Օրվա լրահոսը

ՄԱՔՐԵԼ ԵՆ ՈՒ ԿՄԱՔՐԵՆ

 Սեւանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, երեկ տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը այցելել են Գեղարքունիքի մարզ: Փոխվարչապետին ներկայացվել է, որ գարնանը կակտիվանան մաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարությունից: Այս տարի նախատեսվում է իրականացնել

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ՏԱՔ ԿԼԻՆԻ

Այսօր հանրապետության որոշ շրջաններում ձյուն է գալու: Երեւանում՝ նույնպես, սակայն, ինչպես օդերեւութաբաններն են կանխատեսել՝ թեթեւ: Երեկ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց՝ առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումները, ըստ որոնց, առաջիկայում օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ մարտի 6-ից հանրապետությունում նորից տաք եղանակ կլինի: Տիկին Պետրոսյանի խոսքերով. «Մարտն անցումային ամիս է հանրապետության ամբողջ տարածքի

ՉԵՆ ԿԻՍՈՒՄ

«Առավոտում» (02.03.2011) տպագրված «Քաղաքացու տունը համայնքին են նվիրել» հոդվածի առնչությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ Լուսինե Խաչատրյանը Ռուսթավելու 8 հասցեի գրանցումից դեռեւս 2008 թվականին հանվել է: Հիշեցնենք, որ Ռուսթավելու 8 հասցեի բնակարաններն իրենց հողով դարձել են համայնքային սեփականություն՝ այն բանից հետո, երբ հարեւաններ Լարիսա Ջամվելյանը եւ ինքնակամ շինությունում բնակվող Լուսինե Խաչատրյանը իրենց համատեղ օգտագործման տարածքները՝ խոհանոցը,

«Օրանժը» «ռուսամո՞լ» է

«Privet. V period prazdnikov prodoljaite zvonit’ vsem abonentam za 1 dram/min. S nastupaiuschim Novym Godom». սա ինտերնետում ինչ-որ «chat»-ից հատված չէ: Այս ամանորի շնորհավորանքը sms հաղորդագրության տեսքով իր բաժանորդների շրջանում տարածել էր «Օրանժ» ընկերությունը: Այդ տոնական օրերին, ինչպես գիտենք, կապի որակը վատն էր, գծերը հաճախ խառնվում էին, մեկի sms-ը մյուսին էր գնում ու ինչ-որ տեղ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ԴԻՍԿԵՐԻ» ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՓԱԿԵԼ

Օրենքը 3 օր է՝ ուժի մեջ է մտել, բայց չկան ո՛չ դրոշմանիշ տվող մարմինը,  ո՛չ էլ այս ոլորտում վերահսկողություն իրականացնողը: Արդեն 3-րդ օրն է՝ հանրապետության տարածքում գործող ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութները պարապուրդի են մատնված, որոշ խանութներ էլ աշխատում են անկանոն գրաֆիկով: Պատճառն այն է, որ այդ խանութների տերերին հարկայինից, ոստիկանությունից եւ այլ մարմիններից զգուշացնում

GPM GOLD-Ը ՍԿՍՈՒՄ Է ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

GPM GOLD ընկերությունը միջազգային GeoProMining խմբի անդամ է եւ շահագործում է Սոթքի հանքավայրերն ու Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան: 2010-2013թթ. նախատեսված է հանքավայրի տեխնիկական վերազինումը եւ Արարատի ֆաբրիկայի վերակառուցումը: Իսկ ներդրումային ծրագրի շրջանակներում GPM GOLD-ը Արարատի ֆաբրիկայում «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման նպատակով անցյալ տարի պայմանագիր է կնքել ավստրիական Core Resorce եւ Xtrata ընկերությունների հետ: Ընկերության 2010թ. գործունեության,

Չհնչած ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

ՀԱԿ ղեկավարությունն աննպատակահարմար է գտել այդ ելույթը Երեկ «Սարդարապատ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցվում է, որ փետրվարի 28-ին Ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ հայտարարել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, «Սարդարապատ» շարժումը եւս խոսք ունի ժողովրդին ասելու։ Այդ խոսքը, սակայն, չի ստացվել, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է, ՍԵՐՎԻՍ Է»

Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր այս համոզմունքը երեկ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: Խորհրդարանում հազվադեպ երեւացող պատգամավորներից շատերը՝ Սամվել Ալեքսանյանը, Զոհրաբ Զոհրաբյանը եւ այլք, երեկ ԱԺ էին եկել՝ մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կոալիցիայի առաջադրած թեկնածուի՝ Կարեն Անդրեասյանի ընտրությանը: Նա ստացավ 83 «կողմ» ձայն, «դեմ» քվեարկեց 13-ը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախապես էր

ՈՉ ՄԻ ՑՈՒՑԱՐԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱՐՎԵԼ

Երեկ 1in.am-ը տեղեկություն էր տարածել, թե մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, 17:30-ի սահմաններում, ոստիկանները ուժով ոստիկանական մեքենա են նստեցրել 7 ցուցարարների եւ տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, աղբյուրի տեղեկություններով, ցուցարարներին դաժան ծեծի են ենթարկել եւ սպառնացել, որ քրեական գործ է հարուցվելու նրանց դեմ: Աղբյուրը, իհարկե, լուրի վերջում նշել էր, թե ոստիկանությունից փորձել է ճշտել

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Սամվել Նիկոյանը այսօր հայտարարել է, որ «վերջնագրերի լեզուն չի բխում հարցերի լուծման տրամաբանությունից»: Այդ մասին Սամվել Նիկոյանն ասել է՝ «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահի, ներկայումս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդի ելույթը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում: Նախօրեին Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջադրել է 15 պահանջ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետ

ԸՆԴԴԵՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ

ՀՀ ԿԳ նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը նշել է, որ այս տարի եւս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի

ՎԵՐԱՆԱՅԵՔ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի լրագրողական 5 կազմակերպություններ երեկ տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման

ԿՐԿԻՆ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

«Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարված ծրագրերի արդյունավետությունը՝ ըստ ծրագրի նախկին համակարգող Արտաշես Թումանյանի: – «Լինսի» հիմնադրամը կրկին արդիական թեմա դարձավ, երբ դադարեցվեց հիմնադրամի գործունեությունը: Ձեր կարծիքով՝ իրականում ինչո՞ւ հիմնադրամը դադարեցրեց իր գործունեությունը: – Տարիներ շարունակ սպասվում էր, որ մի օր Քըրք Քըրքորյանը, որն այսօր 94 տարեկան է, բարեգործական հիմնադրամի գործունեությունը պետք է դադարեցնի: Հիմնադրամը գործել է

ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՂՋՈՒՆԵՑ

ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ նաեւ մեղադրեց ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Փետրվարի 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԵՊՀ-ում ներկայացնելով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» զեկույցը, իր ելույթում թերեւս առաջին անգամ ու շատերի, այդ թվում՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական կոմիտեի պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ որոշակի մեսիջներ էր ուղղել ՀՀ իշխանություններին, ընդդիմությանն ու նաեւ մեր

ՊՐԱԿՏԻԿ Է, ԻՐԱՏԵՍ, ԼԱՎԱՏԵՍ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏ

Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանի առաջին հայտարարությունում մասնավորապես ասված է. «Որպես իրավաբան՝ մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է: Որպես պրակտիկ մարդ՝ ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես՝ չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում

Նոստալգիա

Gotennis.ru կայքը տեղեկացնում է, որ Նյու Յորքի հանրահայտ «Medison Square Garden»-ում կայացել է թենիսի երեկո («Tennis Night in America»), որի շրջանակներում ցուցադրական մրցելույթով հանդես են եկել աշխարհի երբեմնի ուժեղագույն պրոֆեսիոնալներ Անդրե Աղասին, Փիթ Սամփրասը, Իվան Լենդլը եւ Ջոն Մաքինրոյը: Առաջինը կորտում միմյանց հանդիպել են Սամփրասն ու Աղասին: Նրանց պայքարն ավարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի 14-ակի

Մեկնեցին Մալթա

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մարտի 1-ին մեկնեց Մալթա, որտեղ կմասնակցի 2013 թվականի Եվրոպայի կանանց առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլին: Տա Կալի քաղաքի «Սենտենարի» ստադիոնում կայանալիք հանդիպումներում մեր թիմի մրցակիցները լինելու են Մալթան, Ֆարերյան կղզիները եւ Վրաստանը: Մրցաշարը կտեւի մարտի 3-8-ը եւ այդ ընթացքում հավաքականները պետք է անցկացնեն երեքական

Եզրափակիչ խաղը չստացվեց

Կապանի «Գանձասար» թիմը Աշգաբադում ավարտված ֆուտբոլի Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության եզրափակչում 1:2 հաշվով զիջեց տեղի «Ալթին Ասիրին»: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը գրավեց երկրորդ տեղը՝ միեւնույն ժամանակ արժանանալով $10 հազար դրամական պարգեւի: Հիշեցնենք, որ «Գանձասարը» խմբային մրցաշարում «Ալթին Ասիրի» նկատմամբ հաղթանակ էր տարել:

Քոթանջյանը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն Իրանի Մաշհադ քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային ավանդական՝ 19-րդ մրցաշարում խաղացել է չորս պարտիա եւ բոլորում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Նույնպիսի արդյունք ցույց են տվել եւ վեց շախմատիստներ: Հետաքրքրական է, որ Քոթանջյանի բոլոր մրցակիցները, այդ թվում նաեւ երեկ կայացած հինգերորդ տուրինը, ներկայացնում են կազմակերպիչ երկրի ազգային ֆեդերացիան:

Կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ութ գրոսմայստերներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը մարտի 22-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Էքս-Լե-Բեն քաղաքում մասնակցելու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությանը:

Մերոնք՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակներում

Շախմատի միջազգային միությունը հրապարակել է շախմատիստների անհատական եւ ազգային ֆեդերացիաների վարկանիշային ցուցակները՝ մարտի 1-ի դրությամբ: Տղամարդկանց առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն է՝ 2817 միավորով: Երկրորդ տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը (2815), իսկ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների լավագույն եռյակը 2808 միավորով եզրափակում է Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Top 100-ի մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը՝ 29-րդ

Էլինա Դանիելյանի վեցերորդ հաղթանակը

Դոհայում ընթացող շախմատի միջազգային ֆեդերացիայի «Մեծ մրցանակ» շարքի վերջին մրցաշարում երեկ կայացան 7-րդ տուրի պարտիաները: Վեցերորդ հաղթանակը տարավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա սպիտակ խաղաքարերով 46-րդ քայլում պարտության մատնեց Քաթարը ներկայացնող Ժու Չենին: Հայ շախմատիստուհիների առաջատարը խաղացված յոթ տուրերում միայն մեկ անգամ չի հաղթել՝ միավորը բաժանելով Լիլիթ Մկրտչյանի հետ: Էլինան 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել

Պայքարը դեռ չի ավարտվել

Քաթարի մայրաքաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը հատեց հասարակածը: Վեցերորդ տուրում հանդիպեցին մեր երկրի երկու ներկայացուցիչները՝ մրցաշարի միանձնյա առաջատար Էլինա Դանիելյանն ու ետնապահ Լիլիթ Մկրտչյանը: Մինչեւ թիմակից ընկերուհիների դիմակայությունը, Դանիելյանը հաղթել էր բոլոր մրցակիցներին, ինչը բացառիկ ցուցանիշ է նման բարձր կարգի մրցումներում: Սակայն Մկրտչյանին հաջողվեց կանգնեցնել նրա հաղթարշավը: Պայքարը երկար չտեւեց, եւ 32-րդ

Սոս Սարգսյանը, թատրոնը եւ գրականությունը

«Այս աշխարհում ապրելու, արեւի տակ տեղ ունենալու համար պետք է ուղղակի գոյատեւության պայքար մղել ամեն օր»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում օրերս կայացավ հանդիպում արվեստագետի հետ, որի ընթացքում նա պատասխանեց նաեւ հանդիսատեսի հարցերին: Սոս Սարգսյանը գնահատեց իր՝ Համազգային պետական թատրոնի անցած ճանապարհը, նշելով, որ այն շատ դժվարին է եղել՝

Մարտի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մասնագետները վկայում են, որ «ֆրանսիական համբույրը» կյանքի համար վտանգավոր է: Սերն արտահայտելու՝ շատերի կողմից սիրված համբույրի այս տարբերակը կարող է ալերգիայի ծանր տեսակների հանգեցնել: ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց համար, որոնք տառապում են ալերգիայով եւ ասթմայով, «ֆրանսիական համբույրը» ծայրահեղ վտանգավոր է: Թուքը պարունակում է մեծ թվով ալերգեններ, որոնք օրգանիզմում մնում են երկար, առաջացնելով

ՄԻՋՆՈՐԴ՝ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԻՋԵՎ

Արվեստագետ-բանաստեղծ Յանոշ Պիլինսկիի ծննդյան 90 եւ մահվան 30 ամյակն է 20-րդ դարի երկրորդ կեսի հունգարական պոեզիայի նշանակալի դեմքերից է Յանոշ Պիլինսկին (1921-1981թթ.): Նրա կյանքը նման չէ մեծ արվեստագետների կյանքին եւ չի պարունակում ոչ սկանդալներ, ոչ էլ նշանակալի շատ դեպքեր: Թերեւս նրա կենսագրության մեջ ամենամեծ սկանդալը կարելի է համարել այն, որ աթեիզմ դավանող սոցիալիստական երկրում Պիլինսկու

ԿՈՉ՝ ԸՆԴԴԵՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կոմիտեն եւ Եվրոպայի եպիսկոպոսական կոնֆերանսների խորհուրդը բելգրադյան հանդիպման հանրագումարային փաստաթղթում Եվրամիության երկրներին վճռական քայլերի կոչ են անում՝ ընդդեմ աշխարհում քրիստոնյաների հանդեպ խտրականության: Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 18-20-ին Բելգրադում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որի գլխավոր թեման էր՝ «Ազգային նույնականացումը եւ եվրոպական ինտեգրացիան. քրիստոնյաների ավանդը»: Եվրոպական եկեղեցիների ներկայացուցիչներն ընդգծել են, որ «քրիստոնյաների հետապնդումները չպետք

«ՉԼՈՂԱՑՈՂ» Ա՞ԶԳ ԵՆՔ

Կամ ինչի կարող է հանգեցնել համակարգչի մոտ սնվելը Բրիտանացի մի խումբ գիտնականներ վերջերս կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն՝ համակարգչի ստեղնաշարը 400 անգամ ավելի մանրէներ է պարունակում, քան, օրինակ, զուգարանի նստելատեղը: Մասնագետները զգուշացնում են, որ ստեղնաշարից, ձեռքերի միջոցով, կարելի է ձեռք բերել մի շարք վարակներ, այդ պատճառով էլ խորհուրդ չեն տալիս համակարգչի առաջ սնվել: «Առավոտի»

«ԱՆԻ» ԳՐԱՏՈՒՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում մի գրախանութ էլ է փակվում՝ Հանրապետության հրապարակում գտնվող «Անի» գրատունը: Բոլոր հեղինակների գրքերն այս օրերին վերադարձվում են: Ինչպես հայտնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով bybook.am-ը, սեփականատիրոջ խոսքով, գրախանութն իբր փակվում է նորոգման համար: Հարկ է նշել, որ ժամանակին «Ավասսա» գրախանութն էլ այդ պատճառաբանությամբ փակվեց, իսկ հետո տարածքը վերածվեց կոշիկի խանութի: Հիշեցնենք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031