Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 03,2009 00:00

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ

Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2108» մակնիշի 67 ՕԼ 384 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Մհեր Բալասանյան) բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՍԼ 421 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ` 58-ամյա Վաչիկ Ավետիսյան): Վ. Ավետիսյանը եւ «ՎԱԶ-2108» ավտոմեքենայի ուղեւորներ, Հրազդանի բնակիչներ՝ 23-ամյա Արիստակ եւ 16-ամյա Անի Մկրտչյաններն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ Է

Երեկ Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.55-ին սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 եւ «Նարեկ» մանկական հիվանդանոցներ են տեղափոխվել նույն քաղաքի Ներսիսյան թաղամասի 8/21 տան բնակիչներ` 45-ամյա Մարինե, 20-ամյա Մարիետա, 15-ամյա Էրիկ եւ 14-ամյա Էմիլիա Մադոյանները:

ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ էր հնչել, եւ օձի խայթոցով Թալինի հիվանդանոց, ապա Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել Դաշտադեմ գյուղի բնակչուհի՝ 35-ամյա Գոհար Ավետիսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել