Օրվա լրահոսը
Հանգուցյալ նախագահը՝ հայկական տաղավարո՞ւմ
Մշակույթի նախարարության հերթական կիքսը «Առավոտը» մարտի 24-ի համարում «Անձնական պտուղներ Փարիզի գրքի սալոնից» հրապարակմամբ անդրադարձել էր 1981 թվականից անցկացվող Փարիզի գրքի սալոնին ու հայկական տաղավարին եւ պետության միջոցները սեփական նպատակներով ծախսող հայաստանյան պատվիրակության որոշ անդամների: Հոդվածում ցանկություն էինք հայտնել մշակույթի նախարարության կայքում տեսնել նախարարության վերլուծությունը արդեն 3-րդ մասնակցության վերաբերյալ. ի՞նչ է փարիզյան սալոնը տվել գրահրատարակչական
ԻՏԱԼԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՆԱՎ Է ՇՐՋՎԵԼ
Ապրիլի 6-ի գիշերը իտալական Լամպեդուզ կղզու ափամերձ ջրերում շրջվել եւ խորտակվել է Հյուսիսային Աֆրիկայի փախստականների նավը: Ինչպես տեղեկացնում է ափի անվտանգության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով անհետ կորել է 150 մարդ: News.am-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ափից 40 կմ հեռավորության վրա: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 47 մարդու: Փրկարարական գործողություններին, որում ներգրավված են եղել նավեր
ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ
ՆԱՏՕ-ն խոստացել է անել ամեն հնարավորը՝ լիբիական Միսուրատա պաշարված քաղաքում քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: «Միսուրատան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի թիվ մեկ խնդիրներից մեկը»,- BBC-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի խոսնակը՝ ի պատասխան լիբիացի ապստամբների առաջնորդի կողմից ՆԱՏՕ-ի հրամանատարությանն ուղղված քննադատությանը: Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի նախկին գեներալ, իսկ այսօր ապստամբների կողմն անցած
ՎՐԱՑԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Վրաստանի պաշտոնյաներն առաջին պարզաբանումներն են տվել երկուշաբթի օրը Կոնգոյում տեղի ունեցած՝ վրացական Airzena ավիաընկերության օդանավի աղետի պատճառների վերաբերյալ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, օդանավը աղետի է ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում՝ վայրէջքի պահին ուժեղ բախվելով թռիչքուղուն: ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավի անձնակազմի 4 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, որոնցից երկուսը՝ հայկական ազգանունով: Օդանավի աղետից փրկվել է ուղեւորներից միայն
ՍՈՒԴԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ
Սուդանի արտգործնախարար Ալի Քարթին Իսրայելին մեղադրել է Պորտ-Սուդան քաղաքի օդանավակայանի մերձավանները հրթիռակոծելու համար պատասխանատվություն կրելու մեջ: Դեռ երեքշաբթի օրը չճանաչված մի ինքնաթիռ օդային հարվածներ էր հասցրել օդակայանի տարածքում կայանված մի ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել: Նախարարը հայտարարել է, թե իրեն հայտնի չեն ո՛չ ավիահարվածների պատճառները, ո՛չ էլ սպանվածների ինքնությունը: Ավելի վաղ Պորտ-Սուդանի
«Ֆուկուսիմա 1»-ին հաջողվել է կասեցնել վտանգավոր արտանետումները
Ճապոնիային հաջողվել է կասեցնել երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով վնասված «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո ռադիոակտիվ նյութերի արտահոսքը: Երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հարեւան երկրներին՝ մինչ այդ օվկիանոս արտանետված նյութերի բաղադրության մասին ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Չնայած արտանետումները դադարել են, բայց ԱԷԿ-ի ինժեներները ստիպված են լինելու
ԳԲԱԳԲՈՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԵՆԴԱՆԻ ՎԵՐՑՆԵԼ»
Կոտ Դ’Իվուարի՝ միջազգայնորեն ճանաչված նախագահ Ալասսան Ուատտարայի ուժերը մարտի 6-ին գրոհել են իշխանությունը զավթած Լորան Գբագբոյի (նկարում)՝ Աբիջանում գտնվող նստավայրը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ուատտարայի ներկայացուցիչը: 5 միլիոն բնակչություն ունեցող այդ քաղաքում հնչել են ինքնաձիգերից արձակված կրակոցներ: Գբագբոյի կողմնակիցները Աբիջանում գտնվող ֆրանսիացի զինվորականներին մեղադրել են այդ գրոհին աջակցելու մեջ: «Դա նախագահ Գբագբոյին սպանելու
ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՓՈՔՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ գրադարանային առօրյայի եւ ոլորտի խնդիրների մասին Խորհրդային տարիներին Ռուսաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայի հիմնադիր եւ Պուշկինի տան երկարամյա տնօրեն Դմիտրի Լիխաչովի նախաձեռնությամբ 1960-ականներից սկիզբ դրվեց Գրադարանի շաբաթի: Նման բովանդակությամբ, բայց տարբեր անվանումով՝ Մանկական գրքի, Գրքի եւ գրականության շաբաթները մեզանում առաջին անգամ կազմակերպվեցին 1970-ականներին: Անկախացումից հետո 10-րդ տարին է, ինչ
Հերթական բժշկի տեղեկանքը
Արձագանք՝ «ՀՀ ԳԱԱ ընտրությունների մասին» «Առավոտի» եւ lragir.am-ի (02.04.11) հոդվածին Տպավորություն է ստեղծվում, որ «Արամի (Շահինյան) վկաները» կամ խնամակալները, որոնք ցանկացած գնով ուզում են նրան նաեւ ակադեմիկոսի տիտղոսով տեսնել, որոշել են բացահայտվել: Քանի որ նախորդ՝ ակնհայտ սուտ ու կեղծիք պարունակող տեղեկանքը («Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու», Առավոտ, 09.02.2011) նախընտրել էին ներկայացնել խորհրդային
Վիկը մրցավարներին այլեւս չի վստահում
Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին որոշելու համար կազմակերպված մրցաշարում երրորդ տեղի համար պայքարող Վախթանգ Դարչինյանի եւ Իոնի Պերեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 24-ին: Վանաձորցի բռնցքամարտիկը «Fightnews.ru»-ի թղթակցին հայտարարել է, որ մարզումները լավ են ընթանում, եւ ավելացրել է, որ մտադիր է մրցակցին հաղթել նոկաուտով: Միավորների տարբերության պարագայում կողմնակալ մրցավարության զոհ դառնալու փորձ ունեցող
«ԱՐՅՈՒՆԻՑ ՇՈՈՒ ՉԵՆՔ ՍԱՐՔՈՒՄ»
ԿԳ նախարարը հավաստիացնում է, որ կաշառակերներն իրենց արժանի պատիժը ստանում են «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների 2010թ. հետազոտության» տվյալներով, 2010 թվականին կրթության ոլորտը համարվել է ամենակոռումպացված ոլորտներից մեկը: Մեկ այլ, նոր հրապարակված «Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին» զեկույցի համաձայն, կոռուպցիայի երեւույթի տարածվածության մակարդակը 68,6% է: Հարցվածների ընդամենը 5,5%-ն է կարծում, որ կրթական համակարգում կոռուպցիա չկա:
Քննադատությունները չսթափեցրին
Անհրաժեշտ է սառեցնել Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթները ՀՀ ճգնաժամային տարիներին գիտության պահպանումը եւ զարգացումը ՀՀ-ում հատկապես իրականացվեց գիտնականների «անկախությունը» պայմանավորող թեմատիկ ֆինանսավորմամբ: Այսօր թեմատիկ ֆինանսավորմանը հատկացված պետական գումարները բավականին սուղ են եւ դրանց օգտագործումը պահանջում է գիտա-պետական նուրբ քաղաքականություն: ՀՀ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ) իր կազմակերպած մրցույթներով, հատկապես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի
ԱՄԵՆԱԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՉԱՐԻՔԸ
Երկրի տերը նախագահի աթոռն է, ոչ թե ժողովուրդը Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, ուր պետական եւ ոչ մի կառույց լիարժեք չի ծառայում ժողովրդին, չնայած վարձատրվում է ժողովրդի կողմից գանձված գումարներից: Ներկայիս պետական կառավարման համակարգում այդ ծառայությունները ցանկացած օրինախախտման դեպքում, կլինի այն բնապահպանական, մարդու իրավունքների, քրեական թե ցանկացած այլ բնագավառի, պատասխանատվություն են կրում ըստ վերադասի
250 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ, 250 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ, 70 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
Ընթացիկ տարում պետական բյուջեից մոտ 250 միլիոն դրամ կհատկացվի Սյունիքի մարզի ավագ դպրոցների բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքների համար: Ավելի քան 110 միլիոն՝ Սիսիանի ավագ դպրոցի համար, 68 միլիոն՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցին, 50 միլիոն՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոցին: Իսկ Համաշխարհային բանկի աջակցությամբ, «Նախադպրոցական կրթության որակի եւ մատչելիության ապահովման» ծրագրով մարզի 20-22 համայնքներում կներդրվի
ՈՒՇ ԵՆ ՍԿՍԵԼ
Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում անասուններին արոտներ պետք է տեղափոխեն ապրիլի 10-ից, սակայն դեռեւս համապատասխան պատվաստումներ չեն արվել: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի՝ պատվաստանյութերն այս տարի հանրապետություն ուշ են ներկրվել, ուշ բաշխվել ըստ մարզերի ու այս պահին միայն մանր եղջերավոր անասունների դաբաղի դեմ պատվաստման գործընթացն է ընթացքի մեջ: «Ընդամենը 4 օր
Նվեր՝ Նոյեմբերյանի հիվանդանոցին
Այսօր՝ Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (UNICEF) եւ «Մաքուր ջուր» ընկերությունը «Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ: Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան նորածինների կյանքը փրկելու՝ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղում, առանց այլ հիվանդանոց տեղափոխելու: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում մինչեւ
Նորից վեճ
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանը վրդովված բողոքեց, որ ապրիլի 5-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրենց գյուղում պտղատու ծառերի տնկիներ է բաժանել, սակայն իրեն չեն տվել: Սոֆյան հող ունի եւ Լուսաձորի ավագանու անդամ է, սակայն հիմնադրամի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը կնոջն ասել է, թե նրա ձեռքերը հողագործի աշխատած, խորշոմներով ձեռքեր չեն: Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանը տեղեկացրեց,
2500 դեկորատիվ ծառ՝ 20-ամյակին
Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը մարզում կնշվի նաեւ ծառատունկով: Առաջին ծառերն արդեն տնկվել են. մարզպետն ու մարզպետարանի աշխատակիցները բարդիներ են տնկել Արփի-Եղեգնաձոր ճանապարհի «Կարմիր քար» կոչվող տարածքի ճամփեզրի երկայնքով: Ծառերի գերակշիռ մասը տնկվելու է հենց ճամփեզրերին: Նախատեսված 2500-ից մոտ 1900-ն արդեն տնկվել է Ելփին, Չիվա, Արենի, Արփի, Գետափ գյուղերի մատույցներում:
ՏԱՏԻԿԸ «ԽՈՊԱՆ» Է ԳՆՈՒՄ
Նոյեմբերյանի բնակիչ Անուշ Ամիրաղյանը պարապությունից, զայրույթից, մի քիչ էլ կարիքից դրդված՝ դարձել է բարձրակարգ շինարար ու հմուտ վարպետ: Միշտ ծիծաղկոտ է, կատակը շուրթերին: Միգուցե նրանից է, որ ապրիլի 1-ին է ծնվել: Ասում են, որ նա հումորի զգացումն ու կատակասիրությունը հորից՝ «Գարդ Արտոյից» է ժառանգել, ում կատակներն առասպելներ են դարձել: Նոյեմբերյանի բնակիչ Անուշ Ամիրաղյանը դերասանուհի է,
ՊԱՏՈՒՀԱՆԴ ԲԱՑ ԱՐԱ, «ՄԱՐՄԱՐ» ՀՅՈՒԹԸ…
Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, գյուղմթերքների շուկայի տարածքում գտնվող սննդի կետից գողացել են թվային հեռախոս, «ՎիվաՍելի» լիցքավորման քարտեր, հյութ, գարեջուր եւ կոտրել են հաշվիչ-դրամարկղային մեքենան: Պարզվել է, որ գողությունը կատարել է 52-ամյա Հայկ Ս.-ն: Գողոնը մասամբ առգրավված է:
76-ԱՄՅԱ ՎԼԱԴԻՄԻՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 76-ամյա Վլադիմիր Գ.-ին եւ 44-ամյա Տարոն Մ.-ին: Տարոն Մ.-ն խոստովանել է, որ Վլադիմիր Գ.-ի եւ 39-ամյա Արմեն Գ.-ի հետ մի ավտոտնակից գողացել են էլեկտրական զոդման սարք, էլեկտրական 2 շաղափ եւ էլեկտրական սղոց՝ պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Արմեն Գ.- ն «թռած»
ԵՎ 6 ԶՈՒՅԳ ԿՈՇԻԿ
Ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ մի բնակարանից գողացել են հեռուստացույց, սառնարան, 6 զույգ կոշիկ, ժամացույց եւ հագուստ՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ գողությունը կատարել են 4 ջահելներ՝ 18-ամյա Գարեգին Ղ.-ն, 19-ամյա Զավեն Վ.-ն, 17-ամյա Աշոտ Հ.-ն եւ 20-ամյա Արմեն Գ.-ն:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Երեկ ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում 27-ամյա Արամ Թարվերդյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը՝ 25-ամյա Սամվել Ալեքսանյանը տեղում մահացել են:
ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից՝ 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաեւ խուլիգանության 9 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է
ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ» ՍԿՍՎԱԾ Է
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը փետրվարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Երկիր» թերթի դեմ: Նա պատվի եւ արժանապատվության հայցով վիճարկում է «131 դեմք ու դիմակ» հոդվածը, պահանջում է որպես փոխհատուցում 3 մլն 568 հազար դրամ գումար, որից 500 000 դրամը՝ փաստաբանական ծախսերի համար: Դատարանի որոշմամբ հայցի ապահովման
ԴՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ՝ «ՎԱՐԴԱՇԵՆԻՑ»
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում ապրիլի 1-ին տեղի ունեցած վարչական նիստի արդյունքում, 7 դատապարտյալ «դուրս են եկել բաց ռեժիմի», այսինքն՝ նրանք ողջ օրը ՔԿՀ-ից դուրս են անցկացնելու, աշխատելու են, գիշերը գալու են ՔԿՀ՝ հաշվառվելու եւ քնելու: 5 հոգու նկատմամբ ընտրվել է պատժի կրման այլընտրանքային տեսակը. նրանք կցվել են հիմնարկի «հասարակական» աշխատանքներին: 4 անձ վաղաժամկետ
ՊՈԱԿ-Ը ՉԼՈՒԾԱՐՎԵՑ. ՀԱՅՑԸ ԴԵՌ ԿԱ
2011թ. մարտի 11-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով դատական նիստը: Գործի նախապատրաստական փուլն ավարտվեց, հետեւաբար՝ սկսվել է դատաքննության փուլը: Դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին, ժամը 10:30-ին: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործի
ԵՍ ԶՈՐԱՑՐՎԱԾ ՉԵՄ
Փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը եղել է պաշտպանության նախարարության Գյումրիի N զորամասի հետախուզական դիվիզիոնի հրամանատար, զինղեկ՝ տարբեր դպրոցներում: 15 տարի առաջ «անհամապատասխանության համար» ազատել են աշխատանքից, մինչ օրս զորացրված չէ եւ պահպանել է զինվորական համազգեստն ու կոչումը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է կրում այդ համազգեստը, երբ զինված ուժերում չէ, Ա. Հովհաննիսյանը պատասխանում է. «Համազգեստ կրելու իրավունք ունեն
43 ՏԵՂ՝ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Երեւանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողներին նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր է առաջարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Եվ եթե լինեն գործարարներ, որոնք ցանկություն կհայտնեն զուգարանի բիզնես անել, մայրաքաղաքի վարչական շրջաններում նրանց հասարակական զուգարաններ բացելու համար մինչեւ 20 քմ տարածք կտրամադրվի: Ընդհանուր առմամբ, զուգարանների համար 43 տեղ է հատկացված՝ տվյալ համայնքի մարդաշատ վայրերում: Նկատենք, որ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ
Նորքի ծերատան 84-ամյա բնակիչ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը «Առավոտ» էր այցելել՝ ապրիլի 7-ի Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորելու ծերանոցում գտնվող բոլոր կանանց, աշխատակիցներին, մասնավորապես՝ Հասմիկ Հակոբյանին: «Վերջինիս վերաբերմունքն ու ուշադրությունը տարեցների նկատմամբ՝ երախտագիտության զգացումներ է առաջացնում: Մենք նրանով ոգեւորվում եւ հավատում ենք, որ Լույսը միշտ կա, որ բարությունն աշխարհից չի հեռացել»,- ասում է Ռ. Սաֆրազբեկյանը:


















































