Օրվա լրահոսը
ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է
«Առավոտի» հետ զրույցում՝ մայրաքաղաքի կանաչ զանգվածների պակասությունն այսպես արդարացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: – Պարոն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական ծրագրում որպես առաջնահերթ դրույթ նշված էր Երեւանի կանաչ տարածքների ավելացումը: Ընտրություններին հետեւած ամիսների ընթացքում կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ խոստումների իրականացման ուղղությամբ եւ ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայի համար: –
Փառատոնը բացվում է
Այսօրվանից եւ 5 օր շարունակ Երեւանում մանկապատանեկան ֆիլմերի շքերթ է լինելու «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը եւ գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան: Հենց հնգամյակի առիթով էլ կազմակերպիչներն այս տարի յուրահատուկ ծրագիր են խոստանում. կցուցադրվի 51 ֆիլմ՝ 25 երկրից: «Որոշեցինք այնպիսի ծրագիր ընտրել, որ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՎՃԱՐՈՎԻ ԿԴԱՐՁՆԵՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հանձնարարել է 2 ամսվա ընթացքում մշակել Հայաստանում վճարովի ավտոճանապարհներ կառուցելու եւ շահագործելու ծրագիրը՝ հատուկ ներդրողների համար: Ու քանի որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը կառուցվելու է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ, վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել նաեւ բանկի ներկայացուցիչների հետ՝ ճանապարհի շինարարության ծրագրում վճարովի ճանապարհների կառուցման հնարավորությունը ներառելու համար: Մեր
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Մաքսային եւ հարկային ոլորտներում առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանը: Նշված համակարգերում առկա են, ասենք, կոռուպցիոն ռիսկեր: Երեկ ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով այս խնդիրների մասին, տեղեկացրեց, որ դրանց լուծման համար կմեկնարկի «Մաքսային եւ հարկային բարեփոխումներ՝ պետություն-մասնավոր համատեղ մարմնի ստեղծման միջոցով» ծրագիրը: Նշենք,
Ընդառաջ՝ վաղվա մասնագետներին
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տեղեկացմամբ, երեկ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման փորձին եւ գործունեության 5-ամյա հաջողություններին ծանոթացել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները: Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել կապի մատուցման ժամանակ: Ինչպե՞ս գործել բնության անկանխատեսելի հետեւանքները ժամանակին վերացնելու եւ բաժանորդներին սպասարկելու համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում բջջային կապն առհասարակ: Կառավարման ո՞ր մոդելն է ընտրել «ՎիվաՍել-ՄՏՍ-ը», եւ կուտակած փորձի
ՍԻՐԻԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼ
Արդեն մի քանի տարի է, ինչ պետության հատուկ կարիքների անվան տակ օտարվում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող եւ տարիներ շարունակ մարդկանց սեփականությունը հանդիսացող տարածքներ: Աբովյան փողոցի սկզբնամասը՝ «Ավիատրանս» հյուրանոցից մինչեւ Արամի փողոց, դեռեւս 2004-ից ճանաչվել է պետական գերակա շահ, այսինքն՝ այդ հատվածը, ներառյալ բակային հատվածը, մոտ 11 հազար քմ տարածքով, իրացման գոտի է: Այս հատվածում գործում
ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ
ՀՅԴ կուսակցությունը կշարունակի համագործակցել թե’ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության, թե’ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Ինչպես «Արմինֆո»-ին հայտարարել է ՀՅԴ կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը, քաղաքական ուժերի շրջանակը, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցում է, ընդլայնվում է: «Մեզ են միանում նաեւ այլ ուժեր»,- նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է հետագայում միասնական ազգային ճակատի ձեւավորմանը: Այն հարցին, թե
Հզոր ելույթ ու հաղթանակ
Սա էր մաղթել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Լեւոն Զուրաբյանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «իշխանությունների հրեշավոր ծրագրի», ինչպես ՀԱԿ ներկայացուցիչն է ասել՝ համաժողովրդական շարժման դիմադրությունը կոտրելու համար կեղծ ընդդիմություն ստեղծելու փորձի մասին: Լ. Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունները հույս ունեն, որ այդ կեղծ ընդդիմության շնորհիվ ժողովրդի ընդվզումը վերահսկելի կլինի։ «Tert.am»-ի մատուցմամբ, նա
ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ ՏՐԻՈՒՄՖ ԼԻՆՈ՞ՒՄ Է
Թե՞ միշտ մեկը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում. առնվազն ֆուտբոլում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից դեռ մի քանի ժամ առաջ թուրքական հեռուստատեսությունների շարժական բազմաթիվ կայաններ էին հավաքվել Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտի առջեւ: Սա «Աթաթուրք» մարզադաշտն է խաղից ժամեր առաջ: Այստեղ այդ ժամանակ արդեն հայտնվել էին նաեւ ադրբեջանական դրոշներ, ինչպես եւ ընդհանրապես Բուրսայում: Ծայրահեղական թերթերից մեկն ընդհանրապես լույս էր
ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՆԱԵՎ ԹԻՎ 10-ՈՒՄ
Այսօր կայանալիք նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջապես կորոշի, թե մայրաքաղաքի Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում երբ են նոր ընտրություններ տեղի ունենալու: Հիշեցնենք, որ այս տարածքում պատգամավորի թափուր տեղ առաջացավ Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Թե ինչո՞վ էր պայմանավորված այս տարածքում նոր ընտրությունների նշանակման ձգձգումը՝ հայտնի չէ, բայց որ բոլոր հավակնորդներն այս ընթացքում փորձում էին
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԵՆՔ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվ բանակցություններ են վարում Աֆղանստանում ISAF միջազգային խաղաղապահ գործողությանը մասնակցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին երեկ Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի եւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջեւ առաջին հեռուստակամուրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի Գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: Նրա խոսքերով, բանակցությունների հիմնական թեման հաջորդ տարվա փետրվարին աֆղանական Կունդուզ գավառում հայկական խաղաղապահ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն: Այդ նպատակով ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ գումարած նիստում որոշել է ձեռնամուխ լինել բարեփոխումների ծրագրի մշակմանը: Նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ծրագրի նպատակն է Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցության ցանցի ձեւավորումը, համագործակցության նոր մեխանիզմների եւ շրջանակների զարգացումը:
ՀՅԴ-ն ունի 95 տեղ
Խորհրդարանի «հոգու խորքում» «Զզվանքս եկավ այդ արարողությունը դիտելիս: Մենք տասնամյակներ շարունակ պայքարել ենք, որ ճեղքենք պատը, որը կար եվրոպական երկրներում ու միջազգային այլ ասպարեզներում, բայց այդ արարողության ժամանակ Նալբանդյանի եւ Դավութօղլուի միջեւ այդ պատը նորից կառուցվեց ու կարծրացավ: Մենք, իհարկե, նորից կճեղքենք այդ պատը, բայց նրանք դժվարացրին այդ գործընթացը: Եթե ես լինեի Ցյուրիխում, եւ թուրքերը
ՀԱՄԱՉԱՓ, ԻՐԱՎԱՉԱՓ, ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐՈՎ
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցում այսպիսի բառերով են բնութագրվել ոստիկանության գործողություններն Ազատության հրապարակում: Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ այս օրերին ծավալված լայն ընդգրկում ունեցող քննարկումները մի տեսակ մոռացության են մատնել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ուղիղ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցը: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ 10 մարդ սպանվեց եւ
ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Կարծում է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Ի՞նչ տրամադրություններ է առաջացրել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը ԼՂՀ-ում՝ նկատի ունենալով ստորագրման արարողակարգի ընթացքում առաջացած այն կնճիռը, որ թուրքական կողմն իր թեկուզ բանավոր հայտարարությամբ, այդուհանդերձ, ցանկանում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորումն արդեն պաշտոնապես կապել ԼՂՀ հիմնահարցի լուծման հետ: – Արցախում, բնականաբար, ուշի-ուշով հետեւում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման
ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ԲՈՒՐՍԱՅՈՒՄ
Երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից 20 րոպե առաջ թուրք «երկրպագուները» հարձակվեցին հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա՝ հարվածելով քարերով եւ փայտերով, ու թափահարեցին ավտոբուսը: Վարորդը հանգցրեց լույսը եւ հրահանգեց պահել ֆոտո ու տեսախցիկները: Մեծ դժվարությամբ ավտոբուսն անցավ գրգռված ամբոխի միջով: Մարզադաշտը պայմանականորեն բաժանված էր երկու մասի՝ թուրքականը՝ լեփ-լեցուն, հայկականը՝ շատ նոսր, եւ այնտեղ շարքերում նստած էին անվտանգության
Արդյոք ինտերնետը փոխարինո՞ւմ է գրքին
Կամ ի՞նչ պոտենցիալով ենք շարժվում դեպի հայոց գրամշակույթի 500-ամյա հոբելյան Մենք աշխարհի ամենահին գրամշակույթ ունեցող ժողովուրդներից ենք. այս խոսքը դարեր շարունակ հպարտությամբ է արտաբերել յուրաքանչյուր հայ: Օրերս նշված Գրադարանավարի օրը առիթ դարձավ, որ ինքս ինձ հարցնեմ. արդյոք այսօր այս խոսքը հնչո՞ւմ է նույնպիսի հպարտությամբ, ինչպես նախկինում: Չեմ կարծում: Ժամանակակից աշխարհում, երբ ինտերնետը բառացիորեն ներխուժել է
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցավ ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրության շնորհանդեսը, որում շուրջ հինգ հարյուր լուսանկարներով ներկայացված է Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարզական ու մարմնակրթական շարժման պատմությունը: Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արեւմտյան Հայաստանում եւ
«Երկրորդ խաղակեսից» առաջ
Ֆուտբոլն այսօր միակ «գերտերությունն» է սպորտի աշխարհում, այն ավելին է, քան խաղը, որն ունի արտահայտման ու դրսեւորման բազում-բազմաթիվ դաշտեր. մարզական հարթությունից դուրս՝ ֆուտբոլ-շոու բիզնես, ֆուտբոլ-կրոն եւ դավանանք, ֆուտբոլ-արվեստ: Վերջին տարվա ընթացքում միջազգային լրահոսում սրանց շարքին է ավելացել նաեւ «ֆուտբոլային դիվանագիտություն» եզրույթը՝ ծնունդ առած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ՝ նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ միասին
19-ը՝ ժամկետից շուտ
Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներից հետո հայտնի դարձան այն 19 ազգային հավաքականները, որոնք ժամանակից շուտ իրենց համար ապահովեցին մասնակցությունը 2010-ին Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում: Դրանք են: Եվրոպա. Անգլիա, Դանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Սերբիա: Աֆրիկա. Կոտ-դ’Իվուար, Գանա, ՀԱՀ (որպես աշխարհի առաջնության կազմակերպիչ): Ասիա. Ավստրալիա, Հարավային Կորեա, Հյուսիսային Կորեա, Ճապոնիա: Հարավային Ամերիկա. Բրազիլիա, Պարագվայ, Չիլի:
ՈՒԵՖԱ-ն կասկածում է «Գանձասարին»
Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը շարունակում է ենթադրաբար 40 ֆուտբոլային հանդիպումների գործը, որը կարող է վերածվել եվրոպական ֆուտբոլի պատմության խոշորագույն կոռուպցիոն սկանդալի: ՈՒԵՖԱ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Կարլ Դհոնտի խոսքերով, ուսումնասիրվում են վերջին չորս մրցաշրջաններում ինչպես տեղական ազգային առաջնությունների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերի (Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի նախկին գավաթ, ներկայիս Եվրոպայի լիգա եւ
Տարբեր մրցուղիներում
Հոկտեմբերի 23-26-ը Լոռվա մարզում, մասնավորապես՝ Ալավերդիում, Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի խճուղային հեծանվավազքի միջազգային եռօրյա մրցաշար: Այն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրը եզրագիծը հատելու է հայկական եկեղեցիներից (Ախթալա, Օձուն եւ Հաղպատ) մեկի մատույցներում: Մրցավազքին մասնակցելու են Հայաստանի՝ երեք, Վրաստանի՝ երկու եւ Իրանի՝ մեկ թիմերի շուրջ հիսուն հեծանվորդներ: Հնարավոր է, որ Մոլդովան նույնպես
ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄԸ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Հայաստանի պատկերապատումի զարգացման միության նախաձեռնությամբ ֆրանսիացի սցենարիստներն ու գծագրողները Հայաստանում առաջին անգամ երկշաբաթյա վարպետության դասեր են անցկացնում մեր երկրում ծաղրանկարչությունը խթանելու համար: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի պատկերապատումի զարգացման միության հիմնադիր Վարուժան Սիրափյանն ասաց, որ վարպետության դասերը Հայաստանում իրականացվում են Պատկերապատումի եւ պատկերի երեւանյան միջազգային 2-րդ փառատոնի շրջանակներում: Փառատոնի գաղափարը ծնվել է դեռեւս 3 տարի առաջ,
Որ Վանաձորում էլ երեխաները չմուրան
Այդ նպատակով է հիմնադրվել «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը նաեւ այս քաղաքում «Վանաձորում հիմնական խնդիրը աշխատանք չունենալն է: 23 տարի բուժքույր էի աշխատում, հիմա կրճատվել եմ: Որդիս ծառայում է Քելբաջարում: Ստանում եմ 15 հազար դրամ նպաստ՝ չգիտեմ՝ լու՞յսը վճարեմ, հա՞ց գնեմ, թե՞ գրենական պիտույքներ` երեխայիս համար: Արդեն 18 տարի ապրում ենք «բշլաղի» դոմիկներում, հույս էլ
ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
Վիտալի Ավանեսովը պնդում է, որ տնօրենն իր հետ վատ է վարվել «Առավոտի» խմբագրություն էր այցելել Հանրային ռադիոյի բազմամյա աշխատակից Վիտալի Ավանեսովը, որը այս տարվա օգոստոսի 5-ից վաստակած հանգստի, այսինքն՝ թոշակի է անցել: Պարոն Ավանեսովն ասաց, որ ամեն ինչ նորմալ է ու օրենքի սահմաններում, չնայած համոզված է, որ պրոֆեսիոնալիզմը մարդու նման չի ծերանում: Նրան վիրավորել է
ԻՐԱՆՈՒՄ ԷԼԻ ՄԻ ԱՅԼԱԽՈՀԻ ԿԴԱՏԵՆ
Իրանում քրեական գործ է հարուցվել այդ երկրում հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրած Մեհդի Քարրուբիի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ վերջինս օգոստոսին հայտարարել էր իրանական բանտերում պահվող այլախոհների հնարավոր բռնաբարության մասին:
ԱՌԱՋԻՆԸ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը կվերադարձնի այն ավելի քան 12 հազար ֆունտ սթերլինգը (մոտ 19 հազար դոլար), որ նա ստացել էր անցյալ տարի՝ որպես տարբեր ծառայողական ծախսերի փոխհատուցում: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, այդ գումարը նա պետք է վերադարձնի բյուջե, քանի որ անկախ աուդիտը նման փոխհատուցումն անհիմն է համարել: 2004թ.-ից Բրաունը ֆինանսական միջոցներ էր ստացել որոշակի
ՕԲԱՄԱՆ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՊԱՀԱՆՋԸ
ԱՄՆ-ն որոշել է էականորեն ավելացնել Աֆղանստանում իր ռազմական կոնտինգենտի թվաքանակը: Սպիտակ տունը թույլտվություն է տվել Աֆղանստան ուղարկել ավելի մեծ թվով օգնական ուժեր, քան՝ նախատեսել էր: «The Washington Post»-ը հիշեցրել է, որ այս տարվա մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մտադիր է որպես օգնական ուժ Աֆղանստան ուղարկել եւս 21 հազար ամերիկացի զինծառայողների,
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ՝ ՍԱՐԿՈԶԻԻ ՇՈՒՐՋ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում: Այս անգամ դրա պատճառը նրա 23-ամյա որդին է՝ Ժան Սարկոզին, որը հավակնում է Փարիզի ֆինանսական կենտրոն համարվող Լա Դեֆանսի շրջանային կառավարման ղեկավարի պաշտոնին: Ֆրանսիայի նախագահը հիմա մեղադրվում է «կլանայնության» մեջ: Նրա ընդդիմախոսները հայտարարում են, թե Սարկոզին ցանկություն ունի Լա Դեֆանսը, որտեղ տեղակայված են ֆրանսիական խոշորագույն ընկերությունների
Ճապոնիան կդադարի աջակցել բազմազգ ուժերի նավատորմին
Ճապոնիան հաստատել է, որ հունվարին ավարտելու է Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող եւ ԱՄՆ հրամանատարության տակ գտնվող բազմազգ ուժերի թիկունքի աջակցության առաքելությունը: Այդ շրջանակներում ճապոնացի ռազմածովայինները Հնդկական օվկիանոսում իրականացնում են կոալիցիայի նավերի լիցքավորման եւ անձնակազմին ջրով մատակարարելու ծրագիր: Առաքելության ժամկետն ավարտվում է գալիք տարվա հունվարին, որից հետո առաքելության ժամկետը չի երկարաձգվի, եւ նավատորմը կվերադառնա ճապոնական ափ: