Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՎՐԴՈՎԵԼ Է ԼԵՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ

Սեպտեմբեր 25,2009 00:00

Նախօրեին Լեհաստանի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է 1939թ. սեպտեմբերի 17-ին սովետական բանակի զինված ներխուժումը լեհական տարածք: ՌԴ Պետդումայում արդեն հայտարարել են, թե լեհերը փորձում են վարկաբեկել Ռուսաստանը եւ խեղաթյուրել պատմությունը: Նրանք հակված են այդ դեպքերը գնահատել որպես Կարմիր բանակի «ազատագրական առաքելություն»: ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանաձեւը լրջորեն կվնասի Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որ Լեհաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը, շոշափելով բավականին նուրբ թեմա, որը առնչվում է ոչ միայն լեհերի եւ ռուսների, այլեւ ուկրաինացիների եւ բելառուսների զգացմունքներին, այն մեկնաբանում է տենդենցիոզ եւ քաղաքականցված մոտեցմամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել