Օրվա լրահոսը
Ձերբակալվել են
Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ դիմակավորված 2 անձինք փորձում են «Օրխիդեա» խանութից գողություն կատարել: Ոստիկանության ծառայողները Տերյան փողոցի թիվ 62 շենքի նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Արսեն Խ.-ին եւ 26-ամյա Արթուր Հ.-ին, որոնց մոտ հայտնաբերվել է 2 զույգ կաշվե ձեռնոց եւ 2 դիմակ:
ՔԿՀ-ի հոգեւոր առաջնորդի ձեռամբ
Սուրբ Հարության տոնի առթիվ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, 1997թ.-ին կառուցված եկեղեցում, ձեռամբ քրեակատարողական հիմնարկի հոգեւոր տեսուչ տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի եւ դատապարտյալների մասնակցությամբ, մատուցվեց Սուրբ պատարագ: Արարողությանը մասնակցում էին քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ. Հովհաննիսյանը, վարչության պետի տեղակալ Մ. Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմը՝ հիմնարկի պետ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ: Սուրբ պատարագի ընթացքում հայր
ՆՈՏԱՐՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Են…
Նախկին նորտարը քննադատում է վարչապետի «բացահայտումները» Ունեմ 35 տարվա իրավաբանի ստաժ, որից վերջին 8 տարին աշխատել եմ Երեւանի «Աջափնյակ» նոտարական տարածքում՝ որպես նոտար: Համակարգից, առողջական խնդիրների պատճառով, իմ դիմումի համաձայն՝ 2 տարի առաջ դուրս եմ եկել աշխատանքից: Հրապարակմանս առիթը ՀՀ վարչապետի կողմից 21.04. 2011թ. կառավարության նիստից հետո նոտարական համակարգի վերաբերյալ արված «բացահայտումներն» են: Այժմ նոտարական
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Ապրիլի 25-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 44-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կատարվում է քննություն:
ՄԻՆՍԿԻՑ ՈՒՂԻՂ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 36-ամյա Արմեն Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Արմեն Մ.-ն կալանավորված է:
ՄԵԿ ՕՐՈՒՄ Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ
Երեկ քաղաքապետարանի պաշտոնյաները երթեւեկել են հասարակական տրանսպորտով՝ իրական պատկերին մոտիկից ծանոթանալու համար Օրերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ենթականերին առաջարկել էր ապրիլի 26-ին չօգտվել ծառայողական մեքենաներից եւ աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն տրանսպորտի վիճակի մասին: Խոսքը հատկապես վերաբերել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, որոնք արդեն քանի օր է՝ մոնիտորինգ
ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՉԻ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Լեւոն Պարտագճյանը հող է զավթում, ապօրինի շինարարություն անում ու հարեւանին դատի տալիս Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 32 տան բնակիչները բառի բուն իմաստով կրակն են ընկել իրենց հարեւան՝ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լեւոն Պարտագճյանի ձեռքը: Պարոն Պարտագճյանը ձեռք է բերել Արմենակյան 32 տան շրջակայքի բոլոր 6 տները եւ սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել: Սակայն, երբ հերթը հասել է
ԵԿՈՂ-ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա առաջին եռամսյակում իրականացրել է 1945 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1843-ի փոխարեն։ Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, որը մեջբերում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացած տվյալները, այս տարվա առաջին եռամսյակում օդանավակայանով Հայաստան է ժամանել 134 066 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 808-ի փոխարեն։ Երկրից մեկնել է 156 357
Գիրք՝ Հախվերդյանի հոբելյանին
Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանին նվիրված գիրքի շնորհանդեսը, որի հեղինակը նախկին լրագրող Շուշան Արզաքանյանն է, ով, ըստ երաժշտի, իր ընկերոջ կինն է: «Ես չեմ սիրում, որ ինքս կամ ուրիշները խոսեն իմ մասին, բայց ընկերոջս կինն ինձ առաջարկություն արեց, ո՞նց կմերժեի»,- ասաց Հախվերդյանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է իր մասին պատմող գրքի վերաբերյալ: Ասաց՝
Զարկ տանք ակնագործությանը
Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է։ Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ադամանդի արդյունահանման ռուսական խոշորագույն «Ալռոսա» ընկերության ներկայացուցիչների եւ Հայաստանի ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների կլոր սեղանի ժամանակ: «Ակնագործական արդյունաբերությունը մենք մտադիր ենք վերադարձնել զարգացման նախաճգնաժամային մակարդակին»,- հայտարարել է նախարարը: «Ալռոսա»-ի փոխնախագահ Յուրի Օկաեմովն ասել է, որ 2010-ին իրենց ընկերության
ՀԵ՛Տ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ
Անավարտ կոոպերատիվների անդամները կառավարությունից խոստացված փոխհատուցումն են պահանջում «Օրինապահ-91» կիսակառույց կոոպերատիվի անդամներն իրենց խաբված են զգում Հայաստանի կառավարության կողմից: «Խորհրդային տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել, բնակարան ստանալու հույսով աշխատել ենք ու մեր բերանից կտրելով՝ եղած գումարը վճարել, բայց այսօրվա դրությամբ զրկված ենք ե՛ւ բնակարանից, ե՛ւ մեր գումարից»,- պատմում է «Առավոտին» դիմած «Օրինապահ-91» կոոպերատիվի անդամ
Յուրովի մեկնաբանություն
Եվս մեկ անգամ՝ ղարաբաղյան կարգավորման 97 թվականի տարբերակի մասին Սեփական անձի նկատմամբ կեղեքումները վերջին շրջանում դարձել են ավանդական: Հիմա էլ ՀԱԿ-ի արտաքին քաղաքական պատասխանատուն փորձելով փրկել իր ղեկավարի դեմքը՝ հրապարակում եւ յուրովի է մեկնաբանում 1997թ. այն ամոթալի փաստաթուղթը, որի իրական ադրբեջանամետ բովանդակությունը «տղաները» այդպես էլ չըմբռնեցին: Իսկ «մեկնությունները» ավելի շատ նման են ինքնահրկիզման փորձի: Կարելի
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ, ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասում է՝ կան եւ ընդունելի, եւ մերժելի առաջարկներ: – ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի համատեղ եզրակացությունը արդեն ստացել եք, այն բավականին ծավալուն է եւ բազմաթիվ առաջարկներ է իր մեջ պարունակում, խնդրում եմ ասացեք, թե որո՞նք են Ձեզ համար
ՔՐԳՈՐԾ՝ «ԼԵՎԻ» ՓՈՂԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ պահել, իր ազգուտակին՝ Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն՝ Մուշեղ Ափոյանին, մորը՝ Ժորժետա Աբրահամյանին, եղբորը՝ Արամ Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահի Ռուսաստանում գտնվող եղբորը՝ Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել ու նրանց միջոցով փողեր
ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ԼՐԱՑՆԵԼՈՎ
Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետեւ «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ՝ «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար՝ «Առավոտին» էլ եմ հետեւում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարեւորությունը ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետեւելով՝ ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ»
Ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը (սցենարի հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան) թեեւ ծրագրել էին ավարտել 2010-ի մարտի 1-ին, բայց աշխատանքներն այնքան շատ են եղել, որ նոր են կարողացել ավարտին հասցնել: Ֆիլմի առաջին մասում ներկայացված են 2007-ի սեպտեմբերից մինչեւ 2008-ի մարտի մեկը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերը, երկրորդ մասում ներկայացվում են բուն մարտի մեկի իրադարձությունները: Ըստ lragir.am-ի,
ՆՄԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԿՈՌԵԿՏ ՉԵՆ
«Առավոտի» ապրիլի 16-ի «Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը» հրապարակման կապակցությամբ, ուր խոսվում է Երեւանի թիվ 68 դպրոցի իրավախախտումների մասին, երեկ պարզաբանման նպատակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանին: «Երեւան քաղաքի թիվ 68 դպրոցի նախկին աշխատակիցների բողոքների հիման վրա, փաստի առթիվ, ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում սույն թվականի հունվարի 26-ին հարուցվել է քրեական
Ժողովրդավարությունը երկար պրոցես է
Հանրապետական պատգամավորը կարծում է, որ ամերիկյան կովբոյական ֆիլմերը անցած դարի 20-30-ական թվականների մասին են ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե անկախ ընդդիմության այս կամ այն պահանջից՝ իշխանությունները իրենց գործն են անում, գուցե մի քիչ դանդաղ, բայց անում են. «Բնականաբար, առանց ընդդիմության պահանջների էլ մենք մեր գործը անում ենք, մի փուլում՝
ԱՅԼԵՎՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է
Ասում է հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը «ՀԱԿ-ն արդեն վաղուց, գիտակցաբար թե ոչ՝ էական չէ (չնայած խիստ կասկածելի պետք է դիտվի նման երեւույթի շարունակականության պատահականությունը), օգնում է ռեժիմի հարատեւմանը: ՀԱԿ-ը որդեգրել է այնպիսի «ստրատեգիա», որ դարձել է այսօրվա համակարգի համար ինտերնալիզացված մի գործոն, որին համակարգն արդեն վաղուց ադապտացվել է, որն իր «հեչ պետքն
ԱՌԱՆՑ ԱՊՊԱ-Ի ԵՎ ՏԵԽԶՆՆՄԱՆ
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանին սպասարկող ավտոմեքենայի վրա չկան ոչ տեխզննման, էլ պարտադիր ապահովագրության կտրոնները: Սակայն հաշվի առնելով պարոն Անդրեասյանի կարեւոր առաքելությունը՝ «Առավոտը» պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ճանապարհային ոստիկանության եւ ՄԻՊ-ի միջեւ, որպեսզի վերջինիս չտուգանեն:
ԵՐԵՔ ՊԱՀԱՆՋ ԷԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ
Կգնա՞ իշխանությունն ընդառաջ նաեւ «Ժառանգությանը» Մարտի 15-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց եւ իշխանության հրատապ լուծմանը հանձնեց 21 կետից բաղկացած իր պահանջները: Հակառակ պարագայում՝ եթե իշխանությունը հրաժարվում է իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ասաց, որ պետք է իրավաբանորեն ձեւակերպեն հրաժարականը եւ նշանակեն երկու արտահերթ ընտրություններ: Հանուն այդ պահանջների կատարման նա 15-օրյա հացադուլի նստեց, ինչն ամենատարբեր մեկնաբանությունների
Հերթական փոփոխություններն «Արարատում»
Սամվել Դարբինյանը՝ մարզչական շտաբում Փոփոխվելն ու բարելավվելը շատ նման, բայց միաժամանակ՝ տարբեր բաներ են: Տարբերությունն էլ որոշում է բովանդակությունը: Երեւանի «Արարատում» փոփոխությունները որպես ապրելակերպ ու գործելաոճ են կարգել՝ մոռանալով, որ իրենց տրամադրության տակ եղած դեկորների փոփոխությունից ներկայացումն ավելի լավը չի դառնա: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ հրաժարական տվեց թիմի գլխավոր
Լրացուցիչ պարտիաներ
Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության կիսաեզրափակչում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանի եւ գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեի միջեւ հաշիվը հավասար է: Հիմնական հանդիպումների առաջին պարտիայում Տաթեւը պարտվել էր, իսկ երկրորդում վերականգնել հավասարակշռությունը: Երեկ շախմատիստուհիները պետք է լրացուցիչ պարտիաներ անցկացնեին:
Նախապատրաստվում են առաջնությանը
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են մայիսի 6-ին Թբիլիսիում մեկնարկող կանանց Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությանը: Armchess.am-ի տեղեկացմամբ, նրանց այդ հավաքում օգնում է գրոսմայստեր Արա Մինասյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վրաստանի մայրաքաղաքում մեր հանրապետությունից հանդես գալու են նաեւ ՖԻԴԵ-ի
Հյուրընկալվողներն ավելի հաջողակ գտնվեցին
Շաբաթ օրը կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրում հաջողությունն ուղեկցեց հյուրընկալվող թիմերին: Չորս խաղից երկուսում դաշտի տերերը պարտություն կրեցին, երկու հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» 4:1 խոշոր հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատին», առաջատար «Ուլիսը» համառ պայքարում երեք միավոր կորզեց «Միկայից», իսկ «Բանանց»-«Շիրակ» եւ «Իմպուլս»-«Գանձասար» հանդիպումներում կողմերը երկուական գոլ փոխանակեցին:
Անդրեասյանի նոր սկանդալը
News.am-ը տեղեկացնում է, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանն իր համախոհների հետ ծեծի է ենթարկել Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին: Մշտապես սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Անդրեասյանին եւ նրա շրջապատի մարդկանց դուր չի եկել, որ ֆոտոլրագրողն իր մասնագիտական պարտականություններն է կատարում:
Պայմանների դեպքում՝ ավելի խիստ գնահատական
Մարզային թատրոնները մեծամասնաբար անմխիթար վիճակում են ԹԳՄ-ն եւ ԱԹՍՄ-ն (Ազգային թատերական ստեղծագործական միավորումը) մշտապես մասնագիտական աջակցություն են հանդես բերում մարզային թատրոններին, օգնում բեմադրիչների գործուղմանը, ներկայացումների դիտումները մայրաքաղաքում կազմակերպելուն եւ այլն: Ուշադրության կենտրոնում է Արցախի՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Օրինակ, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարտին հանդիպել է ԼՂՀ մշակույթի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿՆԵՐԸ
Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է 2011թ. ամենաազդեցիկ մարդկանց անունները: Ցուցակում հայտնվել են նաեւ «Google»-ի համահիմնադիր՝ 38-ամյա Լարի Փեյջն ու «Facebook»-ի հիմնադիր՝ 26-ամյա Մարկ Ցուկերբերգը: Վերջինս, «Times» ամսագրի վարկածով՝ արժանացել էր 2010թ. «Տարվա մարդ» կոչմանը: Ցուցակում հայտնվել է նաեւ Ջուլիան Ասանժը՝ սկանդալային WikiLeaks-ի հիմնադիրը, սմարթոնային ամենահայտնի խաղի՝ Angry Birds-ի հեղինակ Պիտեր Վեստերվակին եւ այլք: :
Մեղադրանք՝ նկարները գողանալու համար
ԱՄՆ-ի բնակիչ Տիմոտի Պիտեր Նուրջինը մեղադրվում է «Facebook»-յան ըքաունթները կոտրելու, աղջիկների նկարներ գողանալու ու դրանք «մեծերի համար» կայքերում տեղադրելու մեջ: Մեղադրյալը ծանոթացել է 17-24 տարեկան աղջիկների հետ ու իմացել նրանց մասին անձնական մանրամասներ: Հավաքած տեղեկություններով նա գտել է ըքաունթների ու էլ-փոստերի գաղտնի հարցերի պատասխաններն ու գաղտնաբառերը: Նուրջինը գողացել է էլ-փոստում պահպանվող նկարներն ու տեղադրել դրանք


















































