Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հուլիս 14,2009 00:00

Երեկ, օրվա վերջում, ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տրամադրեց օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննության արդյունքները: Ըստ այդմ՝ անգլերեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 155 դիմորդից քննությանը ներկայացել էր 137-ը, գերմաներեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 15 դիմորդներն էլ ներկայացել էին՝ բացակա չկար: Իսկ ֆրանսերենի համար հայտագրված 8 դիմորդներից միայն 6-ը մասնակցեցին քննությանը: Միավորները բաշխվել են հետեւյալ կերպ. անգլերենից միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 14,3-ն է, ավարտականի մասով՝ 15,4: 17,5-20 միավոր է հավաքել 59 դիմորդ՝ մասնակիցների 43,07%-ը, 13,5-17,25 միավոր ունի 25 դիմորդ (18,25%), 7,5-13,25 միավոր է հավաքել 33 հոգի՝ 24,09%-ը: Իսկ 20 դիմորդ կամ մասնակիցների 14,6%-ը չի հաղթահարել դրական շեմը: Ֆրանսերենի քննություն հանձնած 6 դիմորդից 2-ը ստացել է 17,5-20 միավոր, մեկ հոգի ստացել է 13,5-17,25 միավոր: 7,5-13,25 միավոր չի ստացել ոչ ոք, իսկ ահա դրական շեմը չի հաղթահարել քննություն հանձնածների ուղիղ կեսը՝ 3 հոգի: Գերմաներենի քննություն հանձնած 15 դիմորդից 9-ը ստացել է բարձր՝ 17,5-20 միավոր, 3-ական հոգի ստացել են 13,5-17,25 եւ 7,5-13,25 միավոր: Ոչ ոք գերմաներենից չի «կտրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել