտի 10-ի որոշմամբ: «Առավոտն» իր 03.04.2011թ. «Մրցակցություն կեղծ դեղերի հաշվի՞ն» հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էր դեղշուկայի մասնագետների մտահոգությունները: Նրանք գտնում են, որ
Եթե չճշտեն՝ թոշակ չեն ստանա
Մեռած հոգիներին ցուցակներից մաքրում են Այս օրերին հարյուրավոր թոշակառուներ կրկին խնդիրների առաջ են կանգնել՝ տարածքային կենտրոններից ուղարկում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ճշտելու, թե ինչու նրանց տվյալների հետ կապված անճշտություններ կան: Երեկ այս առիթով ասուլիս էր հրավիրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա. «Կենսաթոշակառուների վճարման մայիս
ՉԵՆ ՏՎԵԼ, ԲԱՅՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ
«Հայջրմուղկոյուղին» համատարած դատի է տվել Սարագյուղի ջրազուրկ բնակիչներին, անգամ մեռածներին Աշոցքի տարածաշրջանի սահմանամերձ Սարագյուղը դատարկման վտանգի տակ է, այսօր գյուղում ապրում է հազիվ 100 մարդ: Գյուղապետ Յուրա Խչոյանի խոսքով, արդեն երկու տարի է՝ Սարագյուղում ոչ մի երեխա չի ծնվել, գյուղացիները նույնիսկ չեն հիշում, թե հարսանիք վերջին անգամ երբ է եղել: Բանն այն է, որ հեռավոր


















































