Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԱՆՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՓՈՒԼ

Օգոստոս 25,2009 00:00

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Էրեբունին» օգոստոսի 19-22-ը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի նախնական փուլի մրցաշարին: Հանդես գալով «F» խմբում՝ «Էրեբունին» պարտության մատնեց Ավստրիայի «Օլլ Սթարզին»՝ 3:2 եւ Իսլանդիայի «Հվոտին»՝ 7:0, ոչ-ոքի արեց Իսրայելի ԱՍԱ-ի հետ՝ 3:3: Վերջին երկուսը խմբում վաստակեցին հավասար՝ 7-ական միավոր: Սակայն, շնորհիվ գնդակների լավագույն տարբերության, հայկական թիմը անցավ գլխավոր փուլ, որտեղ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը Ռումինիայում խաղալու է տեղի «Դեւայի», Վրաստանի «Իբերիա 2003»-ի եւ Հոլանդիայի «Մարլենի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել