Օրվա լրահոսը
«ԿՐԻՄԻՆԱԼԻ» ՀԵՂԻՆԱԿԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ
Օրերս հայտնի դարձան բրազիլական Մանաուս քաղաքում հանրահայտ եւ սիրված «Կրիմինալ» հեռուստաշոուի պատրաստման մանրամասները: Հեռուստաշոուի հեղինակ ու վարող Ուոլես Սուզան, որը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Ամազոնաս նահանգի օրենսդիր մարմնում, մեղադրվում է 9 սպանությունների գործով: Ըստ inopressa. ru–ի, այդ սպանությունները լուսաբանվել են նրա հեղինակային հաղորդման մեջ: Քննությունը պարզել է, որ այդպիսով նա ազատվում էր իր քաղաքական
ԳՆԱՑՔԻ ՏԱԿ ԷՐ ԸՆԿԵԼ
Օգոստոսի 16-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ճանապարհների հերթապահից ոստիկանության տրանսպորտային բաժնում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսի-Երեւան մարդատար գնացքի տակ մարդ է ընկել: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության համաձայն, 1958թ. ծնված Գագիկ Պ.-ի վարած Թբիլիսի-Երեւան թիվ 371 մարդատար գնացքի տակ էր ընկել 63-ամյա Անդրանիկ Դավթյանը, որը տեղում մահացել է:
ԱՂՋԻԿԸ ՍՊԱՆԵԼ Է ՄՈՐԸ
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Մեծ Պարնի գյուղում կացնահարվել է 58-ամյա Գոհարիկ Քոսյանը: Նրան սպանել էր 29-ամյա դուստրը՝ Լուսինեն, որին ոստիկանները ձերբակալել են:
Սարգիսը ցույց է տվել, թե ինչ է մարդասիրությունը
Նամակն ուղղվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: – Ես Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ մանկությունից, մեր չքնաղ Կիլիկիայի ծննդավայր Ալեքսանդրեթ քաղաքից: Նրա հայկական ինքնության՝ ազգային պատկանելության առթիվ ունեցած սերն ու հարգանքը գենետիկ ժառանգություն է՝ ոչ մեկ անգամ թուրքական բանտերում ազատազրկված, մուսալեռցիներիս հայտնի հորից ստացած: Ինչպես մեր մանկությունը,
ԳՅՈՒՄՐԻԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԷԼ ԿԿԱՆՉԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
«Ասպարեզը» պահանջելու է մինչեւ վերջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի դեմ բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Պատճառը, ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, վերջերս «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն է եղել (Գ. Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց): «Իհարկե, ոստիկանապետը հետո երկար-բարակ կպատմի այն մասին, թե իրեն խանգարում էին
ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՀ Է
Երեկ մարզեր էր այցելել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ մեր կառավարության եւ Համաշխարհային բանկի՝ մարզերի համաչափ զարգացման ու արդիականացման ծրագրով նախատեսված Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցների վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու համար: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Այդ տեղեկատվության համաձայն, նախարարը կարծիք է հայտնել, որ վերակառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված
«Եթե ազատվեն՝ կազատվեն ծույլերը»
Ասում է «Շիրակ-ջրմուղկոյուղու» նորանշանակ տնօրենը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ Շիրակի կամ Արմավիրի մարզերի մի քանի համայնքների բնակիչներ տարիներ ի վեր ջուր չունեն, ինչի հետեւանքով դույլերով ջուր են հայթայթում ու կրում: Նույնիսկ գործը հասել է նրան, որ վերջիններս, բանակցելով ջրավաճառների հետ, ջուրը փոխանակում են սննդամթերքով: Այս խնդիրը լուծելու նպատակով, մի քանի խոշոր քաղաքներում՝
«ԵՐԱՆԻ ՄԻ ՕՐ ՇՈՒՏ ՄԵՌՆԵՆՔ»
Անմարդկային պայմաններում ապրող հանրակացարանի բնակիչները բարերարներից ուտելիք ու դեղորայք են խնդրում Շենգավիթ համայնքի Արցախի 4-րդ նրբանցքի 10 ա հասցեում գտնվող հանրակացարանում երբ մարդ է մեռնում՝ հարեւանները մահացածի հարազատներին ցավակցելու փոխարեն աչքալուսանք են տալիս: Աշխարհից կտրված այդ կիսախարխուլ շենքում ապրում են միայնակ ծերեր, հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ ու 20-ից ավելի անչափահաս երեխա: Շենքում ոչ խմելու ջուր կա,
ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՍ ԵՆ ՆԵՐԿՐԵԼ
Այսուհետեւ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող մսի վերահսկողությունն ուժեղացվելու է: Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, օգոստոսի 2-9-ը Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունն այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից: Մսամթերքը տեղափոխվել
«Օրանժի» հեռախոսակապը՝ նոյեմբերից
Մինչեւ այս տարվա վերջ հեռախոսակապի ոլորտում իր ծառայությունները կսկսի մատուցել «Օրանժ Հայաստան» ընկերությունը: Այս մասին, ըստ Panorama.am-ի, լրագրողներին հայտնել է «Ֆրանս-տելեկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Օրանժ Հայաստանի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Տնօրենը հերքել է տարածված այն խոսակցությունները, թե «Օրանժ Հայաստան» ընկերությունը պատրաստվում է հրաժարվել իրեն տրված լիցենզիայից, քանի որ նրա վրա ճնշում է գործադրվում ոլորտի մյուս
«Հիվանդոտ տնտեսություն ունենք»
«Մեր տնտեսությունը կամ պետությունը ոչ կառավարության, ոչ էլ պառլամենտի սեփականությունը չէ: Ես առաջարկում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, գոնե ներողություն պետք է ասվեր այն խայտառակ ծրագրի համար, որն ընդունվել է: Ի՞նչ է նշանակում 20% անկման պարագայում 9% տնտեսական աճ կանխատեսել: Ես ուզում եմ հայտարարել, որ մեր երկրում հակաճգնաժամային ծրագիր գոյություն չունի»,- երեկ տնտեսական ճգնաժամի մասին հրավիրված
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԵՆ
Լվացքի փոշու, ամանի հեղուկի, ձեթերի, յուղերի, արեւածաղկի սերմերի գովազդն անում են անչափահասների միջոցով: «Մենք կարող ենք իրականացնել հղիության ընդհատում՝ դեղորայքների միջոցով». գրեթե բոլոր հեռուստաալիքներով այսպիսի գովազդ է անում «On clinic» բուժկենտրոնը: Բացի այն, որ սա «Գովազդի մասին» օրենքի խախտում է, քանի որ մեր կրոնական համոզմունքներին հակասում է մորը դրդել ազատվել Աստծո ստեղծած երեխայի կյանքից, այն
ՀԱԿ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻՆ
Լրացավ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանի ծննդյան 85-ամյակը։ Այս առիթով երեկ Հայ ազգային կոնգրեսը, որի անդամն է նաեւ սիրված մտավորականը, շնորհավորել է Երվանդ Մանարյանին՝ մաղթելով նրան «քաջառողջություն՝ ի փառս հայ մշակույթի եւ ի կայացումն այն ազատ ու արժանապատիվ Հայաստանի, որի համար աննկուն պայքարում է բազմաշնորհ դերասան, Քաղաքացի եւ Մտավորական Երվանդ Մանարյանը»: Երեկ ՀԱԿ-ի
ԿՈՆԳՐԵՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում աշխույժ անցուդարձ էր, ելումուտ անողներն էլ ոչ թե Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներ կամ համակիրներ էին, այլ շարքային եւ ապաքաղաքականացված քաղաքացիներ: Նրանք Կոնգրեսի գրասենյակ էին եկել ընդամենը մեկ ամիս առաջ ՀԱԿ-ում ձեւավորված իրավական պաշտպանության հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանին եւ հանձնախմբի անդամներին հանդիպելու ու իրենց խնդիրները ներկայացնելու համար: Հետաքրքիր, բայցեւ
«Բրայզան շա՛տ լավ դիվանագետ է»
Ասում է Կիրո Մանոյանը՝ նախապես նշելով, թե դիվանագետն այն անձն է, որը սուտ է խոսում իր պետության համար: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարեց, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը տակավին դուրս չի եկել ՀՅԴ օրակարգից: Ըստ նրա՝ ոչինչ չի փոխվել, ու շարունակվում են
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ընդդիմադիր ուժերն ամռանը համագործակցության ուղղությամբ գործնական քայլեր չարեցին՝ չնայած այդ կապակցությամբ հրապարակված ուղերձներին: «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 23-ին ուղերձով դիմել էր ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ առաջարկելով «յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել՝ համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու եւ իրականացումը կազմակերպելու համար»: Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, «Ժառանգության» առաջնորդ
«ՎԱՐԿԱԾԸ ՄՆՈՒՄ Է ՎԱՐԿԱԾ»
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում: Երեկ այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա ասելով, զեկույցն ամփոփման փուլում է եւ կհրապարակվի, թերեւս, սեպտեմբերի 14-ից 17-ը: Նշելով, որ զեկույցը փորձելու է պատասխանել հասարակության շրջանում առկա հարցերին՝ «սկսած օպերացիայի ժամից մինչեւ օպերացիայի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը «Trend News»-ի հետ զրույցում ասել է, թե Ադրբեջանը կուզենար հավատալ, որ ԵԱՀԿ ՄԽ ցանկացած նոր համանախագահ առավելագույն ջանքեր կգործադրի արդարության հաստատման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համար: Համանախագահների փոփոխությունը Ասլանովը համարել է տեխնիկական հարց: Նրա ասելով, կադրերի փոխարինումը դիվանագիտության ոլորտում մշտապես տեղի է
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի քրդական հարցը: Թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին իր ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: «Եթե մենք այդ հարցը ինքներս չլուծենք, դա կանի ուրիշ մեկը, իսկ դա կարող է թուլացնել եւ շահարկել երկիրը»,- ասել է Գյուլը: Նրա խոսքով, քրդական հարցի լուծման ընթացքում հաշվի կառնվի նաեւ ընդդիմության կարծիքը: Այն, որ
ԻՐԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ
ՌԴ-ն պատրաստ է քննարկել Իրանի առաջարկը՝ ռազմական ավիացիայի գնման մասին: Երեկ այդ մասին ԾԸԽհ-2009 ավիասալոնում հայտարարել է «Ռոսոբորէքսպորտ» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միխեեւը: «Իրանի հետ մեր հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, այդ թվում՝ ավիացիոն արդյունաբերության ոլորտում: Եթե Իրանում հետաքրքրություն լինի ռազմական-տրանսպորտային, ռազմական ավիացիայի նկատմամբ, մենք կքննարկենք այդ առաջարկը»,- ասել է Միխեեւը: Այս փաստը անհանգստություն
Կեղծ մատնությո՞ւն, թե՞ շինծու մեղադրանք
Մարիամ Սուխուդյանի գործի նախաքննությունը շարունակվում է Նախորդ համարում «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «սուտ մատնություն» հոդվածով: Երեկ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, 2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 5 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՎ 16 ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ
Ընդդիմությունը պահանջում է նրանց բոլորին ազատ արձակել Հայ ազգային կոնգրեսը շարունակում է բարձրաձայնել մեր երկրում դեռեւս 21 քաղկալանավորների եւ քաղբանտարկյալների գոյության մասին՝ ՀՀ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նրանց բոլորին: Իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվող եւ այսօր անազատության մեջ գտնվող 21 հոգուց միայն հինգն են, որոնց գործերը դեռ նախաքննության փուլում կամ դատական ընթացքի մեջ են: Խոսքը
«ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՉԷ»
Առաջին նախագահին հակադարձում է ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ հաղթած պետության, հաղթած նախագահին հարիր չեն նման հայտարարությունները: «Պետք չէ անհանգստանալ, Ղարաբաղ հանձնելու մենաշնորհն իրեն է պատկանում»,- ՀՀ առաջին նախագահի՝ նախորդ օրն Իջեւանում արած հայտարարությանը՝ «Ղարաբաղը տված, վերջացրած է», երեկ «Առավոտի» հետ զրույցում հումորով արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ավելի լուրջ՝ նա կարծում է,
«ԼՈՊԱԶՈՒԹՅԱՆ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վերջին ծրագրային ելույթում կոչ արեց ավտոմեքենաների վարորդներին եւ ուղեւորներին՝ կապել ամրագոտիները, արդարացիորեն շեշտելով, որ առանց ամրագոտիների երթեւեկելը «լոպազություն» է: Համաձայնելով հարգարժան վարչապետի հետ, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է երթեւեկության կանոնները հարգելուց, ուզում ենք հարցնել նրան՝ կարելի՞ է արդյոք ինտեգրվել եվրոպական ընտանիքին առանց պետհամարանիշների: Տարբեր օրերին արված այս
Օգոստոսի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
ԶԳԱՑՄՈ՞ՒՆՔ, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդը համակարգչին իր արագությամբ եւ ճշգրտությամբ զիջում է, բայց եւ այնպես նա մի առավելություն ունի, քանի որ իր բոլոր դատողություններն էլ էմոցիոնալ երանգավորում ունեն: Բայց երբեմն էմոցիաները ճիշտ որոշում կայացնելու հարցում ավելի շատ խանգարում են: Փորձենք պարզել, թե զգացմունքներն ու բանականությունը որքանո՞վ են համադրվում: Ձեր առջեւ կյանքի սովորական իրավիճակների վերաբերյալ մի քանի հարցեր, դատողություններ, նկարագրություններ
Թանգարաններն աշխատեցին մինչեւ ուշ գիշեր
Վատիկանի թանգարանների գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հուլիսի 24-ին բազմաթիվ այցելուներ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել թանգարանների սրահներում մինչեւ ուշ գիշեր ու դիտել հովվապետերի կազմած արվեստի հարուստ հավաքածուների ստեղծագործությունները: Այդ մասին հայտնել է «KIPA» գործակալությունը: Հավելենք նաեւ, որ Վատիկանի թանգարանների նոր մուտքը՝ բացված 2000թ., լուծել է թանգարանային համալիրի այցելուների մեծ հոսքի խնդիրը: Այժմ այցելուները
«Մարդիկ տանում են իմ ձայնը»
Տավուշցի Աշոտ Աբգարյանը Վերնիսաժում վաճառում է զանգեր: Նրա ստեղծած զանգերի մոտ միշտ հերթ կա: Մարդիկ ձգտում են գնել զանգեր, դռան վրա կախել իրենց սեփական զանգը: Զանգի արձակած հնչյունը ուրախության խորհուրդն ունի: Մեր ավանդապատումներում զանգի արձակած «ճիչը» նշանակում է երազանքի, նպատակի իրականացում: Աշոտ Աբգարյանի պատրաստած յուրաքանչյուր զանգ ղողանջում է յուրովի՝ հիշեցնելով եկեղեցական նրբին հնչյուններ: Վարպետն ասում
ՈՎ Է «ՆԵՐՄՈՒԾԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՎԵՅՑԱՐՆԵՐԻՆ
Աշխատանք՝ որն ընդունված չէ հայերի կողմից Ժամանակին շվեյցարացիներն էլ հայերի նման բախտ էին որոնում օտար ափերում: Օրինակ, Հռոմի պապը, 1506 թվականից սկսած, գերադասել է իր թիկնազորը համալրել շվեյցարացիներով՝ շվեյցարներով: Պատահական չէ, որ իտալերենում svizzero բառը երկու իմաստ ունի՝ պապի զինվոր եւ շվեյցարացի: 19-րդ դարի սկզբից շվեյցարացիները սկսեցին տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում աշխատել դռնապան՝ խոշոր հյուրանոցներում,
Եթե բախում չլիներ
Մոսկվայում անցկացվեց հրապարակային եւ խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը 18 տարեկանների միջեւ, որտեղ Հայաստանը ներկայացնում էին խճուղային հեծանվորդ Արամ Մելիքյանն ու հրապարակային հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, Մելիքյանի ցուցանիշներն առավել քան համեստ են եղել: Դրա փոխարեն հաջող է հանդես եկել «Հայաստան» մարզական միության սան, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Սուրեն Պետրոսյանը: Նա առաջին մրցաձեւում՝ խմբային վազք՝ միավորներով,