Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս բուհի ուսխորհրդի կողմից կազմակերպված Պարույր Սեւակի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն մշակութային գեղեցիկ միջոցառում լինելուց զատ, նպատակ ուներ նաեւ հաստատելու, որ մեծանուն գրողներն արժանի են, որպեսզի շուքով տոնվի ամեն հոբելյան:

«Դու իմ վերջինը թյուրիմացաբար եւ իմ միակը ճակատագրով» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ, սեւակագետ Գայանե Մալումյանը, գրականության ամբիոնի դասախոս Մանե Պապյանը, ուսանողներ, լրագրողներ: Միջոցառումը Սեւակի «Դու» բանաստեղծությամբ բացեց Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցի ասմունքի խմբակի ղեկավար Իվան Անտոնյանը, ով եւ վարեց միջոցառման ողջ ընթացքը: «Սուլամիթայից» հատվածներ ասմունքեց դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել