Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի ընտրություններում հաղթեց ՊԱՍՕԿ-ը

Հոկտեմբեր 06,2009 00:00

Ընդդիմադիր Համահունական սոցիալիստական շարժումը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հույներին խոստացել էր ավելացնել հարուստներից գանձվող հարկային դրույքաչափերը եւ ստացված միջոցներն ուղղել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին, Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է: Ընտրություններում Համահունական սոցիալիստական շարժումը, որը Հունաստանում հայտնի է ՊԱՍՕԿ հապավմամբ, հավաքել է 43,6% ձայն, այն դեպքում, երբ իշխող «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը ստացել է ընտրազանգվածի ընդամենը 35%-ի աջակցությունը: Այսպիսով, Հունաստանի 300 տեղանոց խորհրդարանում 160 տեղը բաժին է հասել ՊԱՍՕԿ-ին: Հունական ընդդիմության 57-ամյա առաջնորդ Գեորգիոս Պապանդրեուն, որը Սոցինտերնի ղեկավարն է ու սոցիալիստների կառավարության նախկին արտգործնախարարը, խոստացել է հարկային նոր քաղաքականության արդյունքում 3 մլրդ եվրո հատկացնել տնտեսության զարգացմանը, մինչդեռ վարչապետ Կոստաս Կարամանլիսը նախընտրական քարոզարշավի ընթացքում հույներին կոչ էր արել եւս երկու տարի «ձգել գոտիները»: Կարամանլիսը ճանաչել է իր պարտությունը եւ արդեն հրաժարվել է նաեւ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից ու շնորհավորել է Գեորգիոս Պապանդրեուին՝ տարած հաղթանակի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031