Օրվա լրահոսը
Քաղաքական կամք չկա
«Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետեւանքների, նույնիսկ մինչեւ ճգնաժամը մենք չունեցանք արտահանման աճ: Վերահսկելի սղաճի պայմաններում պետք է աշխատել՝ հասնել նրան, որ ազգային արժույթը հնարավորինս արժեզրկվի դոլարի նկատմամբ: Սա մեծ տնտեսական էֆեկտ կարող է բերել»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ
Վստահ են, որ վարկն իրենց «ցավին դարման չի անի»
«Առավոտի»՝ «Գեոպրոմայնինգի վերցրած վարկի ճակատագիրն անհայտ է» հրապարակման մեջ (17.06.2009) անդրադարձել էինք ընկերության մի շարք խնդիրներին: Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները մեզ դժգոհել էին, որ ընկերությունը դեռ նախորդ տարի «ՎՏԲ» բանկից $78 միլիոնի վարկ է ձեռք բերել, սակայն այդ գումարը գործարանի առաջընթացին ոչ մի կերպ չի ծառայել, բացի այդ, աշխատակիցները դժգոհել էին կոմբինատում ընթացող շարունակական կրճատումներից:
Բարեխիղճ աշխատանքը գնահատվեց
Երեկ, ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով՝ պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի երեխաներին չաղացնում ու փարթամացնում է՝ առանց որեւէ ակնկալիքի: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս սկսել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի մանկապարտեզների հովանավորել: Բոլոր այդ մանկապարտեզներում նոր երեխաների ընդունելությունը դադարեցվել է, ինչը հարուցել է համայնքի բնակիչների դժգոհությունը, ըստ որոնց, պատգամավորը, ամենայն հավանականությամբ, այդ մանկապարտեզներն ուզում է իրենով անել ու տեղը մի հերթական
Եվրամիության խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել
Երեկ կայացել է Եվրամիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը: Նիստը վարել է ԱԱԽ քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս նշել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է շուրջ 200 ուղղություններով ծրագրերի իրականացում, եւ այդ նպատակով արդեն ձեւավորվել
«ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ալբերտ Բաղդասարյանը ՀԱԿ-ին առաջարկում է փոխել խնդիրը – ՀԱԿ-ի արտահերթ հանրահավաքում միտք հնչեց, որ համաներմամբ պայքարի նոր փուլ է սկսվում. կիսո՞ւմ եք այդ տեսակետը: – Լավ է, որ Հայաստանում պայքար կա, բայց ես ցանկանում եմ անդրադառնալ ՀԱԿ-ի առաջարկած այն պլատֆորմին, որի շուրջ պետք է միանան ընդդիմադիրները: Շատ նման է մինչեւ նախագահական ընտրություններն արված այն առաջարկին,
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հրապարակեց քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց ցուցակը: Այն ընդգրկում է այս տարվա երկրորդ եռամսյակը: 1. Գագիկ Բեգլարյան (Երեւանի քաղաքապետ): 2. Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ նախագահ): 3. Մովսես Շահվերդյան (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ): 4. Լեւոն Տեր-Պետրոսյան («Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավար): 5. Տիգրան Խաչատրյան («Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն): Երեք
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԼՂ-ում ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ու ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Կոնրինտիոսը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաեւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու
ՈՐՈՇԵՑԻՆ՝ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ 2 ամսով: Փաշինյանի պաշտպան Արա Զաքարյանը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ դատարանն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ Ն. Փաշինյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից: Պաշտպանները, սակայն,
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԱԵՎ ՀԱՋԻԲԵՅԼԻԻՑ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը հուլիսի 2-ին զանգահարելով «Առավոտ»՝ ասաց. «Ես՝ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Զարուհի Փոստանջյանին՝ Ստրասբուրգում իր կատարած քայլի համար: Մարդը մարդ է ծնվում՝ ո՛չ հայ, ո՛չ ճապոնացի, ո՛չ էլ ֆրանսիացի: Իր արածը համամարդկային արժեք է՝ մարդու իրավունքներից է բխում, ժողովրդավարությունից, եւ մեծ մարդասիրություն է: Եթե իր առաջարկների
Ինքնուրույն մտածողներն ու գործողները պակասել են
Սա ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքն է մեր հասարակական-քաղաքական որոշակի շրջանակների մասին: (սկիզբը՝ «Առավոտի» նախորդ համարում) – ԵԽԽՎ-ում մեր երկրի մասով ընդունվեց հերթական բանաձեւը՝ 1677-ը, որը կարծում եմ՝ բավականին լուրջ փաստաթուղթ է, եւ հարկ կա, որ մենք ամենայն մանրամասնությամբ այն զննենք, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ գործեց հայկական տարբերակը՝ մոռացանք գլխավորի մասին եւ
ԱՐԴՅՈՔ ԿԱ՞Ն ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը – Կիրառված համաներումը եւ շուրջ 30 քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ նպաստեց քաղաքական մթնոլորտում առկա մեկամյա լարվածության լիցքաթափմանը: – Այս ամենը շատ դրականորեն կանդրադառնար Հայաստանում առկա մթնոլորտի վրա, եթե համաներումը լիներ ամբողջական, եւ եթե այն իրականացնողի կողմից արվեր ինքնուրույն, այլ ոչ ԵԽԽՎ-ի պահանջով: Այդ դեպքում, համոզված
ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԿԱ
Երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասուլիսներ են տվել Չնայած ամռան շոգին, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, շարունակում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը: Խոսքը ոչ միայն հանրահավաքների կամ «քաղաքական զբոսանքների», այլեւ մամուլի տարբեր ակումբներում Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից իրենց դիրքորոշումները հանրությանը ներկայացնելու մասին է: Երեկ «Հայացք», «Հայելի» եւ «Տեսակետ» ակումբներում Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական ոլորտներին են անդրադարձել
ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԼԻ՛ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նախաձեռնություն՝ բանաձեւի նախագիծ, թե ինչպիսի բնապահպանական աղետների կարող է հանգեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը տարածաշրջանում: Զարուհի Փոստանջյանն այս նախաձեռնության ներքո ստորագրելու համար մտադիր է դիմել նաեւ ԵԽԽՎ վրացի եւ ադրբեջանցի պատվիրակներին, «քանի որ Դեբեդի
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿ
«Կարծում եմ, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, որովհետեւ ՀԱԿ-ն ուզում է նրանց միավորել, բայց արդյունքում լիդեր թողնել ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դաշնակցությունն ուզում է նոր ձեւավորված ֆորմատում իր առաջնորդին տեսնել: Այնպես որ, դա այդպես էլ կմնա անիրական»,- երեկ «Հայացք» ակումբում ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» հնարավոր համագործակցության մասին ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա նաեւ կանխատեսել է,
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ
Երեկ, «Հյուսիս-Հարավ» երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, շատ կարեւոր է Հայաստանի տարածքում հյուսիսից դեպի հարավ երկու հարեւան պետությունների միջեւ արագընթաց ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների կառուցման գաղափարը: Այս գաղափարն իրականացնելու դեպքում, ըստ նախարարի, հնարավոր կլինի ապահովել կայուն եւ արագ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԲԱՂՎԵԼ
16-ամյա Էդմոն Արամյանը սովորում է Մոսկվայի թույլ լսող երեխաների դպրոցում: 2 տարի է՝ նա հաճախում է Մոսկվայի պետական կրկեսին կից աճպարարական ստուդիան: «Շատ էի ցանկանում դպրոցից բացի զբաղվել ինչ-որ բանով: Չէի կարող ո՛չ երգել, ո՛չ նվագել: Բայց չհուսահատվեցի եւ որոշեցի ընդունվել կրկես՝ որպես աճպարար: Դա ինձ համար պարզապես զբաղմունք չէ. ես իմ ապագան տեսնում եմ
ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2108» մակնիշի 67 ՕԼ 384 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Մհեր Բալասանյան) բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՍԼ 421 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` 58-ամյա Վաչիկ Ավետիսյան): Վ. Ավետիսյանը եւ «ՎԱԶ-2108» ավտոմեքենայի ուղեւորներ, Հրազդանի բնակիչներ՝ 23-ամյա Արիստակ եւ 16-ամյա Անի Մկրտչյաններն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց: ՄԻՋԻՆ
ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ «2» ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի երկու օր առաջ տեղի ունեցած նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների աշխատանքը՝ հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար: Արմեն Գեւորգյանը խիստ անբավարար է գնահատել 2009 թվականին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը Արմավիրի մարզում եւ
Բարի ու առաքինի
Ֆիզիկական կուլտ ուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը բոլորում է 60 տարին: Շնորհալի մարզիկը, անվանի մարզիչը, ֆիզկուլտուրայի, մարզական, օլիմպիական շարժման կազմակերպիչը, մանկավարժն ու գիտնականն այս օրերին շնորհավորանքի բազմաթիվ խոսքեր է լսում: Վահրամ Առաքելյանը բարի մարդ է, ժպտադեմ ու հոգատար, բայց նաեւ՝ արդարամիտ, ինչի համար էլ համընդհանուր սեր ու հարգանք
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամեն դեպքում դա չի հակասում ԵՄ կանոնադրությանը: Այդպես է կարծում համաշխարհային համբավ ունեցող իրավաբան, ԵՄ իրավունքի ոլորտի հայտնի փորձագետ Ժոզեֆ Վեյլերը, ով հաստատում է, որ եվրոպական իրավունքն այսօր ամենեւին էլ ագրեսիվորեն աշխարհական չէ, այլ ողջունում է կրոնների ազատությունը: «Եվրոպական մոդելում կրոնը եւ պետությունը կարող են խաղաղ համագոյակցել: Պետությունը կարող է կրոնական լինել»,- հայտնել է Ժ.
Եվս մեկ մզկիթ ու մահմեդական բուհ
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 16-ին կբացվի նոր մզկիթ: Այդ մասին ասել է Ս. Պետերբուրգի տաճարական մզկիթի եւ ՌԴ Հյուսիս-արեւմտյան շրջանի մուֆթի Ժաֆյար Պոնչաեւը: Նոր մզկիթը Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի Ռեպիշչեւա փողոցում է՝ Պարաշյուտնայա փողոցից հյուսիս-արեւելք: Մզկիթին կից կբացվի Իսլամական ինստիտուտ՝ մահմեդական բուհ: Ըստ qahana.am-ի՝ ինստիտուտը, որտեղ կարող են սովորել միայն տղամարդիկ, կպատրաստի կրոնական գործիչներ եւ աստվածաբանության մասնագետներ:
Չինացիները կանգնած են ճանապարհորդելու
Spring Airlines չինական ավիաընկերությունն առաջարկել է տնտեսել ավիափոխադրումների ժամանակ՝ ինքնաթիռներում ներմուծելով կանգնած տեղեր: Spring Airlines-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ուղեւորահոսքը շատացել է, իսկ ընկերության ավիատնակում ընդամենը 13 ինքնաթիռ կա: Կանգնած տեղերի ներմուծումը հնարավորություն կընձեռի տեղավորել 40%-ով շատ ուղեւորների, քան ներկա պահին: Բացի այդ, ավիափոխադրողի ծախսերը կկրճատվեն 20%-ով, ինչը, բնականաբար, նպաստում է ավիատոմսերի արժեքի նվազեցմանը: Ըստ tert.a.m-ի՝ Airbus
Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ
Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ 1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը: 2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը: 3. Փողը. եթե ամուսիններից մեկը ծախսող է, իսկ մյուսը՝ ժլատ, ապա ձեր միության մեջ անխուսափելի են կոնֆլիկտները: 4. Դառնության զգացումը. այն կաթիլ-կաթիլ կուտակվելու միտում ունի. «Ինչո՞ւ պիտի
Թթենու օգտակար հատկությունները
Գիտե՞ք, արդյոք… Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին… Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում են Հարավ-Արեւելյան Ասիայում, Հյուսիս-Արեւմտյան Ամերիկայում եւ Հարավային Եվրոպայում: Այդ տարածաշրջանների «երջանիկ» երկրներից է նաեւ Հայաստանը: Հայերիս համար թթենին ավանդական եւ շատ սիրելի ծառերից է, եւ մեր հանրապետության
ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները 2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած «Քաոս», «Գեւորգ Մարզպետունի», «Սամվել»…, իսկ հայոց լեզվին նոր բառ՝ «սեղմավեպ»: «Ձեռքի հետ» կարդալու հաստություն ունեցող սեղմավեպերը շարունակում են հրատարակվել՝ արժանանալով սուր քննադատությունից մինչեւ անկեղծ գովեստի… Սեղմավեպերի հեղինակ Արփինե Ավետիսյանին վերջերս մի գրող է զանգել ու խնդրել. «Հինգ հարյուր էջանոց պատմավեպ եմ գրել, ուզում եմ
«Առանց թրիքի էլ լավ կինո կա»
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: «Փառատոներին մասնակցելը լավ է մրցանակ ստանալու համար: Բայց, ինչպես Մոսկվայի փառատոնը ցույց տվեց, մրցանակաբաշխության հարցում մեծ դեր ունի քաղաքականությունը. 8 գլխավոր մրցանակներից 5-ը տվել են ռուս կինեմատոգրաֆիստներին: Մինչդեռ, օրինակ, Վենետիկի
Ընդամենը մեկ բրոնզ
Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի հույսեր էին կապում Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արամ Ջուլֆալակյանի (66 կգ) հետ, նաեւ այն բանի համար, որ նա ոչ միայն օլիմպիական չեմպիոն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի
Զագրեբի «Դինամոյի» մարզիչը Երեւանում էր
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի «Փյունիկի» մրցակից Զագրեբի (Խորվաթիա) «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում ապագա մրցակցի եւ Աշտարակի «Միկայի» միջեւ սկզբունքային հանդիպումը, որում Հայաստանի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Խաղի ավարտին «Դինամոյի» գլխավոր մարզիչը լրատվամիջոցներին հայտարարել է. «Փյունիկը» կուռ եւ կարգապահ
Խորհուրդ են տալիս անհապաղ բանակցել
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) «Sauerland Event» ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ IBF-ի վարկանիշային ցուցակում չեմպիոն Աբրահամից հետո առաջին հորիզոնականն զբաղեցնող Ջովաննի Լորենցոյի միջեւ մենամարտ կազմակերպելու համար: Աբրահամն ու իր թիմը կհամաձայնե՞ն դրան, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ