CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է.
«Հայաստանում հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ արդեն իսկ սկսվել են թե՛ կիբեռ, թե՛ ապատեղեկատվական գրոհներ։ Այդպիսի հերթական արշավը գտել ու բացահայտել է «блокировщик ботов» օգտահաշիվը X սոցիալական հարթակում։
Կրեմլի բոտերը, որոնց Агентство հարթակը նույնականացրել է ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի հետ, Փաշինյանի կառավարության դեմ ուղղված քարոզչական նյութեր են տարածել։
Նույն՝ Агентство հարթակի տվյալներով, վերջին չորս ամիսների ընթացքում «Մատրյոշկա» ցանցի բոտերը հրապարակել են մոտ 60 տեսանյութ, որոնք ուղղված են Փաշինյանի դեմ»։
Կարդացեք նաև


















































