Օրվա լրահոսը

ՀՈՎՏԱՇԵՆԸ ԿՄԻԱՎՈՐԵՆ

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչները բողոքում են կառավարության մշակած՝ համայնքների խոշորացման ծրագրի դեմ: Բանն այն է, որ այս ծրագիրը փորձարկվում է հենց այս գյուղում, որը նախատեսում է միավորել ընդամենը մեկ փողոց այն կողմ գտնվող Հոռոմ գյուղին: «Մեր գյուղը քարտեզի վրա չկա, կառավարության ոչ մի անդամ այս գյուղի տեղը չգիտի: Նույնիսկ տիկին

ՀՐԴԵՀՎԵԼ ԷՐ ՏԱՆԻՔԸ

Երեկ Կոտայքի մարզում՝ Եղվարդի Երեւանյան 74 հասցեում գտնվող «Ատաղձագործ» փայտամշակման արտադրամասում այրվել է արտադրամասի պահեստի՝ 130 քմ տանիքը:

ԸՆԿԵԼ ԷՐ ՁՈՐԸ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւան-Գյումրի մայրուղում՝ Դավիթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Գուրգեն Գրիգորյանին պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի 04 ԼԼ 130 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու ընկել ձորը: 32-ամյա վարոդին՝ Գ. Գրիգորյանին եւ 17-ամյա ուղեւորին՝ Վրեժ Գրիգորյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը: Ելույթ ունեցան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրեգ Հոլսթեդը: Ժողովածուն ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպա-իրավական վարչության պետ Սերգեյ Մարաբյանը: «Անգնահատելի է ժողովածուի դերը արդարադատության թափանցիկության, իրավակիրառ պրակտիկայի միատեսակությունն ապահովելու  գործում»,-

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Tert.am-ը, հղում անելով Gazeta.ru -ին, տեղեկացնում է, որ Մոսկվայի հյուսիսարեւելյան շրջանում սպանել են հայի: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են զոհվածի մարմնի վրա հինգ հրազենի եւ դանակի մեկ հարվածի հետքեր: «Նախօրեին, մոտավորապես ժամը 20:00-ի սահմաններում, ներքին գործերի վարչություն հաղորդագրություն է ստացվել, որ Պալեխսկայա փողոցի թիվ 131 տան հարակից տարածքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ներքին գործերի

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Դեղորայքային թունավորմամբ՝ անգիտակից վիճակում, Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մեքենավարների 85 հասցեի բնակչուհի՝ 30-ամյա Ք. Սահակյանը: Իսկ մկնդեղի թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց էր տեղափոխվել նույն քաղաքի Սուրբ Նշան փողոցի թիվ 22 տան բնակչուհի՝ 70-ամյա Ռ. Օլոյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

ՓՐԿՎԵԼ ԵՆ

Հոկտեմբերի 31-ին Արագած լեռ տանող ճանապարհին՝ լճին հարակից տարածքում, միկրոավտոբուսը շրջադարձի ժամանակ հանդիպել է խոչընդոտի: Փրկարարների ուժերով վտանգավոր ճանապարհահատվածից դուրս է բերվել «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 08 ՏԼ 654 պետհամարանիշի ավտոմեքենան՝ վարորդի եւ 6 ուղեւորների հետ:

11 556 600 ԴՐԱՄԸ ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Օբյեկտների եւ փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ. Հանիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախկին տնօրեն Գ. Հանիսյանը «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության 2004 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 15/4 լիազորագրով հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004

Ռուսահայերը՝ արցախահային

Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միավորումը. հանգստյան օրերին քաղաքի «Քրիստափոր Կոլումբոս» ակումբում կազմակերպվել է երիտասարդական միջոցառում, որի ընթացքում հանգանակություն է կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի 25-ամյա բնակիչ Նարա Սարգսյանի բուժման նպատակով: Նարայի հայրը մահացել է 20 տարի առաջ, եւ հաշմանդամի սայլակով տեղաշարժվող աղջիկը վիրահատվելու գումար չունի: Նա

Արձագանք «Առավոտին»

«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում «Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը» լուրով տեղեկացրել ենք, որ անձրեւային եղանակի պատճառով քարեր են թափվել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Մեկ օր անց ստացել ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումը: «Վերջին օրերին տեղացած անձրեւի պատճառով Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շրջանակներում կայացավ ուսանողական հանրապետական գիտաժողով, որն առաջին փորձն էր բուհի հարկի տակ հավաքելու հանրապետության տարբեր բուհերի՝ գիտությամբ հետաքրքրվող ուսանողների: Մասնակցության հրավերն ընդունել էին ԵՊՀ-ից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ԵՊՃՀ-ից եւ մի շարք այլ բուհերից: Զեկուցումներն էլ տարբեր ոլորտներից էին՝ գրականություն, լեզվաբանություն, պատմություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա,

ԿԳՆ-Ի ՁԵՌՔԻՑ ՎԵՐՑՐԻՆ

Օրերս ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեց ՀՀ կառավարության  2004թ. ապրիլի 14-ի եւ 2008թ. նոյեմբերի 27-ի որոշումներում, որոնք վերաբերում են «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային  կենտրոն» հիմնադրամի գործունեությանը: «Առավոտի» տեղեկություններով՝  կառավարության որոշմամբ մի շարք  փոփոխությունների շարքում այս երկու կառույցները դուրս են բերվել ԿԳՆ-ի ենթակայությունից: ՀՀ վարչապետի  խորհրդական Արամ Անանյանն էլ «Առավոտին»

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՍԱՌԵՑՎԵԼ Է

Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կազմակերպել է PKK-ի «Արի տուն» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է «New.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Taraf»-ը։ Իրաքի Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների «Արի տուն» ծրագիրը կյանքի է կոչվել իր եւ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) խորհրդական Էմրե Թաների հետ։

ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԼ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանները երկրի ընդդիմությանը զգուշացրել են ձեռնպահ մնալ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Այդ օրը Իրանում նշվում է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման 30-ամյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսաֆին իր կողմնակիցներին կոչ էր արել այդ օրը դուրս գալ փողոց եւ մասնակցել բողոքի ցույցերի:

600 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պակիստանի իշխանությունները խոշոր պարգեւավճար են խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մահսուդին (նկարում) եւ նրա 18 օգնականներին՝ կենդանի կամ մահացած: Թալիբ գրոհայինների ամբողջական ցանկը հրապարակվել է երկրի օրաթերթերում եւ հեռուստատեսությամբ: Ամենախոշոր պարգեւը՝ 50 մլն ռուփի կամ ավելի քան 600 հազար դոլար, խոստացվել է Մահսուդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՄԱՀԱՑԵԼ Է 67 ՄԱՐԴ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շվեյցարիայից Ուկրաինա է հասցվել «խոզի գրիպ» կոչվող վարակի՝ A/H1N1-ի բուժման 300 հազար չափաբաժին դեղամիջոց՝ «Տամիֆլյու»: Ուկրաինայում մոլեգնող համաճարակի հետեւանքով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ մահացել է 67 մարդ, այդ թվում՝ իրենց մասնագիտական պարտքը կատարած 4 բժիշկներ, որոնք անմիջականորեն շփվել են վարակված հիվանդների հետ՝ նրանց բուժօգնություն տրամադրելու ընթացքում: Ուկրաինայի առողջապահության

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

«Առավոտը» տեղեկություն ստացավ, որ օրերս Հայաստանի նկարիչների միությունից (ՀՆՄ) գողացվել է Էդուարդ Արծրունյանի նկարը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաստատեց մեր ունեցած լուրը՝ հավելելով, որ երբեք իրենց ցուցասրահում 100-ից ավելի նկար չի կախվել, իսկ Է. Արծրունյանի ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 140 աշխատանք. «Փոքր նկարները պիտի չկախվեին, որովհետեւ մեկը կարող է շատ հանգիստ դրանք դնել պիջակի

ԱՎԵՏԻՔՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Արգենտինայում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր հանրապետության մեկական ներկայացուցիչներ: Տղաների պայքարում վերելքով է խաղում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա առաջնության ավարտից երկու տուր առաջ (11-րդ տուրից հետո) 8,0 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում՝ առաջատարներ Սերգեյ Ժիգալկոյին (Ռուսաստան) եւ Մաքսիմ

Նոյեմբերի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

Հետմահու հոգեբանական փորձաքննություն չկա

Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պարզել՝ ինքնասպանություն գործածը կրոնակա՞ն հողի վրա է դա արել, թե՞ ոչ: Հայաստանում կան 67 գրանցված եւ 100-ից ավելի չգրանցված աղանդներ: Կան նաեւ հատուկ ուսումնական կենտրոններ, որոնք իրենց քարոզչությունն են իրականացնում:  Աղանդը յուրահատուկ «կառույց» է, որը ձգտում է հոգեբանական կախվածության մեջ գցել մարդկանց, աղանդի ադամներին, ինչը, հոգեբանների հավաստմամբ, աղանդի  կարեւորագույն սկզբունքներից մեկն

«HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Հայերի պատկերացումն ու ցանկությունը «Halloween»-ի եւ այն նշելու մասին՝ տարեցտարի մեծանում է Եթե շուրջդ սարդոստայններ են, պատերին սարսափեցնող նկարներ՝ «I will kill you» գրառումներով, աչքիդ երեւում են ուրվականներ, սատանաներ, վհուկներ եւ քեզ ամեն անկյունից ժպտում կամ վախեցնում են մարդանման դդումներ, մի շտապիր ենթադրություններ անել՝ դու դժոխքում չես. պարզապես «Halloween» է: Ամեն տարվա հոկտեմբերի 31-ին բոլոր

Ֆիզիկական կուլտուրա առարկան ե՞րբ «կվերածնվի»

 Բուհերում այս առարկայի դասավանդումը «մահամերձ» վիճակում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական երաշխիքները կոչվող 6-րդ հոդվածի «բ» կետով որպես պետական երաշխիք սահմանվում է հետեւյալը. «Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում»: Սակայն բոլորին է հայտնի, թե ՀՀ ուսումնական հաստատություններում

ՆԱՀԱՆՋԵՑԻՆ ԵՐԿՈՒԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որտեղ մեր երկու հավաքականներն էլ, 2007 թվականի համեմատությամբ, նահանջեցին երկուական աստիճան՝ անմասն մնալով մեդալներից: Չնայած եզրափակիչ տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Շվեյցարիայի նկատմամբ եւ Ուկրաինայի հետ պայքարն ավարտեցին 13,0 թիմային միավորով, սակայն անհատական պայքարի արդյունքով (21,5) պատվանդանի երրորդ աստիճանը զիջեցին վերջինին,

Վիեննան ողջունեց Երեւանին

Հայ-ավստրիական փառատոնը կայացավ Աննա Մանդալյանը (ձախից), Աննա Մարիա Փամմերը եւ Գայանե Գեղամյանը: «Հայկական երաժշտությունը ազնիվ ու հետաքրքիր է, հատկապես Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը առաջին հայացքից պարզ էր թվում, բայց իրականում շա՜տ խորն է: Անպայման կշարունակեմ կատարել հայկական ստեղծագործություններ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է «Վիեննան ողջունում է Երեւանին» հայ-ավստրիական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ավստրիացի երգչուհի Աննա Մարիա Փամմերը:

ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՄԱԵՍՏՐՈՅԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ

Կամ՝ պատմություն մեր բոլորի մասին Օրերս «Chaldranian production»-ը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը համատեղ ներկայացրին Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը: Գլխավոր դերում սիրված դերասան Միքայել Պողոսյանն էր, երաժշտությունը Վաչե Շարաֆյանինն է: Մ. Պողոսյանը նկարահանվել է նաեւ Վ. Չալդրանյանի մեկ այլ՝ «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմում: Ինչ վերաբերում է «Մաեստրոյին», դերասանն այս ֆիլմում մարմնավորում է սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոյին, ում

Կոսովոյում կանգնեցվեց Քլինթոնի ոսկեջրած արձանը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կիրակի օրը ժամանել էր Պրիշտինա՝ իր արձանի բացման արարողությանը մասնակցելու համար: Քլինթոնի երեք մետրանոց եւ ոսկեջրած արձանը անցած կիրակի օրը տեղադրվել է քաղաքի զբոսայգում, որը եւս անվանակոչվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահի անունով՝ ի նշան երախտագիտության նախկին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության ընթացքում Կոսովոյի ազատագրության: Արձանի ձախ ձեռքին թղթապանակ է,

Թեհրանի օրերը հաշվա՞ծ են

Թեհրանի՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օրերն այլեւս հաշված են: Այս մասին տեղեկացնում է «News-Israel»-ը՝ վկայակոչելով բրիտանական «The Guardian»-ը: Երկրի մայրաքաղաքը փոխելու գաղափարն առաջարկել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Առաջարկի պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե այն շրջանը, որտեղ գտնվում է Թեհրանը, սեյսմավտանգ է: Մեկ այլ վարկածով, նման որոշման պատճառը վերջին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Քարզայը հռչակվեց Աֆղանստանի ընտրված նախագահ

Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը չեղյալ է հայտարարել այդ երկրի նախագահի՝ նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլը: AP գործակալության փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ազիզուլլա Լոդինը՝ հավելելով, որ պաշտոնապես Աֆղանստանի ընտրված նախագահ է հռչակվել Համիդ Քարզայը: Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Քարզայի միակ մրցակից Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է 2-րդ

«Երեւանցի» ԳԹԿ-ն՝ «ղարաբաղցի» ԳԹԿ-ի հյուրը

ԼՂՀ ԳԹԿ-ի հրավերով օրերս ՀՀ ԳԹԿ-ն այցելեց իր «ղարաբաղցի» գործընկերոջը: ԼՂՀ ԿԳՆ աշխատակիցների, Ստեփանակերտի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ու ՀՀ-ից ժամանած ԳԹԿ-ականների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա սեմինար-խորհրդակցություն՝ «Թեստավորման համակարգը եւ թեստային առաջադրանքներ կազմելու սկզբունքները» թեմայով:  Շուրջ 200 մասնագետի մասնակցությամբ անցնող խորհրդակցություն-սեմինարի ընթացքում նախ ներկայացվեց, թե ինչու է այս նոր համակարգն ավելի նախընտրելի նախորդի համեմատությամբ, ինչ

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամենամյա գիտաժողովը այս տարի եւս համախմբել էր հայ եւ արտասահմանցի գործընկերներին Անգլերեն դասավանդող հայ մանկավարժները հոկտեմբերի 31-ին նույն հարկի տակ էին համախմբվել՝ անգլերենի դասավանդման արդիական եւ փորձարարական ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում: Ամենամյա գիտաժողովին այս տարի մասնակցեցին Երեւանի ու մարզերի մանկավարժներ եւ քննարկեցին տասնյակ մասնագիտական թեմաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի կիրառումը դասավանդման գործընթացում, միջազգային կազմակերպությունների

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031