Օրվա լրահոսը
Առաջին փորձից՝ «արծաթ»
Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, որին վիճակված էր Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում «բացել» Հայաստանի մասնակցության մեդալների ցանկը, լավ օրինակ ծառայեց իր թիմակիցներին: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մրցավայր մեկնելուց առաջ մտքում մի երազանք էր պահել՝ ինչպես սկսենք, այնպես էլ կշարունակվի: Ամեն բան կախված է առաջին
ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐ
Որն սպորտում ի հայտ բերեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների նոր անուններ ու նոր հաղթողներ: Կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի՝ արդեն ավանդական՝ 3-րդ մրցաշարը, որի անփոփոխ հովանավորը «VivaCell MTS»-ն է: Երբ երեք տարի առաջ «Առավոտը» հղացավ այս գաղափարը, «VivaCell»-ն ստանձնեց հովանավորի պարտականությունը, «Հայաստան» մարզական միության ղեկավարությունը
ԼՈՒԱՐԱՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
Շաբաթ օրը Կիեւում կայացավ «Եվրատեսիլ 2009» մանկական երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 11-ամյա Լուարա Հայրապետյանը՝ իր «Բարսելոնա» երգով: Աղջիկը բավականին հաջող հանդես եկավ, երգն էլ գրավիչ էր ու կրակոտ: Արդյունքներն ամփոփելիս Հայաստանը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր առաջին հորիզոնականում: Լուարային ամենաբարձր՝ 12 միավոր տվեցին Վրաստանն ու Ռուսաստանը, 10 միավոր՝ Շվեդիան, Ուկրաինան, Բելգիան ու Նիդերլանդները:
Բողոքի երթ
Ի պաշտպանություն հայկական մշակույթի կոթողների Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից տեղեկացրին, որ այսօր, ժամը 14-ին, Հանրապետության հրապարակից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ եւ Վրաստանի դեսպանատուն տեղի է ունենալու բողոքի երթ՝ հանդեպ վրաց իշխանությունները եւ վրաց եկեղեցին, պահանջով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները, հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները: Հիշեցնենք,
ԱՌԱՆՑ ԼԱԼԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՊԱԹՈՍԻ
Բեմադրիչ Արմեն Էլբակյանն այսպես է բնութագրում իր էքսպերիմենտը՝ արված ըստ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գործի: Վերջերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի: Ներկայացումը, որ ինքնատիպ լուծումներ ուներ, հուզեց հանդիսատեսին: Բեմադրիչից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեց այնուամենայնիվ անդրադառնալ այդ բարդ եւ վտանգավոր
ԻՐԱՔԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՏՈՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է
Իրանական «Al-Alam» հեռուստաընկերության փոխանցմամբ, Իրաքի խորհրդարանը հաղթահարել է այդ երկրի փոխնախագահի կողմից ընտրական նոր օրենքի ընդունման վրա դրած վետոն: «BBC»-ի մատուցմամբ, այդ վետոն վտանգի տակ էր դրել Իրաքում հաջորդ տարվա հունվարին նշանակված ընտրությունների անցկացումը:
ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Իրանում կանոնավոր բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի օրը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ համատեղ ուսումնական զորավարժություններ են սկսել: Դրանց նպատակը Արեւմուտքի կողմից միջուկային հավակնություններից հրաժարվելու նպատակով Թեհրանի նկատմամբ հնարավոր ճնշումներին դիմակայելու՝ երկրի պաշտպանունակության ցուցադրումն է: «Reuters»-ի մատուցմամբ, Իրանն իր ռազմական ուժը ցուցադրում է այն պահին, երբ սրվել են Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու հետ կապված
ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՉԻՆԱԿԱՆ ԱԾԽԱՀԱՆՔՈՒՄ
Երկուշաբթի օրը Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հեյլունցզիան գավառի ածխահանքում թունելներում գազի կուտակման պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված հանքափորների թիվը հասել է 104-ի: Այդ մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Քարածխի այս հանքավայրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու եւ պատկանում է ածխի արդյունահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկին՝ չինական «Heilongjiang Longmei Mining Holding»-ին: Շաբաթ օրը վաղ
Ինդոնեզիայում լաստանավ է խորտակվել
Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված լաստանավում գտնված ավելի քան 240 մարդու հաջողվել է փրկվել, սակայն, «BBC»-ի փոխանցմամբ, զոհերից խուսափել չի հաջողվել: Ամենաքիչը 29 մարդ խեղդվել եւ եւս 17-ն անհայտ կորել են այն բանից հետո, երբ գերբեռնված լաստանավը ալեկոծության հետեւանքով սկսել է ջրասույզ լինել: Փրկարարական աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում է վատ եղանակը. փրկարարական նավերը չեն կարողանում դեպքի վայր
Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի
Ռումինիայի գործող նախագահ, Ժողովրդավարական ազատական կուսակցության առաջնորդ Տրայան Բեսեսկուն կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է: «Reuters»-ի մատուցմամբ, սակայն, գործող նախագահի եւ նրա մրցակից, «ձախերի» առաջնորդ Միրչեյ Ջոանեի ստացած քվեների տարբերությունն այնքան փոքր է, որ առայժմ հայտնի չէ, թե մոտ ապագայում ով կարող է ղեկավարել երկիրը: Պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Բեսեսկուն
Պատանդներից 21-ը գլխատվել է
Ֆիլիպինների հարավում գտնվող Մագինդանաո գավառում հայտնաբերվել է 21 գլխատված դիակ: Բոլոր սպանվածները՝ 13 կին եւ 8 տղամարդ, եղել են քաղաքական գործիչներ կամ լրագրողներ, վերջերս ֆիլիպինցի գրոհայինների կողմից պատանդ վերցված խմբի անդամներ: «Մեր զինվորականները հասել են այն շրջան, որտեղ թաքնվել են գրոհայինները՝ իրենց հետ տանելով նաեւ առեւանգված խմբի անդամներին: Մենք շարունակում ենք «սանրել» ողջ տարածքը՝ պատանդ
ԽՆՋՈՒՅՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՀՈՎ …
Նոյեմբերի 19-ին Խոսրովի արգելոցի տնօրեն Շաբոյանի սպանությունը ստվերեց այդ օրը տեղի ունեցած մեկ այլ ողբերգություն: Լենինգրադյան փողոցում գործող «Եվրոպա» ռեստորանի վերեւի հարկից ցած է ընկել 35-ամյա Ռուբեն Այվազյանը: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Կան խոսակցություններ, որ Ռ. Այվազյանին ցած են նետել: Մինչ այդ տեղի է ունեցել խնջույք: Նախնական, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, խնջույքին մասնակցել
725 ՀՈԴՎԱԾ, 9 ԳՅՈՒՏ…
Երեկ մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հերթական տարեկան գիտաժողովը։ 1996թ.-ից ՀՊՃՀ-ում ավանդույթ դարձած տարեկան գիտաժողովները թույլ են տալիս ծանոթանալ բուհում կատարված եւ ներկայումս իրականացվող գիտական, մեթոդական, հետազոտական աշխատանքներին: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը իր խոսքում նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ՀՊՃՀ երեւանյան եւ մարզային երեք կրթահամալիրների (Գյումրի, Վանաձոր, Կապան) պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ասպիրանտների եւ մագիստրանտների կողմից
Պարտադի՞ր է մասնագիտական կրթությունը լրագրողի համար
Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյա հոբելյանին նվիրված «Ժուռնալիստական կրթության ապագան՝ Հայաստանում» խորագրով գիտաժողովին քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: «Ինտերնյուսի», Երեւանի մամուլի ակումբի, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին հնչած շուրջ 15 զեկուցումները ներկայացրին մեդիակրթության, ժուռնալիստական կրթության եւ բարոյականության, մասնագիտացված լրագրողական կրթության անհրաժեշտության մասին: «Առավոտը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինքն ի՞նչ հիմնախնդիրներ է տեսնում լրագրողական դաշտում,
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՑՆԵԼ
Ավագ դպրոցների կայացման համար դեռ ժամանակ է հարկավոր Ինչպես հայտնի է, 2011-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջանավարտ չեն տալու: Այն երեխաները, ովքեր դպրոց են ընդունվել 2001-ին, կավարտեն 2012-ին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ առայսօր մեր դպրոցների հիմնական մասի աշակերտները վերջին երկու տարին կամ չեն հաճախում դպրոց, կամ եթե հաճախում են, ըստ էության, ոչինչ չեն
ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
Հայաստանի մասնակցությունը մեծացնո՞ւմ է «Նաբուկոյի» իրականացման շանսերը Չնայած Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իրար հետ կապ չունեցող երկու տարբեր խնդիրներ են, որոնցից մեկի լուծումն ընդամենը կարող է նպաստել մյուսի կարգավորմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու արձանագրությունների վավերացման ներկայիս ընթացքն արդեն իսկ որեւէ կասկած չեն թողնում առ
Ծառեր եւ աղբ. հայկական համադրություն
Անցած շաբաթավերջին ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղում տնկվել է 1200 սոճու տնկի: Հետաքրքիր է, որ Սարատակն ունի 1274 բնակիչ, 247 տնտեսություն: Ծառատունկին մասնակցել է նաեւ մարզպետ Լիդա Նանյանը: Տնկիների «պայծառ ապագան» կախված է համայնքի բնակիչներից, համայնքի ու բնության նկատմամբ նրանց հոգատարության աստիճանից: Դատելով մարզի ճանապարհաեզրերի վիճակից, այդ հոգատարությունը կամ չկա, կամ շատ քիչ է. ճանապարհաեզրերի
Վերաբացվեց Կալկաթայի հայկական ակումբը
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գործող Հայոց մարդասիրական ճեմարանից տեղեկացնում են, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին վերաբացվել է հայկական ակումբը, որ մոտ հարյուր տարվա պատմություն ունի եւ «եղել ու մնում է կալկաթահայերի ամենասիրված ժամանցի վայրերից մեկը»: Ըստ նույն աղբյուրի, վերանորոգված եւ շքեղ կահավորված ակումբի բացումը եւ օրհնությունը տեղի է ունեցել հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ
Կրակոցներ՝ Վանաձորում
Նոյեմբերի 21-ի երեկոյան Վանաձորի Սայաթ-Նովայի այգու, Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի (ժողովրդին ավելի հայտնի՝ լողավազանի) մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ, գնդապետ Գագիկ Իսպիրյանը, կրակոցները եղել են ասֆալտի վրա, եւ անդրադարձով են դիպել 22-ամյա երիտասարդի ոտքին: Տուժողին տեղափոխել են Երեւանի Արաբկիր բժշկական
2010-ին՝ «Հայերն առանց ծխախոտի»
Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարությունում, նախարարի գլխավորությամբ, քննարկվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու հարցը՝ մասնավորաբար աշխարհի տարբեր վայրերում տեղադրված հնարավոր բոլոր հուշարձանների պատմությունը եւ մանրակերտը հայթայթելու խնդիրը: Բացի սրանից, նախարարությունը մտադիր է Ամանորի շնորհավորական բացիկներ ուղարկել դրսի հայկական կազմակերպություններին: Քննարկման վերջում ՀՀ Սփյուռքի չծխող նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկել է 2010 թվականը նախարարության աշխատակիցների համար հայտարարել չծխելու
Հայաստանի հարավում «խոզագրիպ» չկա
Մեղրու մաքսակետում գործող սանիտարական կարանտինային կետում մինչեւ օրս «խոզագրիպով» հիվանդների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կարանտինային կետն արդեն համալրվել է քաղաքացիների ջերմությունը չափող սարքերով: Վտանգավոր վարակից խուսափելու եւ դրա մուտքը հանրապետություն կանխելու նպատակով Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրու մաքսակետում նոյեմբերի 5-ից գործող սանիտարական կարանտինային կետում խիստ վերահսկողություն է իրականացվում: Ըստ պատասխանատուների՝ այստեղ ամեն օր հակահամաճարակային միջոցառումներ են
ԱՉԱՋՐՈՒՄ՝ ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 22-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մրցակիցներ են: Նշված օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում՝ Աչաջուրում, համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի
ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ
Երեկ Երեւանում մեկնարկել է «ՖրութՖուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակը միջազգային եւ տեղական ընկերությունների միջեւ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների քննարկումն ու նոր ձեռքբերումները ներկայացնելն է: Քննարկմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք չափազանց կարեւորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների եւ նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը։
Հայաստանում ինտերնետը շատ թանկ է
Սակայն, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինտերնետի առկա գինը կարելի է իջեցնել մինչեւ 40%-ով։ Այլ երկրների համեմատությամբ, Հայաստանում ինտերնետի գինը մի քանի անգամ թանկ է, քանի որ մեր երկրի 2 հիմնական ինտերնետ մատակարարներ՝ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշնզ» ընկերությունները այն ձեռք են բերում Վրաստանի պրովայդերներից՝ եվրոպական երկրների ինտերնետի սակագնից զգալիորեն թանկ գնով, իսկ տեղական շուկայի մանրածախ պրովայդերներին՝
2010-ԻՆ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ
Մինչ Ազգային ժողովում քննարկվում է եկող տարվա բյուջեն, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդին կոչ են անում մեծ հույսեր չկապել դրա հետ: Չնայած եկող տարվա բյուջեով գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարները բավականին նվազել են, ինչի համար էլ մասնագետներն այն որակել են խղճուկ բյուջե, այնուամենայնիվ, պետական պաշտոնյաները բյուջեն անվանում են պահպանողական եւ իրատեսական: ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Վերջին 21 տարիների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք: Վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան հետհոսքով: Բացի այդ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից վստահեցնում են, որ այն նաեւ պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի մամուլի խոսնակ Արեւհատ Գրիգորյանն ասաց,
Համագյուղացիներին ստրկացրել է
Այգաբացի նախկին գյուղապետը համայնքապատկան հողակտորները խլել ու վարձով է տվել իր իսկ ստեղծած կազմակերպությանը: Այգաբացցիները՝ մարզպետարանում: «2001-ին մեր նախկին գյուղապետը՝ Գագիկ Ալթունյանը, իր մի քանի հոռոմցի ախպեր տղեքի՝ Սլավիկի ու Նորիկի հետ, գյուղը թալանելու նպատակով, ստեղծեց «Այգաբացի խոշորի բտման» ԲԲԸ, այնուհետեւ, առանց ավագանու անդամներին «շան տեղ» դնելու, գյուղի մոտավորապես 220-230 հեկտար հողերը 25 տարի ժամկետով
ԲԺԻՇԿՆԵՐԻ «ԼԵՎԻ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵ՞ՐՋ ԿԴՐՎԻ
Մասնագետները գտնում են, որ բուժծառայությունների գների բարձրացմամբ հիվանդները ստիպված չեն լինի բժիշկների գրպանն ավելի գումար դնել: Վերջերս Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովում կառավարության նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել 2010 թվականին բժշկական ծառայությունների գների բարձրացման վերաբերյալ: Չնայած դա ընդամենը քննարկում էր, եւ դեռեւս հստակ եւ վերջնական որոշումներ չկան, թե կոնկրետ երբ եւ որքանով
Հրամանատարը կեղծել է ու սուտ ցուցմունք տվել
Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ս. Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի գյուղապետ Ս. Ղազարյանի եւ գյուղապետարանի
Չարաշահումներ՝ դպրոցում
Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լյովա Բիկիջյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ Լ. Բիկիջյանը 2005-2009թթ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպության՝ թվով 11 աշխատակիցների անվամբ ապօրինի ձեւակերպել եւ տրամադրել է ընդհանուր գումարով 962 000 դրամ: Բացի այդ, ելնելով շահադիտական