Օրվա լրահոսը
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ ԵՄԵՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Եմենի իշխանություններն ու ընդդիմությունը երեկ պատրաստվում էին մեկնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Էր-Ռիադ, ստորագրելու ճգնաժամից դուրս գալու մասին համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների ներկայացուցիչների կազմած համաձայնագրի նախագծով նախատեսվում է Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը՝ նրա անձեռնմխելիության պահպանմամբ: Համաձայն փաստաթղթի, Սալեհը պետք է թողնի պաշտոնը՝ ազգային համաձայնության կառավարության
ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ՆԱՏՕ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Մի քանի մարդ զոհվել եւ մի քանիսը վիրավորվել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի օդաչուի եւ Քաբուլի օդանավակայանում կոալիցիոն ուժերի զինվորների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Տեղի ունեցածի մանրամասները հայտնի չեն: Քաբուլում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ օդանավակայանում հրաձգություն է եղել, բայցեւ հրաժարվել է մանրամասներ հաղորդել: Աղբյուրի
ՏԻԲԵԹԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՒՆԻ
Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում դասավանդող իրավաբան Լոբսանգ Սանգայը ընտրվել է Տիբեթի վտարանդի կառավարության նոր ղեկավար: BBC-ի փոխանցմամբ, այդ պաշտոնում նրա թեկնածության օգտին են քվեարկել աշխարհի տիբեթցիների 55 տոկոսը: Նոր վարչապետի ընտրության մասին հայտարարվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դխարամսալա քաղաքում, որտեղ 1959թ.-ից ի վեր գործում է Տիբեթի վտարանդի կառավարությունը: Հիշեցնենք, որ մինչ այս՝ վտարանդի կառավարությունը գլխավորում
Ամերիկացի ու բրիտանացի նախարարները հակադարձել են Պուտինին
Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի բունկերը ՆԱՏՕ-ի ավիահարվածների «օրինական թիրախն է»: News.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Լիամ Ֆոքսը՝ Պենտագոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նախարարների խոսքով, օբյեկտները, որոնցից Քադդաֆին իրականացնում է իր զորքերի հրամանատարությունը, մնում են կոալիցիայի օդային գրոհների վտանգավորության ներքո: «Մենք այդ օբյեկտները հատուկ չենք պահում
Նոր նեղուց՝ Բոսֆորի ափերին
Ստամբուլի ջրանցք կոչվող նոր նեղուցը ի հայտ կգա 15 միլիոնանոց մեգապոլիսի՝ Ստամբուլի, Բոսֆորի ափերին: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա ասելով, ջրանցքը կանցնի Ստամբուլի եվրոպական հատվածով եւ կլինի 21-րդ դարի ամենախոշոր նախագծերից մեկը: Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարել է, թե այդ նախագծի իրացումը էականորեն կնվազեցնի աշխարհում ամենագերբեռնված Բոսֆորի ջրանցքի տրանսպորտային
ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇԱՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԴԱՄԱՍԿՈՍԻ ԾԱՅՐԱՄԱՍԸ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը լույս չորեքշաբթի գիշերը գրավել են երկրի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասը՝ այն դեպքում, երբ հակակառավարական ցույցերի էպիկենտրոնը հանդիսացող Դերաա քաղաք արդեն տանկեր են մտցվել: Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե չորեքշաբթի օրը Դամասկոսի ծայրամասային Դումա թաղամաս են մտել հարյուրավոր զինվորականներ տեղափոխող մի քանի սպիտակ ավտոբուսներ: Հիշեցնենք, որ հենց Դումա թաղամասից էր,
Կրթական էքսպոյի հանդեպ հետաքրքրությունը մարո՞ւմ է
Երեկ մեկնարկեց «Կրթություն եւ ուսուցում-2011» ցուցահանդեսը, որի ընթացքում կրթության ոլորտում գործող տարբեր կազմակերպություններ հատուկ տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Միջոցառմանը մասնակցեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Գրեթե ոչ մի տաղավարից նախարարը «հեշտ չպրծավ», քանի որ ուսանողները ցանկանում էին լուսանկարվել նախարարի հետ եւ նրան տարբեր հարցեր հղել: ԿԳ նախարարը մի յուրատեսակ ջերմությամբ այցելեց Երեւանի Մ. Հերացու
«Ազգային լեզուն սիմվոլիկ է կարեւոր»
Պոլսահայ դասախոս Արուս Յումուլը պատասխանեց «Առավոտի» հարցերին Օրերս հայ լրագրողներս այցելեցինք Ստամբուլի Բիլգիի համալսարան, որը տասը հազարից ավելի ուսանող ունի: Հանդիպեցինք 1996 թվականից այս համալսարանում դասավանդող սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ՝ պոլսահայ Արուս Յումուլի հետ, ով նաեւ ուսումնասիրում է Թուրքիայում ապրող փոքրամասնությունների կյանքը եւ մասնավորապես Պոլսի հայկական համայնքը: Բիլգիի համալսարանում նրանից բացի էլի հայ դասախոսներ կան: Նա
«ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է»
Երեկ հայտարարեց Թատերական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Արմեն Մազմանյանը՝ հավաստիացնելով, որ, ի տարբերություն Գեղարվեստի ակադեմիայի իր պաշտոնակցի, ինքը բուհում տեղակայված թատրոնը չի փակի: Երեկ ռեժիսոր Արմեն Մազմանյանը քվեարկության՝ 20 կողմ եւ 2 դեմ արդյունքով ընտրվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր: Եղան մարդիկ, որ բաց քվեարկեցին: Ներկա էին ԿԳ եւ մշակույթի փոխնախարարներ Արա Ավետիսյանն
Ոչ կոռեկտ մատուցումը՝ անբարեհաճության առիթ
Գովազդը նախ պետք է հասկանալի եւ ըմբռնելի լինի Այսօր գրեթե երբեւէ չտեսնված արագությամբ հայկական գովազդների միջոցով հրամցվում են օտար մշակութային ավանդույթներն ու արժեքները՝ պատճառ հանդիսանալով հասարակության մեջ նոր մշակութային ճաշակի եւ ոճի ձեւավորմանը: Վերջերս մոդայիկ դարձած «գլամուրը» դարձել է հայկական էլիտայի եւ դրան ձգտող անհատների առօրյա բառապաշարի ու կենսաձեւի բաղադրատարրը: Մարդիկ օգտագործում են այդ բառը
«ԳՆԱԼՈՎ ՄԵՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՈՐԱԿՆ ԸՆԿՆՈՒՄ Է»
Ասում է ԱԺ անկախ պատգամավոր, խորհրդարանական «հնաբնակներից» Վիկտոր Դալլաքյանը Մեր խորհրդարանի, մեղմ ասած, ոչ կատարյալ լինելու մասին հաճախ խոստովանում են իրենք՝ խորհրդարանականները, երբեմն էլ՝ կամա թե ակամա, անգամ իշխանության ներկայացուցիչները: Փետրվարի 28-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելը, քննարկումն անցնում էր կիսադատարկ դահլիճում; Այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց,
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ՄԵԾ ՇԵՆՈՒՄ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Լիբանանի, Հայաստանի եւ Ղարաբաղի նվիրատուների օգնությամբ Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում համայնքային կենտրոն է կառուցվում: Երկհարկանի կառույցն ունենալու է 195 քմ տարածք, ուր կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսությունների դահլիճը, արհեստների ու ձեռքի աշխատանքի սենյակը: Ներկայումս գյուղապետարանը գործում է հեռախոսակայանի, բուժկետը` հիվանդանոցի խարխուլ շենքում: Գրադարանն էլ ժամանակավոր հանգրվանել
ՀԵՌԱՆԱԼԻՍ ՄԵՂԱԴՐԵՑ
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը հայտարարեց, որ ոչ նպատակահարմար է համարում հիմնադրամի հոգաբարձուների հետ համագործակցությունը եւ իր աշխատակազմով հրաժարական է տալիս: Թամարա Պողոսյանի օրինակին չի հետեւել եւ չի հրաժարվել միայն մեկ աշխատող: Հիշեցնենք, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը սփյուռքի
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՆՎԵՐ ՍՏԱՆԱ՞Ն
Այս տարվա մարտի 22-ին «Կանացի երջանկություն երբեք չեմ զգացել» հրապարակմամբ անդրադարձել ենք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ապրող անփաստաթուղթ ընտանիքի հոգսերին: Ընտանիքի մոր՝ Վրաստանի քաղաքացի Էթերի Խաթոյանի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով բազմանդամ ընտանիքի 6 երեխաները զրկվել են պարտուսուցումից: Ընտանիքը ապրել է Ստեփանավանում, Բովաձորում, Վանաձորում, հիմա նորից Ստեփանավանում են: Էթերի Խաթոյանն էլ չի կարողացել գնալ Վրաստան՝
Նոր ջրագծին սպասելիս
Բնակիչները բողոքում են, պաշտոնյան՝ պնդում, որ խնդիր չկա Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասում, որը գյուղական կենցաղով փոքրիկ ավանի է նման, 130 տնտեսություն կա` մոտ 300 բնակիչ: Ըստ թաղային լիազորի` ամռան ամիսներին բնակիչների թիվն ավելանում է, այստեղ են գալիս հովեկներ` հանրապետության տարբեր վայրերից, արտերկրից, նաեւ Կապան քաղաքի այլ թաղամասերից են Բարաբաթում գալիս ու մշակում տնամերձ այգիներն ու
ՍԵՎ ԳՈՐԾ
Ի վնաս տավուշցիների եւ Տավուշի բնության Տավուշի մարզխորհրդի այս տարվա նիստերից մեկում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գործարարներն իրեն առաջարկել են ներկայացնել մարզից որոշակի ժամանակահատվածում իրացվելիք փայտանյութի կոնկրետ քանակության մասին տեղեկատվություն, որպեսզի կանխատեսելի բիզնես ծավալեն: Իսկ մարզում հիմա փայտի հումքով մի այլ բիզնես է ծաղկում. Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների ու մայրուղիների վրա տեղակայված խորովածանոցների
Ստիպել են, որ ընդունի «իր» մեղքը
Ոստիկանության աշխատակիցները գործ են հարուցել այն ժամանակ, երբ կորած իրի տերն արդեն գտած է եղել այն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռ. Ազարյանի նախագահությամբ, օրինական ուժի մեջ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին, դատավոր Ա. Խաչիկյանի նախագահությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բերդ քաղաքի բնակիչ Գրիգոր
ՕՐԵՆՔԸ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար հերթական գործը հարուցվել է «News.am» լրատվական կայքի դեմ՝ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից: 2010թ. նոյեմբերի 23-ին կայքում հոդված է հրապարակել՝ «Սրտի արատով հիվանդին Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերնագրով: Հոդվածում ասվում է, որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը «News.am»-ի խմբագրությանը պատմել է, որ իրեն խաբել են
ԴԵՌ ԾԱԿ ՏԱՆԻՔՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ
Անձրեւային եղանակին Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսում էլ է անձրեւ գալիս: Բանն այն է, որ շենքի տանիքը վթարային վիճակում է եւ տեղումների ժամանակ անձրեւաջրերը լցվում են շենքի հարկեր՝ վնասում էլեկտրաէներգիայի լարերը, պատերի սվաղը, ինչպես նաեւ բնակարանները: Այդ ամբողջ ջուրը, ի վերջո, լցվում է շենքի նկուղ՝ թուլացնելով շենքի հիմքը: Բնակիչներն ասում
Գյումրեցի անօթեւաններին տուն են տվել, բայց էլի տնակում են
Բազմանդամ անօթեւան ընտանիքները դարձյալ մնալու են փտած տնակներում Գյումրեցի անօթեւաններից շատերը հրաժարվում են տեղափոխվել նորակառույց Մուշ 2 թաղամաս՝ այն պատճառով, որ կառավարությունը, ասենք՝ մեկ սենյականոց բնակարանը հատկացրել է 6-7 անձի: Անօթեւանների դժգոհությամբ, կառավարությունն առաջնորդվել է հին որոշումներով՝ բացարձակապես հաշվի չառնելով այն փաստը, որ ընտանիքը երկրաշարժից հետո 23 տարվա ընթացքում բազմացել է: Բնակարանները բաշխելիս որպես հիմք
«ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԱՍՏՂԵՐԸ ՔԻՉ ԵՆ»
Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան գործերն առաջ տանելու համար հյուրանոցային աստղեր են պետք Եթե մի ժամանակ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տունը համարվում էր լավագույններից մեկը եւ կարելի է ասել՝ «ընտրյալներն» էին կարողանում այնտեղ իրենց հանգիստը կազմակերպել, ապա այսօր այդ հյուրանոցն իր մասամբ հնամաշ գույքով, սպասարկման ոճով եւ զվարճանքի սրահների բացակայությամբ հետ է մնացել Ծաղկաձորի մյուս հյուրանոցային համալիրներից:
ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՏԵՍԱԿԵՏ
Վերջերս Երեւանում կայացած Գ. Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հետ կապված՝ մամուլում կարծիքներ են հնչում՝ դիտարկելով այն որպես Գ. Ծառուկյանի ամբիցիաների դրսեւորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մոտեցումը: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նման տեսակետը ես, առնվազն, հիվանդագին կարող եմ համարել: Գագիկ Ծառուկյանի անունը վաղուց արդեն դուրս է եկել
Յուրաքանչյուրի Մորիկյանը
Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետություն» թերթի հիմնադիր եւ մինչեւ 1997թ. խմբագիր աշխատած, այնուհետեւ տարբեր տարիների՝ «Օրրան», «Ժամանակ» թերթերը, «Հայացք Երեւանից» ամսագիրը խմբագրած Այդին Մորիկյանին նվիրված «Հանդիպում» գրքի շնորհանդեսը: Ուսուցչի մասին գիրք հրատարակելու մտահղացումը Ա. Մորիկյանի ուսանողներինն էր: Գրքի հրատարակության եւ տպագրության հարցում ուսանողներին աջակցել են Ա. Մորիկյանի ընկերները: «Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում նորի,
Նոր զոհ՝ Կապանում
Երեկ, ժամը 15-15.30-ի սահմաններում, Կապանի «Ճանշին» ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքներ կատարելիս, թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից՝ վիրավորներ ու այլ մահացածներ չկան: Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ կանչ ստանալուց անմիջապես դեպքի վայր են այցելել, շատ լուրջ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԳԵՆՈՑԻԴ Է
«Կենտրոնական բանկն ընտրել է գնաճը զսպելու ամենաէժանագին տարբերակը: Թանկացնելով փողը՝ բանկն ուղղակի գենոցիդի է ենթարկում տնտեսությունը»,- երեկվա ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որոնք էլ իրենց հերթին վարկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառ են դառնում. «Կառավարությունը տեսնում է այս խայտառակ իրավիճակը ու ոչինչ չի ձեռնարկում՝ բացի նոր
Ճի՞շտ է արդյոք սպանության մեջ մեղադրվողին չկալանավորելը
Դատախազություն-դատարան-փաստաբաններ վեճը շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է ՀՀ դատավորների միության ս.թ. մարտի 31-ի N 3-15 ուղեկցական գրությամբ ստացված՝ ՀՀ դատավորների միության խորհրդի մարտի 29-ի որոշմամբ ընդունված հայտարարությունը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի վերաբերյալ մարտի 20-ի որոշման առնչությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից մարտի 22-ի մամուլի ասուլիսում արված
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱ ՆԱԽԱԴՐՅԱԼ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այդպես է գնահատում վերջին մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ի ու իշխանության կողմից իրար ընդառաջ արվող քայլերը: Երեկ իշխանություն-Հայ ազգային կոնգրես հարաբերություններում մի նոր ու, թերեւս, շրջադարձային փուլ սկսվեց: Այդ սկիզբը դրեց ՀԱԿ-ի կողմից նախկինում «ավազակապետություն» որակված համակարգի ղեկավար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին, իր խոսքի առյուծի բաժինը նվիրելով ՀԱԿ-ին գովաբանելուն ու
ՄԵՐ ԲԱՐԵՓՈԽՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Արդարությունը մեր հասարակությունում կաղում է, այս բարեփոխումների արդյունքում հնարավո՞ր է՝ մենք ունենանք իսկապես արդար ոստիկանություն»,- Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ իր հերթին, առանց դույզն-ինչ վարանելու, վստահորեն հայտարարեց. «Այո, Հայաստանը կունենա բարեփոխված ոստիկանություն, եւ պետք է շատ աշխատենք՝ հնարավորինս շուտ այդպիսի ոստիկանություն ունենալու
ՀԿԿ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վրդովված է Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից այն համատեքստում, որ դրանցում հստակ գործում է ԱՄՆ-ի ձեռագիրը, որը ոտքի է հանել տեղի ժողովուրդներին՝ սեփական օրինական իշխանությունների դեմ: Ռուբեն Թովմասյանը հատկապես վրդովված է, որ ՆԱՏՕ-ն՝ առանց Անվտանգության խորհրդի հանձնարարականի եւ թույլտվության, «քիթը խոթել» է տնտեսական եւ սոցիալական ցուցանիշներով առաջիններից մեկը համարվող
«ՄԱՐՏԻ 1»-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԻԵԴ
Մայիսի 6-ը «Մարտի 1»-ի զոհերի գործով ՄԻ Եվրոպական դատարան վերջնական գանգատ ներկայացնելու օրն է: Սակայն գանգատը կազմելու համար իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին մի քանի փաստաթղթեր եւ նյութեր են անհրաժեշտ, որոնց ձեռք բերումը, ինչպես հետագայում պարզվել է, բավականին բարդ է: «Դրանցից մի խումբ փաստաթղթերը դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են՝ կցված գունավոր լուսանկարներով, ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի


















































