Օրվա լրահոսը
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
2009- ի սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը՝ ավելանալով 0,2 տոկոսային կետով, կազմել է 3,7%: Երեկ այս մասին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԿԲ խորհուրդը, ակնկալելով տնտեսական ակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը՝ չվտանգելով գների
Նախազգուշացնելու փոխարեն՝ սրտաճաք են անում
Հոկտեմբերի 1-ից երթեւեկության կանոնները խախտող հետիոտները, այսինքն նրանք, ովքեր անցումներով անցնելու փոխարեն փողոցը կհատեն՝ որ մասով պատահի, կնախազգուշացվեն ոստիկանության տեսուչների կողմից, ապա բերման կենթարկվեն բաժին եւ կտուգանվեն 3000 դրամով: Փոխանակ նպաստելու, որ հետիոտները հնարավորինս շուտ տեղեկանան օրենքի պահանջներին եւ աշխատեն կիրառել այն, ճանապարհային ոստիկաններից ոմանց համար սեփական «ես»-ը ցույց տալու մի նոր առիթ է բացվել:
ՕԼԻԳԱՐԽՆ ՈՒ ԲԱՆՎՈՐԸ ՆՈՒՅՆ ՀԱՐԿՆ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Ըստ ծխախոտի տեղական արտադրողի,Հայաստանում ծխախոտի համար գանձվող հարկերից իրենք տուժում են, ներմուծողներն էլ վստահեցնում են, որ ավելի շատ իրենք են տուժում: Այսօր մեր երկրում, երբ օլիգարխը գնում է չափազանց թանկարժեք ծխախոտ՝ նույն հարկն է վճարում պետբյուջեին, ինչ խեղճուկրակ բանվորը, որը ծխում է «Չիբուխ»: Պատճառն այն է, որ Հայաստանում ծխախոտի արտադրանքը հարկվում է հաստատագրված վճարով, որն
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՐՎԵՑԻՆ
Հայ-թուրքական արձանագրությունները երեկ այրվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակով: Արձանագրությունների հետ մեկտեղ «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԼՂ պատերազմի առաջին զոհերից Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, այրեց նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Նկարն ամբողջությամբ չհասցրեց այրվել, ոստիկաններն այն խլեցին զոհվածի մոր ձեռքից, որն ավելի բորբոքեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք սկսեցին վանկարկել «Ամոթ», «Դավաճաններ»: Ոստիկանները սկսեցին հրել անշեջ
Տեխնիկական բարձր վարպետությամբ
Հայտարարություն հանցագործության մասին Ողջունում եմ ս/թ հոկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 11-ից 13-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցի 22-ա շենքի դիմաց իմ մեքենան (Ջիփ Գրանդ Չերոքի, 1993 թ. արտադրություն, 19 ՍՕ 173 համարանիշ) տեխնիկական բարձր վարպետությամբ, արագ եւ որակով վթարավտանգ դարձրած հայրենակիցներիս: Անկախ հասարակության մեջ նրանց ստանձնած դիրքից, դերից ու ձիրքից՝ նրանք լավագույնս են իրականացրել այդ ակցիան:
ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼՈՒ ԵՆ ԶՈՒՍՊ ԼԻՆԵԼ
Սակայն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պնդում է. «Էլի՛ եմ անելու» Սեիդովը բողոքել է մի մեթոդի դեմ, որն անցած տարիներին կիրառում էին բացառապես Ադրբեջանի պատվիրակները: Դեռ հոկտեմբերի 5-ին մենք փորձեցինք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից ճշտել այն լուրի իսկությունը, թե իբր ինքը նկատողության է արժանացել ԵԽԽՎ բյուրոյից՝ այն պատճառով, որ մեր պատվիրակության անդամ
ԱՅՑԸ ՁԵՎԱԿԱՆ ԷՐ
«ՀՀ նախագահի այցը Սփյուռք ուշացած է ու շատ ձեւական։ Անելուց հետո՞ են կարծիք հարցնում. մեզ ինչի՞ տեղ եք դրել: Նախագահը զարմանում է, որ Փարիզում բողոքով են դիմավորել իրեն, ու նեղացել է, թե ինչո՞ւ այսպես արեցիք: Հարգելի՛ պարոն Սարգսյան, Դուք Հայաստանում կարող եք պարտադրել՝ ինչպես անել, իսկ Փարիզում չեք կարող»,- երեկ Սոցիալիստական կոնֆերանսի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա գործարքի
ԿՍԱՏԱՐԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴՎԶՄԱՆԸ
«Ժողովրդի՝ առայժմ մասսայականորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է, որ երկիրն իր համար վտանգավոր եւ կարեւորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը եւ վիրավորել իր արժանապատվությունը: Ուստի, մենք պահանջում եւ հորդորում ենք հայրենի իշխանություններին՝ չստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդը ընդվզի: Հայտարարում
«Վրիժառությունը կլինի ժամանակին»
ՀՅԴ-ն խոստանում է հետագա քայլերը եւս համաձայնեցնել այլ ուժերի հետ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ 12 կուսակցություններ երեկ ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ: 12-ի մեջ բազմաթիվ են նախկին դաշնակցականների կողմից ղեկավարվող քաղաքական ուժերը, ինչպիսիք են՝ «Ժառանգությունը», «Նոր ժամանակները», ՀԱՍԿ-ը: Կան նաեւ ոչ հայտնի եւ մարդ-կուսակցություններ. վերջինիս կարկառուն ներկայացուցիչը թերեւս «Ազգային միասնության ուխտն» է: Սակայն
ԲԵՅՐՈՒԹԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉԷ
Լիբանանահայերի բողոքի ակցիաներն ավելի զուսպ էին Բեյրութի օդանավակայանում, ի հեճուկս որոշ կանխատեսումների, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են քաղաքակիրթ: «Օդանավակայանում որեւէ բան չեղավ, որեւէ միջադեպ չգրանցվեց»,- երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ներկայացնելով այցի մանրամասները՝ ասաց Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այստեղ բողոքի ակցիաները մեկնարկել էին դեռ նախորդ օրվանից: Լիբանանում Հայաստանի
«ՍԱ ԱՅՆ ՀԱՐՑՆ Է, ՈՐԻ «ՀԵՏՈ»-Ն ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Զգուշացրեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Խորհրդարանական հայտարարությունների ժամին քաղաքական ուժերը բաժանվեցին երկու մասի՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսողների եւ հօգուտ դրանց արտահայտվողների: ԱԺ Կանոնակարգի համաձայն, հայտարարությունների առաջնահերթությունը տրվեց ընդդիմադիր ուժերին, որոնք էլ միայն մեկ բանից խոսեցին՝ չի կարելի ստորագրել արձանագրությունները այդ տեսքով, նշելով դրանից ծագող վտանգները: Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում՝ Լոս Անջելեսից
ՄԻԱՅՆ ՏԱՆԿՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնած համատեղ հայտարարության հետեւանքով կողք կողքի հայտնվեցին այնպիսի ուժեր, որոնք թվում էին անհամատեղելի: Խոսքը հատկապես «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի մասին է: Վերջինիս ղեկավարած ԱԼՄ-ն ԱԺ 2007-ի ընտրություններից ի վեր հետեւողական հակաքարոզչություն է մղել «Ժառանգության» դեմ: Սակայն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքը համախմբեց նրանց:
ԳՈՐԾԱԴՈՒԼԱՅԻՆ ԱԼԻՔ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ Ռումինիայում հազարավոր ուսուցիչներ, ոստիկաններ, բժիշկներ եւ այլ պետծառայողներ երեկ գործադուլ են սկսել՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ռումինական կառավարությանը տված խորհուրդների՝ «գոտիները ձգելու» քաղաքականություն վարելու առնչությամբ, որով պայմանավորվել է հիմնադրամի կողմից Ռումինիային 20 մլրդ եվրոյի հասնող հակաճգնաժամային վարկի վերջին տրանշի հատկացումը: Հիշեցնենք, որ այդ քաղաքականության շրջանակներում ԱՄՀ-ը ռումինական կառավարությանը
Հունաստանի ընտրություններում հաղթեց ՊԱՍՕԿ-ը
Ընդդիմադիր Համահունական սոցիալիստական շարժումը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հույներին խոստացել էր ավելացնել հարուստներից գանձվող հարկային դրույքաչափերը եւ ստացված միջոցներն ուղղել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին, Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է: Ընտրություններում Համահունական սոցիալիստական շարժումը, որը Հունաստանում հայտնի է ՊԱՍՕԿ հապավմամբ, հավաքել է 43,6% ձայն, այն դեպքում, երբ իշխող «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը ստացել
Իսլամաբադում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղակայված ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի վարչական շենքից ոչ հեռու մահապարտ ահաբեկչի կողմից իրականացվել է պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, որից մեկը Իրաքի քաղաքացի է: Պայթյունի պահին ՄԱԿ-ի գրասենյակում գտնվել է մոտ 80 աշխատակից, այդ թվում՝ արտասահմանցիներ: Ու թեեւ պայթուցիկ սարքը նախապես է տեղադրված եղել շենքում, այդուհանդերձ, ավելի մեծ թվով
ՌԴ-ն հրաժարվել է վարկ տրամադրել Բելառուսին եւ Ուկրաինային
Անցյալ տարեվերջին Ռուսաստանը որոշում էր ընդունել Բելառուսին 2 մլրդ դոլարի վարկ տրամադրել, որից 1,5 միլիարդն արդեն տրամադրվել է այդ երկրին: Վարկի վերջին տրանշը՝ 500 մլն դոլարի չափով, Ռուսաստանը որոշել է չտրամադրել: ՌԴ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ է մանրամասնորեն քննարկել այդ միջոցները հեռանկարում վերադարձնելու հնարավորության հարցը: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության
Հոկտեմբերի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես
ՈՐՔԱՆՈ՞Վ է ՁԵՐ ԻՆՏՈՒԻՑԻԱՆ ԶԱՐԳԱՑԱԾ
Այս հարցի պատասխանն իմանալու համար ամեն դրական պատասխան գնահատեք՝ 1, իսկ բացասական պատասխան՝ 0 միավոր: Երբ զանազան հանելուկներ ու գլուխկոտրուկներ եք փորձում լուծել, հեշտությա՞մբ եք պատասխանները գտնում: Փողով խաղերի ժամանակ ձեր բախտը քանի՞ անգամ է բերել: Հաճա՞խ եք այնպիսի զգացողություն ունենում, որ ձեր տունը հարմարավետ է ու երջանիկ: Եթե մարդուն մեկ ակնթարթ եք տեսել, ցանկություն
ՄԱՆՈՒՇԱԿԸ՝ ՀԱՂԹՈՂ
Սեպտեմբերի 7-11-ը Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցավ «21-րդ դարի երիտասարդը» խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը, ինչպես նաեւ պատանեկան լուսանկարչության արդի խնդիրներին նվիրված սեմինարը, որին մասնակցում էին 15-25 տարեկան 66 երիտասարդ լուսանկարիչներ՝ Ֆրանսիայից եւ ԱՊՀ երկրներից: Սեմինարի անցկացմանը նախորդել էր «21-րդ դարի երիտասարդը» լուսանկարչական միջազգային մրցույթը, որին ներկայացվել էին պատանի լուսանկարիչների 577 աշխատանքներ: Մրցույթը նախաձեռնել
Նախ գրասենյակներից սկսենք
Հեծանվարշավ ու «Կանաչ գրասենյակ» Սպիտակ թղթերից քիչ օգտվեք՝ հավաքեք գրասենյակի միակողմանի տպագրված թղթերը եւ դրանց մաքուր երեսի վրա կատարեք սեւագրություններ, աշխատանքային օրվա վերջում անջատեք բոլոր համակարգիչները, էլեկտրական այլ սարքերը, գրասենյակն ապահովեք հոսանքի խնայողական լամպերով, վերամշակեք գրասենյակում առկա աղբը, ջրի սարքերի համար նախատեսված միանգամյա պլաստիկ բաժակներից ազատվեք եւ օգտագործեք ապակյա բաժակներ, գիշերային ժամերին անջատեք գրասենյակի լույսերը…
ԻՆՉՊԵՍ ՉԿՈՐՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Դեղատոմսը»՝ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմում Հոկտեմբերի 1-ից, երեք ամիս շարունակ, «Մոսկվա» կինոթատրոնում Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ցուցադրելու են վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը: Դրանց թվում է նաեւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը՝ ըստ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի: Նշենք, որ Ս. Բաբայանը հայտնի է «Չեզոք իրավիճակ», «Արարման ութերորդ օրը», «Ֆրունզե Դովլաթյան», «Խենթ հրեշտակը»,
Միայն խոշոր հաշվով պարտություններ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» խիստ անհաջող հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի հիմնական փուլում: Մեկնարկային խաղը մեր թիմը 0:5 հաշվով տանուլ տվեց Վրաստանի «Իբերիա 2003»-ին, այնուհետեւ 1:9 հաշվով զիջեց «Դեւային» (Ռումինիա), իսկ եզրափակիչ օրը Հոլանդիայի «Մարլենից» 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Հաղթանակ եւ պարտություն Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում մեկնարկել են
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՈՆԸ՝ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան նախաձեռնությամբ «Փյունիկ» ակումբի խաղադաշտում անցկացվեց Գերմանիայի վերամիավորման 20-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի ավանդական ութերորդ մրցաշարը: Այս անգամ միջոցառմանը մասնակցեցին Գերմանիայի դեսպանատան, Հայաստանի արտգործնախարարության թիմերը, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի հավաքականը, ինչպես նաեւ «Ավերս Վեստ» ընկերության թիմը: Նախնական հանդիպումների ավարտից հետո մրցաշարային աղյուսակում ստեղծվել էր մի այնպիսի վիճակ, որ հաղթողը
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԹԱԼԱՆԸ Երեւան-Սեւան ավտոմայրուղում տեղադրված են մի քանի պղնձաձույլ արձաններ, որոնք պարբերաբար թալանվում են ու նորոգվում: Կիրակի օրը մեր ֆոտոխցիկը արձանագրեց, որ արձանները հերթական անգամ ոտնձգության են ենթարկվել: Հետաքրքիր է՝ ամռան ամիսներին այդ ճանապարհով Սեւան, Դիլիջան հանգստանալու մեկնող համապատասխան մարմինների ներկայացուցիչները տեղյա՞կ են կատարվածին: ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ ՄԵՆՔ ՈՒ ՉԵԽԵՐԸ Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
«Գրադարանի ձեւն է փոխվում, ոչ էությունը»
Հարցազրույց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ – Այսօր, երբ գրքի նկատմամբ նվազել է հետաքրքրությունը, ինչի հետեւանքով էլ գրադարանները կորցրել են մեծ թվով ընթերցողներ, արդյոք, Գրադարանի օր տոնը ձեւական բնույթ չի՞ կրում: – Այս տարի հինգերորդ անգամ հոկտեմբերի 7-ին կտոնվի Գրադարանավարի օրը, եւ վստահ եմ, որ դարձյալ յուրաքանչյուր գրադարան սուսուփուս կփորձի յուրովի
Լավ մենեջերներ են պետք
«Ոչ թե գիտելիքն է ուժ, այլ գիտելիքի փոխանակումը»,- երեկ ԵՊՀ-ում մեկնարկած «Որակի բարելավում. փորձը, խնդիրներն ու հեռանկարները Հայաստանի բարձրագույն կրթության համար» երկօրյա գիտաժողովի ժամանակ հայտարարեց Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի ներկայացուցիչ Էլլի Ջիորջիադուն: Գիտաժողովն իրականացվում է «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են հայաստանյան եւ արտասահմանյան բուհեր: ՌԴ-ից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից ժամանած փորձագետները եկել
Թափոններից՝ արվեստի գործեր «Հայ Ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնի շրջանակներում այս տարի նոր ծրագրեր են նախատեսվել, այդ թվում՝ «Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում», որը գործում է Բաց հասարակության հիմնադրամի արվեստի եւ մշակույթի ցանցային ծրագրի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ից սկսած տասը օր շարունակ Տիկնիկային թատրոնում գործելու է բեմանկարների ցուցահանդեսը: Մի քանի տասնյակի հասնող աշխատանքների
«ԿՄԵԾԱՆԱՍ՝ ԿՀԱՍԿԱՆԱՍ»
Դասագրքերի հեղինակը դպրոցականներին հորդորում է անհասկանալի խնդիրներից ողբերգություն չապրել, իսկ ծնողներին խորհուրդ է տալիս առաջադրանքների մեջ շատ չխորանալ: Այն դասագրքերը, որոնցով այսօր դասավանդում են մեր դպրոցներում, հեռու են կատարյալ լինելուց: Հանրահաշվի ու երկրաչափության դասագրքերի մեջ այնպիսի սխալ առաջադրանքներ կան, որոնք չեն կարողանում լուծել անգամ ուսուցիչները, հայոց լեզվի դասագրքում կան քերականական ու ոճական սխալներ, անգլերեն դասագրքում
ԼՐԱԳՐՈՂԸ ՆԱԵՎ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՉԷ
Կարծում է բազմամյա փորձով հաղորդավար Սուսաննա Շահինյանը Շուրջ 35 տարի Հանրայինի եթերում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որ վարում է ճանաչված հաղորդավար Սուսաննա Շահինյանը: Հաղորդաշարը վստահվել է լավագույն մասնագետների (Դալյա Վարդապետյան, Էդուարդ Մելիքյան, Աշոտ Հախինյան, Ռուբեն Շահնազարով, Յուրի Գզոյան, Սուրեն Ռշտունի եւ այլք): Շաբաթական 5 օր, ամեն առավոտ հաղորդումը «հյուրընկալվում» է յուրաքանչյուրիս տանը: Օրերս խմբագրություն էր
ՄԵՐԺՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին հրապարակեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով որոշումը, մասնակիորեն բավարարելով «ՀԺ» հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակիորեն բեկանել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ հունիսի 5-ին կայացրած վճիռը: Այն է՝