Օրվա լրահոսը

Ապրում են կեղտաջրերի մեջ

Արդեն 4 տարի է, ինչ Գայի պողոտայի 3-րդ շենքի 29, 30 եւ 31 բնակարանների բնակիչները դժգոհություններով դիմում են իրենց՝ Նոր Նորքի թաղապետարան, իրենց խնդիրներով զբաղվող «Զառ» համատիրություն, սակայն՝ ապարդյուն, խնդիրն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ նույն շենքի թիվ 33 բնակարանից անընդհատ ջուր է հոսում ներքեւի հարկի միջանցք, ինչի հետեւանքով էլ բնակարանները խոնավանում

Մասնավորին պետք է շահագրգռել

«Ջերմուկը հնարավորություն ունի դառնալու ոչ միայն զբոսաշրջության կենտրոն, այլ նաեւ տարածաշրջանային նշանակության առողջարան: Սակայն նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների պատասխանատվության լուրջ զգացողությունը, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը»,- երեկ նման կարծիք է հայտնել USAID/CAPS «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա խոսքերով՝ Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար

3 ՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ՝ 1 ՍԵՆՅԱԿ

Որքան էլ կառավարությունը որոշումներ կայացնի հօգուտ շարքային քաղաքացիների, միեւնույն է, Երեւանի քաղաքապետարանը վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Շինարարների թիվ 14 վթարային շենքի բնակիչները երկար տարիներ սպասել են, թե երբ վերջապես պետք է դուրս գան այդ կիսաքանդ շենքից: Եվ երբ կառավարությունը 2000 թվականի թիվ 682 որոշումով հաստատեց, որ վթարայինում բնակվողներին տրամադրվում է մեկ այլ

«ԱԶԳԱՆՊԱՍՏ ԵՎ ԱԶԳՕԳՈՒՏ» ԼՈՒԾՈՒՄ

ԼՂ հարցի կարգավորման գործում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վարում է կառուցողական քաղաքականություն, որը համընկնում է «Օրինաց երկիր» կուսակցության սկզբունքների հետ, երեկ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ «Նոյյան տապանի»՝ բանախոսի համոզմամբ, ԼՂ խնդրի կարգավորման գործում ՀՀ նախագահը ոչ մի հակահայկական քայլ չի ձեռնարկի: Ի դեպ, ԼՂՀ հարցում ՕԵԿ-ը կարեւորում է

ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ «ՓԱՅԵՐԸ»

Մինչ իշխանական կուլիսներում, ի թիվս այլ աննունների, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի փոխարինողների թվում քննարկվում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը, վերջինս ակտիվորեն զբաղված է իր բիզնեսների ընդլայնմամբ եւ նոր բիզնեսներում «փայ մտնելու» գործով: Մասնավորապես, Ա. Ավետիսյանը ներկայումս Ծաղկաձորում կառուցում է «Golden Palace» հյուրանոցի ոչ պակաս շքեղ մասնաճյուղը: Իսկ նման հսկայածավալ

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է ռուսաստանյան զինվորականներին «նոր տարածքներ զավթելու» մտադրություն ունենալու մեջ: «Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության ունեցած տեղեկությունների, 2009 թվականի օգոստոսի 2-ին ռուսաստանյան զինվորականները ներխուժել են Գորիի շրջանի Կվեշի գյուղ եւ, նպատակ ունենալով տեղափոխել այսպես կոչված սահմանը, գյուղի տարածքում հենասյուներ են տեղադրել, ինչը հանդիսանում է ռուսաստանյան զավթիչների կողմից Վրաստանի տարածքի խորք ներթափանցելու փորձ»,- ասվում

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ

Երկաթուղայինի միջազգային մասնագիտական տոնի շրջանակներում Հայաստանի նախագահի խորհրդատու, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը կպարգեւատրվի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ զարգացման գործում ունեցած արժանիքների համար: «Շքանշանը կհանձնվի Անդրանիկ Մանուկյանին՝ ԱՊՀ երկրների երկաթուղային համակարգի կայուն աշխատանքի եւ զարգացման ապահովման, մի շարք արտադրական ու սոցիալական հարցերի լուծման, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի երկաթուղայինների միջեւ բարեկամական եւ աշխատանքային

ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Ադրբեջանի աճող ռազմական ագրեսիայի առիթով մտահոգություն է հայտնել Եվրոպայի հայկական միությունը: ԵԱՀԿ-ին ուղղված իրենց նամակում միության անդամները նշել են, որ անհանգստացած են Կովկասի, մասնավորապես Հայաստանի բնակչության անվտանգության համար՝ Բաքվից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների պատճառով: Նամակում ասվում է, որ գնահատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկա ռեժիմը ու ռազմական ոլորտում այդ երկրի անվերջանալի առաջխաղացումները, Եվրոպայի հայկական միությունը

Օսկանյանը գովել է մադրիդյան սկզբունքները

«Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, եւ նրանք որոշել են շարունակել բանակցությունները այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է, բանավեճը իշխանության եւ ընդդիմության միջեւ պետք է լինի: Մեկուկես տարի է արդեն՝ ընդդիմությունը կարծես դա չի հասկացել եւ նախկինների հետ է փորձում բանավիճել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար,

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎԱ ԲԱՆԿ» ԳՆԱԼ

Միայն թե բավարարած լինի ընդդիմադիր լրագրողին պատժելու իր հիվանդագին ցանկությունը Արդեն մեկ ամիս է, ինչ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, այսօր անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանի առողջությունը վատթարացել է, ու այսօր արդեն նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հուլիսի 5-ին նա «Էրեբունի» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան մինչ օրս ցուցաբերված բուժօգնությունը ընդամենը

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ»

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հենց այնպես ոչինչ չի զիջի: – Պարոն Մանուկյան, մեր երկրում բազում իրադարձություններ տեղի ունեցան, մասնավորաբար՝ ԼՂՀ հարցի հետ կապված: Շատ գործիչներ անընդհատ կանխատեսումներ են անում, որ՝ ա՜յ հիմա կտեսնեք, թե ինչ կլինի, սակայն դուք շարունակում եք կարծիք չարտահայտել. ձեզ չի՞ հետաքրքրում: – Ինչի՞ մասին խոսեմ: Արտաքին

ԿՈՆԳՐԵՍԸ ՆՇԵՑ ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Օգոստոսի 1-ին լրացավ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման մեկ տարին: ՀԱԿ-ի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ եւ Կոնգրեսին անդամակցող 18 քաղաքական եւ հասարակական ուժերի առաջնորդների մասնակցությամբ տարեդարձը նշվեց Ապարանում՝ Քասախի ձորում կազմակերպված եռօրյա ճամբարում: «2010 թվականի օգոստոսի 1-ին ՀԱԿ-ի երկամյակը բոլորս տոնելու ենք մեր հաղթանակով»,- Ապարանում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ վստահեցնելով, թե Կոնգրեսի հաղթանակն անխուսափելի է, ուղղակի պետք է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնութերորդ ՊԱՎԼԻԿԻ ԿՆԻԿԸ Եվ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «որ Արմենի տեղը դո՛ւ բանաստեղծ ըլնեիր, էդ ծնունդի օրը խայտառակ չէի ըլնի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ծնունդի օր», եւ Գագոն ասաց՝ «Պավլիկի ծնունդի օրը. էդ որ ասում եմ՝ իրա դաչայում հավաքվել էինք, ու Աբրամովիչն էլ ձեր պես ըսենց դեմս

ԱՆԿՈՒՄ՝ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2009 թ. առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 50,4%-ով՝ մինչեւ 3626.8 հազար լիտր, ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 2009 թվականին, անցած տարվա համեմատ, Հայաստանում սպասվում է կոնյակի արտադրության 55-60% անկում: Հայկական կոնյակի

ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

1952 թվականից առայսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում սոցիալական տարբեր ծրագրեր իրականացրած ամերիկյան CHF կազմակերպությունը 2007 թվականից ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում: 2007-ին CHF-ի եւ Գավառի քաղաքապետարանի ներդրմամբ հիմնանորոգվել է Գավառի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: Իսկ այս տարի CHF կազմակերպությունը գումար է հատկացրել նախադպրոցական հաստատությունները վերանորոգելու համար: Նորոգվելու է մասնավորապես քաղաքի թիվ 4 մանկապարտեզը: Մանկապարտեզն ունի

ՊՏՏԱՀՈՂՄ ԱԽՊՐԱՁՈՐՈՒՄ

Հուլիսի 28-ին ժամը 15-ի սահմաններում Վարդենիսի տարածքի Ախպրաձոր համայնքում գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ: Համայնքի բնակիչների հավաստմամբ, այն տեւել է մոտ 10 րոպե: Պտտահողմի արդյունքում Ախպրաձոր համայնքում հիմնականում տուժել է 9 տնտեսություն: Վնասվել են տանիքներ, պատուհաններ, օժանդակ շինություններ, հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններ: Իսկ ախպրաձորցի Գրետա Մուրադյանը ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Վարդենիսի

Բնակչությունը իրազեկված չէ

Վատ աշխատած գյուղապետերը իրենց հաջորդների դեմ հայցեր են ներկայացնում Հայաստանի համայնքներում սեփական եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրումը 70%-ի մատույցներում է, Հայաստանի համայնքներում դեռ կան 1996 թվականից եկող աշխատավարձի պարտքեր, բայց կա նաեւ դրական դինամիկա, պարտքերը մարվում են, հարկեր ավելի շատ են հավաքվում: Այդ դրական դինամիկան ներկայացնելու համար երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ տարածքային

Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները

Արտախորհրդարանական կուսակցությունների գործունեությունը Սկիզբը՝ նախորդ համարում Իշխանության համար մղվող պայքարի, այն իրականացնելու կամ վերահսկելու համատեքստում առանձին դիտարկման թեմա է արտախորհրդարանական կուսակցությունների գործունեությունը: Բոլոր այն պետությունները, որտեղ գործում են երկուսից ավելի կուսակցություններ՝ այսինքն գործում է բազմակուսակցական համակարգ, քաղաքական գործընթացներում մեծ դերակատարում ունեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեությամբ, եթե նույնիսկ չունեն բավականաչափ ռեսուրսներ միայնակ մասնակցելու ընտրություններին,

ԿՈՒՏԱԿՎԱԾ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը որպես հարկահավաքության հայելի Հարկերը, ինչպես հայտնի է, բոլոր պետությունների գոյության ֆինանսական հիմքն են: Տարբեր պետություններ հարկերի հավաքագրման տարբեր կարողություններ ունեն: Այն կառավարությունները, որոնք ունեն հարկահավաքման բարձր մշակույթ, որպես կանոն, իրենց ազգային եկամտի զգալի մասը հասարակության մեջ վերաբաշխում են հարկերի միջոցով: Այս առումով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ցույց է տալիս ինչպես երկրում գործող հարկային բեռը կամ

ԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉՍՏԱՑՎԵՑ

Գերմանիայում մեկնարկած «Chess Classic Mainz 2009» շախմատային փառատոնում «Ֆիշերի շախմատ 960-ում» չեմպիոնի կոչումը նվաճեց Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող Հիկարու Նակամուրան, որը եզրափակիչ մրցամարտում 3,5:0,5 հաշվով հաղթեց Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Նախնական փուլից հետո մրցանակային երրորդ տեղի համար պայքարում Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Վիորել Բոլոգանին: Նույն փառատոնի շրջանակներում անցկացվում

Նախշեր՝ ջրի հայելու վրա

Եթե երբեւէ որոշելու լինեն աշխարհի ամենագեղեցիկ մարզաձեւերի լավագույն տասնյակը, գեղալողն, անկասկած, առաջին եռյակում իր արժանի տեղը կունենա: Գեղալողը մարզաձեւ է, որում մարզուհիները երաժշտության հնչյունների ուղեկցությամբ ջրում տարբեր նախշեր եւ պատկերներ են «գործում»: Եթե կատարողը բարձրակարգ վարպետ է, առաջին հայացքից թվում է, թե ամեն բան արվում է թեթեւ ու անկաշկանդ: Բայց իրականում ամեն ինչ անչափ դժվար

ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը

Լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, թե ՀՖՖ-ն Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին զրկել է երկրի առաջնությանը մասնակցելու արտոնագրից, իսկ երեկ կայանալիք ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը այդ խնդրին վերջնական լուծում էր տալու:   Երեկ «Արարատի» հեռացման մասին տեղեկատվության հավաստիությունը ճշտելու եւ ակումբից որեւէ մեկնաբանություն ստանալու նպատակով օրվա երկրորդ կեսին ակումբի կայքում տեղադրված հեռախոսահամարով մեր բազմաթիվ զանգերին պատասխանող չեղավ:

«…Չպակասի ստեղծագործական պոտենցիալս»

Վան Գոգի այս միտքը «սեփականաշնորհել» է կոմպոզիտոր Դավիթ Բալասանը Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարվեցին հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դավիթ Բալասանի Դաշնամուրային տրիոն: Համերգին ներկա մասնագետների տարբեր գնահատականներն առիթ տվեցին «Առավոտին»՝ զրուցելու կոմպոզիտորի հետ, ճշտելու, պարզաբանելու ստեղծագործական որոշ սկզբունքներ, որոնք հարազատ են Բալասանին: Նրա մասին խոսելիս երաժշտագետները նշեցին, որ կոմպոզիտորը մղվում է

«Աշուղական արվեստը փրկված է»

Երկու օր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում «Սայաթ-Նովա» մշակութային միության եւ Հայ աշուղների միության նախաձեռնությամբ բանաստեղծ, երգահան Աստղիկ Մելիքբեկյանը ձեռնադրվեց որպես աշուղ: «Մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը Աստղիկ Մելիքբեկյանն էի: Ջիվանու անվան աշուղական դպրոցում, որտեղ ես երկար տարիներ ուսանել եմ, մի օր փորձերի ժամանակ կատարեցի «Իմ յարը սոխակ է» երգս, որի տողերն ավարտվում են հետեւյալ կերպ՝

ՀԵՌԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ Է «ՆՍՏՈՒՄ» ԲՈՒՀԵՐԻ ՎՐԱ

Այս հաստատություններում աշխատում են հնարավորինս քիչ ուսանող հեռացնել, որ կարողանան ուսման վարձավճարներով աշխատավարձ վճարել: Այսօր կհրապարակվեն 2009թ.-ին պետական բուհեր ընդունված երջանիկների անունները: «Առավոտը» շնորհավորում է բոլոր 1-ին կուրսեցիներին եւ հույս հայտնում, որ նրանց համար բուհը լինի կրթական օջախ եւ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, հենց սեպտեմբերի 1-ից ավարտվի նրանց ուսման պրոցեսը, եւ բուհը դառնա

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԽՆԴԻՐԸ

Հայաստանի տնտեսական վիճակը եւ Ղարաբաղի հարցը Տեսակի խնդիր ունենք։ Հաստատ։ Իշխանական հաղորդամիջոցները ամբողջ օրը թմբկահարում են. տեսա՞ք, ոչինչ էլ չստորագրվեց, Ղարաբաղը իր այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ չի ստանա (ոչ ոք չգիտի, թե այսօր Ղարաբաղը ի՞նչ կարգավիճակ ունի)։ Զարմացնում է մեկ այլ բան, այդ ինչպե՞ս է լինում, որ 3 հզորագույն պետությունների ղեկավարներ հայտարարություն-կոչ են անում եւ

ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին Խաչատուր Սուքիասյանի չներկայանալու հավանականության մասին պաշտպան Արթուր Գրիգորյանի news.am-ին տված տեղեկատվության հիմնավորումները, իմ կարծիքով, խոցելի են: 1. «Տպավորություն կստեղծվի, որ Սուքիասյանը ինչ-որ հանցանք է գործել»: Նկատենք, որ մեղայականով ներկայանալը եւ ինքնակամ ներկայանալը տարբեր հասկացություններ են եւ առաջացնում են այլ հետեւանքներ: Մեղայականով ներկայանալը, որը ամրագրված է քրեական օրենսդրությամբ,

Տարեց մանկավարժները օգնեցին

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի մանկապարտեզի վարիչ Սուսաննա Բարսեղյանը 7 արկղ հագուստ ստացավ Երեւանի մանկավարժ վետերանների ակումբից: Ս. Բարսեղյանն ասաց, որ գյուղը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, երեխաները հագուստի բացակայության պատճառով դպրոց եւ մանկապարտեզ հաճախ չեն կարողանում գնալ: «Մարզերն ասես խորթ զավակ լինեն եւ ուշադրությունից դուրս են»,- ասաց նա: Նա ութսունն անց մանկավարժների նախաձեռնությամբ հավաքած եւ

Համաներումը «2-րդ սորտի» դատապարտ յալի պատկերացմամբ

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանն «Առավոտին» ուղարկել էր նամակ, կապված համաներման հետ: Ըստ դատապարտյալի, համաներում բառը ժպիտ է առաջացրել իրենց դեմքերին, հատկապես երբ լսվել է հանրապետական Սամվել Նիկոյանի արտասանած «լայնամասշտաբ» բառը: «Ոմանք թաքուն գովերգում էին նախագահին, իրենց ընտրությունը համարելով ճիշտ: Ոմանք մտովի արդեն տանն էին, ու որոշում էին իրենց անելիքները: Ազատության քամին շոյում էր

Հարցաքննվել են վկաներ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հուլիսի 13-ին Ալլա Խաչիկի Խաչատրյանը տեղափոխվել էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»՝ ծննդաբերության համար, որի ժամանակ մահացել է: Ըստ ՀՀ ոստիկանության կայքէջի, փաստի առթիվ հուլիսի 14-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն, վերցվել

Լրահոս
Հնարավոր չէ՞ գոնե լռել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031