Օրվա լրահոսը

«ԳԱԶ-24»-Ն ԱՎԵԼԻ՞ ԱՊԱՀՈՎ ԷՐ

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը մի հետաքրքիր տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 27-ին, ժամը 13.30 սահմաններում Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել էին փախուստի: Երեկվա դրությամբ հանցագործները դեռ չէին հայտնաբերվել: Ոչ պաշտոնական տվյալներով, մեքենայով տեղափոխվող գումարը

Երկուսն էլ կարծրատիպեր ունեն

Գործատուն էլ, հաշմանդամն էլ պետք է ձերբազատվեն դրանցից Հայաստանում գրանցված աշխատունակ հաշմանդամ մարդկանց 90%-ից ավելին չի աշխատում եւ բեռ է պետության համար: Երեկ Աշխատանքային իրավունքի միջազգային օրվա առիթով կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում հաշմանդամների ներուժն ամբողջությամբ օգտագործվում է եւ նրանք ոչ թե նպաստառու են,

ԱՆՑԱԿԵՏԻՑ

Ապրիլի 28-ին, ժամը 01.00-ին Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել 42-ամյա մի օտարերկրացի, որը ս/թ հունվարի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Վերջինս ձերբակալված է:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ՝ ԼՂՀ-ԻՑ

Ապրիլի 28-ին, ժամը 00.55-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի բաժնից բերման են ենթարկել 29-ամյա Վահագն Օ.-ին, որը ս/թ ապրիլի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Վահագն Օ.-ն կալանավորված է:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՀՈՒՅՔԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԷԻՆ

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արգավանդ գյուղում գտնվող մի հիմնարկությունից գողություն կատարելու պահին բերման են ենթարկել 22-ամյա Դավիթ Ա.-ին եւ 26-ամյա Արսեն Ա.-ին՝ վերջինիս վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Պարզվել է, որ նրանք ցանկապատի վրայից մուտք են գործել նշված ընկերության տարածք, բացել մուտքի դուռը եւ վարչական շենքի 2-րդ հարկից ապամոնտաժել կահույքը: Գողության պահին Դավիթ Ա.-ն փորձել է

ԲՌՆՎԵԼ Է

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Երեւանի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատապարտված՝ 47-ամյա Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա 2010թ. օգոստոսի 4-ին Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանային համալիրում 35-ամյա Դիաննա Դ.-ից խաբեությամբ վերցրել է պարանոցի ոսկյա շղթան, ոսկյա թեւնոցը եւ բջջային հեռախոսը՝ պատճառելով 650.000 դրամի նյութական վնաս:

ԻՆՉՈՒ ԱՀԱԶԱՆԳԵՑ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԸ

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ տեղեկացրին, որ ապրիլի 27-ին, ժամը 04.20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ միացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող Վարդաշեն-Մուշական հատվածի հեռախոսամալուխի ազդանշանային սարքը: Մեկնած օպերատիվ խումբը Մուշական թաղամասի 5-րդ փողոցից, հեռախոսային մալուխներ գողանալու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բերման է ենթարկել նախկինում դատապարտված՝ 40-ամյա Մանուկ Մ.-ին: Գողոնն առգրավված է: «ԱրմենՏել» ՓԲԸ-ին

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ՝ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Նոր Նորքի հանրակացարանների երեխաները ծնված օրվանից խաղում են հարակից գերեզմանատան շիրմաքարերի վրա, քանի որ խաղահրապարակ չունեն: Շենքի բակից աղբը անպակաս է: Շենքի բակում գերեզմաններ են: Պատկերացում կազմելու համար, թե ինչպես են մեր երկրում ապրում աղքատ ընտանիքները, կարելի է այցելել Նոր Նորքի 2–րդ զանգվածի Մոլդովական փողոցում գտնվող 70/1 եւ 70/2 հասցեի հանրակացարանները: Այնտեղ ապրում են 200-ից

Լեւոնն առաջինն է շախմատում: Արոնյանը:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենպրեսից», հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն շախմատիստը ամենաբարձր՝ 2119 միավոր վարկանիշով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, 2-րդ տեղում է Հիկարու Նակամուրան՝ ԱՄՆ-ից, 3-րդն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է: Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան արդեն երրորդ անգամ է լավագույնը ճանաչում Լ. Արոնյանին, ով ներկայում ավարտում է Հայաստանում իր

Թուրք լուսանկարչի «Հորովելը»

Այսօր Ստամբուլի «DEPO» ցուցասրահում կբացվի թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի «Հորովել» լուսանկարչական ցուցահանդեսը, որը հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղերում ապրող մարդկանց ու նրանց մտորումների մասին է: Է. Արիկը ծնվել է Արդահանում եւ ապրել այն տանը, որը մի ժամանակ հայի օջախ է եղել: Տան սենյակներից մեկը թուրք ընտանիքը ժամանակի ընթացքում ամբարի է վերածել, որտեղ

57 կտոր թուղթ էլ չեն ուզի

Գործարար միջավայրի բարելավման նպատակով Պետեկամուտների կոմիտեն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կրճատման քաղաքականություն է վարում: Ըստ news.am-ի, երեկ այդ մասին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդ գործընթացում ՊԵԿ-ի կողմից կրճատվել է հարկ վճարողներից պահանջվող 57 դիմումների եւ տեղեկանքների քանակը: Արդյունքում բացառվում է գործարարի կողմից անհարկի ժամանակի վատնումը եւ նվազագույնի է հասցվում շփումը հարկային մարմինների

Զոհվել է թշնամու գնդակից

Երեկ՝ ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված

Բանը հասավ դիվանբաշո՞ւն…

Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ եթե Կենտրոնական բանկի աշխատակիցների մասին էպիտետներով խոսող այդ մարդը (խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է) ներողություն չխնդրի, ապա իրենք՝ ԿԲ-ն, կդիմեն դատարան: ԿԲ նախագահին վիրավորել էր «պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող մասնագետի» տված որակումները իր աշխատակցի հասցեին: Հիշեցնենք, որ նախորդ օրվա ասուլիսում Հրանտ Բագրատյանը ԿԲ վարչության պետերից

ՊՈՂՈՍՅԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԵՆ

Երեկ բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանք հանդիպում են պահանջել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, հենց կառավարության շենքի մոտից Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հեռախոսազրույցով պայմանավորվել է առաջիկայում հանդիպում՝ քաղաքապետի եւ առեւտրականների մասնակցությամբ: Պարոն Պողոսյանը ցուցարարների կողքին է հայտնվել՝ փորձելով միջնորդի դեր ստանձնել

«Բարգավաճը»՝ առանձին ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, news. am-ի փոխանցմամբ, նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ. «ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչու ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր՝ Գագիկ

«Կցանկանայինք տեսնել ավելի մեծ առաջընթաց»

Հատված ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցից: – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը: Ո՞րն է հիմնական ձեռքբերումը, եւ ո՞ր ոլորտները հետագա ակտիվացման կարիք ունեն: – 2009թ. մայիսին «Արեւելյան գործընկերության» իրականացման մեկնարկով պայմանավորված՝ Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները նոր մակարդակի դուրս եկան: Այժմ մենք ձգտում ենք

ՔԱՆԻ՞ ԼԵԶՈՒ ՊԻՏԻ ԻՄԱՆԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

Նրանցից ոմանք գիտեն միայն փողի լեզուն Հայաստանի «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը երեկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ համատեղ հրավիրել էր «կլոր սեղան»՝ «Սպայի նկարագրի առանձնահատկությունների ձեւավորմանը բանակում եւ հասարակության մեջ» թեմայով: Քննարկմանը չմասնակցեցին պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները: 46 հրավիրյալներից 12-ը գնդապետներ էին, 2-ը՝ գեներալ-մայոր: ԵՊՀ եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորները նույնպես

ՊԱՅՔԱՐ՝ ԵՐԿՐՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ հանդես եկավ հերթական հայտարարություններով: Ըստ այդմ. «Այսօր ՀԱԿ-ը «դրեյֆ» է անում ու փորձում է իրենով փակել ընդդիմադիր դաշտը եւ գալով կենտրոն՝ հնարավորություն է ստանում երկխոսության գալ իշխանամետ ուժերի հետ: ՀԱԿ-ն այսօր համագործակցում է ոչ թե հանուն համագործակցության կամ ազգի շահերի, այլ հանուն իշխանության գալու։ Մենք ունենք նախագահի, վարչապետի

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՍՐՏԻՑ ՀԵՌՈՒ

Ամիսը վերջ ունի, հաջորդ ամիսը՝ սկիզբ: Օրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր կյանքը, եւ թվում է, թե անցածը արդեն չկա եւ մեզ հետ չէ այլեւս: Այնինչ՝ մեր կեսգիշերային մենության մեջ թվացյալ մոռացված օրերը հետ են վերադառնում, ամիսներն ու տարիները նույնպես հետ են վերադառնում եւ հրահրում, բողոքում են ու տեղահանում սիրտդ ու հոգիդ: Եվ դու

Մարքսիստի նամակը՝ ռուսաց թագավորին

Դավիթ Հակոբյանը մտահոգված է նաեւ ՀԱԿ-ի ճակատագրով «Դուք ձեր բազմաչարչար աշխատանքով, Ձեր խիզախությամբ եւ իմաստնությամբ դարձաք հզոր եւ հայրենասեր արքաներ Իվան Ահեղի, Պյոտր Մեծի, կայսրուհի Եկատերինայի եւ Իոսիֆ Ստալինի արժանի հետնորդը: Ձեր համարձակ, արդար, լուսավոր, խելամիտ կառավարման կարճ ժամանակահատվածում Դուք կարողացաք վերամարմնավորել մեծ Ռուսիան, վերակենդանացնել նրա նախկին փառքը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության ջահակիր: 2012 թվականին անկեղծորեն

ՀԻՄԱ-ՀԻՄԱ՞, ԹԵ՞ ՀԵՏՈ-ՀԵՏՈ

ՀԱԿ-ը կշարունակի պայքարը մինչեւ հաջորդ հանրահավաք, որը տեղի կունենա մայիսի 31-ին, եւ որին, ըստ ամենայնի, ելույթ կունենան ազատ արձակված քաղբանտարկյալները: Ինչպես եւ սպասվում էր, Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը անցավ առանց ավելորդ կրքերի, հանգիստ մթնոլորտում, ինչին, անշուշտ, նպաստել էին իշխանության վերջին քայլերը: «Ջրբաժան» բառը գործածվեց միայն մեկ անգամ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից (ելույթը

ՄԱՐԴԻԿ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԸՆԴՎԶԵԼ

Նրանց համար ՀԱԿ համակարգողի՝ թավշյա հեղափոխությունը սկսված լինելու մասին հայտարարությունները համոզիչ չեն եղել: Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, որը նախապես հայտարարվածի համաձայն, կա՛մ իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեկնարկի, կա՛մ «ջրբաժանի օր» պիտի լիներ, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվել, ու նաեւ hամոզմունք հայտնեց, թե դրա վկայությունն է այն, որ եռամյա բռնաճնշումներից

«ԵԼՔԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ամենահեղափոխական ելույթն ունեցավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Արձագանքելով պարբերաբար հնչող «Հիմա, հիմա» վանկարկումներին՝ նա ասաց. «Միակ ձեւը իշխանափոխությունն է: Ես համաձայն եմ ձեզ հետ, այդ «Հիմա»-ն չեմ կարծում, որ հեռու է, չգիտեմ՝ մի քանի ժամ, մի քանի օր, թե մի քանի շաբաթ է մեզանից բաժանում: Բայց ես ուզում եմ ձեզ ասել խնդրի

ԱՌՆՈԼԴԸ՝ ՏԵՐՄԻՆԱՏՈՐՈՒՄ

Ամերիկյան լրատվամիջոցներում դարձյալ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է նկարահանվել «Տերմինատոր» ֆիլմում: Ենթադրվում էր, որ թվով հինգերորդ ֆիլմի նկարահանման աշխատանքներով կզբաղվի «Յունիվերսալ» ստուդիան, սակայն հիմա «Տերմինատորի» համար պայքարում է եւս երեք ընկերություն: Առաջին «Տերմինատորը», որը նկարահանել էր Ջեյմս Քեմերոնը՝ 1984 թվին, մեծ հաջողություն էր վայելում, իսկ ֆիլմում հնչող

Խոստովանում է Լեդին

Շատերի կարծիքով՝ երգչուհի Լեդի Գագան շատ  ինքնավստահ է, օժտված առանձնահատուկ ինքնատիրապետման ձիրքով: Երգչուհուն վերջերս բացահայտել են նաեւ հանգիստ ու խոցելի մարդու «կերպարում». նա այդպիսի  դերակատարություն է ունեցել «HBO» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Monster Ball» փաստավավերագրական ֆիլմում: Լրագրողների հետ զրույցում Լեդին այնքան է անկեղծացել, որ նշել է, թե դպրոցական հասակից սկսած մինչ այժմ ինքն իրեն հաճախ համարել

Վտարված ասմունքը վերադառնում է

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում գրական-երաժշտական երեկո էր: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Հերմինե Պետրոսյանը կարդաց մեր մեծերի՝ Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Չարենցի, Շիրազի, Սեւակի, ինչպես նաեւ ժամանակակից գրողների՝ Ռազմիկ Դավոյանի, Վահրամ Ալեքսանյանի եւ այլոց բանաստեղծական գոհարներից: Չնայած երիտասարդ տարիքին՝ Հերմինեն արդեն ունի իր սանը, ով նույնպես ասմունքեց: Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դպրոցի աշակերտուհի Մանուշակ Հովհաննիսյանը ուսանել

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեռական աններդաշնակություն՝ «կոնստիտուցիայի» տարբեր լինելուց Վերջերս հոգեբանները հաճախ են ասում, որ Հայաստանում ամուսնալուծությունները շատացել են. պատճառները բազմաթիվ են, սակայն քչերն են անկեղծանում, որ ամուսնալուծության պատճառը ամուսնու հետ ներդաշնակ չլինելն է, ոչ միայն հոգեբանորեն, այլեւ անկողնում: Ամուսինների միջեւ աններդաշնակությունն առաջանում է աստիճանաբար, ինչն էլ եւ կնոջ, եւ տղամարդու մոտ դրսեւորվում է առնվազն սեռական ցանկության նվազմամբ: Սեռական

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

«Շիրակն» անակնկալ մատուցեց Երեկ «Շիրակը» իսկական անակնկալ մատուցեց թե իր երկրպագուներին, թե ընդհանուր առմամբ՝ հայ ֆուտբոլասերներին: Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում գյումրեցի ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ «Հրազդան» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ուլիսին» (առաջին խաղում երեւանցիներն առավելության էին հասել 1:0 հաշվով) եւ վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը «Միկայի» հետ վիճարկելու իրավունք նվաճեց: U17-ի

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԿՄԻԱՆԱ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆ

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ արձագանքելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության համաեվրոպական մուլտիմեդիա նախաձեռնությանը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մասնակցում է «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ինտերակտիվ ցուցահանդեսին՝ համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1959թ. Էրեբունի միջնաբերդից հայտնաբերված «Նժույգը որսից հետո» որմնանկարը: Ցուցահանդեսը մատչելի է Գիշերվա պաշտոնական վեբ-կայքում՝ https://nuitdesmusees.culture.fr/une-oeuvre-une-histoire/les-chevaux-durartu/ հասցեով: Թանգարանների միջազգային օրվա առթիվ ԻԿՕՄ-ի կողմից առաջարկվող «Թանգարանը եւ հիշողությունը» կարգախոսին ընդառաջ՝

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների պարսկերեն բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավթյանի հայերեն-պարսկերեն բառարանի շնորհանդեսը: Գիրքը պարունակում է ժամանակակից հայերենի շուրջ 20000 բառ եւ արտահայտություն: Այն հանդիսանում է Հայաստանում հրատարակված հայերեն-պարսկերեն առաջին բառարանը:  Շնորհանդեսին ներկա էին Իրանի դեսպանատան մշակութային գծով խորհրդականը, պարսկերենի դասախոսներ եւ այլք: Բառարանի հեղինակը գտնում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930