Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Գլուխ ութերորդ ՀՐԱԺԵՇՏ ՖԵԼԻՆԻԻՆ Եվ ես ժպտալով Հովիկին ասացի՝ «դու շատ լավ գիտես, որ արվեստագետի համար ամենադժվարն ու ամենակարեւորը փող ճարելն ա», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «կարեւոր ա, դրա համար էլ քեզ եմ հանձնարարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ըտենց հարցերում դու ինձնից հազար անգամ շնորհքով ես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ես ենթադրում»,

Պայքար՝ տոնի դեմ

Շոտլանդական Դանդի քաղաքում տեղական իշխանությունները Սուրբ Ծննդյան տոնին նախատեսել են մեծ տոնակատարություններ, որոնց ընթացքում քրիստոնեության վերաբերյալ որեւէ ակնարկ չի լինի: Անգամ «Սուրբ Ծննդյան տոն» բառերը չեն լինի, քանի որ անգլերենում դրանք սերում են Քրիստոսի անունից՝ «Christmas-Chrsit»: Տոնը կանվանվի պարզապես «ձմեռային»: Իշխանությունների կարծիքով՝ տոնը պետք է ցուցադրի քաղաքի մշակույթը եւ նորարարական ժառանգությունը: Նախատեսված են հրավառություններ, քաղաքային

Աղոթք՝ «խոզագրիպից» ազատվելու համար

Նկատի ունենալով H1N1 գրիպի համաճարակի արագ տարածումը, Ռումինիայի պատրիարքարանը հոգեւորականներին եւ վանականներին կոչ է արել աղոթել առողջության եւ համաճարակից խուսափելու, անվտանգության, խաղաղության, հանգստության եւ մեղքերի թողության համար: Դրանից բացի, համաձայն եկեղեցու եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչների ստորագրած համագործակցության եւ հոգեւոր ընկերակցության մասին արձանագրության, եկեղեցիներում կտարածվեն թռուցիկներ, որտեղ կլինեն տեղեկություններ այն մասին, թե ինչպես պաշտպանվել տարատեսակ գրիպներից

ԵՐԿԱՐ ՄԱՏՆԵՄԱՏԸ՝ ՄԵԾ ԿՐՔԻ ՆՇԱՆ

Գիտնականները պարզել են, որ մարդու սեռական բնույթի մասին կարելի է պատկերացում կազմել նրա ձեռքի մատների երկարության եւ համաչափության միջոցով: Լիվերպուլի համալսարանի գիտախումբը համեմատել է կապիկների ցուցամատերի եւ մատնեմատերի երկարության համաչափությունը դրանց սեռական եւ սոցիալական ակտիվության հետ: Այսպիսով պարզվել է, որ որքան երկար են մատնեմատերը, այնքան սեռապես ավելի ակտիվ ու ագրեսիվ են կապիկները: Ինչպես նշում են

Հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են հոգեկան առողջությանը

Հոգեկան առողջության առկա հիմնախնդիրները, ոլորտում կատարված ուսումնասիրության վերլուծությունները, հոգեկան առողջությանն առնչվող իրավական դաշտում առկա բացթողումներն ու առաջարկները ներկայացնելու նպատակն էր հետապնդում երեկ «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված քննարկումը: 2009 թվականի մարտ ամսից՝ ԵՄ-ի ու «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների եւ պատանիների իրավունքների խթանում» նախագծի արդյունքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Նունե

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անատոլի Ալեքսանյանի հիշատակին Անվանի ջազ երաժիշտ, գործիքավորող, կոմպոզիտոր, ջազ-նվագախմբի ղեկավար Անատոլի Ալեքսանյանի կյանքն ընդհատվեց պրոֆեսիոնալ առումով՝ փառքի գագաթնակետում: Նա կառուցեց իր աշխարհը եւ հիմա կարող է հավերժ վայելել իր տքնաջան աշխատանքի պտուղները: «Ես երաժշտություն չեմ գրում: Ես այն նվեր եմ ստանում: Հոգով լսելու ունակությունն անհամեմատելի բարձր է ականջներով լսելուց: Իսկ հոգով ընկալված եւ հնչյուններով մարմնավորված

Սառցուղի, կտրուկ զառիթափեր, ոլորաններ ու կատաղի արագություն

Հատկապես ձյունառատ երկրներում անհիշելի ժամանակներից մարդը բնության սպիտակ սավանի վրա ավելի հեշտ տեղաշարժվելու միջոցներ է հնարել, որոնցից մեկն էլ սահնակն է: Սակայն որպես մարզաձեւ, սահնակային սպորտի ծնունդը համարվում է 1883 թվականը, երբ Շվեյցարիայի Դավոս եւ Կլոստեր քաղաքների միջեւ ընկած չորս կիլոմետրանոց տարածությունում մրցեցին վեց երկրների սահնակի սիրահարներ: Այդ մրցումը հետագայում այնքան տարածում ստացավ, որ նվիրյալները

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՍՊԱՍՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Երեկ ՀՖՖ շտաբ-բնակարանում նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսով: Հետադարձ հայացք ձգելով մրցաշրջան-2009-ին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը փաստեց, որ հիասթափությունները գերակշռում էին եւ ամեն ինչ հիասթափեցրեց այս տարի, բացի հաղթանակներից: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանի առաջնությունն անցավ շատ լարված եւ հետաքրքիր պայքարում, ինչի արդյունքն էլ այն էր, որ մինչեւ վերջին տուրերը թե՛

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՍՐԲԱԳՐԵՑԻՆ»

Նոյեմբերի 18-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ անվանի կոմպոզիտոր, Հայաստանի բարձրագույն պարգեւներից մեկի՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Այս անգամ չենք ծանրանա այն փաստի վրա, որ համերգը նշանակված ժամից 30 րոպե ուշ սկսվեց, ինչ է թե՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ դեռ չէր ժամանել: Ավելի ցնցող էր մեկ այլ փաստ.

Սրտացավության պակաս՝ մշակույթի հանդեպ

«Կարելի էր միջոցառումներ կազմակերպել եւ նվազագույն ծախսերով շենքը պահպանել, բայց իրականում գիտակցված անտարբերությամբ երկու տարի շարունակ հովանավորվեց եկեղեցու վախճանը, եւ դա տեղի ունեցավ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին (1356թ.): Նրա խոսքով, առանձնահատուկ ճարտարապետությամբ հայտնի եկեղեցին մինչեւ 1989թ. ժողովրդական

Կոմիտասյան ղողանջ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանը Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական իր կոմպոզիցիան ներկայացրել էր այս տարվա գարնանը՝ Լիբանանում: Բեյրութի «Դեմիրճյան» կենտրոնում եւ Այնճար հայաբնակ քաղաքի Հայ ավետարանական եկեղեցու սրահում արվեստագետի կոմիտասյան կոմպոզիցիան լայն արձագանքի է արժանացել տեղի «Խոսնակ», «Կամար» ամսագրերում, «Զարթոնք», «Ազդակ», «Արարատ» թերթերում: Երեկ հիշյալ կոմպոզիցիայի ունկնդիրը եղավ նաեւ հայ հանդիսականը՝ Երեւանի Ավ. Իսահակյանի

«Սասնա ծռերը» ավարտվեց

Դեկտեմբերի 15-ին, Արման Մանարյանի ծննդյան օրը նախատեսվում է 1 ժամ 20 րոպե տեւողությամբ, առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Սասնա ծռերի» շնորհանդեսը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը եւ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նշենք, որ մուլտֆիլմի սցենարային աշխատանքները սկսվել էին դեռեւս 1995-96 թվականներին, իսկ 2002 թվականից նկարահանման աշխատանքները ձգձգվել էին

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Կամ ինչպես է Սամվել Սեւադան լուսանկարը հասցրել գեղանկարի աստիճանի Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը արվեստագետի 60-ամյա հոբելյանի առիթով էր: Օրերս Նկարիչների միության տանը ներկայացվեց գեղանկարչի մոտ 145 լուսանկարչական եւ 40 գեղանկարչական աշխատանքներ: «Առավոտի» հետ զրույցում պրն Սեւադան ասաց, որ ցուցահանդեսում ընդգրկվել են իր վերջին տարիներին կատարած ու սիրված աշխատանքները. «Գեղանկարչական աշխատանքներս ինձ հոգեհարազատ՝

ՋՐՀԵՂԵՂՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Մեծ Բրիտանիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առնվազն 11 մարդ անհայտ կորել է, 50 բնակչի հնարավոր է եղել փրկել եւ ուղղաթիռներով տեղափոխել ավելի անվտանգ տարածքներ: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, հնարավոր զոհերի մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Անհայտ կորածների թվում է նաեւ Կամբրիա իշխանության Ուորինգտոն քաղաքի ոստիկանության մի սպա: Նրա հետ կապն ընդհատվել է այն բանից հետո,

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՅՈՒՂԸ ԹԱՆԿ ԱՐԺԵ

Պերուի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, ովքեր օծանելիք արտադրող եվրոպական արտադրողներին մարդկային յուղ են մատակարարել: «BBC»-ի փոխանցմամբ, այդ երկրում հանցավոր գործունեություն ծավալած բանդան տասնամյակներ շարունակ մի քանի տասնյակ մարդ է սպանել, որոնց միսը վաճառվել է որպես մթերքի հումք, իսկ յուղն ու հյուսվածքները՝ կոսմետոլոգիական սրահներին եւ դեղագործական ընկերություններին: Պերուական հնագույն լեգենդի հերոսի անունը կրող՝ «Պիշտակոս» կոչվող

ԵՄ-ն ընտրել է իր առաջին նախագահին

Հիգշաբթի ուշ երեկոյան Եվրոպական միության առաջին նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Բելգիայի վարչապետ՝ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյը: Նա Բելգիայի վարչապետ էր դարձել 2008թ. դեկտեմբերին, իսկ մինչ այդ զբաղեցրել էր երկրի խորհրդարանի ստորին պալատի նախագահի պաշտոնը: Երեկ ԵՄ-ն ընտրել է նաեւ Եվրամիության՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով նոր գերագույն հանձնակատար: Այդ պաշտոնում իսպանացի Խավիեր Սոլանային փոխարինել

Փոխադարձ խայթոցներ

Հինգշաբթի ուշ երեկոյան Յալթայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները բանակցություններ են վարել ռուսական գազի շուրջ, եւ արդյունքում Ռուսաստանը համաձայնել է վերանայել Ուկրաինային գազի մատակարարման պայմանները: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ կողմերը Նոր տարին կդիմավորեն առանց պրոբլեմների: Երկու վարչապետների հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ Պուտինը ծաղրական եւ անգամ վիրավորական արտահայտություններով է պատասխանել լրագրողներից մեկի հարցին,

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Թուրքիայում, 2012թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, որոշել են վերանայել ընտրական համակարգը: Երկրի իշխանությունները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում ժողովուրդն առաջին անգամ ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի ընտրությամբ նախագահ ընտրելու հնարավորություն ունի, կիրառել ամերիկյան մոդելը: Այս մասին վկայակոչելով՝ թուրքական «Զաման» պարբերականը փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ին: Թերթի մեկնաբանի տեղեկություններով, մոտ ապագայում ընտրությունների նոր կարգ սահմանող օրինագիծը

ԻՐԵՆՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԼԱՎՆ ԷԻՆ

«Մենք կարող ենք պատասխան տալ մեր յուրաքանչյուր նախարարի կատարած գործունեության համար, չկատարածի համար, եւ կարող եմ վստահ ասել, որ մենք միշտ հպարտացել ենք մեր նախարարներով, նրանց թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական հատկանիշներով»,- խնդրելով, որ ԲՀԿ նախարարի պաշտոնանկության պատճառների մասին հարցը լրագրողները ուղղեն ոչ թե իրեն, այլ ԲՀԿ-ին՝ ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

ՍԴ-Ն ԿՔՆՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է՝ գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների՝ քննության ընդունելու ժամկետը: Պարոն Հակոբյանի ներկայացմամբ. «Եթե այդ պահին դատարանի անդամները ընդհանուր

Բարեփոխումները անխուսափելի են

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում է Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ուսանողների կողմից բարձրաձայնված՝ կրթաթոշակի փոքր չափի եւ անբավարար լինելու վերաբերյալ հարցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի պատասխանը  մամուլում թյուրըմբռնման տեղիք է տվել: Նախարարը նշել է, որ սոցիալական բեռը ծանրացել է կրթության բնագավառում, եւ պետությունն իր սուղ

ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ՝ ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Գյումրեցիների բնութագրմամբ, այստեղ «շունը տիրոջը չի ճանաչում» Մի քանի օր է՝ Գյումրիում ընթանում է երկրաշարժից անօթեւան մնացած կարիքավոր ընտանիքների հերթացուցակների ճշգրտում: Թե ինչ է կատարվում քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովի քթի տակ, անհնար է բառերով նկարագրելը. երեւի թե այդպիսի հերթեր չէին գոյացել անգամ մութ ու ցուրտ տարիներին՝ հաց հայթայթելու ժամանակ: Քանի որ 1 սենյականոց բնակարանների հավակնորդները

ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ…

Երեկ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն ամփոփելով 9 ամիսները, տեղեկացրեց, որ այդ ժամանակամիջոցում կատարվել է 11 645 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 7521 հանցագործություն: Անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործություններն աճել են 18 դեպքով: Նկատելի է աղջիկների մասնակցությամբ հանցագործությունների աճ՝ 23: Հ. Թամամյանը լրագրողներից տեղեկացավ ՀՀ վարչական դատարանում «Հայկական

Մինչեւ մարդկանց գրպանին չեն կպչում, օրենքը չեն կատարում

Վանաձորցի Նունեն այն հազարավոր հետիոտներից է, ով մինչեւ ճանապարհային երթեւեկության կանոնների կիրառման խստացումը՝ փողոցն անցնում էր նկատելի խախտումներով. «Այն ժամանակ օրը մի քանի անգամ փողոցն անցնում էի սխալ մասով, իսկ հիմա ինչ-որ չափով զգոն եմ լինում, որովհետեւ գիտեմ, որ կարող է տուգանեն»,- ասում է նա: Վանաձորում հետիոտների կողմից խախտումները հիմնականում պայմանավորված են անցուղիների թվի քչության,

ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ

«Մտավոր սեփականության պաշտպանության բացահայտումները» շարքից Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի տեղեկացմամբ, 2008 թ. եւ 2009 թ. 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 51 դեպք, որից 3-ը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման, 1-ը՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման եւ 25-ը՝ ՀՀ քրօրի 178, 179, 188, 208, 280 հոդվածների հատկանիշներով։ Հեղինակային եւ

Դատական ատյանները խոչընդոտում են

Շահումյան բանավանի բնակիչների շահերի ներկայացուցիչները դատարանի որոշման մեջ քաղաքականություն են տեսնում, իսկ հայց չներկայացրած որոշ բնակիչներ էլ հրաժարվում են հայցից: Այս տարվա հոկտեմբերի 18-ին «Գործը հասավ դատարան», նոյեմբերի 12-ին՝ «Դատարանը մերժեց հ/կ հայցը» եւ այլ հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի մատույցներում գտնվող Շահումյան բանավանի 34 բնակիչներ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի դեմ դիմում

Հողի խնդիր

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Սուսաննա Օհանյանը 1990 թվականին ամուսնացել է նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Օնիկ Մրտեյանի հետ, ունեցել են երկու երեխա՝ Սամվել եւ Գեղեցկուհի: Ընտանեկան վեճերի արդյունքում Օնիկն ու Սուսաննան որոշել են Օնիկի ծնողներից առաձին ապրել եւ դատարանի որոշմամբ հոր տնից Օնիկը ստացել է երկու սենյակ, նաեւ անասնագոմ, սակայն, ինչպես նշում է Սուսաննան,

ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՐՏՔ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ քննարկել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ ցածր ցուցանիշների համար կրկին նկատողություն հայտարարել մի շարք համայնքների ղեկավարների. Հողմիկ, հավաքագրումը՝ 30,3%, Արեգնադեմ՝ 61,4%, Զարիշատ՝ 46,9%, Ողջի՝ 58,2%, Շաղիկ՝ 53,2%, Սիզավետ՝ 17,8%, Սարագյուղ՝ 11,0%, Մուսայելյան՝ 20,5%, Բավրա՝ 21,8%, Զույգաղբյուր՝ 38,2%, Կրասար՝ 25,7%, Ղազանչի՝ 35,5%, Սալուտ՝

ՈՐ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵՆ

«Վերջերս մի լրագրող ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն այցելելիս երթուղային տաքսու վարորդին ներկայացել է իբրեւ ՄԻԱՎ վարակակիր: Տաքսու վարորդը նրան իջեցրել է տաքսուց: Վարակակիրներին չեն սպասարկում ատամնաբուժարաններում եւ այլ բժշկական ծառայություններում: Սա է պատճառը, որ խնդիրը թաքցվում է: Հետո էլ դժգոհում են, ինչո՞ւ են վարակակիրներն այդքան ներփակ ու ինչո՞ւ չի ստացվում նրանց հետ զրուցելը»,- երեկ ՁԻԱՀԻ կանխարգելման

ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ

Երեկ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում, ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՓՄՁ ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր «կլոր-սեղան» քննարկում: Ինչպես նշեց APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների եւ գործարար հատվածի իմացությունը՝ կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ըստ նրա.

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031