Օրվա լրահոսը
«Պարով տուն չես պահի»
Վանաձորի պարարվեստի դպրոցում խնդիրները բազմաթիվ են Ոչ վաղ անցյալում մեր մշակույթի օջախները պատշաճ ուշադրության էին արժանանում: Ստացվում է, որ խորհրդային ժամանակներում, երբ ազգայինը «խեղդելու» անթաքույց ու թաքնված շատ փորձեր էին արվում, ավելի շատ էր պահպանվում մեր մշակույթն ու դրա օջախները, քան այժմ, երբ թվում է՝ ոչինչ չի խոչընդոտում, որպեսզի մեր անկախ պետությունն զբաղվի դրանց պաշպանությամբ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՈՒՅՐԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԱՆԵԼԻ
«Արեւ» համակարգի միջոցով կույր հաշմանդամները տեքստ են հավաքում, երաժշտություն գրում եւ լսում իրենց հետաքրքրող ինֆորմացիան: «Արեւ» համակարգը սովորել եմ 1 տարի առաջ: Հիմա հրաշալի տիրապետում եմ ստեղնաշարին եւ կարողանում ինձ պետք եկած գործողություններն անել համակարգչով: Ստեղնաշարն ինձ առաջին հերթին սովորեցրել է «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, հետո նոր միայն ծրագրով եմ առաջնորդվել»,- մեզ հետ զրույցում
«Կան սթափ լուծումներ»
Երեկ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն, եւ
ԱՎԱՆՏՅՈՒՐԱ
Մի քանի օր անց ակնհայտ կդառնա՝ արդյոք իրո՞ք այդպիսին է հեռարձակման թվայնացման այն գործընթացը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը: Մրցույթ կլինի՞, թե՞ ոչ «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով լսումները, որոնք երեկ կազմակերպել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ անցան այն պայմաններում, երբ տակավին հրապարակված չէ հեռարձակման
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ «ԱՍՆԱՎԱՆԻ» ՉԷ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «փորձ» արվեց սկսել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ կհրապարակվի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել, հայտարարություններ հնչեցնել, ինչից ակտիվորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը: Նկատվում է միայն, որ նախագահող դատավորը մի միջնորդության
ՀՐԱՔԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ
– Աշխարհում հաստատվել, թե աշխարհն ունենալ քո մեջ,-մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին՝ հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սվինքսը, որի տարբեր
Թուրքիան հասավ իր նպատակին
Արձանագրեց նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին՝ ներքաղաքական ճգնաժամ, քաղբանտարկյալների առկայություն, ժողովրդավարության նահանջ, ԼՂՀ հիմնախնդիր եւ վերջապես՝ հայ-թուրքական հարաբերություններ: Մասնավորապես ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ Կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարել է, թե մեր երկրում որեւէ ոլորտում բարեփոխումներ
«ՆՊԱՏԱԿԸ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾԵԼՆ Է»
Վստահեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը – Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե արձանագրություններն առանց նախապայմանների են, թե Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը այս արձանագրությունների պատճառով չի տուժելու, Թուրքիայում հակառակն են ասում: Ահմեդ Դավութօղլուն, խորհրդարանում ներկայացնելով արձանագրությունները, խոսեց եւ Ղարաբաղի, եւ Ցեղասպանության մասին՝ դրանք կապելով ստորագրված արձանագրությունների հետ: Նախարարի ելույթից պարզ դարձավ,
«ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼՆ Է»
«Երեւանի մասին» նոր օրենքը գնահատում է համահեղինակը՝ ընդունելով, որ կան խնդիրներ, որոնք այդ օրենքով չեն կանխատեսվել: Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, ով համահեղինակն էր «Երեւանի մասին» նոր օրենքի, նախ փիլիսոփայորեն արձագանքեց «Առավոտի» հարցին՝ վերլուծելով Երեւանի ավագանու գործունեության հնգամսյա փուլը՝ արդյոք արդարացրե՞լ են իրենց այն նոր մոտեցումները, որոնք դրվեցին ավագանու գործունեության հիմքում՝ լայն լիազորություններ, գործունեության մեծ դաշտ, կամ
ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՉՀԱՎԱՆԵՑԻՆ
Երեկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հարձակվեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Վերջիններս բողոքում էին հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Ոստիկաններին դուր չի եկել ցուցարարների պաստառների բովանդակությունը: Պաստառները պատռելու պրոցեսում իրավապահների եւ ակցիայի մասնակից քաղաքացիների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ:
Հոկտեմբերի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հարազատները ձեր աջակցության կարիքն ունեն, օգնեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է նվերներ ստանաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հարմար օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Պետք չէ ուղեղը ծանրաբեռնել անհեթեթ մտքերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեզ աշխատանքի առաջարկ կանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Օրը կսկսեք վատ տրամադրությամբ, բայց երեկոյան ամեն
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ
Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ գերմանացի արվեստագետ Վերենա Քիսելկայի հետազոտությունների հիման վրա նկարահանված «Անդրկովկասյան իդենտիֆիկացում» վիդեո ցուցադրության պրեմիերան: Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանացի արվեստագետը եւ ցուցադրության կազմակերպիչ, «Արվեստի եւ մշակութային հետազոտությունների լաբորատորիա» հ/կ-ի նախագահ Սուսաննա Գյուլամիրյանը պատմեցին ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Տիկին Գյուլամիրյանը
Չապլինի կանայք
Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր խավից: Նա շատ վաղ էր կորցրել հորը, իսկ կորդեբալետի երգչուհի մայրն էլ հիվանդ էր: Մի անգամ նա վատացավ հենց բեմի վրա, եւ մոր փոխարեն բեմ դուրս եկավ երեքամյա Չառլին, որը կատակ երգ երգեց, ինչն էլ շատ դուր
«VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ
Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» սրահները մուտքից սկսած մինչեւ մատուցողների հագուկապը, սպասքը, երաժշտությունն ու ճաշացանկը՝ տարբերվում են սովորական սրճարաններից: «VIP» սրճարանների համար կան ընդունված դետալներ, որոնցով պայմանավորված էլ՝ այդ սրահում մատուցվող ցանկացած ուտեստի կամ խմիչքի գինը մի քանի անգամ բարձր է լինում սովորական սրահի
ՆՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ՝ ՄԵՐՈՆՑ
Օրերս Հունաստանի Հալիկիդի քաղաքում հրավիրված ՖԻԴԵ-ի 80-րդ համաժողովը գրոսմայստերի կոչում շնորհեց հայաստանցի շախմատիստ Արթուր Չիբուխչյանին, իսկ Վահագն Խաչատրյանն այսուհետեւ կրելու է ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում: Այս մասին տեղեկացնում է «armchess.am» ինտերնետային կայքը:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ կոնքի վնասվածքը բուժելու նպատակով վիրահատության էր ենթարկվել ու դրա համար բաց թողել ընթացիկ մրցաշրջանի գրեթե կեսը, արդեն ապաքինվում է: Նա մտադիր է վերադարձը մեծ կորտ նշել 2010 թվականի հունվարին՝ Օքլենդում: Իսկ դրանից առաջ Նալբանդյանը պլանավորել է դեկտեմբեր ամսին հանդես գալ մի շարք ցուցադրական մրցաշարերում:
Ուժեղ մրցակիցներ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի եւ Իտալիայի կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբները հրապարակել են այն ֆուտբոլիստուհիների անունները, որոնք նախապատրաստվելու են 2011 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի՝ հոկտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք հանդիպմանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հոկտեմբերի 23-ին «Ռեժինե» հյուրանոցում սկսվող ուսումնամարզական հավաքին հրավիրել է: Դարպասապահներ Աննա
ԵՂԻՇ ԴԱՎԹՅԱՆ. «ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՄՈԹՈՎ ՉԹՈՂԵՑԻՆՔ»
Լիբանանում անցկացված ֆրանկոֆոնային համաշխարհային մարզական խաղերին առաջին անգամ մասնակցած Հայաստանի պատվիրակությունը նվաճել է մեկ արծաթե մեդալ, որը բաժին է հասել ձյուդոիստ, 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանին: Երեկ «Առավոտը» զրուցեց մեր պատվիրակության ղեկավար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանի հետ: – Խաղերի ծրագրում ընդգրկված բոլո՞ր մարզաձեւերին մասնակցեցինք: – Ոչ: Միայն ձյուդոյին, բռնցքամարտին, աթլետիկային
ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնության՝ հայկական ֆիլմերի ցուցադրությունների հաջորդ միջոցառումը կայացավ վերջերս՝ Սյունիքի տարածքում տեղակայված զորամասերում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ այս անգամ ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասա, մերոնք են», Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ» ֆիլմերը, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի՝ Վազգեն Սարգսյանի «Ամենաթանկ պարգեւը» պատմվածքի հիման վրա նկարահանված
ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս բուհի ուսխորհրդի կողմից կազմակերպված Պարույր Սեւակի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն մշակութային գեղեցիկ միջոցառում լինելուց զատ, նպատակ ուներ նաեւ հաստատելու, որ մեծանուն գրողներն արժանի են, որպեսզի շուքով տոնվի ամեն հոբելյան: «Դու իմ վերջինը թյուրիմացաբար եւ իմ միակը ճակատագրով» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ, սեւակագետ Գայանե
Հայաստանը, Շրի Լանկան եւ Զիմբաբվեն
«Պիրատության» բարձր ցուցանիշով այս երկրների շարքում ենք Մտավոր սեփականության անպաշտպան վիճակի հետեւանքով Հայաստանում այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երեւույթը: Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում է ոչ միայն ստեղծագործողը, այլեւ՝ Հայաստանի տնտեսությունը եւ միջազգային հեղինակությունը: Հոկտեմբերի 21-ին «Մայքրոսոֆթ» եւ BSA (Business Soft Alliance) ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրներում նշում են «պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի
«ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՅՐՆ Է»
Ասում է ճանաչված ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը «Առանց մուլտիպլիկացիայի՝ մարդկային կյանքն անհետաքրքիր ու տաղտկալի կլիներ»,- համոզված է ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, անիմացիոն ֆիլմերի «Կրոկ» միջազգային փառատոնի նախագահ, «Նիկա» կինոակադեմիայի անդամ Էդուարդ Նազարովը: Օրերս կայացած Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նկարիչ-մուլտիպլիկատորը Հայաստանում էր՝ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հրավերով: «Հայաստանի եւ հայկական մուլտիպլիկացիայի մասին լսելիս
ՓՈԹԻՈՒՄ ՆԱՎԹԱՏԱՐ ԳՆԱՑՔ Է ՊԱՅԹԵԼ
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Փոթիի մերձակայքում նավթ տեղափոխող գնացք է պայթել։ «News.am»-ը վկայակոչելով Զեմո Սվանեթիայի Սամեգրելոյի շրջանի ոստիկանությանը, փոխանցում է, թե դեպքը տեղի է ունեցել գնացքը ստուգելու պահին: Պայթյունի արդյունքում գնացքը դուրս է եկել գծերից եւ 12 վագոններից նավթի արտահոսք է եղել։ Աղբյուրը հիշեցնում է, որ Սամեգրելոյի շրջանում վերջին հինգ ամիսների ընթացքում սա արդեն
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Երուսաղեմում տեղի ունեցող նախագահական խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը համաձայնել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքին»: Նա բարձր է գնահատել Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերը եւ շեշտել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղ ապագայի, միջազգային հանրության եւ հարեւան
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կից կրոնական գործերով խորհրդի վարչական շենքից Թուրքիայի դրոշը հանելու փաստի առնչությամբ: Այդ մասին «1news.az»-ի թղթակցին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հավելելով, թե ԱԳՆ-ն ուսումնասիրում է այդ նոտան եւ մոտ ժամանակներս դրա պատասխանը կտա: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հիշյալ շենքի մոտ տեղադրված թուրքական
ՌԱՀՄՈՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը չորեքշաբթի օրը պետական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մինչեւ այցը նա դժգոհություն է հայտնել Միջին Ասիայի աղքատ այդ երկրում ռուսական ընկերությունների մասնակցությամբ էներգետիկ նախագծերի իրականացման առնչությամբ: Այցի նախօրեին Տաջիկստանի առաջնորդն ընդունել էր ՌԴ էներգետիկայի նախարար ու միաժամանակ երկու պետությունների միջեւ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Շմատկոյին: «Անբավարար է գնահատվել երկկողմ համաձայնագրերի,
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ
Ֆրանսիայի մերձմայրաքաղաքային արվարձաններից մեկում՝ Սերվան քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող Lidl տնտեսական դասի խանութի վրա հարձակում գործած կողոպտիչները, ֆրանսիական ոստիկանության հետ երեք եւ կես ժամ տեւած բանակցություններից հետո, ազատ են արձակել իրենց կողմից պահվող վեց պատանդներին: «BBC»-ի մատուցմամբ, զինված կողոպտիչները պատանդներ էին վերցրել այն բանից հետո, երբ սուպերմարկետի դրամարկղի ամբողջ պարունակությունը դուրս բերելու պահին հայտնվել էին
Ուկրաինական դիմակայությունից տուժեց աճուրդը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն չեղյալ է համարել իր ընդդիմախոսի՝ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության որոշումը՝ երրորդ սերնդի բջջային կապի ցանցի համար ռադիոհաճախականության փոփոխության մասին, դրանով կասկածի տակ դնելով առաջին 3G օպերատորներին արտոնագիր տրամադրելու համար նոյեմբերին կայանալիք աճուրդի անցկացումը: Ի դեպ, նախատեսված աճուրդում արտոնագրի մեկնարկային գինը սահմանվել էր 400 մլն գրիվեն կամ 50,1 մլն դոլար:
Քարզայի ընտրությունը չեղյալ է համարվել
Աֆղանստանում, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի: Այդ ընտրությունների նախօրեին, որից, ի դեպ, մեծապես կախված է միջազգային հանրության վստահությունն ու հետեւաբար նաեւ աջակցությունն այդ երկրի նկատմամբ, կփոխվի ընտրական տեղական հանձնաժողովների ղեկավարների կեսից ավելին: «Reuters»-ի փոխանցմամբ, դրա նպատակը սպասվող նոր քվեարկության արդյունքները կրկին կեղծելու հնարավորությունը կանխելն է: «Ընտրական՝ ավելի քան 200 շրջանային հանձնաժողովների համակարգողների կեսից ավելին
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներում ՀՀՊ-ներ չի տեղակայի
ԱՄՆ-ն մտադիր չէ իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի որեւէ տարր տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող որեւէ երկրի տարածքում ու նաեւ Վրաստանի տարածքում ռազմական հենակետերի տեղակայման հարց չի քննարկում, «Reuters»-ի մատուցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Վերշբոուն (նկարում): Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության տարրերը