Օրվա լրահոսը
Փոքր ՀԷԿ-երը՝ պատուհա՞ս
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Սեւանի ավազանի փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ է սկսել, որի առաջին փուլում արդեն մտահոգիչ իրողություններ են ի հայտ եկել: Ըստ «Էկոլուրի», փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում՝ կապված գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, ՀԷԿ-երի մոտ գտնվող գյուղերի ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ: Փոքր ՀԷԿ-եր
ԳԵԴԻԿՅԱՆԻ «ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ»
Նոյեմբերի 27-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի մամլո ասուլիսը: Նա նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում՝ իր «Ոճրագործության բանակ» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։ Ասուլիսին կմասնակցեն նաեւ ֆիլմի դերակատարներ Արիան Ասկարիդը եւ Սերժ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, Հայաստան-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող, ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին Հայոց Լոռի աշխարհը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, պատմության, ազգային ինքնագիտակցության ձեւավորման ու զարգացման կարեւորագույն բնօրրաններից մեկը։ Լոռի աշխարհն իր տարածքային, քաղաքական ու հայ ազգային ինքնագիտակցության վերելքին է հասնում Տաշիր-Ձորագետի
ՓԱԿՎԵԼ ԷՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 35-ամյա Լ. Դավթյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր 7 տարեկան երեխայի հետ փակվել է բնակարանում: Ոստիկանների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Լ. Դավթյանը հանձնվել է հոգեբույժների խնամքին: Տուժած չի եղել:
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Երեկ Բագրատունյաց փողոցում բախվել են «Օպել» մակնիշի 20 ԼԼ 066 եւ «Սոֆիա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի Տ 6267 պետհամարանիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ են ստացել 50-ամյա Մ. Նստոյանը, 35-ամյա Ս. Ջեյրանյանը եւ 27-ամյա Վ. Սարգսյանը:
ՀՐԴԵՀԻՑ՝ ՄԱՀ
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհվում է Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքին հարակից տարածքը: Այրվել է վագոն-տնակը: Տնակում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 70-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:
«ԵՎՐՈՊԱ»-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ կալանավորվել է 59-ամյա Հենզել Առաքելյանը:Նա նոյեմբերի 19-ին գտնվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Եվրոպա» հյուրանոցում: Վեճի մեջ բռնվելով 35-ամյա Ռուբեն Այվազյանի հետ, նրան 3-րդ հարկի բացօթյա պատշգամբից հրել է ցած: Ռ. Այվազյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԵՐՈԻՆ՝ ՓՈՂԿԱՊԻ ՄԵՋ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ սուբոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ
ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում
ՀՀ քաղաքացի Մեսրոպ Բաղդասարյանը Վրաստանի իշխանությունների կողմից կալանավորվել է 4 ամիս առաջ: Բանաստեղծ Նորայր Բաղդասարյանի 31-ամյա որդին՝ Մեսրոպը, ներկայումս պահվում է Քութայիսի բանտում: 4 ամիսների ընթացքում հասցրել է ձեռք բերել ասթմա, սրտի անբավարարություն: Մեսրոպը 6 տարի առաջ գնացել էր Աբխազիա, ժամանակավոր բնակվում էր Նոր Աֆոն քաղաքում: Այս տարվա ընթացքում նա 9 անգամ օրինական ճանապարհով Աբխազիայից
ԿՈՎԿԱՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳԱԼԻՑԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Դատախազությունը «եկեղեցու թասիբին» կանգնեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց եկեղեցապատկան հողերի յուրացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը ինքնակամ օտարել էր իր տեղակալի՝ Գագիկ Մանուկյանի որդուն: Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՆՈՐՄԱԼ ՀՍԿԵԼ
«Դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես՝ ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում են ներմուծված ինվոյսային գները, եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն՝ շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- երեկ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան
ԹՈՇԱԿՆԵՐԻՑ ԼԱՎ ԼՈՒՐ ՉԱՍԱՑ
2010 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Թոշակառուներին այս «բարի լուրը» երեկ ավետել է սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Պարոն Խաչիկյանը արդարանալու համար թոշակառուներին հիշեցրել է, որ 2007-2008 թթ. կենսաթոշակները 2 անգամ բարձրացել են։ Ծառայության պետը քաղաքացիներին հանգստացրել է, որ սոցիալական ծախսերի այն մակարդակը, որը կար այս տարի, կպահպանվի նաեւ եկող տարի, այսինքն՝
«Մարդի ծեծած՝ վարդի ծեծած»
Հայ կանանցից շատերը գտնում են, որ ամուսնու ծեծը վարդի պես անուշ է Հայ տղամարդիկ կանանց ավելի հաճախ հոգեբանական բռնության են ենթարկում, քան՝ ֆիզիկական: Սակայն դա էլ մխիթարիչ չէ, քանի որ, մասնագետների վստահեցմամբ՝ մեր երկրում ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 50%-ը ենթարկվում է նաեւ սեռական բռնության, իսկ սեռական բռնության ենթարկվածների 100%-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության: ՄԱԿ-ի հայաստանյան
ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք
Որպեսզի ժամանակին բացահայտվեն ամուսինների գենետիկական անհամատեղելիությունն ու պտղին սպառնացող վիրուսները: Այն, որ հայերը սովորություն չունեն ժամանակին կամ պրոֆիլակտիկայի համար բժշկի դիմել, փաստում են մասնագետները: Բժիշկների կարծիքով, մենք իրենց ենք դիմում այն դեպքում, երբ «դանակն արդեն ոսկորին է հասնում»: Մասնագետների խոսքերով՝ բժշկին չդիմելու պատճառն ամենեւին էլ գումարի սղությունը չէ կամ էլ բժշկական ծառայությունների թանկ լինելը. հայերը
ՕՂԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԳԻՆՈՒՑ
Հայաստանում այս տարի ավելի քիչ են սկսել գինի ու կոնյակ խմել, քան նախորդ տարի: Այս տարվա 9 ամիսների տվյալներով, հանրապետությունում 10%-ով նվազել է գինու, 30%-ով՝ կոնյակի սպառումը: Երեկ հրավիրած ասուլիսում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ եթե մեր ազգաբնակչությունը շարունակի այսպես քիչ գինի ու կոնյակ խմել, տարեվերջին հանրապետությունում գինու սպառման ծավալների՝ 30%
Հարկ վճարելու համար կորցնում ենք տարեկան 958 ժամ
Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ «Price Waterhouse Coopers» աուդիտորական ընկերությունը հրապարակել են «Paying Taxes-2010» զեկույցը, որը ներկայացնում է 183 երկրներում հարկային համակարգի մատչելիության մակարդակը՝ տնտեսավարողների համար: «tert.am»-ի տեղեկացմամբ, ըստ զեկույցի, աշխարհում առավել դյուրին է հարկ վճարել Մալդիվներում, որտեղ միայն մեկ հարկատեսակ գոյություն ունի, եւ ընկերությունները գրեթե ժամանակ չեն կորցնում, քանի որ տարեկան մեկ անգամ
Ինտերնետի սակագինը իջեցվել է
«Առավոտի» նախորդ համարում հրապարակված «Հայաստանում ինտերնետը շատ թանկ է» հոդվածում անդրադարձել էինք մեր երկրում ինտերնետ կապի տրամադրման բարձր սակագներին: Մեզ հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հավաստիացրել էին, որ եթե 2 հիմնական մատակարարներ՝ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերությունները նվազեցնեն իրենց շահույթը, ապա ինտերնետի գինը կնվազի մոտ 40%-ով: Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը
«ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՎԵԼՈՒ»
Տնտեսագետ Արտյոմ Զաքարյանի կարծիքով, հիմա լավ ժամանակ է, որպեսզի բանկերը պայքարեն՝ վարկունակ հաճախորդներ գրավելու համար: Հայաստանյան բանկերի ներկայիս իրավիճակի եւ հետագա զարգացումների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության խնայողական բանկերի հիմնադրամի խորհրդատու Արտյոմ Զաքարյանի հետ: – Պարոն Զաքարյան, ի՞նչ վիճակում էր գտնվում Հայաստանի բանկային համակարգը նախաճգնաժամային ժամանակաշրջանում եւ ինչպե՞ս էր զարգանում վարկավորման գործընթացը: – Վերջին
«Արժանի եմ ծառայելու»
Ոչ թե Սամվել Ալեքսանյանն է Կորյուն Նահապետյանին դրդում պատգամավոր դառնալ, այլ իր սեփական ներքին համոզմունքը: Թեեւ դեկտեմբերի 6-ին թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններն առանձնակի հետաքրքրություն չեն առաջացնում՝ այն առումով, որ առաջինում ինքն իր հետ պայքարում հաղթելու է ՀՀԿ-ի հովանավորյալը, իսկ երկրորդում՝ ԲՀԿ-ի հովանավորյալը, այնուհանդերձ, «Առավոտը» որոշեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող
2013-ԻՆ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ու նաեւ այդ պատճառով մեր պատվիրակությունում կոալիցիայի ներկայացուցիչները չեն միանում այն նախաձեռնությանը, որը նպատակ ունի կանխել, որ ԵԽԽՎ-ն ղեկավարի թուրք պատվիրակը: Կոալիցիոն պատգամավորները չեն խոչընդոտի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Թուրքիայի պատվիրակի ընտրությանը: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբակցությունը, որի հերթն է առաջադրելու ԵԽԽՎ նախագահի թեկնածությունը՝ որոշել է 2010 թվականի հունվարին կայանալիք ընտրության ժամանակ այդ
ՀՄԱՅԱԿԻ «ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌԵՑ» ՈՒ ԳՆԱՑ
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ ինքնաբացարկի մասին հայտարարություն է տարածել: Իր այդ քայլը Կոստանյանն այսպես է հիմնավորում. «Բազմիցս հայտարարել եմ, որ պատգամավորի մանդատը ինձ համար ոչ այլ ինչ է, քան ժողովրդանպաստ հարցեր ԱԺ-ում բարձրացնելու հնարավորություն, մշակույթին, արվեստին, ինչպես նաեւ ընտրողներին հուզող այլ բնույթի խնդիրներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու եւ
ՀՅԴ-ն դժգոհ է մեր ռազմավարական դաշնակցից
Նախօրեին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր ասուլիսում, առանց մանրամասնելու, քննադատել ՌԴ-ին՝ նշելով. «Ռուսաստանի դերակատարությունը այսօր ես նկատում եմ որպես Հայաստանի համար շատ վտանգավոր թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ»: Իսկ երեկ էլ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, որը «Դուպլեքս» ակումբի հյուրն էր՝ բացեց փակագծերը,
«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահ է՝ «շրջանակային համաձայնագրի» մասին խոսակցությունները նշանակում են, որ շատ շուտով բանակցություններին կմասնակցի ԼՂՀ-ն: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Մյունխենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսեց պատերազմի մասին: Ալիեւի այս հայտարարությունը լուրջ չի ընդունում ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը, որը
«ՄԱՐՏԻ 1» ՉԻ՞ ԵՂԵԼ
Չեն եղել նաեւ զոհե՞ր Մոտ չորս ամիս անց կլրանա «Մարտի 1»-ի դեպքերի երկրորդ տարին: Անցած մեկուկես տարվա ընթացքում 10 զոհերի սպանության հանգամանքները այդպես էլ չբացահայտվեցին, եւ նրանց մահվան համար պատասխանատու ոստիկաններից որեւէ մեկը դատարանի առաջ չկանգնեց: 10 զոհերի մահվան հանգամանքների ու դրա համար պատասխանատու անձանց բացահայտմամբ ի պաշտոնե զբաղվող ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող
ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԸ
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՀՀ վարչական օրենսգրքի 123 հոդվածով պատասխանատվության են ենթարկում այն ավտոմեքենաների վարորդներին (տուգանելով 50 հազար դրամ), որոնց ավտոմեքենաները հերթական տեխզննությունը չեն անցել եւ դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը: «Առավոտի» տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն 7000 վարորդ է տուգանվել նշված հոդվածով: Նոյեմբերի 24-ին մենք ականատես եղանք,
Նոյեմբերի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԸ ՄԱՔՐՈՒՄ Է
«Հոգեւոր երգը մարդուն մաքրում է, այն լսելով՝ շփվում ես ավելի բարձր մատերիայի հետ: Այս երաժշտությունը մարդուն ուղղորդում է դեպի հավերժություն ու առ Աստված»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեւոր երաժշտության նոր ձայնասկավառակի հեղինակ, առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու խմբավար, երգչուհի (մեցցո-սոպրանո) Լիլիթ Գրիգորյանը: Հոգեւոր երաժշտություն նախընտրողները CD-ի միջոցով այսուհետեւ հնարավորություն ունեն վայելելու Գր. Նարեկացու, Ն. Շնորհալու,
Սպորտային մեքենա վարելը բարձրացնում է տեստոստերոնը
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ թանկարժեք մեքենաներ վարելիս տղամարդկանց տեստոստերոնի՝ արական հորմոնի մակարդակը բարձրանում է, իսկ հին մեքենաներ վարելիս՝ իջնում: Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 39 երիտասարդ տղամարդ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է 1 ժամ վարել նոր Porsche 911 Carrera մեքենան, իսկ այնուհետեւ եւս մեկ ժամ՝ ընտանեկան Toyota Camry մեքենան, արտադրված 16 տարի առաջ:
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Նյարդահոգեկան լարվածություն, անհանգստություն, տագնապ.այս ամենը բնորոշ է կալանավորված անձանց Ազատազրկման դատապարտված անձանց մասին խոսելիս անհրաժեշտ է նրանց բաժանել հիմնականում երկու խմբի. կալանավորված անձինք եւ դատապարտյալներ: Յուրաքանչյուր կալանավորված անձ, որի նկատմամբ դեռ չի կայացվել դատավճիռ եւ այն չի մտել օրինական ուժի մեջ, որպես կանոն, սպասում է ազատման, արդարացման դատավճռի՝ անկախ այն բանից, նա իրեն մեղավոր ճանաչո՞ւմ
ԳՐԱՖՖԻՏԻՆ՝ ՆՓԱԿ-ՈՒՄ
Նախնադարյան մարդիկ ժայռապատկերներ են արել, դրանցով զարդարել իրենց կացարանները, հետագայում էլ այս «ավանդույթը» շարունակվել է հարթ մակերեսների՝ պատերի, ցանկապատերի եւ այլնի վրա: Խոսքը գրաֆֆիտիի մասին է: Այն ժամանակակից արվեստի տեսակ է, ինքնուրույն ժանր, որն ինչ-որ առումով նպաստում է քաղաքային կյանքի կերպարի ամբողջացմանը: ՆՓԱԿ-ում երեկ բացված ցուցահանդեսը՝ «Քալիգրաֆիթի», այս թեմայով էր: Աշխարհի շատ քաղաքներում կան փողոցներ