Օրվա լրահոսը

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՎ՝ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ

Հայաստանի ոստիկանության կազմավորման 10-ամյա տարեդարձի կապակցությամբ Երեւանում անցկացվեց տոնական շքերթ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Հանդիսությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնական այլ անձինք։ Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության

Բախվել են

Ապրիլի 16-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցում՝ շուկայի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ-535» մակնիշի 65 ԼՕ 888 պետհամարանիշի, «ԲՄՎ-520» մակնիշի 24 ԼՍ 305

Դատախազն ավելի խիստ պատիժ է պահանջում

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ բոլոր ամբաստանյալների արարքները ՀՀ քրօրի 175 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից վերաորակելով  175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝  Հ. Մալխասյանի եւ Հ. Սարգսյանի ստեղծած 6 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը Վանաձորի բնակիչ Ա. Աղայանի նկատմամբ կատարել է

ՉԿԱ ԾԱՌ, ՉԿԱ ԽՆԴԻՐ

Վարչական դատարանում դատական պաշտպանությունը՝ անարդյունավետ միջոց Երեւանի քաղաքապետը հայտարարել էր, որ այլեւս Երեւանի կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի տրամադրվելու: Այս խոսքերը պետք է հասկանալ բառացի եւ դա նշանակում է, որ եթե կանաչ գոտում գտնվող հողի նկատմամբ տենչ կա, նախ պետք է այդ տարածքը կանաչազրկել, իսկ հետո դիմել ու այն ստանալ շինարարության համար: Այսուհետեւ այդպես

ՏԱՔԱՆՈՒՄ Է

Այսօրվանից օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա, իսկ ապրիլի 20-ին եւ 21-ին տեղ-տեղ անձրեւ եւ ամպրոպ կլինի, ինչի պատճառով, բարեբախտաբար, ցրտահարության վտանգ չկա: Այս մասին երեկ news.am-ին հայտնել է «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքերով, տեղումները կպահպանվեն միայն լեռնային առանձին շրջաններում. «Ապրիլի 19-ին օրվա երկրորդ կեսին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ կլինի»։

ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ

Երեկ Միացյալ Թագավորության «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ հետաքրքրվելով, թե արդյունավե՞տ է, արդյոք, իրականացվում «Թափառող շների դեմ պայքարի» ծրագիրը: Ըստ tert.am-ի, նա ասում է, որ այդ ծրագրի համաձայն՝ թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների պաշտոնական տվյալներով, Երեւանում վերջին 5 տարի 2 ամսում կատարվել է գործողություն

Կրպակները կայլանդակեն Գյումրիի տեսքը

Քաղաքապետարանի նորակառույց շե՞նքն էլ են  վերածում սպասարկման օբյեկտի Արդեն մի ամիս է՝ Գյումրիում գործող հ/կ-ների ու քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ թեժ բանավեճեր են ընթանում քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի եղեւնիները տեղահանել-չհանելու հարցում: Պաշտոնյաները պնդում են, որ եղեւնիները խաթարում են հրապարակի ճարտարապետական տեսքը, ցուրտ քաղաքին մռայլություն են հաղորդում եւ այլեւս մոդայիկ չեն, հ/կ-ների ներկայացուցիչներն էլ զայրանում են. մի՞թե

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՆ ԽՆԱՄՈՒՄ

Մայրերը երեխա ունենալուց առաջ պետք է կրթվեն Եթե գյուղատնտեսության ոլորտի մասնագետները բերքը ցրտից պաշտպանելու հարցում խրախուսում են մեր պապենական մեթոդները, ապա առողջապահության ոլորտի մասնագետները մայրերին խորհուրդ են տալիս երեխային խնամելու հարցում խուսափել նախնիների սովորություններից: Ապուպապերից մեզ փոխանցված այն փորձված մեթոդը, որ նորածիններին պետք է լավ բարուրել, որպեսզի նրանք չմրսեն կամ էլ ամուր եւ ուղիղ կառուցվածք

ՎՃԱՐԵՑԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Ապրիլի 9-ին «Պահեստայիններն իրենց խաբված են զգում. հայրենիքը փողով չեն պաշտպանում,  բայց խոստումը պետք է կատարել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Բաղրամյանի զորավարժարանում վարժանքների մասնակցած մի շարք պահեստայիններ Էջմիածնի զինվորական կոմիսարիատի մոտ բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով, որ իրենց վարժանքների են տարել կոնկրետ գումարի դիմաց, սակայն խաբել ու խոստացած փողի կեսն են տվել: Պետությունը խոստացել էր,

«Անժամկետ» երշիկ են վաճառել

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մսամթերք արտադրող 11 ընկերությունների 500-հազարական դրամով տուգանել է: Նրանք շուկա են հանել այնպիսի երշիկներ, որոնց վրա բացակայել է արտադրության ամսաթվի մասին մակնշումը, ինչը, ըստ հանձնաժողովի, ապակողմնորոշել է սպառողներին: «Առավոտը» զրուցել է նաեւ արտադրող ընկերությունների հետ, որոնք համաձայն չեն տուգանքի հետ եւ ունեն իրենց արդարացումները: Այս մասին մանրամասները կներկայացնենք առաջիկա համարում:

«Ավտարիտետներ» չկան, կան հիմքեր

Երեկ Նոյեմբերյանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը հանդիպեց Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտների հետ: Դպրոցականներին հետաքրքրում էր, թե որքանո՞վ  են պաշտպանված հասարակ քաղաքացու շահերը, անչափահասների մեջ հանցավորությունը ի՞նչ տոկոս է կազմում եւ  այլն: Նոյեմբերյանի ոստիկանապետն ասաց, որ քաղաքացու իրավունքներն  ոստիկանության կողմից պաշտպանված են այն չափով, որքանով նա չի խախտել օրենքը: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի  անչափահասների

Կապանում վերելակներ են թալանում

Մինչ քաղաքապետարանը փորձում է հնում թալանված վերելակները նորոգել Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում օրը ցերեկով թալանել են Ռաֆայել Մինասյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկի վերելակը: Բնակիչների պատմելով, առավոտյան եւ կեսօրին օգտվել են վերելակից, բայց կեսօրից հետո պարզվել է, որ վերելակը չի աշխատում: Վերելակի խափանման պատճառը իմանալու «ուսումնասիրությունից» է պարզվել, որ վերելակից պահեստամասեր են գողացել:

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԲԵՐԻ

Համոզված է ցորեն ներկրողը Առաջիկա ամիսներին տեղական շուկայում ալյուրի ու հացի գները կպահպանվեն: «Մինչեւ մայիս գները չեն բարձրանա, դրանից հետո ինչ կլինի՝ չգիտեմ, ոչինչ չեմ կարող խոստանալ»,- «Առավոտի հետ զրույցում վստահեցրեց ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը: Նրա խոսքով, չնայած տարին սկսվեց ցորենի բարձր գներով, բայց արդեն փետրվարի 2-րդ կեսին դրական տեղաշարժեր նկատվեցին:

ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ.  մարդու իրավունքների մասին զեկույցը: Ըստ ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի, ինչպես եւ անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (https://www.state. gov/documents/organization/160457.pdf)՝ Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի եւ խեղաթյուրված: Մասնավորապես, 2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական

Սփյուռքահայերը զայրացած են

ՀՀ, ԱԺ, ԳԱԱ նախագահներին, ԵՊՀ ռեկտորին, սփյուռքի  եւ առողջապահության նախարարներին, ինչպես նաեւ  ՀՀ գլխավոր դատախազին բաց նամակ են հղել մի խումբ  սփյուռքահայ մտավորականներ: «2011թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց տվեց «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին։ Հազարավոր կալիֆոռնիաբնակ հայեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ.

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՇԱՏ ԿԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ

Ըստ պատգամավորների, Ղարաբաղի հարցի իրավական  լուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում պարզապես արմանք-զարմանք բաներ են անում, օրինակ՝ անտեսելով եղանակային անբարենպաստ պայմանները, տղամարդավարի վեր են կենում եւ հասնում Ստեփանակերտ: Համանախագահների այցերը լուսաբանելիս սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք ասել, որ նրանք Բաքվից եւ Երեւանից բացի՝ նախընտրեցին նաեւ Ղարաբաղում լինել:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն Փաշինյան, Ինչպես եւ մեր գործընկերների մեծ մասը, մենք էլ վրդովված ենք Ձեր ազատազրկմամբ եւ պահանջում ենք իշխանություններից՝ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել Ձեզ ազատ արձակելու համար: Վստահ ենք, որ այդ պահանջով պետք է հանդես գան ոչ միայն Ձեր համախոհները, այլեւ բոլոր ազնիվ եւ պարկեշտ մարդիկ, նաեւ նրանք,

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

ՌԴ նախագահին առընթեր «Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների» խորհուրդը մշակել եւ 2011 թվականի փետրվարին ՌԴ նախագահին է հանձնել «Ամբողջատիրական համակարգի զոհերի հիշատակի հավերժացման եւ ազգային համերաշխության» ծրագիր: Այս առիթով «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասել է, որ վաղուց էր պետք անդրադառնալ պատմության այդ էջերին, որպեսզի ամեն ինչ պարզվի, եւ

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԵՐԵՔ ՀԱՐՎԱԾ

Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, թե՝ վերջին մի քանի օրերին վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված: «Առաջին. վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ

Համազեկուցողները գաղտնիք չեն բացահայտել

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերի (Գերմանիա) եւ Ջոն Պրեսկոտի (Միացյալ Թագավորություն) հայտարարությանը՝ ասել է. «Կարծում եմ՝ այն, ինչ որ զետեղված էր համազեկուցողների վերջին հաղորդագրության մեջ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ», եւ ըստ պարոն Հարությունյանի, որեւէ մեկը չի ժխտում պատշաճ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏ

Սա է առաջին նախագահի մատնանշած «ջրբաժանը»՝ ապրիլի 28-ը, ըստ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի Ապրիլի 15-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ջոն Պրեսկոտը հանդես էին եկել հայտարարությամբ՝ ընտրական բարեփոխումների, ինչպես նաեւ դատական ու ոստիկանական համակարգի բարեփոխումների հարցում Հայաստանի իշխանություններին կոչ անելով նախաձեռնություններից անցնել գործողությունների: ԵԽԽՎ կայքում համազեկուցողների զետեղած հայտարարության համաձայն՝ 2008 թվականի մարտի

ՄԱՐՏԻ 17-ԻՑ ԱՊՐԻԼԻ 17

Մարտին չհանդիպեցին, հանդիպեցին ապրիլին Ապրիլի 17-ին լրացավ Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ եւ 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակը: Ինչպես եւ ակնկալվում էր, այդ օրը պետական գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Պանթեոն էին այցելել ոչ միայն նրա հարազատները, այլեւ քաղաքական

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԷԼ ՎԹԱՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ

 Երեկ, ժամը 17.00-ի սահմաններում, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում իրար էին բախվել ԲՄՎ X 5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների թիվ 1 խնդիրը եղավ այն, որ «Տոյոտա»-ի վրայից հանվեցին 001 ՈՍ 01 համարանիշները (ինչն օրենքով արգելվում է)։ «Տոյոտան» սպասարկում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին։ Վթարի արդյունքում խցանում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՋՐԱՆՑՔԸ Կարճ ասած՝ մի տարի հետո Երվանդի չափածո Ծաղկաձորապատումն, ըստ ամենայնի, ծավալի իմաստով կկրկնապատկվի եւ միգուցե նույնիսկ եռապատկվի, ու էս ենթադրությունս միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ լավ եմ հիշում, որ անցյալ տարվա էս ամսին Երվանդի էս անտիպ ու չափածո Ծաղկաձորապատումը ծավալով գրեթե երկու անգամ նվազ էր, քան՝ հիմա. էնպես

Նախանձը եւ մարդը

Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին: Նախանձի մասին գրված է նաեւ Աստվածաշնչում, որտեղ

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Առաջարկ. սեռական բռնություն իրականացնողին մեկ տարով սեռական ակտ ունենալու հնարավորությունից զրկելու մասին Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները տարեցտարի աճում են: Մասնագետների պնդմամբ՝ գրանցված աճը հասարակության լռության պատճառն է եւ բռության ենթարկված անձանց չպաշտպանված լինելը: Տարբեր կազմակերպությունների իրավաբաններ ու փաստաբաններ պնդում են, որ անգամ իրավապահ մարմինները չեն պաշտպանում սեռական

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆՈԿԱՈՒՏ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 24-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չորս լավագույն բռնցքամարտիկների մրցաշարում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Միացյալ Նահանգներում երրորդ տեղի համար մենամարտելու է Կոլումբիայի ներկայացուցիչ Իոնի Պերեսի հետ: Մարտից երկու շաբաթ առաջ մրցակիցներն արդեն հասցրել են հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հայտարարություններ անել: Մասնավորապես, Վիկը կասկած չունի, որ այդ քաշային կարգում նաեւ IBO-ի վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում

Ամենայն հայոց 34-րդ կաթողիկոսը

Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրն է Նշանավոր եկեղեցական, մշակութային, պետական-հասարակական-քաղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչ- ղեկավար, իրավագետ-օրենսդիր («Կանոնագիրք Հայոց»-ի համակարգող- հեղինակ), փիլիսոփա-դավանաբան, չգերազանցված դիվանագետ, շինարար, երգահան, անվանի մանկավարժ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը ծնվել է 7-րդ դարի 2-րդ կեսին, Գուգարաց աշխարհի Տաշիրք գավառի Օձուն գյուղում, ազնվականի ընտանիքում: Նա աշակերտել է անվանի մանկավարժ,

ՈՍԿԻՆ ԽԼԵՑԻՆ ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻՑ

Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ օրը կայացած տղամարդկանց 77 կգ քաշային կարգում հայաստանցի Արայիկ Միրզոյանը նվաճեց մեկ փոքր ոսկե (պոկում վարժությունում՝ 160 կգ) եւ երկու արծաթե (հրումում՝ 187 եւ երկամարտում՝ 347 կգ) մեդալ: Սակայն հարկ է նշել, որ կողմնակալ մրցավարներն օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի սանին կոպտորեն զրկեցին նաեւ երկրորդ վարժությունում ու երկամարտում Հին աշխարհամասի

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ՝ ՔԻՇԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առեւտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի եւ փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաեւ Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը՝ «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»՝ համապատասխանաբար խաղարկային եւ վավերագրական անվանակարգերում: Ըստ «Արմինֆոյի»՝ բացի ֆիլմերի ռեժիսորից,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930