Օրվա լրահոսը

Գործն արդեն ՀՔԾ-ում է

Կալանավորը դադարեցրել է հացադուլը Լոռու մարզի ոստիկանության քննչական վարչության քննչական բաժնի նախաքննության արդյունքում պարզվել է, որ 34-ամյա վանաձորցի Աշոտ Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները առաջացել են դատական կարգադրիչների կողմից նրան հարվածելու եւ ծեծելու արդյունքում: Վերոնշյալը հաստատելու, դատական կարգադրիչների նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ քրեական գործ հարուցելու համար էլ գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: 34-ամյա վանաձորցին կասկածվում

ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվեցին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքի լսումները: Տեղեկացնենք, որ 2010 թ. հունիսին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Կոթոլյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում Կոթոլյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները՝ Վաղինակ Գեւորգյանը, Կարեն Քամալյանը եւ Արթուր

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՀՂԻՆԵՐԻ» ՕՐԵՆՔԸ

Երեկ վերջապես ՀՀ կառավարությունը սկսեց քննարկել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը: Այս մասին երեկ տեղեկացրին կառավարությունից: Ըստ նրանց, նախատեսվում է նաեւ նպաստը վճարել

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵ՞Լ Է, ԹԵ՝ ԳՆԱՑԵԼ ԵՆ

Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում 2010 թ. վերջին մոտ 80 հազար մարդ էր գործազուրկ, այսինքն՝ տնտեսապես ակտիվ բնակչության 6,9 տոկոսը։ Մինչդեռ 2009 թ. վերջի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է եղել մոտ 85 հազար գործազուրկ։ Մեկ տարում մոտ 5 հազարով գործազուրկների թվի նվազումը տիկին Հարությունյանը

Մարաշից ու Մասիվից ոտքով գործի են գնացել

Մեր երկրում արդեն օրինաչափություն է դարձել՝ ամեն տարի, երբ առատ ձյուն է գալիս, առաջին օրը հանրապետությունով մեկ տրանսպորտը կաթվածահար է լինում: Երեկ մայրաքաղաքի շատ բնակիչներ մեծ դժվարություններով են տեղաշարժվել, հատկապես տուժել են Նորք-Մարաշի, Նոր Նորքի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ապրող քաղաքացիները: Այս համայնքներում, աշխարհագրական դիրքով պայմանավորված, մասնավորապես առավոտյան ժամերին, երթուղային տրանսպորտը, կարելի է ասել, ընդհանրապես

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐԸ 20 ՏՈԿՈ՞Ս Է

Ինչքան որ հավաստագրերի ներդրումից ծննդաբերության համար «մաղարիչները» վերացան, այդպես էլ համավճարի ներդրումից կվերանա առհասարակ առողջապահության ստվերը: Ծննդաբերության մաղարիչ՝ 20-30 հազար դրամ: Ծննդատանը նորածնին պահելը 1 գիշերվա համար՝ 2000-5000 դրամ: Փամփերս փոխելը՝ 1000 դրամ: Բուժքրոջ հոգատարություն՝ օրը 1000 դրամ: «Սանիտարկային» «նայել»՝ 500 դրամ: Սա այն գնացուցակն է, որին ծանոթ է մեր երկրում ծննդաբերած ցանկացած կին: Մի

ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, երեկ տեղացած առատ ձյան հետեւանքով Ռուսաստանից, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգից դեպի Երեւան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում», փոխարենը իջել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Իսկ Մինվոդիից ժամանող ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», ետ է վերադարձել: Այլ դեպքեր՝ չստացված վայրէջքի կամ թռիչքի հետ կապված, երեկ չեն գրանցվել: Ինչպես ասաց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գեւորգ

ԻՆՏԵՐՆԵՏ-ՓԱԹԵԹՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ «ՄՏՍ կոնեկտ կլասիկ հետվճարային» սակագնային պլանի շրջանակներում տրամադրվող ինտերնետ-փաթեթների չափերը կրկնապատկվել են եւ մատչելի են հետեւյալ պայմաններով. 2 ԳԲ՝ 6000 դրամ, 5 ԳԲ՝ 8000 դրամ, 10 ԳԲ՝ 12000 դրամ եւ 30 ԳԲ-ը՝ 19900 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱԺԱՆԵՆ

Ինչպես տեղեկանում ենք «Հայփոստ»» ՓԲԸ-ից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ Երեւանում կենսաթոշակների բաշխումը կսկսվի փետրվարի 2-ից: Փետրվարի 2-ից մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ կենսաթոշակները կբաժանվեն միայն փոստային բաժանմունքներից: Ամսի 7-ից գործընթացը կիրականացվի հետեւյալ գրաֆիկով. ժամը 9:00-ից 16:00-ը՝ փոստատարները առաքման միջոցով, իսկ ժամը 16:00-ից 18:00-ը՝ «Հայփոստի» բաժանմունքներում:

ԱՎԾ-ն հրապարակեց տարեկան զեկույցը

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց 2010թ. հունվար-դեկտեմբերի արդյունքները բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ տվյալների՝ 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում թողարկվել է 824292,2 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 821435,4 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում՝ 59362,8 մլն դրամի, այլ երկրներում՝ 226784,5 մլն դրամի արտադրանք: 2009թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 109,7%: ՀՀ գյուղատնտեսության,

«ԽՈՒՃԱՊԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ Է»

Կարծում է Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը «Երեւանաբնակները պետք է սիրեն իրենց քաղաքը: Նաեւ պարտավորություն պետք է ունենան Երեւանի նկատմամբ ու հասկանան, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է՝ հայ մարդու դեմքը: Երեւանի զարգացմամբ է պայմանավորված նաեւ մեր հանրապետության զարգացումը: Եվ այն «փողոցային խուճապը», որ այսօր առաջացել է, կարծում եմ, չափազանցված է: Ցանկացած նորամուծության կամ բարեփոխման

3Ա-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ ՈՒԺ ԿԼԻՆԻ

Առցանց ազատականների ալյանսի ձեւավորումը նախաձեռնած ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը հույս ունի, որ 3Ա-ն 2012թ. ընտրությունների ժամանակ գոնե հասարակության համար կողմնորոշիչ դեր կունենա: «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հիմնադիր անդամ, ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը հունվարի 11-ին Facebook սոցիալական ցանցում հայտարարեց 3Ա-ի՝ Առցանց ազատականների ալյանս ձեւավորելու իր նախաձեռնության մասին, որի նպատակն է՝ փորձել համացանցի միջոցով միավորել

ԲՀԿ-ՀՀԿ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Շաբաթ օրը կայացած ՀԵԿ համագումարից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի որեւէ քաղաքական ուժ ղեկավարելու հնարավորությանը եւ նշել՝ եթե Ռ. Քոչարյանը ցանկանար, ապա կդառնար ՀՀԿ-ի նախագահ կամ պատվավոր նախագահ: Դրան ի պատասխան, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նշել էր. «Ես, որպես կուսակցության փոխնախագահ, պարզապես պարոն Ծառուկյանին խորհուրդ կտայի ենթադրություններ

«ԵԽԽՎ-ն իրեն խայտառակ արեց»

ԵԽԽՎ-ում վերջին զարգացումները երեկ մեկնաբանեցին «Ժառանգության» եւ կոալիցիայի ներկայացուցիչները: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները «խորհրդարանական դիվանագիտության» հաղթանակ էին գնահատել հունվարի 27-ին ԵԽԽՎ 29 պատվիրակների ստորագրած հռչակագիրը, որում նշված է, թե «ԼՂՀ-ն կայացած պետություն է եւ արժանի է միջազգային ճանաչման»։ Երեկ «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Էդուարդ Շարմազանովից եւ Արամ Սաֆարյանից հեռակա շնորհակալություն հայտնելով այս

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԼԻՆԵԼ ԱՅԴՔԱՆ ԱՆԱՂՈՒՀԱՑ

ՀԱԿ-ին հեռակա հարց է ուղղում «Ժառանգություն»  կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը – ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մամուլում նկատել է, թե Ձեր ասուլիսներում ոչ թե իշխանություններին, այլ ՀԱԿ-ին եք անընդմեջ քննադատում: Կանխատեսելի էր, չէ՞, որ ՀԱԿ-ի հասցեին Ձեր բազմիցս հնչեցրած քննադատությունը, մասնավորապես, թե հանդես են գալիս նույնպիսի տոտալիտար մոտեցումներով, ինչ կոալիցիան՝ ի վերջո արժանանալու

«ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ»

Այսպես է վերաբերվում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը ԵԽԽՎ-ում  Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը: Հունվարի 28-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի ժամանակ որոշում ընդունվեց վերսկսել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպացի դեմոկրատների եւ լիբերալների դաշինք» խմբի անդամ Ժորդի Խուգլա ի Կոստան: Հիշեցնենք, որ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման

ՀԱԿ-Ի ԵՐԻՏԹԵՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻՆ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ողջունել են եւ իրենց աջակցությունն են հայտնել «Եգիպտոսի քաղաքացիների պայքարին՝ ընդդեմ բռնապետության»: «Ուշադրությամբ հետեւում ենք հանուն ազատության, հայրենիքի եւ արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ եւ քաղաքացիական բարձր գիտակցության դրսեւորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովրդին, պետք է

ՓԵՏՐՎԱՐԻ 1

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Եթե խորհուրդների կարիք ունեք՝ դիմեք ընկերներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր հնարավոր է ձեզ սեր խոստովանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտյան ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:

ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ

Քաղցկեղի դեմ կարելի է պայքարել: Էլլեն Մակդոնալդն այդ ապացուցեց իր փորձով: Չնայած նա 5 անգամ քաղցկեղ է տարել, այժմ 99 տարեկան է: Առողջության հետ խնդիրներ սկսվեցին 1950-ականներին, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին կրծքի քաղցկեղ, իրականացվեց կաթնագեղձերի երկակի հեռացում, տարիներ անց հեռացրին լեղապարկը, 1963 թվին էլ նրա մոտ աղիների քաղցկեղ էր: Հիվանդի համար անգամ քահանա էին

«ՏԽՈՒՐ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել թաղման հագուստների ցուցադրություն: Եվ չնայած տխուր թեմային, դեֆիլեի բոլոր այցելուները սրտանց զվարճացել են: Մահացածին դեպի երկնային կյանք ճանապարհ դնելու «տարազային» մշակույթին ռուսաստանցիներին ծանոթացրել են դիզայներներ Միքայել Մշեցյանն ու Էլիզա Ռոսարը:

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է

Ըստ Կաթոլիկ եկեղեցու միսիոներական ծառայության կատարած վիճակագրության տվյալների՝ այսօրվա դրությամբ աշխարհում կա 2,1 միլիարդ քրիստոնյա: Դա կազմում է մոլորակի ամբողջ բնակչության 31,43%-ը: Քրիստոնյաների ընդհանուր թվի կեսից ավելին (1,15 մլրդ մարդ) կաթոլիկ է: 2009թ. տվյալների համեմատությամբ (1,166 մլրդ) նրանց թիվը փոքր-ինչ նվազել է: Կաթոլիկ եկեղեցին այսօր ունի շուրջ 2936 թեմ եւ շուրջ 126 հազար միսիոներական կազմակերպություն:

ՄԵԾԱՆՈՒՄ Է ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկացի սոցիոլոգներ Ադրիան Վուլդրիջը եւ Ջոն Միքլեթուեյթը հրապարակել են «Աստված վերադառնում է. ինչպես է կրոնի վերածնունդը փոխում աշխարհը» աշխատությունը: Դիտարկելով կրոնական իրավիճակը Չինաստանում, Նիգերիայում, Քենիայում եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, գիտնականներն եկել են եզրակացության, որ ամբողջ աշխարհում տեղի է ունենում կրոնի հանդեպ հետաքրքրության եւ հասարակական կյանքի վրա կրոնի ազդեցության աճ: Դրանից բացի, նրանք ենթադրում

ՍՈԽՆ ՈՒ ԱՐՑՈՒՆՔԸ Սոխը կտրելիս մարդկանց աչքերից արցունք քամողը ծծմբաթթուն է: Ամերիկացի քիմիկոս Էրիկ Բլոլկը հաստատում է, որ սոխը կտրելիս անջատվում է նրա պարունակած լակրիմատորը (լատիներեն՝ lakrima – արցունք): Այդ նյութը ցնդում է, եւ աչքի մեջ ընկնելով առաջացնում թույլ խտության ծծմբաթթու: ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ Գիտեի՞ք, որ աշխարհում ամենաշատ ռեկորդներ սահմանած ծառը բաոբաբը չէ: Ոչ ավել, ոչ պակաս՝

Գլուխդ եւս տաք պահիր

Տարվա յուրաքանչյուր սեզոն պահանջում է համապատասխան հագուկապ Հոլանդացի հռչակավոր բժիշկ Գերման Բուրխավեյի մահից հետո նրա իրերում հայտնաբերեցին մի հաստ, կնքված գիրք, որի վրա գրված էր. «Բժշկական արվեստի եզակի եւ խորագույն գաղտնիքները»: Երկարատեւ սակարկումներից հետո գիրքը վաճառվեց 10 000 դոլարով: Երբ գրքի կնիքը հանեցին, պարզվեց, որ նրա բոլոր էջերը մաքուր էին, եւ միայն անվանաթերթի վրա կար հետեւյալ

ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ՍԵՔՍ ԱՆՈՂԻՆ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ԽԱՆԳԱՐԵԼ

Հայաստանում օրենքով դա արգելվում է, փաստացիորեն՝ ոչ Վերջերս լուր տարածվեց, որ այսուհետեւ Վրաստանում ավտոմեքենայի մեջ սեքսով զբաղվելու համար պետք է մարդիկ մեծ տուգանքներ մուծեն՝ 400 լարիի չափով: Վրաստանի օրինապահ մարմինների գնահատմամբ՝ մեքենայի մեջ սեռական հարաբերություններ ունենալը դիտարկվում է որպես մանր խուլիգանություն, որի համար «խուլիգանները» անպայման պետք է պատիժ կրեն: Հիշեցնենք, որ այս տուգանքը սկսեց կիրառվել

Մարտը հետաձգվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 51 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հունվարի 29-ին Համբուրգում թաիլանդցի հավակնորդի հետ պայքարում պետք է պաշտպաներ չեմպիոնական գոտիները: Սակայն մարտը հետաձգվել է: Պատճառների մասին լրատվամիջոցներն առայժմ ոչինչ չեն ասում: ՄԵԿ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ Ջիբրալթարում շարունակվում է շախմատի ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցող հայազգի միակ գրոսմայստերը՝ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, 6-րդ

Տոն տվեցին «հնաբնակները»

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցագորգ մտած շուրջ հարյուր ըմբիշներ թեժ պայքարում որոշեցին յոթ քաշային կարգերում հանրապետության չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Ըստ այդմ, 2011 թվականի Հայաստանի չեմպիոն ու մեդալակիր դարձան. 55 կգ՝ 1. Արմեն Չոմարյան, 2. Նարեկ Խաչատրյան, 3. Ռոբերտ Կիրակոսյան, 3. Հարություն Հովհաննիսյան 60 կգ՝ 1. Վահան Ջուհարյան, 2. Արթուր Մկրտչյան,

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՑԱՎ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի բարձրագույն խմբի 71-րդ առաջնության մասնակից 12 գրոսմայստերներն ավարտեցին պայքարը, որի արդյունքում շախմատի Հայաստանի նոր չեմպիոն ծնվեց՝ տակավին երիտասարդ Ռոբերտ Հովհաննիսյանը: Եզրափակիչ՝ 11-րդ տուրում Ռոբերտը, ոչ-ոքի խաղալով փորձառու Արտաշես Մինասյանի հետ, 8,0 միավորով իրեն հետապնդողների համար դարձավ անհասանելի ու ոչ միայն առաջին անգամ նվաճեց չեմպիոնական պատվավոր տիտղոսը, այլեւ համալրեց Հայաստանի

«ՆԱ/ՆԵ»-ն՝ երրորդ անգամ

Երեկ Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ, որին էլ հաջորդեց «Նա/Նե-3» մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական

Հիշողություններ՝ անցյալի մասին

Օրերս Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես՝ «Խոսելով միմյանց հետ՝ անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրով: Մինչ այդ՝ ցուցահանդեսը «շրջել» է Գորիսում, Գյումրիում, Իջեւանում: Այցելուներին ներկայացվեցին պատմություններ եւ հիշողություններ՝ կապված ցեղասպանության հետ, որոնք հավաքագրվել են Հայաստանում եւ Թուրքիայում անցկացված բանավոր պատմության հետազոտության միջոցով: Հետազոտությունների արդյունքում հրատարակվել է գիրք, որի հայկական մասի հեղինակը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031