Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆՈ՞Վ է ՁԵՐ ԻՆՏՈՒԻՑԻԱՆ ԶԱՐԳԱՑԱԾ

Հոկտեմբեր 06,2009 00:00

Այս հարցի պատասխանն իմանալու համար ամեն դրական պատասխան գնահատեք՝ 1, իսկ բացասական պատասխան՝ 0 միավոր:

Երբ զանազան հանելուկներ ու գլուխկոտրուկներ եք փորձում լուծել, հեշտությա՞մբ եք պատասխանները գտնում:

Փողով խաղերի ժամանակ ձեր բախտը քանի՞ անգամ է բերել:

Հաճա՞խ եք այնպիսի զգացողություն ունենում, որ ձեր տունը հարմարավետ է ու երջանիկ:

Եթե մարդուն մեկ ակնթարթ եք տեսել, ցանկություն ունե՞ք նրան ավելի մոտիկից ճանաչել:

Պատահե՞լ է, որ առանց հեռախոսը վերցնելու զգաք, որ այն զանգում է:

Երբեւէ ձեր ներքին ձայնը լսած կա՞ք, որը ձեզ խորհուրդ է տալիս, թե ինչպես վարվել:

Դուք ճակատագրին հավատո՞ւմ եք:

Պատահո՞ւմ է, որ դուք նախօրոք իմանաք, թե մարդ ինչ պետք է ասի:

Երբեւէ տեսե՞լ եք այնպիսի վատ երազ, որը հետո իրականություն է դարձել:

Երբեւէ պատահե՞լ է, որ առանց նամակը բացելու՝ իմանաք, թե մեջն ինչ է գրված:

Պատահո՞ւմ է այնպես, որ զրույցի ժամանակ դուք զրուցակցի փոխարեն նախադասությունն ավարտեք:

Պատահե՞լ է այնպես, որ մտածել եք մի մարդու մասին, որին վաղուց չեք տեսել եւ հանկարծ նրանից լուր եք ստացել կամ ուղղակի հանդիպել եք:

Լինո՞ւմ է այնպես, որ անհասկանալի պատճառներով որոշ մարդկանց չեք վստահում:

Առաջին հայացքից մարդու բնավորությունը ճանաչելու ձեր ընդունակությամբ հպարտանո՞ւմ եք:

Ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ այդ ամենը դուք արդեն տեսել եք:

Հրաժարվե՞լ եք ինքնաթիռով թռչել, վախենալով, որ այն կջախջախվի:

Երբեւէ պատահե՞լ է, որ գիշերը ձեր ընկերոջ կամ ազգականի առողջության եւ անվտանգությամբ անհանգստացած՝ արթնանաք:

Լինո՞ւմ է այնպես, որ առանց հատուկ պատճառի՝ որոշ մարդիկ ձեզ դուր չեն գալիս:

Պատահե՞լ է, որ որեւէ աքսեսուար կամ հագուստ տեսնեք ու զգաք, որ այն անպայման պետք է ունենաք:

Հավատո՞ւմ եք, որ կա սեր առաջին հայացքից:

Եթե դուք հավաքել եք 10-20 միավոր, ապա ձեր ինտուիցիան հիանալի զարգացած է: Բացառիկ ընդունակություններ ունեք եւ չեք վախենում ձեր զգացողություններին վստահել:

1-9 միավոր. ձեր ինտուիցիան զարգացած է, բայց միշտ չէ, որ ձեր ներքին զգացողություններն օգտագործում եք: Ավելի հակված եք հիմնվել առողջ բանականությանն ու փորձին: Սակայն երբեմն գլխում հայտնված առաջին իսկ միտքն ամենահաջողն է լինում:

0 միավորի դեպքում՝ ձեր ինտուիցիան ընդհանրապես զարգացած չէ: Բայց այն ձեր ենթագիտակցության մեջ է: Թույլ տվեք նրան արտահայտվել ու ակտիվորեն օգտագործեք: Ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի անսպասելի լուծումներ կառաջարկվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031