Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, որ ընտրությունների ժամանակ էլ կարելի է իմպիչմենտ նախաձեռնել. Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2025 11:05 Share

Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում ընդդիմության մասին հայտարարությունները, որոշ տեղեկություններով, ծանր են տարել երրորդ նախագահի գլխավորած ՀՀԿ-ում։ Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, չհիշատակեց ՀՀԿ-ի մասին՝ ասելով, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան անցնելու շանսեր ունեն միայն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն ու անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի ուժը։

Ինչո՞ւ Քոչարյանը չհիշատակեց Սերժ Սարգսյանին եւ նրա առաջնորդած ուժը, եւ արդյո՞ք ծանր են տարել այս փաստը ՀՀԿ-ում։ Կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Շատ թեթեւ ենք տարել, ավելի ճիշտ՝ հանգիստ»։

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ժամեր անց հայտարարեց՝ իրենք հիմա այլ գործով են զբաղված․ «Երբ որ դրա ժամանակը, մեր կարծիքով, գա, մենք որոշում կկայացնենք»:

Գործը, որով զբաղված է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է։

Մինչ Սերժ Սարգսյանը կարեւորում էր գործընթացը եւ պարզաբանում, որ դրանով են զբաղված, Ռոբերտ Քոչարյանն այս գործընթացի կազմակերպման ողջամիտ ժամկետների հարցն էր բարձրացնում: Ըստ նրա՝ դա հնարավոր է սկսել մինչեւ տարեվերջ, իսկ, ասենք, փետրվարին իմպիչմենտի մասին խոսելը, ըստ նրա, լուրջ չի ընկալվի։

«Մեկի համար ողջամիտ ժամկետը կարող է լինել նոյեմբերը, մյուսի համար՝ տարեվերջը, հաջորդի համար՝ մայիսը, մյուսի համար՝ հունիսը նույնիսկ… ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել երկրորդ նախագահի հետ, բայց նաեւ չեմ ուզում դոգմա համարել իր ասածները։ Պրոցեսները ցույց կտան, ես չեմ բացառում, որ ընտրությունների ժամանակ էլ կարելի է իմպիչմենտ նախաձեռնել, պառլամենտը նաեւ այդ ժամանակ է աշխատում, տեսականորեն չեմ բացառում»,- ասում է մեր զրուցակիցը։ Կա՞ր ակնարկ Սերժ Սարգսյանի խոսքում, որ դուք չեք հավատում, թե «Փաշինյանի վերարտադրության շանսը զրոյի է ձգտում», նաեւ` ընտրություններով իշխանափոխության հնարավորություն չեք տեսնում, ուստի առավել կարեւորում եք իմպիչմենտն ու դրանով եք զբաղված։ «Երկրորդ նախագահը սոցիոլոգիական տվյալներից էր խոսում, ես իր տվյալներին չեմ տիրապետում, ես կարող եմ ասել, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սահմանադրական նորմ է, եւ մեծ շռայլություն կլինի ընդդիմադիր թեւի համար՝ չփորձել դա օգտագործել, ընտրությունները, այսպես թե այնպես, գալու են, մենք չենք մերժում ընտրությունները, մենք չենք էլ ասում՝ մասնակցելու ենք կամ չենք մասնակցելու, մենք ասում ենք` մասնակցության հարց չենք քննարկել, քանի որ այս փուլում կենտրոնացած ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վրա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031