Օրվա լրահոսը
Թանկարժեք մետաղներն էժանացել են
Հայաստանում ընթացիկ շաբաթվա համար (13.07-19.07) սահմանված մեկ գրամ ոսկու գինը, անցած շաբաթվա համեմատությամբ, անկում է ապրել: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տվյալներով, մեկ գրամ ոսկու գինը շաբաթվա ընթացքում իջել է 0,5%-ով, մինչեւ մոտ 10 հազար 787 դրամ, արծաթը՝ 4,2%-ով, մինչեւ մոտ 152 դրամ, պլատինը՝ 4%-ով, մինչեւ 13 հազար 198 դրամ: Այս
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԶ ՎՆԱ՞Ս Է
Ըստ ՀՅԴ-ի՝ միջազգային փորձագետները ուսումնասիրել են ու պարզել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարկային-մաքսային օրենսդրությունների պատճառով անհավասար դաշտ կստեղծի: Հայ-թուրքական սահմանի բացման լավ ու վատ կողմերի մասին բազմաթիվ քննարկումներ են լինում: Շատ միջազգային փորձագետներ գտնում են, որ ցանկացած սահմանի բացում լավ է եւ սահմանակից երկրների տնտեսության զարգացման համար լուրջ խթան է: Սակայն կան նաեւ մասնագետներ, որոնց
Ինչո՞ւ է օրինապաշտ վարչապետն ընդվզում
Եվրոպական դատարանի առջեւ Արդեն մեկ շաբաթ է, որ իմ անձնական նախաձեռնությամբ համարյա ամեն օր ժամը 19:00-ից 21:00-ը ակցիա եմ անում Կոմիտասի արձանի մոտ: Հարակից սյուներին կապում եմ թել (4-5 մ) ու կախում «Ա1+»-ի վերահեռարձակումը պահանջող կարգախոսներ եւ իհարկե՝ «Ա1+»-ի օրվա հետաքրքիր նյութերի քսերոպատճենները: Դա, անկեղծ ասած, առանձնապես չի հետաքրքրում անցորդներին: Ինձ ավելի հաճախ այցելում են
ԵԹԵ ՉԵՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ՝ ԳՈՆԵ ՉԽԱՆԳԱՐԵՔ ԻՆՁ
Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է «Ա1+»-ի եւ շատ քաղհալածյալների շահերը: – Չնայած ԵԽԽՎ բանաձեւերում արդեն երկրորդ անգամ է տեղ գտնում «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը չհետաձգելու պահանջը՝ ըստ ամենայնի, չի վերացվելու մրցույթ չհայտարարելու արգելքը, այն պատճառաբանությամբ, թե միեւնույն
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ
ՀՀԿ մամուլի խոսնակ, խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն հոգնել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարած երկակի քաղաքականությունից: Ըստ Հանրապետական պատգամավորի, բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, բայց իր երկրի ներքին «սպառման» համար Իլհամ Ալիեւը բոլորովին այլ հայտարարություններ է անում: ՀՀԿ մամուլի խոսնակի ներկայացմամբ,
ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ՝ ՊԱՐՍԱՎԱՆՔ
«Մադրիդյան սկզբունքների իրագործումն անմիջականորեն հարվածում է Հայաստանի պետական-ազգային անվտանգությանը, ինչը հայրենիքի դավաճանության ուղղակի վկայություն է: Մադրիդյան սկզբունքներն այժմ դարձել են լակմուսի թուղթ, որը հստակորեն գծում է պետական մտածողության եւ պետական դավաճանության միջեւ առկա սահմանը: Նվազագույնը հասարակական պարսավանքի (իսկ իրականում՝ քրեական պատասխանատվության) է արժանի յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն, ով կանցնի այդ ջրբաժանը. տարբերությունը միայն
ՍԴ-Ն ԵՎ «ԲՋՆԻՆ»
Փաստաբաններից շատերը մեծ հույսեր են կապում Սահմանադրական դատարանի հետ ու կարծում, թե ՍԴ-ն կարող է ՀՀ արդարադատության համակարգը դնել ճիշտ հիմքերի վրա: Դրա վառ ապացույցն է ՍԴ-ի «ապտակը» դատական համակարգին՝ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վերացնելու, քրեական դատարանների, վարչական դատարանի վճիռների ուժի մեջ մտնելու հարցերի կապակցությամբ, նաեւ այն, որ վերջինս օրենքների սահմանադրականության հարցը որոշելու ժամանակ վեր է
ՍԴՀԿ-ն կոչ է արել ու զգուշացրել
Երեկ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը առանձին հայտարարությամբ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին եւ շրջանառվող տեղեկություններին, թե՝ հուլիսի 17-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը տալու է իր վերջնական համաձայնությունը՝ բանավոր կամ գրավոր տեսքով, ղարաբաղյան հարցի սկզբունքային լուծումների վերաբերյալ: «Այդ սկզբունքները, դատելով տեղեկատվական արտահոսքերից, չափազանց անբարենպաստ են հայկական կողմի համար
Բոյկոտե՞լ էին, թե՞ դեմ էին քվեարկել
Հուլիսի 6-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի նորընտիր ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերել էր Երեւանի 2009 թ. բյուջեի հաստատմանը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հիշյալ նիստին մասնակցել էր ավագանու 47 անդամ, ու բյուջեն էլ հաստատվել էր: Թե ձայների ի՞նչ հարաբերակցությամբ՝ ասված չէ: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, նիստին մասնակցած ավագանու
Կզբաղվեն շարքային քաղաքացիների գործերով
Հայ ազգային կոնգրեսում, բացի վաղուց արդեն ձեւավորված պետաիրավական հանձնաժողովից, այլեւս գործելու է նաեւ իրավական պաշտպանության կենտրոն, որի շրջանակներում հիմնելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների եւ ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան: Հիշյալ կառույցների գործունեությունը համակարգող Գագիկ Ջհանգիրյանի մատուցմամբ, այստեղ հավաքվելու, գրանցվելու եւ դասակարգվելու է պետական կառավարման, ՏԻՄ ու նաեւ իրավապահ մարմինների եւ դրանց պաշտոնատար
«ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է»
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ ավելի լավ է հարցը լուծել իրատեսական ճանապարհով, քան ընդհանրապես չլուծել: – Համանախագահները հրապարակեցին մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, փոփոխված տարբերակը, որն աղմուկ է առաջացրել բոլոր կողմերում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում: Ի՞նչ է սա նշանակում, փաստորեն այս սկզբունքները ոչ մեկի սրտով չեն կամ գուցե՝ բոլորի՞ սրտով են: Ամեն անգամ, այս տարիներին,
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԷԼ Է ԶԱՐՄԱՑԱԾ
Ինչո՞ւ իր նկատմամբ համաներում կիրառվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ նախկին քաղկալանավոր, իսկ այսօր Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական պաշտպանության կենտրոնի աշխատանքները համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ազատ արձակվելուց հետո երեկ առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես եւ ակնկալվում էր, նրան ուղղված հարցերը բազմաթիվ ու բազմաբնույթ էին, ուստի՝ մենք կներկայացնենք Գագիկ Ջհանգիրյանի՝ բացառապես «Առավոտի»
«ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած ասուլիսի ժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց «Առավոտի» կողմից իրեն ուղղված հարցադրման նախաբանում օգտագործված՝ «որպես ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ» ձեւակերպման հետ: «Ես ձեր հարցադրման հետ համամիտ չեմ եւ պիտի ուղղեմ: Եթե ես իրավաբան եմ, մեր պետությունն էլ իրավական պետություն է, ապա ես մինչեւ այժմ ՀՀ գլխավոր
Հուլիսի 14
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ
«ԳՈՒՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ»
Ի՞նչ գիտենք այդ մասին… Բժիշկ-գիտնականների հետազոտությունները պարզել են, որ մարդուն տարվա ընթացքում առողջ, առույգ լինելու եւ զգալու համար անհրաժեշտ է ստանալ բավարար քանակությամբ լույս եւ գույն: Այդքան անհրաժեշտ «գունային թերապիան», ինչպես համոզված են բժիշկները, մարդիկ կարող են նաեւ «ընդունել» ինքնուրույն. օրինակ՝ հնարավորինս շատ զբոսնելով մաքուր օդում կամ օգտագործելով հատուկ լուսային լամպեր… Այս մեթոդը շատ օգտակար
Օրիգամին հայկականացվում է
Ճապոնական ձեռարվեստն ու բեմադրված քնարերգությունը՝ հայերի մատուցմամբ «Նոր քայլ» նախագծի շրջանակներում օրերս Գեղագիտական ազգային կենտրոնի (ԳԱԿ) ցուցասրահում բացվեց ճապոնական օրիգամիի ցուցահանդես, որին հաջորդեց «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…» խորագրով դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունը: Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի սաների աշխատանքները: Դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիայի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքները հավաքվել
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՊԱՀՈՎ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵԼ
Պահպանակ օգտագործելը չի խոչընդոտում հայկական ճիշտ դաստիարակությանը «Խնդրում ենք Ձեզ օգնել մեզ կանխել ՁԻԱՀ-ի դեպքերը, որից 1981 թվից մինչ օրս մահացել է շուրջ 25 միլիոն մարդ…», «Աշխարհում ՁԻԱՀ-ից տարեկան մահանում է 2.1 միլիոն մարդ, ամեն օր՝ 5736, ամեն ժամ՝ 239 մարդ…», «Աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թիվը շարունակ աճում է», «Զբաղվեք անվտանգ սեքսով, օգտագործեք պահպանակներ՝ զերծ
ՇՏՈՒՐՄԸ ՊԱՀՊԱՆԵՑ WBA-Ի ԳՈՏԻՆ
Հուլիսի 11-ին չեմպիոնական գոտի նվաճելու անհաջող փորձ արեց եւս մի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Միջին քաշային կարգում EBU-ի չեմպիոն եւ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնության պարտադիր հավակնորդ Խորեն Գեւորը (Գեւորգյան) միավորներով՝ 113:115, 113:115, զիջեց Ֆելիքս Շտուրմին:
ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ԵՐԿՈՒ «ԲՐՈՆԶ»
Բելգրադում ավարտվեցին 25-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում ընդգրկված 15 մարզաձեւերից Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցեցին չորսին՝ ձյուդո, թեքվանդո, սուսերամարտ, սեղանի թենիս: Ունիվերսիադայում թեքվանդոյիստ, մինչեւ 78 կգ քաշային Արման Երեմյանի նվաճած բրոնզե պարգեւի մասին արդեն տեղեկացրել ենք: Սերբիայի մայրաքաղաքում մեր թիմերից ավելի հաջող են հանդես եկել ձյուդոյիստները, որոնք Հայաստանի ընդհանուր թիմային հաշվարկին բերել են եւս մեկ
Ակուտագավան՝ հայկական մեկնաբանությամբ
Ճապոնական ստեղծագործության հայկական բեմադրությունը Օրերս առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց ճապոնացի գրող Ռ. Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործության բեմադրությունը: Նախաձեռնությունը Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ուսանողներինն էր: «Թավուտում» ավազակը հարձակվում է ճանապարհին շրջող ամուսինների վրա, տիրանում կնոջը եւ սպանում ամուսնուն: Թվում է՝ դատական արձանագրությունները բավարար են հանցանքի համար իրավական վճիռ կայացնելու, սակայն ամեն ինչ այլ հունով
ԱԲՐԱՀԱՄԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ IBF-Ի ԳՈՏՈՒՑ
Միջին քաշային կարգում IBF-ի աշխարհի գործող, անպարտելի Արթուր Աբրահամը, որն այս քաշային կարգում անցկացրած 30 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով (24-ը նոկաուտով), այդ ընթացքում 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը, վերջնականապես որոշել է իր գահը թափուր թողնել եւ տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Այս նորությունը IBF-ի ղեկավարությանը հայտնելու նպատակով նա մեկնել է Նյու Յորք, որտեղ գոտին անձամբ
ՎԻԿԸ ՊԱՐՏՎԵՑ ԻՐ ԻՍԿ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի՝ պրոֆեսիոնալ ռինգում յոթերորդ չեմպիոնական գոտին նվաճելու առաջին փորձը չհաջողվեց: Թեթեւագույն (մինչեւ 53,525 կգ) քաշային կարգում նրա մենամարտը գանացի Ժոզեֆ Ագբեկոյի հետ մրցավարների որոշմամբ՝ 116:111, 114:113, 114:113, ավարտվեց այդ քաշային կարգում IBF-ի վարկածով գործող չեմպիոնի հաղթանակով: Սանրայզ քաղաքի «Բանկ Ատլանտիկ» սրահում մրցակիցները մենամարտեցին նախատեսված բոլոր 12 ռաունդների
ՔԵՖԻ ՆՈՐ ՕԲՅԵ՞ԿՏ
Շաբաթ օրը Երեւանի քաղաքապետարանում կայացավ կանադահայեր Հակոբ Ապաճյանի եւ Ծովիկ Լատոյանի հարսանիքը, որը նախաձեռնել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանը միացել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ինչքան շատ լինեն հայկական հարսանիքներն ու հայազգի բալիկների ծնունդները՝ այնքան լավ: Իսկ եթե ընտանիք կազմողները օտար հողում ծնված հայեր են եւ նպատակն էլ՝ իրենց ցանկությամբ Արարատի
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՀԱՎԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոս յանի գործերը «խառն» են: Դեռ նոր են հրապարակվել Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները՝ նախարարությունում կատարված եւ առկա չարաշահումների ու խախտումների մասին, հիմա էլ, մեր տեղեկություններով, դատախազությունն է ստուգումներ սկսել: Սովորաբար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը մշակույթի նախարարը ողջույնի խոսք է ասում, ինչը կիրակի օրը տեղի չունեցավ: Փաստորեն, տիկին Պողոսյանը կա՛մ «Ոսկե ծիրանի» հավես
«Ոսկե ծիրանի» անակնկալները
Կրկին կինոյի «տիրապետության» ներքո «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հյուրընկալել է անվանի կինոգործիչների եւ արդեն երկու օր է, բացի կինոդիտումներից, նրանց հետ հանդիպումներ են կազմակերպվում: «Ոսկե ծիրանը» դարձավ պատճառ, որ ես եկա Հայաստան»,- անկեղծանում է ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի ղեկավարներից, «Ալտեր ֆիլմս» պրոդյուսերական ընկերության, «Սեզար» ակադեմիայի նախագահ Ալան Թերզյանը: Լրագրողներին նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆՔ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉ
Ֆրանսիացի կինոգործիչները հայերին այսպես են ներկայացնում աշխարհին Ֆիլմի հերոսներ Միլո Մալաքյանն ու Անտոնը: Կիրակի օրվանից մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կազմակերպչական թերություններին ու բացման «կիքսերին» այս անգամ չենք անդրադառնա, քանի որ ավելի լուրջ թեմա կա: Փառատոնի բացման ֆիլմ էր ընտրվել մեծանուն կինոարտադրող Ալան Թերզյանի եւ ֆրանսիացի ռեժիսոր Լոան Թյուելի «Մերձավոր շրջապատը»: Այն եղեռնից փրկված
Ընդդեմ մադրիդյան սկզբունքների
Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10-11-ը գումարված համահայկական համաժողովն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային եւ պետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք. ա. Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ, սակայն,
ԲՈՆՈՒՍԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ
Կապանի կոմբինատի աշխատողները կրկին դժգոհում են, իսկ տնօրենը նորամուծություն է առաջարկում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կամ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներին՝ կոմբինատի ապրիլի 1-ի վերագործարկումից հետո հուզող հարցերից մեկը նաեւ այն է, թե համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների բարձրացումից հետո սպասվու՞մ են աշխատավարձերի բարձրացումներ, թե՞ պետք է շարունակեն աշխատել բարձր նորմատիվներով եւ ցածր աշխատավարձով,
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Երեկ, օրվա վերջում, ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տրամադրեց օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննության արդյունքները: Ըստ այդմ՝ անգլերեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 155 դիմորդից քննությանը ներկայացել էր 137-ը, գերմաներեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 15 դիմորդներն էլ ներկայացել էին՝ բացակա չկար: Իսկ ֆրանսերենի համար հայտագրված 8 դիմորդներից միայն 6-ը մասնակցեցին քննությանը: Միավորները բաշխվել
Վստահության հիմքը դրվե՞լ է
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դա չի բացառում Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննություն: Անգլերեն լեզվի համար ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից հայտագրվել էր 155, գերմաներենի՝ 15, ֆրանսերենի՝ 8 դիմորդ: «Առավոտը» կրկին այցելեց Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննակենտրոն՝ հետեւելու քննության ընթացքին: Դիմորդներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լրացուցիչ քննություն հանձնում: Մայրաքաղաքի՝ մեզ