Օրվա լրահոսը
«Հ1»-ը վախենում է դատական քաշքշուկներից
Եվ հենց այդ պատճառով օպերատիվ չի արձագանքում մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Խորհրդարանը երեկ բավականին ուշացումով քննարկեց Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Իրականում այդ քննարկումը ժամանակավրեպ էր, սակայն պատգամավորներն առիթը օգտագործեցին որոշ հարցեր ուղղելու խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը փորձեց հստակեցնել «Արարատ» ալիքի հետագա ճակատագիրը: Ալեքսան Հարությունյանը
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԼԻ ՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԲԱՐԻ ԿԱՄՔՈՎ»
Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը – Տպավորություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հիմնական բանավեճերը կարծես ընթանում են ոչ այնքան իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ հենց իշխանության մեջ՝ հանձինս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, եւ ընդդիմության մեջ՝ հանձինս ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի: – Չեմ ուզում կարեւորել Ձեր նշած խնդիրը, քանի որ երկրի առջեւ ծառացած
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՈՒԲԻԿ-ՌՈԲԻԿ
Երեկ լրագրողները սպասում էին քաղաքական ամուսնալուծությանը Երկուշաբթի սկսված գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան կարելի է անվանել սպասումների քառօրյա: Քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ կոալիցիան, անասելի լարվածության մեջ են, եւ դրա պատճառը նույն արմատից բխող մի շարք հարցերն են՝ ի՞նչ է լինելու շաբաթ օրը մեկնարկող ԲՀԿ համագումարում, ի՞նչ է լինելու մինչ այդ համագումարը: Ըստ ասեկոսեների, նախագահ Սարգսյանը խստորեն
ԲՌՆԱՊԵՏԸ ՀԱՄԱՌՈՒՄ Է
Երեկ մինչեւ ուշ երեկո ամբողջ աշխարհը սպասում էր, թե երբ է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ելույթ ունենալու հեռուստատեսությամբ եւ հայտարարելու իր հրաժարականի մասին: Սակայն այդ հույսերը չարդարացան, եւ Մուբարաքը իր ելույթում խոսելով «անցումային շրջանի» մասին՝ հաստատեց իր մտադրությունը՝ իշխանության մնալ մինչեւ սեպտեմբեր: Կարդացեք նաեւ՝
ՓԵՏՐՎԱՐԻ 10
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
«ԹԱՔՆՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿԸ» ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Թուրքիայում «Ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը» հաղորդաշարի դերասանը ծեծի է ենթարկվել «զոհի» կողմից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդման դերասանը գունավոր նյութ է սկսել քսել փողոցում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինիս տերը մոտեցել եւ փորձել է պարզել, թե ինչ է կատարվում: Մինչ դերասանը կբացատրեր, որ ընդամենը կատակ է, իսկ մեքենայի վրա քսվածը հեշտությամբ մաքրվող նյութ, «Mercedes»-ի վարորդը
ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ստեղծել են ուլտրաձայնային պահպանակներ: Այդ պահպանակների յուրահատկությունն այն է, որ տղամարդիկ ստիպված կլինեն այն օգտագործել ոչ թե ամեն անգամ, այլ տարեկան 2-3 անգամ: Բանն այն է, որ նման պահպանակի էֆեկտը շարունակվում է մի քանի ամիս: Բժիշկները հավաստիացնում են, որ ուլտրաձայնը կարող է կանխել անցանկալի հղիությունը: Մասնագետները նշում են, որ ուլտրաձայնային պահպանակները
ՁԻԹԱՊՏՂԻ ՅՈՒՂԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՅԱՐԴԸ ԾԵՐԱՆԱԼՈՒՑ
Մեկ անգամ զտված ձիթապտղի յուղը պաշտպանում է լյարդը օքսիդային սթրեսից՝ գործընթաց, որն առաջանում է ազատ ռադիկալների կործանարար ազդեցության տակ, հանգեցնում է հյուսվածքների ծերացմանը եւ մեծացնում քաղցկեղային գոյացությունների առաջացման հավանականությունը: Այդ մասին են հավաստում Թունիսի եւ Սաուդյան Արաբիայի հետազոտողները: Գիտնականները կրծողների վրա փորձ են անցկացրել՝ տալով նրանց ձիթապտղի յուղ: Բացահայտվել է, որ կենդանիների լյարդն ավելի քիչ
ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Ինչպիսի՞ն է ձեր հիշողությունը Պատասխանեք հարցերին. «երբեք»՝ 0 միավոր, «սակավ»՝ 1,5 միավոր, «երբեմն»՝ 2 միավոր, «հաճախ»՝ 3 միավոր: 1. Դժվարությամբ եք հիշում այն ամենը, որոնք կատարվել են մի քանի օր առաջ: 2. Ձեզ համար դժվար է հետեւել ֆիլմի (գրքի, հաղորդման) գործողություններին, որովհետեւ դուք շեղել եք ուշադրությունը եւ կորցրել «թելը»: 3. Լինո՞ւմ է այսպես: Գնում եք
Վայոց ձորի աշնանային տաք գույները՝ ցուրտ Եղեգնաձորում
«Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոները եւ ցուցահանդեսները արդեն հետաքրքիր ավանդույթ ունեն. նկարչական աշխատանքները ցուցադրվում են ինչպես Երեւանում՝ երկրի գլխավոր ցուցասրահում, այնպես էլ տեղերում, որտեղ կայացել է նկարչական փառատոնը, որպես կանոն՝ մարզկենտրոններում: Երեւանում այս տարվա հունվարին «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ փետրվարի սկզբին ցուցահանդեսը կհանգրվանի Վայոց ձորի մարզկենտրոնում՝
«ԲԱԼԵ՛Ս, ԵՍ ՈՒ ՊԱՊԱՆ ՍԻՐՈՎ ԷԻՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ»
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ հոգեբանական խնդիրների մեջ չգցելու համար երեխային ասել ճշմարտությունը «Վաաա՜յ, դուռը փակի ու հենց հիմա դո՛ւրս արի սենյակից, մինչեւ դուռը չթակես՝ էլ մեր սենյակ չգաս, անշնորհք երեխա». որքան էլ տհաճ է, երբ երեխան պատահաբար մտնում է ննջասենյակ ու բռնացնում ծնողներին սեռական հարաբերություն ունենալիս, սա այն ռեակցիան է, որ ծնողները երբեք չպետք է
Մեկնեցին Ստամբուլ
Երեկ երեկոյան ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ստամբուլ, որտեղ փետրվարի 11-13-ը կայանալու է «Golden Grand Prix» հեղինակավոր մրցաշարը: Երեկ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը «Առավոտին» ներկայացրեց այն ըմբիշների անունները, որոնք պատվավոր տիտղոսներին տիրելու համար պայքարի մեջ են մտնելու Թուրքիայի մրցագորգում: Նրանք են. 55 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան եւ Գեղամ Բաբախանյան, 60
Աշխարհի թագի համար մրցամարտը՝ Հնդկաստանո՞ւմ
«e2e5» շախմատային կայքը տեղեկացնում է, թե այն բանից հետո, երբ 2012 թվականին շախմատի թագի համար ներկայիս գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ կայանալիք մրցամարտը կազմակերպելու ցանկություն հայտնած Լոնդոնը պաշտոնապես հրաժարվեց այն կազմակերպելուց, հյուրընկալող երկիր ճանաչվելու համար պայքարի մեջ է ներգրավվել Հնդկաստանը: «ChessBase.com» կայքը հրապարակել է «The Time of India» թերթի հոդվածը, որում
Հաջող են մեկնարկել
Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարում Հայաստանի պատվիրակներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Ուժեղագույնների «A» խմբում առաջին տուրում հաղթանակ տարած տասնութ շախմատիստների մեջ է նաեւ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը բավարարվել են ոչ-ոքիով: Երեկ կայացած երկրորդ տուրում Տիգրան Պետրոսյանը խաղում էր Միխայիլ Կոբալիայի (Վրաստան), Ավետիք
ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԱԿԵԼ
2011 թ. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար գլխավորը աշնանը Փարիզում մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ էլ վերջնականապես որոշվելու է, թե Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մեր երկիրը քանի՞ տղա եւ քանի՞ աղջիկ է ներկայացնելու: Նախաօլիմպիական այս տարին հագեցած է նաեւ բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններով, որոնցից մեր մարզիկները վերջին տարիներին վերադառնում են մեդալների հարուստ ավարով:
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Փետրվարի 11-ին Երեւանում կկայանա իտալական I Solisti Veneti նվագախմբի համերգը՝ Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ: Նվագախումբը հայտնի է ողջ աշխարհում: Իր ավելի քան 50-ամյա պատմության ընթացքում այն մասնակցել է 5500 համերգների՝ աշխարհի 80 երկրներում: «Ես ուրախ եմ, որ այդ ցանկը կհամալրի I Solisti Veneti-ի ելույթը Հայաստանում, չէ՞ որ հայ հանդիսատեսը սիրում է իտալական արվեստը»,- «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ երեկվա
Բաբաջանյանից տրված իրավունք
Կոմպոզիտորի «Հերոսական բալլադը» այլեւս դաշնակահարուհի Կարինե Օհանյանի այցեքարտն է Երաժիշտներից քչերին է բախտ վիճակվում հեղինակից լսել դրվատանքի խոսքեր ու ստանալ կատարման արտոնություն: Այս առումով խստապահանջ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, ով չափազանց ժլատ էր գնահատականներում, իր «Հերոսական բալլադի» մեկնաբանման իրավունք, ժամանակին, այնուամենայնիվ, վերապահեց դաշնակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Կարինե Օհանյանին: Այժմ, տարիներ անց, «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 11-ին,
ԱԶԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԺԱՐԳՈՆԻՆ ԵՎ ՓՈՂՈՑԻ՞Ն
Մտավորականները մտահոգված են «Արարատ» հեռուստաալիքի փակմամբ Հունվարի 21-ից «Արարատ» հեռուստաալիքի հաճախականությամբ եթեր է հեռարձակվում Վեհափառի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ու մինչ այսօր «Արարատի» ստեղծագործական խմբերը հարկադիր պարապուրդի են մատնված, հաղորդումներն էլ եթեր չեն գնում: Այս վիճակը հարուցել է անվանի մտավորականների եւ արվեստագետների մտահոգությունը՝ չէ՞ որ մշակութային ալիք ունենալը նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Հիշեցնենք, որ
ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ
Հյուսիսային եւ Հարավային Կորեաները երկու երկրների զինվորական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ այդպես էլ որեւէ հարցի շուրջ չեն պայմանավորվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ 2010թ. նոյեմբերին, Յոնպխենդո կղզու գնդակոծությունից հետո, որի արդյունքում չորս մարդ էր զոհվել, դրանք միջկորեական առաջին բանակցություններն էին: Ենթադրվում էր, որ այդ հանդիպումը երկու երկրների միջեւ ավելի բարձր մակարդակի բանակցությունների հիմք
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԵՂԵԼ
1news.az-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բազմամարդ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտության: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Կորչի Իրանը, կորչի Հայաստանը», «Ամոթ Ահմադինեջադին, որը գրկախառնվում է Խոջալուում ադրբեջանցի երեխաների սպանողի՝ Սարգսյանի հետ»: Ակցիայի մասնակիցները նաեւ պահանջել են ապահովել Իրանում ապրող ադրբեջանցիների իրավունքները: Աղբյուրը փոխանցում է, թե ոստիկանները
ԱՄՆ-Ն ԵԳԻՊՏՈՍԻՆ ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Միացյալ Նահանգները Եգիպտոսի կառավարությանը կոչ է արել անհապաղ չեղյալ անել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, դադարեցնել ձերբակալություններն ու լրագրողների ու ընդդիմության դեմ բռնարարքները: BBC-ի մատուցմամբ, Վաշինգտոնի այդ դիրքորոշումը չորեքշաբթի հրապարակել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը՝ Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում: Բացի այդ, Բայդենը, որը գրեթե ամեն օր հեռախոսով շփվում է եգիպտացի իր գործընկերոջ հետ, նաեւ
ՊԱԿԻՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Չորեքշաբթի օրը Պակիստանի կառավարությունը հրաժարական է տվել՝ նախարարների թիվը նվազեցնելու եւ կառավարական ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին այժմ պատրաստվում է նոր կառավարություն ձեւավորել, որում նախարարների թիվը նախորդի համեմատությամբ շուրջ մեկ երրորդով պակաս կլինի: Պակիստանի կառավարությունը՝ իր շուրջ վեց տասնյակ նախարարներով եւ փոխնախարարներով, աշխարհում ամենամեծերից մեկն
15 տարվա ազատազրկում՝ ոչ թե սեռական կապերի, այլ կոռուպցիայի համար
Չորեքշաբթի օրը Միլանի դատախազությունը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրանք է առաջադրել: Վերջինս կասկածվում է անչափահասի հետ սեռական կապերի եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Համապատասխան հարցումը երեկ արդեն ուղարկվել է դատարան: Newsru-ի մատուցմամբ, մեղադրող կողմը դատարանից պահանջել է առանց ձգձգումների քննարկել գործի նյութերն ու յոլա գնալ առանց նախնական լսումների: Դատավորն իր տրամադրության տակ ընդամենը հինգ օր
Մերձավորարեւելյան գործընթացը կարող է «զոհ» դառնալ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նախազգուշացրել է, որ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը կարող է արաբական աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոփոխությունների «զոհը» դառնալ: BBC-ի մատուցմամբ, ԱԳ նախարարն ասել է, թե իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատման ջանքերը «կարող են կասեցվել», եթե միջազգային հանրության ուշադրությունը տեղափոխվի Թունիսի եւ Եգիպտոսի վրա: Հեյգը, որը այցելությունների շարք է սկսել Մերձավոր Արեւելքի
ՆՈՐԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ Է
Միայն օրերս իր անկախությունը հռչակած Հարավային Սուդանում, հենց նախարարության շենքում գնդակահարվել է գյուղական համայնքի զարգացման նախարար Ջիմմի Լեմի Միլլուն: Նրան սպանել է նախարարության վարորդը, որը հետո գնդակահարել է նախարարության շենքի մոտ կանգնած պահպանության աշխատակցին ու ապա ինքնասպան է եղել: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերին: Հիշեցնենք, որ
«ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԻ»
Մամուլում վերջին շրջանում շրջանառվում է ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի անունը՝ որպես ամենահարուստ կին չինովնիկ: Պատճառն էլ այն է, որ նա «Կրթական ծրագրերի կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր շուրջ 12 տարի, ապա դարձել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենը: Ըստ մամուլի հրապարակումների, տիկինը 12 տարի «նստած է եղել» վարկային միջոցների վրա ու պատահական չէ, որ շատերը նրան
«Արժանի ենք նրան, ինչ ունենք»
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը եւ նրա գործընկերները՝ ԶԼՄ-ների այսօրվա վիճակի մասին: «Խորհրդային տարիներին մամուլի ազատություն չկար, բայց խոսքն արժեք ուներ. այսօր ազատություն ունենք, սակայն արդեն խոսքն արժեք չունի»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած երեկվա «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը այս տեսակետը հայտնեց ԼՂՀ-ում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Հայկական մամուլի ազատության
ՄԱՍՆԱՎՈՐ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»
ԳԹԿ-ի հերթական «դեսանտը» Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ եւ «Ուսում» ոչ պետական դպրոցներում Արտաքին գնահատումների ժամանակ աշակերտներից մեկը այսպիսի խնդրանք է կցել իր թեստին: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) շարունակում է հանրապետության դպրոցներում մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից արտաքին ընթացիկ գնահատումներ անցկացնել: «Առավոտի» հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին
ԲԱԽՎԵԼ Է ԳԱԶԻ ԽՈՂՈՎԱԿԻՆ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խորհրդարանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին եւ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ պարզվել է, որ «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք, որը ժամը 01.15-ին դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 24-րդ փողոցի թիվ 236 տան բնակիչ՝ 1936 թ. ծնված Ամալյա Գրիգորյանը շմոլ գազից թունավորվել է:


















































