Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՈՒԾԵԼ ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Սեպտեմբեր 25,2009 00:00

Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յուկիո Խատոյաման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է լուծել երկու երկրների միջեւ տարածքային վեճը՝ այն չթողնելով հետագա սերունդներին: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսություն սկսել Հարավ-Կուրիլյան կղզիների շուրջ վիճելի խնդիրը լուծելու ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք վերջնականապես որոշել այս հարցն ու խաղաղ պայմանագիր կնքել, որպեսզի մեր սերունդները կարողանան ճապոնա-ռուսական նոր հարաբերություններ հաստատել»,- ասել է Ճապոնիայի վարչապետը: «Ռուսաստանը պատրաստ է Ճապոնիայի հետ քննարկել բոլոր տեսակի, այդ թվում՝ նաեւ համագործակցության եւ ավելի դժվարին խնդիրներ: Եկեք սկսենք շփվել: Դա կարեւոր է մեր երկու երկրների համար էլ»,- հայտարարել է Մեդվեդեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել