Օրվա լրահոսը
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ
Սննդային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Անահիտ Մխիթարյանը:Տուժածի առողջական վիճակը բավարար է:
ԴԻԱԿ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 7-ին, ժամը 18.04-ին ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ տան մեջ գտել 92-ամյա Կատինկա Ջուլհակյանի դին:
ՌԵՍՏՈՐԱՆԻ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆ ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում բռնկված հրդեհի շեջմանը մասնակցել է 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 19.58-ին: Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը՝ 1000 քմ
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, 2011թ. ապրիլի 7-ից սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը՝ www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը
ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղ. Ա.Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար մեղադրանք է
ԱՅՑ ԲԵՌԼԻՆԻ «ԹԵԳԵԼ» ՓԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Վերջերս՝ ս/թ մարտի 8-ին, ինձ բացառիկ հնարավորություն ընձեռվեց լինելու Բեռլինի գաղութներից մեկում՝ «Թեգել» փակ քրեակատարողական հիմնարկում (Justizvollzugsanstalt Tegel): Բացառիկ, որովհետեւ քաղաքացիների այցելություններ գաղութներում բնականաբար լինել չեն կարող: «Մեզ մոտ, ի տարբերություն մյուս պետական մարմինների, «բաց դռների օր» չի լինում, որովհետեւ այդ դեպքում բոլորը կգնան այստեղից: Մեզ մոտ դռները միշտ փակ են»,- գերմանացիներին հատուկ նուրբ հումորով
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԴ
Երեկ «Առավոտը» պարբերաբար ահազանգեր էր ստանում ՀԱԿ- ակտիվիստներից՝ այն մասին, որ ոստիկանները առգրավել են միկրոավտոբուսները, փակել են Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածները՝ չթույլատրելով մեկնել հանրահավաքի: Մարալիկից մեզ մասնավորապես դժգոհեցին, որ տեղի ոստիկանությունը դեռեւս առավոտյան «պատանդ» է վերցրել 3 միկրոավտոբուս՝ պարալիզացնելով Մարալիկ-Երեւան երթեւեկությունը, «ոստիկանախեղդ» էր արվել Սառնաղբյուրի հատվածը: Գյումրիից էլ հետ են դարձրել հանրահավաքի մեկնող 2 միկրոավտոբուս:
Մի աման ճաշ են տալիս, քթի՞ց են բերում
Պատճառաբանում են, որ թոշակառուն կոնֆլիկտային է Արդեն 2 շաբաթ է, որ միայնակ եւ անժառանգ թոշակառու՝ 63-ամյա Անահիտ Հովհաննիսյանին չեն թողնում օգտվել իր համար միակ սնվելու վայրից՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանից: Այդ ամենի համար հիմք է հանդիսացել այն, որ նա ճաշարանի աշխատակիցներին պարբերաբար իր դժգոհություններն է ներկայացրել մատուցվող ճաշի որակի, ափսեների մաքրության եւ ճաշի չափաբաժնի
«ՄԱՐԱԼԻԿ, ՄԱՐԱԼԻԿ, ԳՆԱՑԻ-ՏԵՍԱ՝ ՓՈՔՐ ՔԱՂԱՔ Է»
Հարցազրույց Մարալիկի տեքստիլ կոմբինատի տնօրեն Հակոբ Աղաբեկյանի հետ – Սովորաբար, մեզ մոտ եթե գործարան է փակվում, այդպես էլ փակված է մնում, ինչպե՞ս է, որ Ձեր գործարանը՝ հին տեխնիկայով, ոչ միայն աշխատում է, այլեւ աշխատատեղեր են բացվում, եթե ես ճիշտ եմ հիշում՝ ՀՀ նախագահի նախընտրական արշավի ժամանակ հենց այս գործարանում տեղի ունեցավ ընտրողների հետ հանդիպումը: –
ԿԱՊԱՆՑԻ ՄՈՆԻԿԱՆ ԵՎ ԱԼԵՔՍԸ
Արդեն քանի տարի է՝ ինչ Կապանում ծնողներն իրենց նորածին երեխաների համար հիմնականում ընտրում են օտար անուններ: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանի, մեծ տարածում են գտել Մոնիկա եւ Ալեքս անունները: «Ամենաշատ տարածված անուններն են դրանք: Ծնողները մեծամասամբ նախընտրում են արտասահմանյան այս եւ այլ աննուններ, ոմանք էլ երեխային տատի կամ պապի
ԱՌԱՋԻՆԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է
2009 թվականի մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը մշակել եւ հաստատել է մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալ եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող
ԳՈՒՆԱՎՈՐ ԿՌՈՒՆԿՆԵՐ՝ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակարգողն ու կենտրոնի կամավորները հանդես են եկել Ճապոնիայի երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին օգնելու նախաձեռնությամբ: Նրանք գտել են ԱՄՆ-ում մի կազմակերպություն, որը պատրաստ է գունավոր թղթից պատրաստված յուրաքանչյուր կռունկի համար 2 դոլար վճարել: Որքան շատ կռունկներ ուղարկվեն ԱՄՆ, այնքան շատ գումար կազմակերպությունը կփոխանցի Ճապոնիայի աղետից տուժածներին: Ինչպես տեղեկացանք Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ
Արհեստական վիժեցումը սպանությո՞ւն է
Մայրության, գեղեցկության եւ Ավետման տոնին Լոռու մարզի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միությունը «Անանուն երեխաների անհայտ գերեզմաններ» խորագրով քննարկում էր կազմակերպել, ուր իրավաբանները, հոգեբանները, բժիշկներն ու հոգեւորականները խոսում էին արհեստական վիժեցման ու դրա հետեւանքների մասին: Կազմակերպիչների կարծիքով, կանայք ավելի շատ ընդունում են հոգեւորականի խոսքը. «Կան խնդիրներ, որոնց մասին գիտենք, բայց չենք բարձրաձայնում: Խնդիրը սերտ կապ
ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԽԱԲՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ
Հայրենիքը փողով չեն պաշտպանում, բայց խոստումը պետք է կատարել Բաղրամյանի զորավարժարանում վարժանքների մասնակցած մի շարք պահեստայիններ Էջմիածնի զինվորական կոմիսարիատի մոտ բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով, որ իրենց վարժանքների են տարել կոնկրետ գումարի դիմաց, սակայն խաբել ու խոստացած փողի կեսն են տվել: Նախատեսված 10 օրվա փոխարեն նախկին զինվորականները 7 օր են մասնակցել վարժանքներին: Հավաքին մասնակցելուց առաջ
ԱԻՄ-Ը ՓՈՂ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը հայտարարություն է տարածել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: ԱԻՄ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրություններին կուսակցության մասնակցությունը կախված է ժողովրդի՝ ԱԻՄ-ին սատարելու պատրաստակամության չափից։ Դա պարզելու համար կուսակցությունը հայտարարել է դրամահավաք. «Նվազագույն նախնական անհրաժեշտ դրամագլխի ապահովումը, որով իրենց գործունեությունը կվերսկսեն երեւանյան եւ մարզային գրասենյակները, անառարկելի վկայությունը կլինի
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ՝ ԿԱՇԱՌԱԿԵ՞Ր
Պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու ու խարդախություն կատարելու մեղադրանքով Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասի՝ Սլաբոդկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանի դեմ: Նշենք, որ տիկինը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է, ով ոչ միայն հեռուստաընկերություններով մշտապես գովազդում էր ՀՀԿ-ն, այլ ընտրությունների ժամանակ ակտիվորեն պաշտպանում էր հարազատ կուսակցության
«ՈՉԻՆՉ ԿԱՍԿԱԾԱՀԱՐՈՒՅՑ ՉԻ ԵՂԵԼ»
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պարզաբանումները մրցութային առաջարկների ուսումնասիրության ընթացքում «Առավոտի» հայտնաբերած փաստերի մասին: – Դուք թույլ չտվեցիք պատճենել հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում առկա ֆինանսական փաստաթղթերը՝ գովազդային պայմանագրերը եւ այլն: Խնդրեմ պարզաբանեք, թե ինչու՝ մի՞թե մրցութային առաջարկը փակ, գաղտնի փաստաթուղթ է՝ այն պայմաններում, երբ անընդհատ պահանջվում է անցկացնել «բաց եւ թափանցիկ մրցույթ»: –
ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ՄՈՏ
«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդների ահաբեկումները, որոնք արտահայտվում են ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալություններով եւ ծեծով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Բաքվի կենտրոնում ընդդիմության ծրագրած հանրահավաքի օրը՝ ապրիլի 2-ին, ինչպես նաեւ նախորդող օրերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների, տասնյակ ընդդիմադիրներ մեղադրվում են
Արդյունավետ եւ հուսադրող
Այսպես բնորոշեց հանրապետության նախագահի պաշտոնավարման անցած երեք տարիները Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ես նախագահի պաշտոնավարման անցած երեք տարին կորակեի արդյունավետ եւ հուսադրող. արդյունավետ, որովհետեւ թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ, չնայած մարտահրավերներին, լուրջ քայլեր կատարվեցին: Նախագահը ցույց տվեց այն քաղաքական կամքը, որ ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն: Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀԿ-ի ջանքերով տեղի ունեցան
ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ԿՍԿՍԻ
Երեկ այդ մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Հակառակ հոռետեսների կանխատեսումներին եւ անձրեւային եղանակին՝ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած երեկվա հանրահավաքը նույնքան բազմամարդ էր, որքան մարտի 17-ինը: Ու, թերեւս, հենց դա էր այն հիմնական գրավականը, որ Կոնգրեսին ու նրա առաջնորդած հանրահավաքի մասնակիցներին երեկ էլ հաջողվեց առանց լուրջ խոչընդոտների մտնել ու հանրահավաքի գլխավոր հատվածը՝ Կոնգրեսի
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցը «Առավոտին» – Կառավարության վերջին նիստում արդարադատության համակարգում փոփոխությունների մասին որոշում է կայացվել, ի՞նչ է դա իրենից ներկայացնելու: – Արդարադատության նախարարությունը իր կառուցվածքում ուներ առանձին նոտարական բաժին, որը մի քանի գործառույթներ էր իրականացնում. կառավարության այն մոտեցումը, որ նախարարությունները բացառապես պետք է զբաղվեն քաղաքականության մշակմամբ եւ որոշակի ծառայություններ չպետք է մատուցեն եւ տեսչական
ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ «ՋՐԲԱԺԱՆԻ ՕՐ»
«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության, մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն»,- երեկ դիմելով իշխանություններին՝ Ազատության հրապարակում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ ու ՀՀ առաջին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
7 մլն «LIKE» Մեսսիին
«Բարսելոնա» ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի «Facebook»-յան էջը 7 ժամում «հավանել» է (Like) 7 մլն օգտագործող: Մեսսին գրանցել է իր էջը չորեքշաբթի առավոտյան, առաջին գրառումը ստացել է 17 հազար «Like» եւ 4.5 հազար մեկնաբանություն: Հիշեցնենք, որ 2010-ի հունվարին անգլիական «Manchester United» ակումբն արգելել է իր ֆուտբոլիստներին շփվել սոցիալական ցանցերում:
Կոկաինը շատ է ազդում
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի գեների աշխատանքի վրա ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության մեխանիզմը, որի արդյունքում պարզվել է կոկաինի ավելի մեծ չափերի հասնող վնասակար ազդեցությունը: Գիտնականները հատկապես կենտրոնացել են հիպոկամպուսում գեների աշխատանքի վրա: Ուղեղի այս մասը պատասխանատու է ինֆորմացիան կարճատեւ հիշողությունից երկարատեւ հիշողության փոխանցելու, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածություն ձեւավորելու համար: Մասնագետներն ուսումնասիրել են 24 մահացած տղամարդկանց
Օգտակար նախաճաշ
Երեւի թե ոչ մեկի համար նորություն չէ, որ ամենաօգտակարն առավոտյան ձվածեղն է: Այս պարզ ուտեստի դրական հատկանիշներից է այն, որ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր ունակությունների վրա: Իսկ բրիտանացիները կարծում են, որ գերազանց է առավոտյան մեկ ափսե ապուրը: Ըստ drugs.am-ի՝ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող ուտելիքները հագեցնում են
FACEBOOK-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր բաժին, որը պետք է օգնի լրագրողներին՝ տարածել ինֆորմացիան ու մեծացնել իրենց լսարանը: Նոր բաժինը կոչվում է «Journalists on Facebook»: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ այս էջը մշտական ռեսուրս կդառնա այն լրագրողների համար, ովքեր փնտրում են աղբյուրներ եւ այլն: Սոցցանցի ներկայացուցիչ Ջասթին Օսոֆսկին նշել է, որ նոր էջը կտա բոլոր անհրաժեշտ գործիքները,
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՈՏՐՎԵԼ
Օրերս «camoufl4g3» անունով հաքերը շարքից հանել է հայկական feed.am կայքը, որը համակարգում է RSS-հոսքերը: Կայքի պատասխանատուները, սակայն, նույնիսկ տասը օր անց տեղյակ չեն կատարվածի մասին: PCNews.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն հետեւում, այդ պատճառով էլ չեն նկատում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հաքերները կոտրել են Infomama.am, Akunk.am կայքերը: Դրանցից առաջինը վերականգնվել է կարճ ժամանակում,
Ինչպես են կանայք ընկալվել անցյալում եւ հիմա
Հասարակության տարբեր շերտերի մեկնաբանությունները Շեշտադրելու համար հայ կնոջ անգնահատէլի դերը մեր հասարակությունում, Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ ապրիլի 7-ը պաշտոնապես հայտարարեց Կանանց մայրության եւ գեղեցկության տոն: Բայց ինչ-ինչ պատճառներով օրացույցից ապրիլի 7-ի կարմիր շրջանակը վերացավ: Սա չխանգարեց, որ հայերը շարունակեն ապրիլի 7-ին շնորհավորանքներ շռայլել կանանց եւ աղջիկներին: Այս տարին էլ բացառություն չեղավ: Քաղաքի տարբեր ծաղկի վաճառասրահների
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Հայերը հիմնականում քթի կորեկցիա են անում Գեղեցիկի մասին յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումները: Բոլորն են ցանկանում լինել գեղեցիկ, իսկ այսօրվա բժշկությունը հնարավորություն է տալիս իրագործել անգամ ամենահամարձակ մտահղացումները: Քթի կորեկցիա, դեմքի երիտասարդացում, կրծքի չափսերի փոփոխություն եւ այլն: Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված այս երեւույթը Հայաստանում էլ է «մոդայիկ» դարձել եւ հասանելի է բոլորին: Վիճակագրությունը ցույց է


















































