Օրվա լրահոսը

Ձկներին չեն հաշվում

ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի առկա ձկնապաշարների մասին տեղեկատվություն չունի: Չնայած Սեւանա լճի ձկնապաշարների վերացման վտանգի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին ոլորտի պատասխանատուների հաճախակի հայտարարություններին, այդ ուղղությամբ ոչ միայն շոշափելի քայլեր չեն իրականացվում, այլեւ բնապահպանության նախարարությունն անգամ ստույգ տեղեկատվություն չունի Սեւանա լճի այս տարվա ձկնապաշարների մասին: Խնդիրն այն է, որ 80 տարուց ի վեր

ՆՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀՈԳՈ՞Ւ ԵՆ ԹԱՂԵԼ

Կենտրոնական գերեզմանատան 22-րդ ծառուղու 6-րդ հատվածում թաղվել է Վարյա Շահիրյանը, սակայն տարիներ անց այնտեղ տեղադրվել է Նարին Առաքելյանի անունով փոքրիկ շիրմաքարը: Սովետաշենի գերեզմանոցի հողասահքի պատճառով Վ. Շահիրյանի որդին իր հարազատի դիակը ստիպված է եղել 2000 թվականին վերահուղարկավորել Կենտրոնական՝ (Թոխմախի) գերեզմանատանը: Օրերս նա իր հարազատի՝ Վ. Շահիրյանի գերեզման հերթական այցի ժամանակ հանկարծ տեսել է, որ այդ

«ԱՐՄԱՎԻԱՆ» ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ Է

«Արմավիան» հայտնվել է Եվրամիության ավելի քան 4 հազար ավիափոխադրող ներառող ցուցակում, որոնք 2012 թվականից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները։ Հակառակ պարագայում՝ այդ ընկերություններին պատկանող ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր։ Tert.am-ի տեղեկացմամբ, ԵՄ պաշտոնական պարբերականում նշված է, որ նոր կանոնակարգի համաձայն, ցուցակում հայտնված ավիաընկերություններն արդեն 2010-ի հունվարի 1-ից պետք է

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՆՈՐ ԲԱՆԿ Է ՓՆՏՐՈՒՄ

Շուրջ $6 միլիոնով «Արարատբանկը» ձեռք է բերել «Իզմիրլյան-Եվրասիա» վարկային կազմակերպության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը: Երեկ կայացած ասուլիսում այս մասին հայտնել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նշել է, որ իրենց կապիտալը բավարար է որեւէ նոր բանկ գնելու համար, սակայն «դեռեւս հարմար տարբերակ չկա»: Նշենք, որ «Արարատբանկի» բաժնետոմսերի 25% + 1 բաժնեմասը նախորդ տարի ձեռք է

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՎԵԼԱՑԵԼ

2009-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 426,5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,3%-ով կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 18,1%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3,1%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները: Աղբյուրի փոխանցմամբ,

Թանկացման պատճառներն օբյեկտիվ են

«Առավոտի» նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանում դոլարի թանկացման հետ կապված սպառողական մի շարք ապրանքների, մասնավորապես՝ շաքարավազի թանկացման խնդրին: Երեկ այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հաղորդագրության մեջ նշված է. «Շաքարավազի շուկայում անհանգստության հիմքեր չկան: Հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը: Հաշվի առնելով վերջին 2 օրերին սպառողների

ՎԱՐԿ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՎԵՐԱԴԱՐՁՆՈՂՆԵՐԸ՝ ՔԻՉ

«Հայաստանում այս տարեվերջին բանկային ոլորտում կորուստներ չեն արձանագրվի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բանկերի միության» նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Նրա խոսքով, մեր բանկային համակարգում չվերադարձված վարկերի քանակը տատանվում է 5-6%-ի սահմաններում, մինչդեռ անցյալ տարի այն չի անցել 1%-ի սահմանը. «Մեր բանկային համակարգն այնպիսին է, որ չվերադարձելիությունը շատ փոքր էր, այս տարի արդեն 5-6%-ը

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՑԱՎԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ»

Կարծում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Այս տարեսկզբին, երբ կառավարությունը հանձն առավ իրականացնելու հակաճգնաժամային ծրագիրը, մասնավորապես՝ աջակցելու ՓՄՁ-ներին, գրեթե բոլոր պետական պաշտոնյաները ողջունեցին վարչապետի նախաձեռնությունը, իսկ փոքր ու միջին գործարարները հույսով լցվեցին, որ հայրենի պետությունը թույլ չի տա իրենց բիզնեսը կործանվի: Տարվա մեծ մասն անցել է, ու կառավարության հակաճգնաժամային ծրագրից այսօր դժգոհում են թե պետական

Դիմել են ոչ միայն ՀՀ նախագահին

Երեկ մի խումբ երիտասարդներ ու երիտասարդ արվեստագետներ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիմել են նաեւ միջազգային կառույցներին: «Էքսպերտների» միավորումն իր վրդովմունքն է արտահայտում Մարիամ Սուխուդյանին սուտ մատնության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու փաստի առթիվ: «Մենք մեր աջակցությունն եք հայտնում Մարիամին ու պահանջում ենք բոլոր բարոյական մարդկանցից իրենց վերաբերմունքն արտահայտել մանկապղծության այս դեպքի կապակցությամբ»,- երեկ հայտարարել է

«Ա1+»-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԽԱԽՏՎԱԾ

Այնպես՝ ինչպես խախտված էր մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ իրավունքի խախտման փաստի ճանաչումը: Խախտումը վերացնելու հիմքեր կստեղծի՞ ՍԴ-ն: Արդեն հաղորդվել է, որ «Մելտեքս» ընկերության կազմում գործող «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը օգոստոսի 19-ին դիմել են Հայաստանի Սահմանադրական դատարան՝ խնդրելով Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 20428-րդ

ԱԱԾ ՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առաջիկայում հրաժեշտ է տալու իր պաշտոնին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակոբյանին ուղարկելու են թոշակի: Իսկ ԱԱԾ նոր պետի պաշտոնում, ըստ աղբյուրի, շրջանառվում է երկու թեկնածուի անուն: Նախապես նշվում էր, որ ԱԱԾ պետ կարող է նշանակվել ծառայության պետի նախկին տեղակալ, մի քանի տարի առաջ պաշտոնից ազատված Գրիգորի Հարությունյանը, ինչին, սակայն, դեմ

ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Մեր լեքսիկոնում մենք իսկապես շատ հաճախ շփոթում ենք պետություն եւ իշխանություն բառերը: Այս հարցը հատկապես առաջանում է, երբ խոսում ենք հայրենիքի մասին, եւ մարդիկ հարց են տալիս՝ ե՞րբ է վերջապես այս պետությունը մտածելու մեր մասին: Մարդկանց լեքսիկոն, նաեւ գիտակցություն է մտել մի շատ վատ զգացողություն, որ պետությունը եւ իշխանությունը նույնն են, եւ որ նույնն են

ԴԱՏԱԽԱԶԸ ԽԼԵՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Այս տարի, մարտի 6-ին, ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը, որը Երեւանյան լճին հարող տարածքում, Բագրատունյաց փողոցի վրա, 1000 քմ սեփական հողատարածք ունի, այդ տարածքում էլ 500 քմ ընդհանուր մակերեսով շինանյութի խանութ, այդ տարածքի սեփականության վկայականի օրիգինալ տարբերակով հանդերձ հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Հրավիրողը եղել էր դատախազ Գագիկ Մարկոսյանը: Վերջինս վերցրել էր քաղաքացու սեփականության վկայականը, նայել

ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷԼԻ ԻՐԵՆ ՀԻՇԵՑՐԵ՞Ց

«Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, Հայաստանը չի կարող վստահ լինել, որ նշված տարբերակով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման դեպքում չի բախվի Մեղրիի սպառնալիքին»,- երեկ այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի տնօրեն Ստեփան Դանիելյանը: Նրա ասելով, դրա պատճառն այդ տարածքով Ադրբեջանի հետ կապվելու Թուրքիայի ձգտումն է: «Վերջին հաշվով, Թուրքիայի շահերը չեն

ԱԺ ՆՈՐ ԿԱՐԳԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ «tert.am»-ին ասել է, թե կիսում է այն մտահոգությունները, որոնք այսօր ունի լրագրողական հանրությունը՝ կապված ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի հետ: Այն, պատգամավորի համոզմամբ, սահմանափակում է լրագրողների աշխատանքը: «ԱԺ-ն, ըստ էության, հասարակական բաց ամբիոն պետք է լինի եւ շատ հանգիստ լուսաբանվի: Խորհրդարանի աշխատանքը բավական յուրահատուկ է եւ

ԵԿՄ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

«Երկրապահ կամավորականների միությունը» այս օրերին ներկայացուցչական կազմով այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ ազատագրված տարածքներ: «Ա1+»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալներ, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ վարչության անդամներ, ՀՀ ԱԺ գեներալ պատգամավորներ Աղաբեկյանն ու Սեյրան Սարոյանը ԵԿՄ այլ անդամների ուղեկցությամբ երեկ եղել են Մարտակերտի շրջանում: Ա. Աղաբեկյանը «Ա1+»-ին ասել է, թե այդ այցը

«Իշխանությունը կամաց-կամաց հրաժարվում է»

Վստահեցնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսի վերնախավը Գյումրիի կառույցի նոր ղեկավար նշանակեց համաներված քաղբանտարկյալ, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին: Մինչ այդ կառույցը, լավ թե վատ, ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քեռու որդին՝ Մարտին Ղարիբյանը: Ներկայացնելով այս «կարեւոր առաքելությունը»՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Գյումրիում մամուլի ասուլիս տվեց՝ հերթական անգամ անխնա մերկացնելով

«ՍԱՀՄԱՆԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ»՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Մինչ Վրաստանի սահմանապահները «գրավում են» հայկական հողերը, մերոնք կամ լռում են, կամ անտեղյակ ձեւանում «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է ձեր կողմից վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են»՝ սա ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանն է, որի համար, ի դեպ, պահանջվեց չորս

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԵՐԿԻՐ»

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ երկիրը պիտի անուն չունենա Այս տարվա մարտին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ քաղաքական ուժերը կարծես խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Այդ ժամանակ լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ իշխանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգության» անդամ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԹՈՇԱԿԻՑ

«Ա1+»-ը հայտնում է, որ հուլիսի կեսերից «Սիստեմա» ընկերությունում անկախ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ընկերությունից աշխատավարձ չի ստանում: Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի ՀՀ պետական բյուջեից իրեն հասանելիք էքս-նախագահական թոշակից: Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը օրենքով սահմանված է 408 հազար դրամ,

Քարերի նշանակությունը՝ հորոսկոպի նշանների համար

(Հիշեցնենք, որ «Առավոտի» օգոստոսի 22-ի համարում տպագրել էինք համաստեղության առաջին 6 նշանների քարերը): Դուք ի՞նչ քարով մատանի եք կրում, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ձեր համաստեղության նշանին եւ ձեր էությանը… ԿՇԵՌՔ համաստեղության տակ ծնվածներին խորհուրդ է տրվում կրել բյուրեղով զարդարված փայլփլուն մատանի: Մատանու տերերը մեծ հաջողությունների կհասնեն հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում: Բյուրեղն օժտված է արտասովոր մեծ

ԱՄԵՆԱԷՔՍՏՐԵՄԱԼՆ ՈՒ ԱՄԵՆԱԱՐԿԱԾԱՅԻՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սուր զգացողությունների սիրահարները մեկ ամբողջ գիշեր Երեւանի փողոցներում կփնտրեն ծածկագրեր Արդեն 181 քաղաքներում հայտնի «Dozor» գիշերային էքստրեմալ ու արկածային խաղին կարող են մասնակցել նաեւ հայերը. «Մի ամբողջ գիշեր, երբ Երեւանի մեծ մասը քնած է, դոզորայինները քաղաքով մեկ կսկսեն «Տիգրան Մեծի գանձերի» որսը: 10-15 թիմ, վստահ իրենց ուժերին եւ էրուդիցիային, զինված ամենահին գործիքներով, էլեկտրական լապտերներով եւ

Ճգնաժամը չանդրադառնա ձեռնարկի վրա

Բաց նամակ ՀՀ կառավարությանը Մոտենում է սեպտեմբերի 10-ը՝ 20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի դեմքերից մեկի՝ հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան տարելիցը։ Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց Օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը։

ՖԻԴԵ-ի փոխնախագահը՝ Ադրբեջանի ընտրանու ավագ

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը լրատվամիջոցներին հայտարարել է, թե ՖԻԴԵ-ի փոխնախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին հնարավոր է, որ ստանձնի Ադրբեջանի ազգային հավաքականի ավագի դերը: Որ այդ պաշտոնին ամենայն հավանականությամբ հավակնելու էր արտասահմանցի մասնագետ, հայտնի էր դեռ վաղուց: Մամեդովն այդ մասին արտահայտվել էր ավելի վաղ: Եվ, ինչպես երեւում է, ֆեդերացիան արդեն կողմնորոշվել է: Համենայնդեպս, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի

Նաեւ համահայկական ձմեռայի՞ն խաղեր

Համահայկական խաղերը, որ դարձել են ավանդական եւ անցկացվում չորս տարին մեկ անգամ, զգալի դերակատարություն ունեն ոչ միայն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ արտերկրում ապրող հայ մարզիկների հայտնաբերման գործում, այլեւ նպաստում են հենց Հայաստանի ներսում սպորտի, հատկապես խաղային մարզաձեւերի պահպանմանն ու զարգացմանը: Օրերս Հայաստանում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ, կանադահայ գործարար Հրանտ Բարդակչյանը Սփյուռքի նախարար Հրանուշ

19-ՐԴ ՏՈՒՐԸ ԳՈԼԱՌԱՏ ՉԷՐ

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Միկա»-«Ուլիս» հանդիպումը, որտեղ հաջողությունն ուղեկցեց տանտերերին: Հյուրընկալողի դերում հանդես եկող «Բանանցը» զրոյական ոչ-ոքի գրանցեց «Արարատի» հետ խաղում, իսկ «Շիրակը» Գյումրիում մեկական գնդակ փոխանակեց «Կիլիկիայի» հետ: Մրցաշարային աղյուսակ (19-րդ տուրից հետո)

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԱՆՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՒԼ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Էրեբունին» օգոստոսի 19-22-ը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի նախնական փուլի մրցաշարին: Հանդես գալով «F» խմբում՝ «Էրեբունին» պարտության մատնեց Ավստրիայի «Օլլ Սթարզին»՝ 3:2 եւ Իսլանդիայի «Հվոտին»՝ 7:0, ոչ-ոքի արեց Իսրայելի ԱՍԱ-ի հետ՝ 3:3: Վերջին երկուսը խմբում վաստակեցին հավասար՝ 7-ական միավոր: Սակայն, շնորհիվ գնդակների լավագույն տարբերության, հայկական թիմը անցավ գլխավոր փուլ,

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 265-ՐԴՆ Է

ՈՒԵՖԱ-ի հրապարակած ակումբների վարկանիշային ցուցակում (հուլիսի 30-ի դրությամբ) Հայաստանի ակումբներից լավագույնը Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» է, որի անունը 320 ակումբների մեջ նշվել է 265-րդ հորիզոնականում:

ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

Լեհաստանի Շչենցին քաղաքում անցկացված սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում մինչեւ 51 կգ քաշային կարգում հանդես եկած հայաստանցի Կարեն Այլազյանը եզրափակչի վճռորոշ մենամարտում միավորների 7:1 առավելությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկին եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ցավոք, սա Հայաստանի երիտասարդական հավաքականի միակ մեդալը եղավ Լեհաստանում: Մեր մյուս տղաները տարբեր փուլերում պարտվեցին եւ դուրս մնացին մրցանակային

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՄԲՈՂՋ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Իսկ Իվանչուկը՝ Ջերմուկում Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» հինգերորդ խաղարկությունը, որին մասնակցեցին աշխարհի լավագույն գրոսմայստերներից 14-ը: Խաղացված 13 տուրերում վաստակելով 8,5 միավոր՝ Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկը հայաստանյան մրցաշարում գրավեց առաջին տեղը եւ արժանացավ հաղթողի համար սահմանված 30 հազար եվրո դրամական մրցանակին: Իվանչուկից 0,5 միավոր պակաս վաստակեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031