Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳԱՑՄՈ՞ՒՆՔ, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 19,2009 00:00

Մարդը համակարգչին իր արագությամբ եւ ճշգրտությամբ զիջում է, բայց եւ այնպես նա մի առավելություն ունի, քանի որ իր բոլոր դատողություններն էլ էմոցիոնալ երանգավորում ունեն: Բայց երբեմն էմոցիաները ճիշտ որոշում կայացնելու հարցում ավելի շատ խանգարում են: Փորձենք պարզել, թե զգացմունքներն ու բանականությունը որքանո՞վ են համադրվում: Ձեր առջեւ կյանքի սովորական իրավիճակների վերաբերյալ մի քանի հարցեր, դատողություններ, նկարագրություններ են: Երեք տարբերակներից ընտրեք այն, որն առավել շատ է ձեզ համապատասխանում:

1. Գործնական զրույցի ժամանակ կոլեգան անսպասելի կերպով բանաստեղծական տողերից մեջբերում է կատարում.

ա. լուրջ հարցերի քննարկման ժամանակ նման ազատությունն անտեղի է,

բ. դուք նման բան չէիք կարող մտածել, բայց համաձայն եք, որ դա հետաքրքիր էր,

գ. ի՞նչ իմանաս, գուցե պոետի իմաստնությունը կօգնի՞ գտնել ճիշտ որոշում:

2. Եթե դուք հեռուստասերիալ եք դիտում, ո՞ր ժանրին եք նախապատվություն տալիս.

ա. դետեկտիվին,

բ. դա ֆիլմի գեղարվեստական արժանիքից է կախված,

գ. մելոդրամաներին:

3. Ղեկավարը մի հրահանգ է տալիս, որը, ըստ ձեզ, տխուր հետեւանքների պատճառ կարող է դառնալ.

ա. դուք առանց քննարկման հրահանգը կատարում եք: Վերջիվերջո, եթե ձեր վատատեսական ենթադրությունը ճիշտ դուրս գա, պատասխանատվությունը դուք չեք կրելու,

բ. դուք կփորձեք ղեկավարին համոզել, իսկ եթե չստացվի, կաշխատեք վատ հետեւանքները նվազագույնի հասցնել,

գ. ամեն գնով կփորձեք այդ հրամանը չկատարել:

4. Սպասվող օրվա համար աստղագուշակը ձեր նշանին տխուր հետեւանքներ է կանխորոշում.

ա. դուք դրան որեւէ ուշադրություն չեք դարձնի, քանի որ նման բաներին չեք հավատում,

բ. անհրաժեշտ զգուշության համար ոչ ավելորդ նախազգուշացում է,

գ. կաշխատեք այդ օրը տնից դուրս չգալ:

5. Ոմն ընտանիքում ամուսինների տարիքային տարբերությունը 20 տարի է.

ա. բացառված չէ, որ ով երիտասարդ է՝ շահադիտական նկատառումներից է դա արել, այլապես ուրիշ բացատրություն դրան չկա,

բ. առանց նրանց մոտիկից ճանաչելու, դժվար է որեւէ տեսակետ հայտնել,

գ. իսկական սիրո համար տարիքն արգելք չէ:

6. Երիտասարդն ընտրում է մարդասիրական, բայց ցածր աշխատավարձով մասնագիտություն.

ա. նա նախատեսել է, որ ապագայում այդ մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի եւ աշխատավարձն էլ կբարձրանա,

բ. հնարավոր է, որ նրա կոչումը այդ ասպարեզում է,

գ. նման ընտրությունը հարգանքի է արժանի, հետո էլ ասում են, որ ժամանակակից երիտասարդությունը հաշվենկատ է:

7. Թերթի հոդվածի հեղինակը ոչ այնքան կոմպետենտ է լուսաբանել այն հարցը, որտեղ ձեզ մասնագետ եք համարում.

ա. եթե նա այնքան տեղեկացված լիներ, որքան դուք, նման տեսակետներ չէր հայտնի,

բ. իր իրավունքն է արտահայտել կարծիք, իսկ համաձայնելը կամ չհամաձայնելը ձեր իրավունքն է,

գ. ճշմարտության աղավաղումը, հատկապես թերթի հոդվածում, անթույլատրելի է:

8. Դուք որոշել էիք խոշոր գնում կատարել, բայց խանութում հայտնաբերում եք, որ ձեր նախընտրած իրը թանկացել է եւ հավաքած գումարը չի բավականացնում.

ա. դուք կվերադառնաք եւ կշարունակեք գումար հավաքել,

բ. կգնեք նմանատիպ իր, բայց ավելի էժան գնով,

գ. կփորձեք ձեզ մխիթարել, ասենք՝ տորթ կամ որեւէ հուշանվեր կգնեք:

9. Ձեր ընկերը մի գիրք է նվիրել, որը, սակայն, ձեզ հետաքրքիր չէ.

ա. դուք այն կտանեք բուկինիստին, որ գոնե մի օգուտ դուրս գա,

բ. կդնեք գրապահարանում, այն հույսով, որ երբեւէ այն պետք կգա,

գ. նվերը թանկ է այնքանով, որ ուշադրության նշան է: Որպես ձեր ընկերության սիմվոլ, դուք այն խնամքով կպահեք:

ԱՄՓՈՓԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Եթե ընտրված դատողությունների մեջ գերակշռում է «ա» տառը, ուրեմն ձեզ չափից դուրս ռացիոնալիզմն է հատուկ: Դուք ցանկացած խնդրին գործնականորեն եք վերաբերվում, աշխատելով հենվել կայուն տրամաբանության ու առողջ բանականության վրա: Իմիջիայլոց, նման վերաբերմունքը սխալներից չի երաշխավորում, քանի որ բացառված չէ, որ չնայած նման որոշումներն ունեն տրամաբանական հիմք, սակայն կանխակալ են եւ սխալ: Դուք թույլ չեք տալիս, որ էմոցիաները խառնվեն տրամաբանությանը, բայց երբեմն դրանք օգնում են:

Եթե գերակշռում է «բ» տառը, ուրեմն դուք զգացմունքի եւ ինտելեկտի ներդաշնակ համադրություն եք հանդիսանում: Ուժեղ զգացմունքները ձեզ խորթ չեն, սակայն կարողանում եք նրանք կառավարել:

Եթե գերակշռում է «գ» տառը, դա խոսում է ձեր չափից դուրս զգացմունքայնության մասին: Ոմանք ձեզ գնահատում են ոչ սրտացավության եւ զգացմունքների ազատ արտահայտման համար, իսկ մյուսներն էլ դատապարտում են: Երկու կողմն էլ յուրովի ճիշտ է: Աշխատեք այնպես անել, որ զգացմունքայնությունը իսկականից արժանիք, այլ ոչ թե առողջ բանականության արգելք հանդիսանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել