Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ԵՐԿՈՒ «ԲՐՈՆԶ»

Հուլիս 14,2009 00:00

Բելգրադում ավարտվեցին 25-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում ընդգրկված 15 մարզաձեւերից Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցեցին չորսին՝ ձյուդո, թեքվանդո, սուսերամարտ, սեղանի թենիս:

Ունիվերսիադայում թեքվանդոյիստ, մինչեւ 78 կգ քաշային Արման Երեմյանի նվաճած բրոնզե պարգեւի մասին արդեն տեղեկացրել ենք:

Սերբիայի մայրաքաղաքում մեր թիմերից ավելի հաջող են հանդես եկել ձյուդոյիստները, որոնք Հայաստանի ընդհանուր թիմային հաշվարկին բերել են եւս մեկ բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ:

Մինչեւ 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը տատամիում անցկացրել է հինգ գոտեմարտ: Նա հաղթել է Ալժիրի, Իրանի, Պորտուգալիայի, Սերբիայի իր մրցակիցներին եւ մտել եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է ճապոնացուն եւ բարձրացել պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Արթուր Սրապյանը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ, նախնական գոտեմարտերում պարտության է մատնել ավստրալացու, ֆիննի եւ ճապոնացու, սակայն եզրափակիչ անցնելու նրա ճանապարհը փակել է ղազախ ձյուդոյիստը, եւ հայ մարզիկը բավարարվել է բրոնզե մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031