Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈԻՆ՝ ՓՈՂԿԱՊԻ ՄԵՋ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ սուբոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:
Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն՝ կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել