Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ IBF-Ի ԳՈՏՈՒՑ

Հուլիս 14,2009 00:00

\"\"Միջին քաշային կարգում IBF-ի աշխարհի գործող, անպարտելի Արթուր Աբրահամը, որն այս քաշային կարգում անցկացրած 30 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով (24-ը նոկաուտով), այդ ընթացքում 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը, վերջնականապես որոշել է իր գահը թափուր թողնել եւ տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Այս նորությունը IBF-ի ղեկավարությանը հայտնելու նպատակով նա մեկնել է Նյու Յորք, որտեղ գոտին անձամբ պետք է վերադարձներ այդ կազմակերպության ղեկավար տիկին Մարիան Մոհամմադին:

Իր այս որոշումն «Արքա Արթուրը» մեկնաբանում է այսպես. «Եկել է նոր բարձունքներ նվաճելու ժամանակը: Միջին քաշային կարգում ես ինձ ուրախ էի զգում: Բայց քանի որ Ֆելիքս Շտուրմն ու Կելլի Պավլիկը չեն ցանկանում հանդիպել ինձ հետ, պիտի շարունակեմ առաջ ընթանալ: Հիմա ցանկանում եմ լավագույնը դառնալ երկրորդ միջին քաշային կարգում: Վստահ եմ, որ այստեղ ինձ ավելի նշանակալի հաղթանակներ են սպասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել