Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

ՉԻ ՆՎԻՐԵԼ՝ ՓՈԽԱՆՑԵԼ Է

Նոյեմբեր 13,2009 00:00 Share

Երեկ «Առավոտի» աղբյուրներից տեղեկացանք, որ ԿԳ նախարարության կազմում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը $70 հազարանոց «ջիպ» ավտոմեքենա է նվիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, եւ իբր այս գործով արդեն անհանգստացած են նախագահի վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Ճշտելու համար զանգեցինք ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանին: Պարոն Ղուկասյանի խոսքերով՝ «դա նվեր չէ, ուղղակի Կրթության ազգային ինստիտուտը, որը իր ամեն ինչով՝ իր շենքերով, գույքով, մեքենաներով պատկանում է ԿԳ նախարարությանը, իր միջոցներով ձեռք բերած «ջիպ» մեքենան օրինական պայմանագրով հանձնել է ԿԳՆ-ին ժամանակավոր օգտագործման: Այստեղ ոչ մի արտառոց եւ անօրինական բան չկա»:
Գուցե՝ անօրինական ոչինչ չկա: Բայց այն, որ դաշնակցական Ն. Ղուկասյանի ղեկավարած հիմնարկը իր ձեռք բերած գույքը պայմանագրով հանձնել է հանրապետական Ա. Աշոտյանին՝ օգտագործելու, թեկուզ՝ ժամանակավոր, դժվար է ասել, թե արտառոց չէ: Չի բացառվում, որ, իմանալով ԿԱԻ-ի ձեռք բերած թանկարժեք «ջիպի» մասին, ԿԳ նախարարն ուղղակի հրահանգել է այն հանձնել նախարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30