Օրվա լրահոսը
Աջարիայում հայերին չեն նեղում
Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին Աջարիայի միակ հայապահպան օջախն է Վրաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Աջարիայում ապրում են շուրջ 12 հազար հայեր, որոնցից ավելի քան 9500-ը՝ մայրաքաղաք Բաթումում, մնացածը՝ Քոբուլեթիում եւ շրջակա գյուղերում: Աջարիայի հայերը Ցեղասպանությունից հետո Մուշից, Արդահանից, Տրապիզոնից գաղթածների հետնորդներն են: Մոտ 20 տարի առաջ տեղի հայկական համայնքն ավելի մեծ էր, հայերի թիվն այն ժամանակ
«Արի տունը»՝ ինտերնետում
Վերջին տարիներին Հայաստանի պատանիների, երիտասարդների ու արդեն նաեւ ավելի տարիքով անձնանց շրջանում մեծ մասսայականություն վայելող ռուսական www.odnoklassniki.ru կայքը հավակնում է դառնալ հայերի միակ հանդիպման վայրը: Մեկ անգամ չէ, որ գրվել է այս կայքի մասին: Այստեղ կան մի քանի Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու էլի շատ հայտնի մարդիկ, «Լրագրողներ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Առաջ Հայաստան», «Հաղթելու
«ԵԿԵԼ Է ՊԱՀԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ»
ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեկ տարեկան է Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Այս առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել անցած մեկ տարվա ամենամեծ հաջողությունն ու ամենամեծ բացը: «Ամենամեծ ձեռքբերումը, որ պետական մարմինը ամբողջապես կայացավ եւ իրավական, եւ ֆինանսական առումով, եւ գաղափարական-ծրագրային ուղղություններով»,- նկատեց տիկին Հակոբյանը, հավելելով, որ Սփյուռքում նկատվում է նախարարության
ԼՐԱԳՐՈՂԸ ԼԱՎ ՉԻ՞ ԼՍԵԼ
Օրեր շարունակ «Առավոտին» էին դիմում Հաղթանակի զբոսայգու տարածքում ապրող կենսաթոշակառուները: Նրանք ահազանգում էին, որ հավաքել են 400-ից ավելի ստորագրություններ. Ա. Բաբայան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» Արաբկիրի մասնաճյուղը տեղափոխվելու է, իսկ իրենք թոշակ ստանալու համար ստիպված են օգտվել տրանսպորտային միջոցներից: Մեր լրագրողը եղել է տեղում, զրուցել ինչպես թոշակառուների, այնպես էլ բանկի աշխատակիցների հետ: Վերջիններս համաձայն են եղել
«ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԾԱԽԵ՞Լ ԵՆՔ ԲԱՆԿԸ, ԹԵ՝ ՈՉ»
Ամերիկաբնակ հայտնի հայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանը որոշել է այլեւս Հայաստանում բիզնեսով չզբաղվել եւ եղած-չեղածը վաճառել: Վերջերս էլ լուրեր են շրջանառվում, որ Ջ. Գաֆեսճյանը դադարեցրել է իրեն պատկանող «Կասկադ բանկի» ֆինանսավորումը եւ վաճառել է բանկի բոլոր բաժնետոմսերը: «Առավոտը» փորձեց «Կասկադ բանկի» տնօրինությունից ճշտել այս տեղեկությունների հավաստիությունը, որտեղից էլ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ոչ մի «քոմենտ» չենք ուզում
Կհարմարեցնեն թուրքական վագոններին
«Թուրքիայի սահմանն անցնելու համար մենք տեխնիկապես դեռ պատրաստ չենք: Պատճառը մեր շարժական տեխնիկայի եւ վագոնների ծավալներն ու չափսերն են, որոնք չեն համապատասխանում թուրքական չափանիշներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Մարատ Խակովը: Ըստ նրա, թուրքական վագոններն էականորեն տարբերվում են ռուսական չափանիշներից: Այդ պատճառով էլ սահմանի բացման դեպքում «Հարավկովկասյան երկաթուղիները»
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԱՐԱԿԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ
Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում 21 երեխաների մոտ ախտորոշվել էր սննդային թունավորում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի աղբյուրը եղել է մարդը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը Panorama. am-ին տեղեկացրել է, որ նախնական ախտորոշումը սխալ է եղել: Հիշյալ տեսչության պետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ կազմված
ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՉԵՌՆՈԲԻԼԻ ՕՐԸ ՉԵՆՔ ԸՆԿՆԻ
Հայ մասնագետները ատոմակայանի վտանգավորության եւ նոր էներգաբլոկի կառուցման հարցում միակարծիք չեն Վերջերս վրացի ֆիզիկոսներն ահազանգում են, որ Հայաստանի ատոմակայանը լուրջ սպառնալիք է նաեւ Վրաստանի համար: Մասնավորապես՝ ֆիզիկոս Միխայիլ Կավիլաձեն հայտարարեց, որ ատոմակայանը հնացել է, ինչի պատճառով վթարի հավանականությունը մեծ է, իսկ վթարի դեպքում ռադիացիայի արտահոսքը կսփռվի ամբողջ տարածաշրջանում: Վրացի մասնագետը մտահոգություն է հայտնել նաեւ ատոմակայանի
«ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերի իրական արդյունքը կերեւա «վերջնախաղի ժամանակ», ինչպես շախմատում: – Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հայ-թուրքական հարաբերությունների հարցն է: Դրա վերաբերյալ տրված գնահատականները տարբեր են, ձեր տեսակետը ո՞րն է: – Ձեր նշած գնահատականները կարելի է դասակարգել երեք խմբի: Գնահատականներ, որով անթերի են համարվում նախաստորագրված արձանագրությունները՝
Արձանագրությունները բարդացնելու են հայ-թուրքական հարաբերությունները
Վստահ է Դավիթ Շահնազարյանը Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, մեկ անգամ եւս մեղադրեց «հանցագործ» իշխանություններին Հայաստանին վտանգավոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելու համար: Նա նախեւառաջ հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու, քանի դեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր չեն
Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ
Ինչո՞ւ հենց հիմա եւ այսպես արագ որոշվեց բացել հայ-թուրքական սահմանը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս հարցադրումն առաջարկում է ընդունել իբրեւ ելակետ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներում՝ մի կողմ թողնելով բոլոր «պացիֆիստական, ալտրուիստական մոտեցումները եւ PR դաշտը»: Իսկ հարցը, ըստ մեր զրուցակցի, հինգ տեսանկյուն է իր մեջ ներառում՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ հումանիտար: Մեր
«Ա1+»-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է
«Մելտեքս» ընկերության ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը փորձում են հասնել այս հեռուստաընկերության իրավունքների վերականգնմանը ՍԴ-ի եւ ՄԻԵԴ-ի միջոցով: Սեպտեմբերի 15-16-ին Մարդու իրավունքների հատուկ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը եւ մասնավորապես անդրադարձել «Ա1+»-ի գործին: Ընդունված որոշումը ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակվել է սեպտեմբերի 22-ին: Ըստ այդմ՝
ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Համաձայն ԱԺ պաշտոնական կայքի, Նիկոյանը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի կատարած աշխատանքները՝ ասելով, թե «զեկույցը ավելի մեղմ ընդունվեց, քան ինքը սպասում էր», ինչի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանվեցերորդ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՑԸ Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհի էրեսին ըտենց մարդ չկա, որ նեղ մոմենտներ ունեցած չըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Պուտինը որ Պուտին ա, էլի նեղ մոմենտներ ունեցած կըլնի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «բայց իրա ընկերն ամենանեղ մոմենտին օգնության հասավ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ
ՓԱԽՈՒՍՏ՝ ԻՐԱՔԻ ԲԱՆՏԻՑ
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ 16 կալանավորների հաջողվել է փախչել իրաքյան բանտից, որը գտնվում է Բաղդադից հյուսիս՝ Տիկրիտ շրջանում: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են Իրաքի իշխանությունները: Փախուստի դիմած կալանավորների թվում է նաեւ մահվան դատապարտված 5 տղամարդ: Իրաքի իշխանություններին հաջողվել է բռնել «փախստականներից» միայն մեկին, մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՈՒԾԵԼ ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յուկիո Խատոյաման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է լուծել երկու երկրների միջեւ տարածքային վեճը՝ այն չթողնելով հետագա սերունդներին: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսություն սկսել Հարավ-Կուրիլյան կղզիների շուրջ վիճելի խնդիրը լուծելու ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք վերջնականապես որոշել այս հարցն ու խաղաղ պայմանագիր կնքել, որպեսզի մեր
ՌՈՒՍՆԵՐԻՆ ՎՐԴՈՎԵԼ Է ԼԵՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ
Նախօրեին Լեհաստանի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է 1939թ. սեպտեմբերի 17-ին սովետական բանակի զինված ներխուժումը լեհական տարածք: ՌԴ Պետդումայում արդեն հայտարարել են, թե լեհերը փորձում են վարկաբեկել Ռուսաստանը եւ խեղաթյուրել պատմությունը: Նրանք հակված են այդ դեպքերը գնահատել որպես Կարմիր բանակի «ազատագրական առաքելություն»: ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանաձեւը լրջորեն կվնասի Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԿՈՂՈՊՈՒՏ՝ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Չորեքշաբթի օրը ռեկորդային ժամանակահատվածում կատարված կողոպուտն ու հանցագործների լկտիությունն ու պատրաստվածությունը ցնցել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: «Новые известия»-ի փոխանցմամբ, ընդամենը 20 րոպեի ընթացքում կողոպտիչները ուղղաթիռից իջել եւ կողոպտել են Ստոկհոլմում գործող խոշորագույն G4S ինկասատորային ֆիրմային պատկանող արժեթղթերի պահեստը: Աղբյուրի փոխանցմամբ, դա այնքան մեծ գումար է, որ Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչները կարող են կանխիկ գումարի պակաս զգալ:
Ահմադինեջադը քննադատել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին՝ լռելով իրանական միջուկային եւ իր երկրի հետագա ծրագրերի մասին: Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է պաղեստինյան տարածքներում «անմարդկային քաղաքականություն» վարելու, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների հանդեպ վստահությունը կորցնելու մեջ: «Անթույլատրելի է, որ փոքրամասնությունը՝ իր տարածած
Թբիլիսիում բարձրահարկ շենք է փլուզվել
Հինգշաբթի առավոտյան Թբիլիսիում, Նուցուբիձե փողոցում փլվել է 9 հարկանի բնակելի մի շենք: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գերատեսչությունից ստացված հաղորդագրության համաձայն, ենթադրվում է, որ փլատակների տակ գտնվում է մեկ մարդ, որի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են: Հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ բոլոր բնակիչները
Առաջարկվել է ռուսական զորքը դուրս բերել Մերձդնեստրից
Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն հինգշաբթի օրը Քիշնեւում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ վերջինիս հավաստիացրել է, թե Քիշնեւի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ չի փոխվի, եւ որ Մոլդովան տրամադրված է համագործակցելու Ռուսաստանի հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին, Գիմպուն միաժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի
Սեպտեմբերի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ են հուզում, իսկ դրանք իմանալու համար երբեմն դիմեք խորամանկությունների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, փոխարենը զբաղվեք սեքսով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր կստանաք, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր երեկոն անկրկնելի կլինի,
Ռուսաստանաբնակ վրացին՝ հոմոսեքսուալիստների գեղեցկության մրցույթի հաղթող
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել եվրոպացի հոմոսեքսուալիստների գեղեցկության մրցույթ: Մրցույթի առաջատարն է դարձել Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ վրացի Դավիթ Բարամիան: Բարամիային մրցույթին պատրաստվելիս օգնել են ռուս երգիչներ Ալեքսանդր Պեսկովը եւ Նիկոլայ Բասկովը: Բարամիան բեմի վրա է հայտնվել հրեշտակի կերպարով, որը շուտով վերափոխվել է սատանայի: Մրցույթի ժյուրիի անդամները այնքան հիացած են եղել Բարամիայի ելույթով, որ նրան
ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ԼԵԳՐԱՆ»
«Ամսագիր կարդալու համար հարկավոր չէ գումար ծախսել»,- երեկ «Արմատ» ակումբում այսկերպ արտահայտվեց «Լեգրան» ամսագրի համախմբագիր Հրանիկ Սարգսյանը: Սիրելի երգչի կամ երգչուհու մասին նորություններ կարդալու կամ նրա լուսանկարները տեսնելու համար արդեն կարիք չկա սպասել որեւէ ամսագրի լույսընծայմանն ու գումար ծախսել այն ձեռք բերելու համար: Սեպտեմբերի 27-ին «Aftershockrepublic» ակումբում հայկական ամսագրերի շարքում կավելանա եւս մեկը՝ «Լեգրանը», բայց
Թատերաշրջանը բացեց «Հիշատակման աղոթքը»
Ներկայացմանը վտանգ էր սպառնում՝ փոխվել էին դերակատարները… Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր հերթական թատերաշրջանը բացեց Գր. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով, որը թատրոնի այցեքարտն է: «Թատերագետները միշտ բարձր գնահատական են տվել այս ներկայացմանը: Անգամ Մարկ Զախարովը, ով նույնպես բեմադրել է Գորինի այս պիեսը, տեսնելով մեր ներկայացումը, խոստովանել է, որ ինքը չունի այնպիսի Գոլդա, ինչպիսին
ԿՆՃԻՌՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ՏԱՐԻՔՈՒՄ
Պարզապես պետք է ուրախ ապրել «Պետք է ուրախ ապրել, որովհետեւ ուրախ մարդուն կնճիռները չեն սպառնում»,- ասում է պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր, Պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետոլոգիայի կենտրոնի ղեկավար Սամվել Վարդանյանը: Յուրաքանչյուր 40 տարին լրացած կին հայելու առջեւ կանգնելիս մտահոգվում է իր դեմքին առաջացած կամ առաջացող կնճիռներից ու հաստատ մտածում է դրանց վերացման, երիտասարդ եւ խնամված տեսք ունենալու
Կանանց ֆուտբոլը Հայաստանում. ուտոպիա՞
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ու աղջիկների հավաքականները ոչ ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղ են անցկացրել՝ երեքում էլ կրելով խոշոր հաշվով պարտություններ ու չխփելով գեթ մեկ գնդակ: Սակայն, ի տարբերություն ավանդական՝ տղամարդկանց ֆուտբոլի, այստեղ դժգոհողներ ու բողոքողներ, խնդիրներ բարձրաձայնողներ չկան. ամեն ինչ ավելի քան «բնական» է: «Բնական» է, որ կանանց ու աղջիկների հավաքականների գլխավոր մարզիչ Սամվել
Առաջնայինը կանխազգացողությունն է
Շախմատի աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ արագ շախմատի մրցաշարն ավարտվեց 3:1՝ հօգուտ Կասպարովի: Հետաքրքիր է, որ առաջին երկու պարտիաներում պայքարին հատկացված 25 րոպեն չի բավարարել Կարպովին, երրորդում նա հաղթել է խաղային բացահայտ առավելություն ունենալով, իսկ չորրորդ պարտիայում Կասպարովը մրցակցին ստիպել է անձնատուր լինել այն ժամանակ, երբ ինքը դեռ չօգագործած
ՄԵԿՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ Հայաստանցի շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վահե Բաղդասարյանը մեկնել են Թուրքիա, որտեղ Ախիսար քաղաքում հանդես են գալու մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Տղաներին որպես մարզիչ մրցավայր է ուղեկցել գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Անտվերպենում ընթացող շախմատի «InventiChess 2009» միջազգային մրցաշարում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր
ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ
Դանիայի Հերնինգ քաղաքում ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին պայքարն աշխարհի մեծահասակների առաջնությունում: Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականի անդամներն իրենց միջին մակարդակի մրցելույթներով հայ մարզասերին ուրախանալու առիթներ չտվեցին: Մրցումների վերջին օրը 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը ոչնչով չտարբերվեց իր թիմակիցներից: Մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ կոտրելով վրացի Գելա Սագիրաշվիլու դիմադրությունը (Սուրենը հաղթեց 3:2 հաշվով), երկրորդում միավորների 0:8 տարբերությամբ պարտվեց Բուլղարիայի