Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՈՒՐԻՇԻ ԳՐՊԱՆԻ ՀԱՇՎԻՆ

Նախարարությունները վարչապետի զգուշացումից հետո իրենց հաշվին առաջարկվող բոլոր գործուղումները «ցրում» են: Երեք ամիս առաջ՝ մարտ ամսին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խստորեն զգուշացրել էր բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարներին, որ, ելնելով տնտեսական ճգնաժամից, ՀՀ պետբյուջեից աջուձախ ծախսեր չկատարեն եւ միայն իրագործեն խիստ կարեւոր ծրագրերը: Այս առնչությամբ մենք պետական գնումների գործակալությունից հետաքրքրվեցինք, թե մեր նախարարությունները վերջին

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ

Կմշակվի վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարություն: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Հուլիսի 9-ին վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ռազմավարության մշակումը նախատեսված

Ծնունդների աճ՝ Գյումրիում

Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում ծնվել է 643 երեխա, 197-ով ավելի, քան 2008-ի առաջին վեց ամիսներին: 2008-ի առաջին կեսին Գյումրիում ծնվել էր 269 տղա եւ 194 աղջիկ, այս տարվա առաջին կեսում՝ 348 տղա, 283 աղջիկ: Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ «Գյումրու ծննդատունը» մարզի հեռավոր համայնքներում՝ Աղին, Սառնաղբյուր, Ախուրիկ, Պեմզաշեն, Ամասիա, Բերդաշեն, Բանդիվան,

Դարզին կգա Հայաստան

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու ոլորտի մի քանի անդամներ Նյու Յորքում մասնակցել են Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին: Այս մասին հայտնում են նախարարությունից: Նախարարը ներկայացրել է «Առողջապահական ծառայությունների մատուցումը Հայաստանում» թեմայով զեկույց: Համաժողովին ներկա էր Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Արա Դարզին, որն ազգությամբ հայ է: Մեր հայրենակիցը մասնագիտությամբ էնդոսկոպիկ վիրաբույժ է: Նա ներկայացրել է

Ընդդեմ պլաստիկ շշերի

Միլիոնավոր պլաստիկ շշեր են հայտնվում աղբանոցներում: Այդ իսկ պատճառով Ավստրալիայի փոքր քաղաքի՝ Բունդաունայի բնակիչները, ելնելով բնապահպանական նկատառումներից, քվեարկել են շշալցված ջրի դեմ: Նոր Հարավային Ուելսի 2,5 հազար բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքը առաջին վայրն է, որտեղ նման արգելք է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է «Այսօր» էլեկտրոնային թերթը՝ հղում անելով BBC-ին: Արգելքի կողմնակիցները գտնում են, որ ջրի

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ

Կամ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը հարցը լուծելու համար «Կարծում եմ, վերջապես պետք է վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ սկսել բարեկամություն անել ռուսների հետ: Չնայած գազի հետ կապված խնդրով բոլորս ենք մտահոգված, չէ՞ որ առջեւում ձմեռ է»,- մեզ հետ զրույցում ասաց Կիեւի բնակիչ՝ 56-ամյա Մարինա Ալեքսանդրովնան: Ռուս-ուկրաինական գազային պատերազմից 6 ամիս անց դեռ ոչ մի

Կեղծ ցուցակներով

Հայտնաբերվել են չարաշահման դեպքեր՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում: Մասնավորապես ՄԱԿ-ի՝ «Գյուղատնտեսական ներդրանքի մատակարարումը բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում» ծրագրի, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի կարիքավոր 15 տնտեսությունների հատկացվել է 2250 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու: Տնտեսություններից յուրաքանչյուրը պետք է ստանար 150 կիլոգրամ ցորեն: Սակայն Մարմաշեն համայնքի ղեկավար Ա. Եղոյանը, անձնական այլ դրդումներից ելնելով,

Քաղաքացիների ահազանգերը շատացել են

Մարզերում ապրող քաղաքացիները սկսել են ակտիվանալ եւ տեր կանգնել իրենց խախտված իրավունքներին, բողոքել կամայականությունների դեմ: Այսպես՝ եթե 2008 թվականի առաջին եռամսյակում քաղաքացիներից ստացվել էր 99 դիմում՝ մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 290: Դատախազությունում այս աճը հակված են գնահատել որպես հանրության շրջանում վստահության տոկոսի աճ, գնահատական՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման եւ այդ

ԴԺԳՈՀ Է ՆԱԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Օպերատիվ մարմինների անարդյունավետ գործունեության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը դեռեւս չի կարողացել իրական արդյունքներ արձանագրել, մասնավորապես՝ 10 մահվան դեպքերի բացահայտման գործում: Օպերատիվ մարմիններն ի զորու չեն եղել առ այսօր նախաքննական մարմնին ներկայացնել գեթ մեկ տվյալ, ինչը կարող էր օգնել գոնե մեկ սպանվածի մահվան հանգամանքները լիարժեք

Կառավարությունը կարող է եւս մի քանի տարով արգելել մրցույթները

Այս հեռանկարը չի բացառում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Չնայած ԵԽԽՎ 1677 բանաձեւում 5 կետ կա հեռուստաոլորտի վերաբերյալ եւ արձանագրված են հստակ պահանջներ, այնուամենայնիվ՝ առնվազն առաջիկա տարիներին դրանք կատարելու կապակցությամբ թերեւս հնարավոր չէ անել ոչինչ: Մասնավորապես՝ «Ա1+»-ի խնդրի լուծման կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «2008 թվականի

«Ա1+»-Ի ՀԱՐՑՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ

Այս եզրակացությանը հանգեցինք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ զրույցից: – ԵԽԽՎ 1677 բանաձեւի մի շարք պահանջներ վերաբերում են հեռուստաոլորտին: Ասենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների առնչությամբ Վեհաժողովը նկատում է, որ հեռուստաոլորտը կարգավորող մարմիններում ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամների նշանակման ընթացակարգը չի կարգավորվում օրենքով. «Այդ մարմինները

ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ ՀԱԿ-ի երիտասարդական խորհրդի անդամները ՀՀՇ-ի շենքի մոտ շարունակում էին ի պաշտպանություն հուլիսի 6-ին կալանավորված Տիգրան Առաքելյանի հայտարարած հացադուլը: Երեկվա դրությամբ դրանց թիվը 4-ն էր՝ Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Արայիկ Միրզոյանը եւ Առաքել Սեմիրջյանը: Ավելի վաղ հացադուլ հայտարարած 2 անչափահասները՝ Սարգիս Գեւորգյանը եւ Սարգիս Խաչատրյանը, ընկերների հորդորով դադարեցրել էին հացադուլը:

«ԿՈՆԳՐԵՍԸ» ՄԵՐԺԵԼ Է

«Կոնգրես» հյուրանոցը վերջին շաբաթվա ընթացքում 3 անգամ մերժել է Սոցիալիստական կոնֆերանս քաղաքական միավորմանը եւ «Ռազմավարական քաղաքականության ակումբ» երիտասարդական միությանը դահլիճ տրամադրել՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկում անցկացնելու: Բավական հետաքրքիր է դիմելու եւ մերժվելու ողջ գործընթացը. «Սկզբից ասում էին՝ իհարկե, դահլիճ ունենք, խնդրեմ, ծանոթացեք պայմաններին եւ այլն: Հենց իմանում են՝ ինչ կազմակերպությունից ենք, պարզվում է՝ դեռ պետք

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ԿԿԱՅԱՆԱ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ եւ, ըստ նախագահի մամուլի ծառայության, իր բացման խոսքում, մասնավորապես, ասել. «Ես չէի ցանկանա, որ Հանրային խորհուրդը դառնար փակ ակումբի նման մի կառույց, այլ ընդհակառակը՝ լիներ կարծիքներ լսելու, գաղափարներ ընկալելու, որոշումներ կայացնելու մի մեծ խողովակ: Ես այսպես եմ տեսնում Հանրային խորհրդի գործունեությունը եւ մեկ անգամ

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ

Չնայած մենք կարծես թե գիտենք, որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածությունը եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ՝

Այսօր հայ-թուրքական հարաբերություններն զրո են

Այդ կարծիքի է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Երեկ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ազատ արձակվելուց հետո առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ ու անդրադարձել տարաբնույթ հարցերի, այդ թվում՝ համաներմանը, «Մարտի 1»-ին, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին: Նախկին նախարարը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նա ասել

ՎԻՐԱԲՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՄԻԵԴ-ՈՒՄ Է

Այդ համատեքստում հոլովվում է հայտնի «կոստոլոմշչիկ» ոստիկան Աշոտ Կարապետյանի անունը Այս օրերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննարկվում է ՀԺԿ նախկին անդամ, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի բողոքը: Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 12-ի դեպքերից օրեր անց՝ ապրիլի 23-ին, Արտաշատի ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Գ. Վիրաբյանի տուն

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂ ՉԵՆ ԳՆՈՒՄ

Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի՝ որովհետեւ այն ամենը, ինչի մասին իրենք այսօր խոսում են իբրեւ բանակցությունների նյութ, ԼՂՀ հասարակությանը եւ քաղաքական շրջանակներին չի հետաքրքրում: – Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ համանախագահներն արդեն երրորդ անգամ այցելելով տարածաշրջան՝ չեն այցելում ԼՂՀ՝ պատճառ բերելով եղանակային անբարենպաստ պայմանները: – Իհարկե, մտահոգում է: – Ի՞նչ եք կարծում, ո՞րն

ՀԱՅՏՆԻ Է 2013-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հարցազրույցի ընթացքում պատասխանելով News.am կայքէջի հետեւյալ հարցին՝ «Թատերական ինստիտուտ, ընտանիք, լրագրություն, քաղաքականություն՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս ամենից դատելով՝ Դուք կանգ առնել չեք պատրաստվում»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ինձ մոտ ամեն ինչ ակամայից է ստացվում, ես ոչ մի բան չեմ բացառում։ Օրինակ՝ եթե վաղը

ՀԻՆԳ «ԲՈՄԺՈՎ» ՊԱԿԱՍ

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մի բնակչուհուց ստացած ահազանգի հետքերով պարզել է, որ քաղաքի Արցախի փողոցի գետնափոր մի տարածքում բնակվում են երեք չափահաս քաղաքացի եւ երկու անչափահաս երեխաներ: Չափահասներից Հակոբ Հարությունյանը ասել է, որ խոնավության եւ մթի արդյունքում իրենց փաստաթղթերը վնասվել եւ անհետացել են՝ իրենք չեն կարող ընտանեկան

Հուլիսի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին, կյանքին թեթեւ նայեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել

Մասունքները իսկական են

Գիտնականները հաստատել են Պողոս առաք յալի մասունքների իսկական լինելը: Ամենաբարձր տեխնոլոգիաների կիրառմամբ տեւական ուսումնասիրություններից հետո՝ գիտնականները հաստատել են, որ դեռեւս 2006թ. հայտնաբերված սարկոֆագում Սբ. Պողոս առաքյալի աճյունն է: qahana.am-ը գրում է. «Սարկոֆագում գտնվել են ոսկորների մանրագույն բեկորներ, որոնք ուսումնասիրվել են: Ըստ արդյունքների՝ դրանք պատկանում են մ. թ. I-II դարերում ապրած մարդու: Մենք կարող ենք համոզված

Ամուսնական դավաճանությունը մեղք է

«Gallup» ծառայությունը հրապարակել է ավանդական հարցման արդյունքները, որի շրջանակներում ամերիկացիները գնահատում են, թե, արդյոք, կարելի՞ է այս կամ այն երեւույթը համարել «բարոյապես արդարացված», թե՝ ոչ: ԱՄՆ բնակչության համար ամենից ծանր մեղքերի թվում առաջին տեղը գրավել է ամուսնական անհավատարմությունը: Ամուսնացած կնոջ եւ ամուսնացած տղամարդու միջեւ սիրային կապն անբարոյական է համարում ԱՄՆ բնակչության 92%-ը. այդ միտքն անգամ

Օրիգամի եւ ճապոնական քնարերգություն

Հուլիսի 11-ին Գեղագիտական ազգային կենտրոնում հայ հանդիսատեսի դատին կներկայացվեն ճապոնական ձեռարվեստի` օրիգամիի յուրահատուկ նմուշները: Օրիգամին թղթի պլաստիկայի յուրօրինակ արվեստ է: Նույն օրը երեկոյան Գեղագիտության կենտրոնի Փոքր թատրոնում կկայանա դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրություն՝ «Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ…» վերնագրով: Աշխատանքները կատարվել են Գեղագիտության կենտրոնի սաների ձեռքերով: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ

Ձեռք բերեք հաղորդվելու իրավունք՝ մկրտվելու միջոցով

Սուրբ հաղորդությունը Աստծու եւ մարդու միջեւ խզված կապը վերականգնելու միջոց է Մարդիկ շատ են խոսում Հայ առաքելական եկեղեցու խորհուրդների նշանակության մասին, բայց այդ ամենի վերաբերյալ ճիշտ եւ գրագետ ինֆորմացիայի տիրապետում են քչերը… Ի՞նչ խորհուրդ ունի Սուրբ հաղորդությունը. վերջինիս մասին հավանաբար լսել են բոլորը: Հաղորդությունը Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Հաղորդությունն ունի Աստծո հետ

ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ

Հայկական հուշանվերներ նախընտրողների մեծամասնությունը սփյուռքահայությունն է «Ամեն առիթով նվեր ընտրելու համար գնում եմ ուղիղ Վերնիսաժ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Երեւանում սովորող ղազախստանաբնակ 18-ամյա Արայիկն ու մեկնաբանում. «Չնայած այնտեղ ամեն ինչ թանկ արժե, բայց ինձ համար ամեն մի իր մեծ արժեք ունի, քանի որ ամեն ինչ ձեռքով է պատրաստված»: Հայաստանից դուրս եկող յուրաքանչյուրի ճամպրուկում դժվար

ՀԱՆԴԻՊՈՒՄ 40 ՏԱՐԻ ԱՆՑ

Նախորդ դարի 70-80-ական թվականներին Թալինի շրջանում լայն ժողովրդականություն էր վայելում սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը: Գրեթե բոլոր գյուղերն ունեին ֆուտբոլի կանաչապատ դաշտեր: Համապատասխան մարզային կառույցներից տնտեսությանը հատկացված գումարով գնվում էր մարզական գույք: Տեղի էին ունենում միջշրջանային առաջնություններ: Հաղթող թիմերը մասնակցում էին հանրապետական առաջնությանը, պարգեւատրվում շրջանային իշխանությունների սահմանած պարգեւներով: Խորհրդային Միության փլուզումից հետո խաղահրապարակները սեփականաշնորհվեցին, դարձան տնամերձ: Մի

ԽԱՂՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր, մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանն այս օրերին հանդես է գալիս Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում շարունակվող «Դոնաստիա» փառատոնում: Այնտեղ նրա մրցակիցներն են ռուսաստանցիներ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Հարիկա Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆրանցիսկո Վալյեխոն եւ Պաբլո Սան Սեգունդոն (երկուսն էլ՝ Իսպանիա), Խուլիո Գրանդան (Պերու), Ռուստամ

ԱՎԱՐՏԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

«Armchess. am»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի Սորտ քաղաքում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ բաժանել է «օփենի» 2-4-րդ տեղերը: Նա ընդամենը կես քայլ է զիջել հաղթող ճանաչված Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Ռուսլան Պոգորելովին:

Խորեն Գեւոր-Ֆելիքս Շտուրմ. հուլիսի 11-ին

Միջին քաշային կարգում Եվրոպայի (EBU) չեմպիոն Խորեն Գեւորը, որը բնակվում է Գերմանիայում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, ձեռնոց է նետել գերմանացի Ֆելիքս Շտուրմին: WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Շտուրմը հուլիսի 11-ին Նյուրնբերգի «Rheinen-Pfalz» սրահում պետք է փորձի իր գոտին պաշտպանել հայաստանցի հավակնորդ բռնցքամարտիկի հետ մենամարտում: Խորեն Գեւորը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մարտ, հաղթել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031