Օրվա լրահոսը

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱ՞Ծ Է

Երեկ Պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը. «Առավոտ» օրաթերթի 14.01.2011 թ. «ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞» հրապարակման մեջ նշված է եղել, իբրեւ թե նախարարական մի շարք ծառայողական մեքենաներ, այդ թվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի 009 LL 55 ծառայողական ավտոմեքենան ապահովագրված չէ: Այս հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՊԵԿ

Կարապետիչը փոշմանել է

Նա ընդդիմություն է խաղալու ոչ թե գնած եթերից, այլ իրականում ԱԼՄ հեռուստաընկերության աշխատակիցները դատական հայց են ներկայացնելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ: News.am-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԱԼՄ հեռուստաընկերության ղեկավար, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեեւ իր խորհրդով են աշխատակիցները նման քայլի դիմել, բայց Կարապետիչն անձամբ դատարան չի դիմի.

«Ա1+»-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Բայց ՀՌԱՀ պատասխանները տեղիք են տալիս հավելյալ հարցադրումների    «Ա1+»-ը հեռարձակող «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը դեկտեմբերի 29-ին 4 գրություններ էր ուղղել ՀՌԱՀ-ին: Հունվարի 10-ին Գրիգոր Ամալյանը մի գրությամբ պատասխանել է դրանց: Մեջբերենք այս գրագրությունից եւ փոխանցենք ստացված պատասխանների վերաբերյալ «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանի մեկնաբանությունները: Մեսրոպ Մովսեսյան. «Թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու» մասին 16.12.2010թ.

Գյուղապետը ահաբեկում է գյուղի բնակչությանը

Երեկ կեսօրին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի շուրջ 150-200 բնակիչներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիա են անցկացրել՝ ցանկանալով նախագահին տեղեկացնել իրենց գյուղապետի եւ նրա հարազատների կողմից կատարված ապօրինությունների եւ ահաբեկումների մասին: «Առավոտը» հունվարի 13-ի համարում հայտնել էր, որ 2010-ի դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդներ Էջմիածին

ԿԱԽՎԱԾ Է ԼՂՀ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը պարզապես ձգտելու է ակտիվացնել իր աշխատանքները միջազգային ատյաններում»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ընթացիկ տարում ԼՂ շուրջ բանակցություններում հնարավոր զարգացումներին: Մելիքյանը նշել է, որ չնայած Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ «առաջիկա մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դժվար թե պատերազմական գործողությունների դիմի»:

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչ են ցանկանում ասել

Երեկ ասուլիսում կարծիք հայտնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված երեկվա ասուլիսի ընթացքում, «Արմինֆո»-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կարգադրությանը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը խորհրդանշող հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկկողմ հարաբերությունների կարգավորման շինությանը նոր քար ավելացնելու փոխարեն՝ այդ կարգի հայտարարությունները եւ գործողությունները կարող են միայն վնաս հասցնել:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Իսկ ՀՀ իշխանությունը դրանց դիմագրավելու ընդունակ չէ Երեկ «Առավոտը» դիմեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, նախկին դիվանագետ եւ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ փորձելով պարզել, թե ՀԱԿ-ի դիտարկմամբ, այս տարի արտաքին քաղաքական ոլորտում ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են ծառանալ Հայաստանի առջեւ: Ու թեեւ Վլ. Կարապետյանը խոստովանեց, թե՝ դժվար է խոսել ամբողջ տարվա արտաքին

ԼՈՒԿԱՇԵՆԿՈ՞, ԹԵ՞ ՀԵՌԱՑՈՒՄ

Ըստ ՀՀ ԳԽ պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանի՝ թե Սերժ Սարգսյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների գերակշիռ մասը նրանց համախոհները չեն: – Նախորդ տարվա ավարտից սկսված նախագահի կադրային փոփոխությունները հույսեր են առաջացնում մարդկանց մոտ: Իսկ քաղաքական որոշ վերլուծաբանների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների «հոտ է գալիս», որի արդյունքում  իշխանության կվերադառնա Ռոբերտ Քոչարյանը: Որեւէ հեռանկար տեսնո՞ւմ եք երկրորդ նախագահի վերադարձի: –

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Անցած տարվա վերջին խորհրդարանի կողմից ընդունված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել է ի շահ նրանց, ովքեր մտադիր են, պետության հաշվին սովորեցնելով իրենց զավակներին, դարձնել նրանց քաղաքական ընտրախավ՝ դաշտագլոր սկզբունքով: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Մեր խորհրդարանականները մեծ հաշվով սովոր են չմտածված որոշումներ ընդունել, չնայած

ՀՈՒՆՎԱՐԻ 14

ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել լիցքաթափվելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սթափ գնահատեք ձեր արարքները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների նկատմամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր լռակյացությունը կլինի ձեր հաջողության գրավականը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հեշտությամբ կկարողանաք

Կակաոն բարելավում է ուղեղի աշխատանքը

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդկանց վրա կակաոյի ազդեցությունը պարզելու համար: Երիտասարդները բարդ առաջադրանք կատարելուց առաջ կակաո են ըմպել եւ առաջադրանքը կատարել հատուկ տամոգրաֆիական սարքի հսկողության ներքո: Այդ ընթացքում սարքի վրա նշմարվել է ուղեղի արյան աշխատանքի արագացում: Պարզվել է՝ կակաոն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կան ուղեղի աշխատանքը բարելավող դեղահաբերում:

Կիրկորովը, ուկրաինուհին, թուրքը…

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Սուրբ Ծնունդը դիմավորել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության հայկական եկեղեցում: Նա Էմիրաթներում եղել է «Սպարտակի» ֆուտբոլիստ Իվան Սաենկոյի, «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի, նաեւ ուկրաինուհի երգչուհի Անի Լորակի եւ նրա թուրք ամուսնու հետ: Աստղային խումբը Սուրբ Ծննդին այցելել է հայկական եկեղեցի, որտեղ Կիրկորովը չի տեսել Փիլիպոս առաքյալի սրբապատկերը եւ նեղվել է: Իմանալով, որ ԱՄԷ-ի

Պաոլո Կոելյոն՝ ի նշան բողոքի

Բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կոելյոն, Իրանում իր գրքերի արգելման լուրին արձագանքելով, հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետեւ իրանցի ընթերցողներին հնարավորություն է տրվում՝ մտնելով իր անձնական կայք, գրքերն անվճար կարդալ: Կոելյոն Իրանում իր գրքերի արգելափակման փաստը թյուրիմացություն է համարել եւ հույս հայտնել, որ շուտով այդ արգելքները կվերանան, եւ իրանցի ընթերցողները կրկին հնարավորություն կունենան ազատորեն գնելու

«Facebook»-ում՝ առավոտ շուտ

Երկրագնդի վրա ամեն 13-րդ մարդը գրանցված է Facebook-ում, եւ օգտագործողների կեսն ամեն օր օգտվում է սոցցանցից: 18-34 տարեկան ֆեյսբուքցիների 48%-ը շտապում է սոցցանց մտնել առավոտյան արթնանալուն պես, իսկ 28%-ը ստուգում է իր էջը՝ առանց անկողնուց վեր կենալու: Միայն Ամանորին օգտագործողները ներբեռնել են 750 միլիոն լուսանկար: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ սոցցանցում ավելացվում են ավելի քան 2,7

Շվարցենեգերը կփրկի աշխարհը

Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը լքելուց հետո Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է զբաղվել գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերով: Նահանգապետի խոսքով, ինքը չէր հրաժարվի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում աշխատանքից: Լրագրողների հետ հանդիպմանը հեռացող նահանգապետը հայտնել էր, որ շրջակա միջավայրի պաշտպանության վճռական կողմնակիցն է: Շվարցենեգերն իր գլխավոր ձեռքբերումներից մեկը համարել է 2006թ. սեպտեմբերի 27-ի հրամանը, որը զգալիորեն կրճատում էր վտանգավոր

Կատակում են ուսանողները *** Բուհերից մեկի անգլերեն լեզվի դասախոսը պետք է մասնակցեր կարեւոր մի գիտաժողովի եւ հնարավորություն չուներ դասը պարապելու: Մեկնելուց առաջ նա իր լսարանի գրատախտակին գրեց հետեւյալը. «Professor will not meet his classes today», որը բառացիորեն նշանակում է՝ «Պրոֆեսորը այսօր չի կարող հանդիպել իր ուսանողների հետ»: Հնարամիտ ուսանողները ջնջում են classes բառի առաջին տառը:

Մի առաջարկություն

Մի քանի տարի առաջ Մոսկվայում էի եւ այցելեցի նաեւ Նիկոլո-Ուգրեշսկի վանքը: Տղամարդկանց այդ վանքը կառուցվել է 1380թ. եւ համարվում է Ռուսաստանի ամենահին վանքերից մեկը: Վանքին կից հիմա բացվել է վերականգնողական կենտրոն, որտեղ որբ եւ անապահով ընտանիքների երեխաներին ցույց է տրվում նյութական օգնություն: Պարզվեց, որ այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց՝ 60 սովորողներով, վանքի ապագա սպասավորներով: Սակայն

«ՀԱՄԲՈՒՐԻ՛Ր ԽԱՉԸ, ՈՐԴՅԱ՛ԿՍ»

Քահանաները վստահեցնում են, որ խաչհամբույրը հակահիգիենիկ չէ, իսկ քահանային փող տալը՝ հարսանիքի «Լիմուզինի» ու թամադայի ծախսի համեմատ, մի մեծ բան չէ: «Ինչո՞ւ եկեղեցին չի վերացնում եկեղեցու սպասավորների կողմից այս կամ այն արարողություններից հետո 1000 դրամանոց, այսպես կոչված՝ խաչհամբույրի երեւույթը: Իհարկե, դուք կարող եք պնդել, որ դա կատարվում է կամավոր, սակայն երբ ես, բնականաբար, չհամբուրեցի խաչը

Բռնցքամարտը եւ գլխուղեղը

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ բռնցքամարտը  զարգացող օրգանիզմի համար 2002 թ. աշնանը մի հեռուստահաղորդման ժամանակ ահա թե ինչ պատմեց օպերային երգիչ Տիգրան Լեւոնյանը: Երիտասարդ ժամանակ մի օր գնացի Արման Կոթիկյանի մոտ, որը ինձ հարցրեց. – Ի՞նչ կերազես … – Կերազեմ Սիրանո դը Բերժերակ խաղալ: – Բայց դրա համար տաղանդավոր լինելը քիչ է, պիտի նաեւ մեծ

Որակազրկումը հանվել է

Մարզասերները հիշում են, որ անցած տարվա գարնանը Երեւանում անցկացված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցապայքարի ավարտից հետո, որում մեր ազգային հավաքականը գրավեց երկրորդ տեղը, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, համարելով, որ մեր ֆեդերացիան սխալ տեղեկություններ է հաղորդել հոկեյիստների մասին, չեղյալ էր համարել հայաստանյան թիմի արդյունքները, իսկ ֆեդերացիային որակազրկել էր: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հիմա էլ միջազգային

Նալբանդյանը մտել է կիսաեզրափակիչ

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ընթացող թենիսի «Heiniken Open 2011» մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, պարտության մատնելով նաեւ նույն մրցաշարի անցած տարվա հաղթող ամերիկացի Ջոն Այզներին, մտել է կիսաեզրափակիչ:

Դաժան պայքար է սպասվում

Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է շախմատի «Tata Steel Chess 2011» 73-րդ գերմրցաշարը, որի «A» խմբում (20-րդ կարգ) հանդես է գալիս Լեւոն Արոնյանը, իսկ «B» խմբում (17-րդ կարգ)՝ Գաբրիել Սարգսյանը: Արոնյանի մրցակիցների անուններն «Առավոտը» հրապարակել է: Այժմ ներկայացնում ենք Գաբրիելի մրցակիցներին: Նրանք են. Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան), Դավիդ Նավարա (Չեխիա), Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա), Զախար

Շուշաննա Սարգսյանը՝ միանձնյա առաջատար

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երկրորդ տուրում Շուշաննա Սարգսյանը սպիտակներով պարտության մատնելով Աստղիկ Մեսլեջյանին՝ հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Մյուս պարտիաներում Սիրանուշ Անդրիասյանը հաղթել է Վարդուհի Քալաշյանին, Մարիա Գեւորգյանը՝ Արմինե Բաբայանին, հանրապետության գործող չեմպիոն Անահիտ Խառատյանը՝ Նաիրա Մովսիսյանին: Լիա Մարտիրոսյան-Նարինե Գասպարյան հակամարտությունն

ԳՈՒԳՈՒՇԸ ՉԻ ՄԵԿՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել իրանցի երգչուհի Գուգուշին (Ֆաիգա Աթեշ), ով պատրաստվում է այցելել Հայաստան: «Գուգուշին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալ Ադրբեջանում, սակայն հյուրախաղերի կազմակերպիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, թե այդ ընթացքում մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում»,-տեղեկացնում է news.am-ը: Այս առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է. «Եթե

2012-ին աշխարհի վերջը չի գա

Հույս է տալիս աստղաբանը 2011-ը բարդ եւ կտրուկ փոփոխությունների տարի է լինելու հայ հասարակության համար: Երեկվա ասուլիսում ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա կանխատեսումների, 2011թ. առաջին երկու ամիսը դժվարությունների շրջան է լինելու. «Բարդությունները պայմանավորված են Սատուրն մոլորակի` Կշեռքի համաստեղությունում գտնվելով: Դա նշանակում է՝ ողջ տարին լինելու է Սատուրն մոլորակի եւ Կշեռքի համաստեղության ազդեցության ներքո»: Աստղաբանը

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԳՐԵԼ ԻՄ ՄԱՍԻՆ, ԿԱՆԵՍ ԴԱ ՄԱՀԻՑՍ ՀԵՏՈ»

Մարո Մարգարյանի եւ Անահիտ Բայանդուրի հիշատակին Անձնական ծանոթությունս Մարո Մարգարյանի հետ կայացավ դպրոցն ավարտելուց հետո, երբ համալսարանի բանասիրականը ընդունվելու համար քննություններ էի հանձնում եւ մնում էի «Սեւան» հյուրանոցում: Երջանիկ պատահականությամբ այդ նույն սենյակում տեղավորեցին էստոնացի բանաստեղծուհի, հայագետ, Տարտուի համալսարանի պրոֆեսոր Այրա Կաալին: Պարզվեց, որ նա ամեն տարի Հայաստան է այցելում, թարգմանություններ կատարում հայ բանաստեղծներից եւ

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ. ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒՇԱԴԻՐ ԶՆՆԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏԸ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է ստուգել պետպաշտոնյաների եկամուտների մասին հայտարարագրերը: Նա Հարկային պետական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնարարել է զբաղվել այդ հարցով: «Երեք ամիս ժամանակ եմ տալիս այս տարվա հայտարարագրային արշավն ավարտելու համար, ու որպեսզի մենք իմանանք՝ ով ինչ է խախտել»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ասել է Մեդվեդեւը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ: Նա նաեւ

ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ԻՐ ՏԱՐԱԾՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Տաջիկստանն իր տարածքի 1000 քառակուսի կիլոմետրը հանձնել է Չինաստանին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ասիա պլյուս» լրատվական գործակալությունը: Հունվարի 12-ին երկրի խորհրդարանում բուռն քննարկումներ են ծավալվել Տաջիկստանի եւ Չինաստանի միջեւ սահմանը որոշող (դեմարկացիայի) արձանագրությունը վավերացնելու շուրջ։ Արձանագրությունը օրենսդիրներին է ներկայացրել Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Համրոխոն Զարիֆին: Նա նշել է, որ արձանագրության վավերացումը քաղաքական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԴԱՆԴԱՂՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

2011թ.- ին գլոբալ տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, ընդսմին՝ դրա աճի հիմնական լոկոմոտիվները կլինեն Հնդկաստանն ու Չինաստանը: BBC-ի մատուցմամբ, այդպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը: Կազմակերպության կանխատեսմամբ, 2011-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,3 տոկոսով (2010-ին այդ աճը կազմել էր 3,9 տոկոս): Զարգացող երկրների տնտեսական աճը կկազմի 6 տոկոս: ՀԲ-ի կարծիքով, զարգացման այսպիսի տեմպերը բավարար չեն համաշխարհային ճգնաժամից

Էրդողանն ասում է, թե ինքը արվեստի թշնամի չէ

Կարսում գտնվող 48 մետրանոց հուշարձանը բարձր է Seyyit Hassan el Harkani պատմական մզկիթից: PanArmenian.net-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա ասելով, ինքը զգուշացրել էր քաղաքապետին այդ մասին դեռ այն ժամանակ, երբ շինարարությունը նոր էր սկսվում: «Բնական ու մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը եւս որոշել է, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031