Օրվա լրահոսը
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՔ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ
Ուզում եք իմանալ՝ ինչպիսի՞ ղեկավար եք: Լրացրեք այս թեստը, տրված հարցերին պատասխանելով՝ «այո» կամ «ոչ»: 1. Նոր պաշտոն ստանձնելիս երկա՞ր ժամանակ էիք նախապատվություն տալիս ձեր կողմից ղեկավարվող նախկին բաժանմունքին (այո- 0, ոչ- 1): 2. Դուք դժվարությա՞մբ եք հրաժարվել կառավարման այն մեթոդներից, որոնք կիրառել եք նախկինում՝ ձեր պաշտոնավարման ընթացքում (այո- 0, ոչ- 1): 3. Սիրո՞վ եք
ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Կամ՝ «Վահե» փաստավավերագրական ֆիլմն այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է, որ Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում օրերս կայացել է «Միտք» վերլուծական կենտրոնի նկարահանած «Վահե» փաստավավերագրական ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը: Ջավախցիները արեւին կոչում են նաեւ Վահե. սա կյանքի ու հարատեւության նշան է: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, «Ազգային նոր պահպանողական շարժման» հիմնադիր նախագահ Էդուարդ Ափրամյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակին,
ԻՄԱՍՏՈՒՆ ԿԻՆԸ ԳԻՏԻ…
Ասում են՝ սիրո մասին գրեթե բոլոր պատմություններն ավարտվում են հարսանիքով, եւ բոլոր հեքիաթներում լռում են այն մասին, թե ինչ է լինում դրանից հետո։ Համատեղ ընտանեկան կյանքը լի է փորձություններով, եւ դա է պատճառը, որ ոչ բոլոր զույգերն են դիմակայում կյանքի գլուխկոտրուկներին եւ իսկապես լավ ընտանիք կազմում: Միայն խելացի, իմաստուն կինն է ընդունակ ոչ միայն անձամբ
ՀԱՎԻ ԿԱՇԻ ԵՎ ՏԱՎԱՐԻ ՓՈՐ
Նոյեմբերի 10-ից Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճի նախասրահում հետաքրքիր ցուցահանդես է բացվել: Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սարդարյանը հավկիթից, հավի կաշվից, կավից, կենդանիների ոսկորից, տավարի փորոտիքից գեղեցիկ կենդանիներ, գեղարվեստական իրեր է պատրաստել: Պատերին եւ ցուցանմուշների կողքին նրա ստեղծած փոքրիկ գորգերն են: Տպավորիչ է:
ՆՇԱՆԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»
Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած հուշահամերգ-երեկոն կարող էր ունենալ մեկ այլ խորագիր՝ «Երկու մեծությունների «հանդիպում»: Ներկաներին հրաշալի երեկո պարգեւեց ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը: Համերգի ընթացքում հնչեցին Բախի, Պագանինիի, Իզայիի ստեղծագործություններից: Բացի գեղարվեստական բավականություն պատճառելուց, բարձր մշակույթի հետ հերթական շփումից համերգը մեծարման, գնահատանքի բարձր գիտակցումով նվիրաբերվող երախտիքի վառ
Ավագանու անդամները չեն հանդարտվում
Այս տարվա փետրվարի 11-ին «Իջեւանյան օրերի խրոնիկա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ամեն ինչ արել է քաղաքի զբոսայգում ապօրինի շինարարությունը կանխելու համար, բայց նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոչինչ չանելու համար: Հոկտեմբերի 3-ին՝ «Ավագանին ընդդեմ քաղաքապետի» լուրով տեղեկացրել ենք, որ Իջեւանի ավագանու 13 անդամներից ութը ՀՀ կառավարությանը առաջարկել են
40 տարի անց
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարվա հունիսին սկսվել է եւ դեկտեմբերին կավարտվի մարզի Վաղաշեն գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը: Ըստ գյուղապետ Արթուր Սուվարյանի, մշակույթի տան ընդարձակ եռահարկ շենքը հրդեհվել, ամբողջությամբ շահագործման պիտանիությունը կորցրել է անցած դարի 70- ական թվականներին ու վերածվել ավերակի: Անցած 40 տարում շինությունը վերականգնելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Բայց այս տարի կա դրական
«Նարինջը» իրենցո՞վ են անում
Նոյեմբերի 5-ին պաշտոնական, մեծ, հանդիսավոր միջոցառմամբ բջջային հեռախոսակապի երրորդ օպերատոր «Օրանժը» կամ «Ֆրանս Տելեկոմը» մուտք գործեց Հայաստան, սակայն Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից երկուսում՝ Նոյեմբերյանում եւ Բերդում բջջային այս օպերատորը դեռ գրասենյակ չունի: Նոյեմբերյանում ընկերության գովազդային մեծ պաստառներ ու լապտերներ կան եւ միայն: Իջեւանում կա «Օրանժի» գրասենյակ, որը, սակայն, դեռ հեռախոսահամարներ չի տալիս: Ինչպես հավաստիացրեց գրասենյակի
ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ԲԱԽՏԸ ՉԺՊՏԱՑ
Հորդառատ անձրեւների, պարարտանյութի, մթերակայանների եւ գյուղտեխնիկայի սղության արդյունքում՝ գյուղացիները վնասներ են կրել: «Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա», իսկ հոկտեմբերի 31-ին տպագրված «Սյունիքը տուժել է, տուժում է եւ կտուժի՞» հրապարակումներով անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ, հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները միլիոնավոր դրամների վնասներ
ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը շատ հաճախ չունենալով գործունեություն ծավալելու տարրական պայմաններ, «կաշվից դուրս գալով», ջանում է գոնե մարզկենտրոնի մշակութային կյանքը ակտիվության ինչ-որ սանդղակի վրա պահել: «Վերջին 10 ամիսների ընթացքում 200 մասսայական բնույթի միջոցառումներ են կազմակերպվել»,- կատարվածը թվերի լեզվով ներկայացրեց գեղարվեստական ղեկավարը՝ առանձնահատուկ ոգեւորությամբ նշելով հատկապես այս տարվա օգոստոս ամսին կազմակերպված «Ուսանողական
ԲԵՆՍՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Աշխարհահռչակ ջազ երաժիշտ, կիթառահար եւ վոկալիստ Ջորջ Բենսոնն ի վերջո Երեւանում է: tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նա նշեց, որ «առաջին անգամ է մեր կողմերում, թեեւ այս կողմերից շատ ընկերներ ունի Միացյալ Նահանգներում»: Երեկ երեկոյան Ջորջ Բենսոնը հայ հանդիսատեսին ներկայացրեց ոչ միայն կիթառին տիրապետելու իր վարպետությունը, այլեւ երգեց: «Մենք բազմազան ծրագիր ենք
Սայանի «Ճաղատ երգչուհին»
Երիտասարդ բեմադրիչը մտադիր չէ միայն աբսուրդի թատրոնն ընտրել Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) շարունակվում է նոյեմբերի 8-ին մեկնարկած Երիտասարդ բեմադրիչների հանրապետական երրորդ փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս միջոցառման նպատակն էր բացահայտել երիտասարդ արվեստագետներին, նրանց հնարավորություն տալով հետագայում մասնակցելու ինչպես միջազգային փառատոների, այնպես էլ վարպետության դասերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրիչների եւ տեսաբանների մոտ: Օրինակ,
ԵՂԲԱՅՐԸ ՔՐՈՋԸ ԿՍՊԱՆԻ
«50-ականներին» ներկայացնում է այդ աղանդի ճիրաններից ձերբազատված Փառանձեմ Խեչումյանը Փառանձեմ Խեչումյանը 9 տարի շարունակ եղել է «50-ական» կոչվող աղանդավորական խմբավորման անդամ, սակայն նրան ի վերջո հաջողվել է դուրս պրծնել այդ որոգայթից: Չնայած մայրը, եղբայրը, մյուս հարազատները «երդվյալ» աղանդավորներ են, Փառանձեմը այլեւս հաճախում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի ու իր տարակույսները փարատում հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ
ՍԱՆՏՅԱԳՈՅԻ ՀԱՄԱՐ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՐՁԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ Է ԵՂԵԼ
Չիլիի իշխանությունները մերժել են կանգնեցնել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի ամենամեծ՝ 13,5 մետր բարձություն ունեցող արձանը: Այն նախատեսվում էր կանգնեցնել երկրի մայրաքաղաք Սանտյագոյի հրապարակներից մեկում: Բայց Չիլիի հուշարձանների պահպանության ազգային խորհուրդը հրաժարվել է հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ համարելով, որ Հռոմի պապի արձանը չափազանց մեծ չափեր ունի եւ կարող է խաթարել հրապարակի ճարտարապետական ներդաշնակությունը:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏԵՐ ԿԱՆ
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Չինաստանում գործում է գաղտնի բանտերի մի ողջ ցանց, որտեղ իշխանությունները ամիսներով պահում են իրենց համար անցանկալի քաղաքացիներին: Իրավապաշտպանների ասելով, այդպիսի մարդիկ փակի տակ պահվում են պետական հյուրանոցներում, ծերանոցներում կամ հոգեբուժական հիմնարկներում: Ու թեեւ պաշտոնական Պեկինը պարբերաբար հերքում է այդ տեղեկությունները, բայց նույնիսկ պետական ԶԼՄ-ները երբեմն հայտնում են այդպիսի անլեգալ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԳՆԴԱՊԵՏ ՉԻՉԵԿԸ
Թուրքիայում կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է այդ երկրի ռազմածովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեկը (նկարում): Այս մասին տեղեկացնում է «News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet»-ը: Չիչեկի ձերբակալության որոշումը կայացրել է Ստամբուլի քրեական դատարանը՝ հայտնի «Էրգենեկոն» խմբավորման գործի քննիչների կողմից անցկացված հարցաքննության արդյունքում։ Դեռ հունիսին թուրքական «Taraf» թերթը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը, իբր, կազմվել էր Չիչեկի կողմից
ԻՍՊԱՆԻԱՆ ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԵԼ ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Իսպանիան հանդես է եկել Եվրամիության ռազմածովային ուժերի նավատորմի կողմից Սոմալիի նավահանգիստները շրջափակելու նախաձեռնություն-պահանջով: Իսպանիայի պաշտպանության կին նախարար Կարմե Չակոն ասել է, թե հատկապես այդ նավահանգիստներից են օվկիանոս դուրս գալիս ծովահենների նավ-հենակետերը: Նրա ասելով, հենց այդպիսի հենակետերի եւ արագընթաց նավակների օգնությամբ էլ ծովահենները հարձակումներ են գործում Սոմալիի ափերից շատ հեռու գտնվող նավերի վրա: Նա հիշեցրել է,
Իրանում սպանված ուսանողուհու անվան ՚կրթաթոշակ է սահմանվել
Թեհրանում բրիտանական դեսպանության շենքի առջեւ իրանցի ուսանողները երեկ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով չեղյալ համարել Օքսֆորդի համալսարանի կողմից Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ սպանված ուսանողուհու անվան կրթաթոշակ հիմնելու որոշումը: Իրանցի 26-ամյա ուսանողուհի Նեդա Աղասուլթանի անվան փիլիսոփայության կրթաթոշակ սահմանելու մասին որոշումը կայացրել էր Օքսֆորդի համալսարանին կից «Queen’s» քոլեջը: Իրանում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ
ԱՄՆ դեսպանը հակառակվում է ամերիկացի գեներալներին
Աֆղանստանում ԱՄՆ դեսպան, 2005-2007թթ. այդ երկրում ամերիկյան ռազմական համակազմի, ապա նաեւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Կարլ Հայքենբերրին (նկարում) Սպիտակ տանը հասցեագրված կոնֆիդենցիալ ուղերձ է հղել նախագահ Օբամային՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու մտադրությունից, նկատի ունենալով այդ երկրում տիրող անկայունությունն ու իրադարձությունների զարգացման մշուշոտ ապագան: Դեսպանը մտահոգություն է հայտնել նաեւ Աֆղանստանում կառավարության կոռումպացվածության մակարդակի
Ջո Բայդենի ծառայողական մեքենան մահացու վրաերթ է կատարել
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավտոմեքենան չորեքշաբթի օրը մահացու վրաերթի է ենթարկել մի հետիոտնի: Երեկ այս մասին հաղորդել է «The Washington Examiner»-ը: Տեղեկությունը հաստատել է նաեւ ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանը, որի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին սպասարկող ավտոշարասյան մաս կազմած երկու զրահապատ ավտոմեքենաներից մեկը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Էնդրյուս» հենակետից վերադառնալիս՝ Տեմպլ Հիլզ արվարձանում վրաերթի
ԿԵՆԳՈՒՐՈՒԻՆ ՄԻԱՑԱՎ ԱՐՋՈՒԿԸ
Երեկ «Այբ» կրթական հիմնադրամը Երեւանի չորս դպրոցներում անցկացրեց «Ռուսական արջուկ» («ՀցրրՍՌռ ՎպՊՉպՋպվՏՍ») փորձնական մրցույթը, որը աշակերտների համար նախատեսված ռուսերեն լեզվի միջազգային հետաքրքրաշարժ մրցույթ է: «Այբ»-ն այս նախաձեռնությունն իրականացնում է ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում: Այս տարի մրցույթին կմասնակցեն Վ. Մայակովսկու անվ. թիվ 7, Ա. Չեխովի անվ. թիվ 55, Ս. Շահմուրադյանի անվ. թիվ
ՉԻ ՆՎԻՐԵԼ՝ ՓՈԽԱՆՑԵԼ Է
Երեկ «Առավոտի» աղբյուրներից տեղեկացանք, որ ԿԳ նախարարության կազմում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը $70 հազարանոց «ջիպ» ավտոմեքենա է նվիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, եւ իբր այս գործով արդեն անհանգստացած են նախագահի վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Ճշտելու համար զանգեցինք ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանին: Պարոն Ղուկասյանի խոսքերով՝ «դա նվեր չէ, ուղղակի Կրթության ազգային ինստիտուտը,
Էպոսը՝ ազգի նկարագիր
Նոյեմբերի 12-14-ը Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Հայկական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգությունը» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպել են ԳԱԱ-ն եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայագիտական կենտրոնը: Գիտաժողովի բացման օրը զեկուցումներով հանդես եկան ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնագետներ: Սլավոնական համալսարանի հայագիտական կենտրոնի ղեկավար Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ գիտաժողովի հիմքում հայկական ժողովրդական
ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱԴԵՊ
Այսպես է գնահատում ֆիզիկոս Արթուր Իշխանյանը հայ-ֆրանսիական միջազգային IRMAS լաբորատորիայի ստեղծումը «Առավոտի» հոկտեմբերի 28-ի համարում տեղ գտած «Հումանիտար ոլորտը կրկին անտեսվեց» հոդվածում անդրադարձել էինք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (լուսանկարում ԳԱԱ ՖՀԻ շենքն է) եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ կնքված պայմանագրին, որի արդյունքում ստեղծվել է
11. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան ավտոշուկայից: Եկավ երիտասարդ սպան: Նա ավարտել է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը, ստացել մոտոհրաձգային սպայի մասնագիտություն, նշանակվել զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար: Ծառայությանը զուգահեռ՝ սովորել է Միջազգային իրավագիտական համալսարանում: Պետական քննությունների համար դիմել էր հրամանատարին՝ մեկշաբաթյա արձակուրդ ստանալու համար, սակայն հրամանատարը մերժել էր: Հենզել Մկրտչյանը ինքնակամ մեկնել է քննության, քանի որ չներկայանալու դեպքում կզրկվեր ավարտական
Արձագանք «Առավոտին»
«Առավոտի» նոյեմբերի 6-ի համարի «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը» հրապարակմամբ անդրադարձել էինք Տավուշի մարզի Գոշ գյուղին, Գոշավանքի համալիրին եւ նշել, որ, բացի սողանքներից, գյուղին եւ համալիրին վնասում է մարդը, վանքին շատ մոտ մեծ փոս է փորվել, որը, ըստ մասնագետների, վնասում է համալիրին, շինարարությունը դադարեցված է, բայց փոսը դեռ կա: «Գոշավանք» միջնադարյան արհեստի կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն
«Սերս գաղտնի թող մնա»
Պետական երկու կառույցի նախաձեռնած մրցույթի մասնակիցների անունները գաղտնի են պահվում Հայաստանի Սփյուռքի եւ քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների միության եւ Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի մասնակցությամբ հանրահայտ «Մերսեդես» ավտոմեքենաների արտադրող «Daimler AG» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը հայտարարել է «Երեւան քաղաքում Ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման բաց միջազգային մրցույթ»: Ժյուրիի կազմում են «Ավանգարդ Մոթորսի»
ԶԵՆՔՈՎ, ԵՐԳՈՎ ԵՎ… ՄԿՐԱՏՈՎ
Էդիկ Մադաթյանը ուր էլ լինի, ինչ էլ անի՝ մեկ նպատակ է հետապնդում՝ օգտակար լինել մարդկանց Արդեն տասը տարի, Աստծո ամեն առավոտ 52-ամյա Էդիկ Մադաթյանը հայրենի Սարիգյուղից 20 կմ ճանապարհ կտրելով՝ աշխատանքի է գնում մարզկենտրոն Իջեւան: Աղստեւի ափից քիչ հեռու, մարզային գրադարանի կողքին դերձակ Էդիկի փոքրիկ արհեստանոցն է: 1982-84 թվականներին Ռիգայում հագուստագործ-մոդելավորողի միջհանրապետական բարձրագույն կուրսերը հաջողությամբ
ԿԴԱՏԱԿՈՉՎԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Միքայել Գրիգորյանի նախագահությամբ, կվերսկսվի նախկին գործարար Պարույր Գուլգուլյանի հայցի քննությունը: Վերջինիս «քցել» էին եւ տիրացել նրա ունեցվածքին նախկին համայնքապետը, նրա մերձավոր շրջանակները: Քրեական գործը փակվել էր, իսկ Գուլգուլյանը դարձել է անօթեւան: Քրեական գործի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով դատարանը ընդունել է որոշում՝ նոյեմբերի 16-ի դատական նիստին հրավիրել 2002թ.-ին
«ՆԱԻՐԻՏԻ» ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԴԱՏԱՐԱՆ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքում վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվեց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանք է առաջադրվել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության 1-12 արտադրամասի