Օրվա լրահոսը
Ընդամենը կողքի աչք – 2
ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը Երեւանում կանցկացվի Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը, որի նպատակն է Հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական եւ մասնագիտական համահայկական նշանակության իրավաբանական խնդիրների վերհանումը եւ քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը: Ըստ նախարարության՝ համաժողովին կմասնակցեն ավելի քան 60 հայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Արգենտինայից,
ԳԵՂԱՐՈՏԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ
Անցած տարի գյուղացիները 100 միլիոն դրամի ապառիկ առեւտուր են արել, այս տարի չեն անում Գեղարոտը Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ծայրամասային գյուղերից է: Ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող գյուղն ունի 152 ծուխ, 592 բնակիչ: Բնակչության եկամուտի հիմնական աղբյուրը դաշտավարությունն ու անասնապահությունն է: Սրանք մեկը մյուսով խիստ պայմանավորված են: Բարենպաստ գյուղատնտեսական տարին գյուղացիների համար ապահովում
ՎՐԱԵՐԹ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 6 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Նիսսան 350» մակնիշի 88 ՕՍ 666 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆիլիպ Չիտեչյան) վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Մարմնական վնասվածքներ էին ստացել եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 29-ամյա Լիաննա Ալեխանյանը, 28-ամյա Տաթեւիկ Երեմյանը,
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
2008 թվականի նոյեմբերի 24-ին Իջեւան քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանվել էր քաղաքի բնակիչ, Իջեւանի շուկայում տարադրամի փոխանակությամբ զբաղվող Վալերի Աղինյանը, նրանից հափշտակել էին 17 միլիոն դրամին համարժեք գումար: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր այս տարվա մայիսի վերջից, մեղադրյալի աթոռին երկուսն էին՝ 1977 թ. ծնված Արտակ Միշայի Ճաղարյանը եւ 1963 թ. ծնված
Դատաբժշկական փորձաքննությունները՝ ՀՀ-ում
Առանց որեւէ պատկերացում ունենալու, թե ինչ է կատարվում դատաբժշկական փորձաքննության ընթացքում՝ իրավապահների հետ առնչվող ՀՀ քաղաքացիները փորձաքննություն անցկացնելու պահանջի տակ փրկություն են տեսնում: Սովորաբար փորձաքննություն է պահանջում տուժող կողմը, սակայն նրանցից ոչ բոլորն են հնարավորություն ունենում ներկա գտնվել փորձաքննություններին, իսկ գտնվողներից քչերն են հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրականում: Օգոստոսի 20-ին ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների
ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Գիտության զարգացման ռազմավարության նախագիծը որոշ գիտնականների սրտով չէ «Դեկլարատիվ». երեկ Գիտության պետական կոմիտեում (ԳՊԿ) կազմակերպված քննարկման ժամանակ գիտական համայնքի ներկայացուցիչներն այսպես բնորոշեցին Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Չնայած նախագծի վրա մի քանի ամիս աշխատանքներ են տարվել, սակայն երեկվա քննարկումից պարզ դարձավ, որ նախագիծը ոչ բոլորի սրտով է: Այնինչ, փաստաթղթում փոփոխություններ կատարելու համար ընդամենը մեկ շաբաթ
ԿԻՍՈՎԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵՆ
Շենգավիթ համայնքի Մանթաշյան 28 շենքի բնակիչները, արդեն 5 օր է՝ խմելու ջուր չունեն: «Մեր կենցաղային կարիքների համար ստիպված խանութներից ջուր ենք գնում կամ հարեւան շենքերից դույլերով կրում: Այդ խնդրով պետք է զբաղվի մեր համատիրությունը, բայց երբ նրանց դիմում ենք, ասում են, որ կողքի շենքի նկուղում վթար է եղել, պիտի վերացնենք, ու այդպես էլ մատը մատին
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏՈՒՄԷ
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի հարաբերությունները կուսակցական ղեկավարների հետ՝ վատացել են: Ըստ այդ լուրերի, նախարարը հրաժարական է ներկայացրել ու այլեւս աշխատանքի չի ներկայանում՝ սպասելով կուսակցության վերջնական որոշմանը: Սակայն երեկ նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Գեւորգ Պետրոսյանն առավոտյան աշխատանքի եղել է. «Մենք չենք կարող ասել՝ նա հրաժարական տվե՞լ է, թե՞
Որ օզոնի շերտը չքայքայվի
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության համաձայն, այս տարեվերջին բոլոր զարգացող երկրները կդադարեն ամենահզոր օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը: Երեկ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն էր: Օրվա առիթով բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանը հանդիպեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ, որոնք օրվա առիթով մի շարք համայնքներում պատերին պետք է օզոնաանվտանգ ներկերով նկարեին: «Այսօրը իսկապես այն օրն է,
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Նրանցից շատերը պնդում են, որ հայկական ապրանքը եւս մրցունակ է Երեկ Գյումրիում մեկնարկեց «Ագրո Շիրակ էքսպո- 2009» ամենամյա ցուցահանդես- վաճառքը, որին մասնակցեցին Շիրակի մարզի 35 ձեռնարկատերեր ու անհատ արտադրողներ: Քանի որ գործարարները մարդ տեսնելուն պես սկսում էին գովերգել իրենց արտադրանքը, մենք նրանցից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ իրենց սպառման շուկան տարիներ շարունակ
ԿԱՍՊԵՐՍԿԻՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Կասպերսկու լաբորատորիան» այսօր Երեւանում ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու խոսքերով, կողմերը միասին կաշխատեն՝ Հայաստանի պետական մարմինների եւ ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների հակավիրուսային պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ե. Կասպերսկու ներկայացմամբ, համաձայնագիրը նախատեսում է նաեւ «Կասպերսկու լաբորատորիայի» ակտիվ մասնակցությունը միջին մասնագիտական եւ բարձրագույն
«Հո շաբաթը մեկ բյուջե չե՞նք փոխելու»
Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, այս պահին բյուջեի վերանայման անհրաժեշտություն չկա: «Առավոտի» նախորդ համարում անդրադարձել էինք 2009-ի պետական բյուջեի վերանայման վերաբերյալ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի այն դիտարկմանը, որ մեր բյուջեն կազմվել է առանց ճգնաժամի հետեւանքները հաշվի առնելու: Պարոն Ասատրյանի համոզմամբ. «Այսօր մենք ապրում ենք մի բյուջեով, որը նախատեսում է 9,2%
ՀԻՄՆԱՐԿՆ ԱՎԵՐՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ
«Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերության տնօրեն Հրահատ Հակոբյանը վստահեցնում է, որ դեռեւս 2 տարի առաջ գործող հարուստ հիմնարկը սնանկացվել է էներգետիկայի նախարարի գիտությամբ: «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն պետական այն սեփականություններից է, որն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին հաջող գործում էր ու, պատվերով սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելով, պետբյուջեին խոշոր եկամուտ էր բերում: Այժմ ընկերությունը ոչ միայն պետությանը որեւէ օգուտ չի տալիս,
ԿԱՏԱՐՎԱԾՈՒՄ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆ ՈՒՆԵՆ ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Սա «Մարտի 1-ի» հանձնաժողովի գնահատականն է, որը, սակայն, իր վերջնական եզրակացությունում առավել շատ մեղադրել է ընդդիմությանը: Ծանոթ-անծանոթ զեկույցը Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը երեկ պատգամավորներին բաժանվեց նիստը սկսվելուն պես՝ ժամը 12-ին, թեեւ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պնդում էր, թե փաստաթուղթն ավելի վաղ ուղարկվել էր խմբակցություններին: Ժամը
Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Պաշտոնական Երեւանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լուրերը, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: NEWS.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կլինի սեպտեմբերի 26-ից 29-ը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուր
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՄԻԱՅՆ ԼԱՎԸ
«Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ ինչպես մարդիկ, այնպես էլ պետությունները իրենց հարեւանների հետ պետք է պահպանեն նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, եւ ես այդ համոզմունքն եմ ունեցել նաեւ այն ժամանակ, երբ դեռեւս ՀՀԿ անդամ չեմ էլ եղել, եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ: Ես գտել եմ, որ հերիք է մեր պետությունը իր հարեւանների հետ թշնամական հարաբերություններ
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Մոտ մեկ տարի առաջ քաղաքականությունից հեռացած Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորական մանդատի համար կայանալիք ընտրապայքարին մասնակցել: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու արդյունքում առաջիկայում այս տարածքում ընտրություններ են կայանալու: «Առավոտի» հետ զրույցում Ուրիխանյանը հաստատեց ԱԺ-ում հայտնվելու իր մտադրությունը, սակայն առայժմ զերծ մնաց այլ մեկնաբանություններից: Տեղեկացնենք նաեւ, որ
ՇԱՏ «ԲԱՅՑԵՐ» ԿԱՆ
«Թուրքիայի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ է, բայց ոչ այս փուլում։ Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ ենք ստորագրում»,- երեկ «Ազդակ» ակումբում հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Ողջունելով հայ-թուրքական բանակցային գործընթացը՝ նա կարծում է, որ Թուրքիայի հետ որեւէ փաստաթղթի ստորագրումից պետք է խուսափել, քանի որ, ըստ նրա, սակավ փորձառություն ունեցող ՀՀ ղեկավարությունը կարող է
Թենիս՝ պատի հետ
ԱԳ նախարար-ՀՅԴ բանավեճը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե մտադիր չէ՞ քաղաքական ու հասարակական ուժերի հետ հանդիպումներում քննարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Նաեւ հետաքրքրվեց, թե նա ծանո՞թ է արձանագրություններում ՀՅԴ առաջարկած փոփոխություններին. «Եվ կա՞ արդյոք ընթացակարգ, թե ինչպես կարելի է քննարկել հնարավոր փոփոխությունները»: Էդվարդ Նալբանդյանն ի
Ամոթն էլ լավ բան է
Ում եւ ինչու դուր չի գալիս Դաշնակցության խոսքը Հայ–թուրքական հարաբերությունների հիմնախնդիրների, նախաստորագրված հայտնի փաստաթղթերի շուրջ ծավալվող գործընթացները յուրօրինակ կերպով բացահայտում են եւ դեռ բացահայտելու են մեր հասարակական–քաղաքական կյանքի իրողություններն ու առկա իրական պատկերը: Սա մի հարց է, որի պարագայում շատ դժվար է «գլուխ պահել» հերթապահ, ոչինչ չասող, բոլորին բավարարող ընդհանուր բնույթի ձեւակերպումներով. խնդիրը հստակ է
ԻՄԻՏԱՑԻԱ ՈՒ ԹԱՏՐՈՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ե՛ւ ՀՅԴ-ի բողոքի ակցիային: Վերջին երկու օրերի ընթացքում ազատ արձակվեցին մարտիմեկյան դեպքերի առնչությամբ ավելի վաղ ազատազրկման դատապարտված երկու քաղբանտարկյալներ՝ Արմեն Սիրունյանն ու Արմեն Սարգսյանը: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել էր ՀՀՇ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ, 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Շիրակի
ՆԻԿՈՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ
Այսպես է բնութագրում 2008թ. մարտյան դեպքերի վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: «Սվաղել են». սա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առաջին տպավորությունն ու արձագանքն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի երեկ հրապարակած զեկույցին: Հիշեցնենք, որ դեռ նախորդ օրը կուսակցության վարչությունն իր անհամաձայնությունն էր հայտնել հանձնաժողովի գործելաոճի առնչությամբ, իսկ ավելի
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ՏՈ՞ՒՆ
ԱԳՆ առջեւ ՀՅԴ հացադուլին, ըստ հայտարարվածի՝ մասնակցում են 24 դաշնակցականներ: Հայտնի է, որ հացադուլի մասնակիցները պետք է մինչեւ հացադուլից դուրս գալը չբացակայեն տվյալ վայրից: Բայց սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 05:30-ի սահմաններում, երբ Գագ իկ Շամշյանն այցելել է Հանրապետության հրապարակ՝ նկատել է, որ ԱԳՆ-ի դիմաց հացադուլին մասնակցող 24 հոգուց ներկա էին միայն 8-10-ը, որոնք
Սեպտեմբերի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին ասված հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ նրանք ուշ վերադարձնելու մտադրություն ունեն: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք
ՎԱՐԴԻ ԲՈՒՅՐԸ
Գերմանացի գիտնական Միլլերն առանձնացնում է 25 տիպի բուրմունք, որոնք արձակում են վարդերը: Դրանցից 7-ը համարվում են հիմնական բուրմունքներ, որոնցից էլ մեկը կամ մի քանիսը մասնակցում են վարդի բույրի կազմավորման մեջ: Դրանք վարդի, հիրիկի, հնդկոտեմի, մանուշակի, խնձորի, կիտրոնի եւ երեքնուկի բուրմունքներն են: Տիպիկ «վարդային» բուրմունք ունեն հիմնականում կարմիր եւ վարդագույն թերթիկներ ունեցող վարդերը, իսկ դեղին եւ
Թվերը կառավարո՞ւմ են մեր կյանքը
Պետք չէ դառնալ թվերի գերին Բոլոր ժամանակներում էլ մարդիկ զանազան նախապաշարումներ են ունեցել, որոնք վերագրվել են նաեւ թվերին: Որոշ թվեր համարվում են «անհաջող», եւ դրանց հանդեպ շատերը, կարելի է ասել, զգուշություն են ցուցաբերում: Այդ թվերից են 13-ը, 6-ը եւ ամենից շատ՝ 666-ը: Իսկ թե ինչու է 13-ը համարվում անհաջող թիվ, ոչ ոք միանշանակ չի կարող
ՉԿԱ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆԱ
Չի կարելի կոսմետոլոգիական թերի ծառայություններ մատուցել՝ զուտ գումար վաստակելու համար «Հայուհիները դեմքի խնամքին հետեւել այնքան էլ չեն սիրում, կարող են ամեն օր այցելել վարսահարդարման սրահ, բայց կոսմետոլոգի մոտ գնալ 3-4 տարին մեկ, կամ` չգնալ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց «Տիբեթ» սրահի կոսմետոլոգ Ռոմելա Հարությունյանը: Վերջին շրջանում կոսմետոլոգիական ծառայությունները մոդայիկ են դարձել հայուհիների շրջանում. եթե մեկն այցելում
ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Երեկ Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի զոհ են դարձել Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը, նրա կինը՝ Գայանե Հարությունյանը, եւ որդին՝ Լեւոն Խաչատրյանը: «Առավոտը» ցավակցում է զոհվածների հարազատներին:
ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Ձյուդոյի Ադրբեջանի ազգային հավաքականի մարզիչ Աղայար Ախունդզադեն Երեւանում գտնվելու օրերին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հատուկենտ հարցազրույցներում (առաջիններից մեկը՝ «Առավոտին») հատուկ ընդգծում էր, որ Հայաստանում ամեն ինչ հիանալի է կազմակերպված, որ իրենք այստեղ ոչ մի խնդիր չեն ունեցել՝ անգամ քաղաքում զբոսնելիս: Ու շնորհակալություն էր հայտնում Հայաստանի իշխանություններին: Նա նաեւ խորը համոզմունք էր հայտնում, որ սպորտը կապ չունի
Սամվել Խաչատրյան. «Կարող էր ավելի լավ լինել»
«Առավոտի» վերջին համարում խոստացել էինք, որ Էյլաթում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանեկան 7-րդ առաջնությունում մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների գնահատականը կլսենք մասնագետներից: Մեր պատվիրակությունն արդեն Երեւանում է: Երեկ զրուցեցինք մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Իսրայելում մեր մարզական պատվիրակության ղեկավար Սամվել Խաչատրյանի հետ: – Տասը մասնակից եւ ընդհանուր առմամբ՝ 18 մեդալ (3 ոսկե, 10 արծաթե