Օրվա լրահոսը
ԱՐՋՈՐՍՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾ ՈԻՍՈԻՑՉՈԻՀԻՆԵՐ
Բաց նամակ Մեսրոպ Մաշտոցին Սիրելի՛ Ուսուցչապետ։ Այս տարի՝ յամի Տեառն ՍԹ, Հայաստանում անցկացվեց հայոց լեզվի եւ հայ գրականության հերթական քննությունը։ Քո սրբալույս տքնանքով եւ սքանչելագործ աջով ստեղծված տառերով դպրոցների շրջանավարտներին տրվեցին ստուգողական աշխատանքներ, որ քո եւ քո աշակերտների սիրած արեւմտյան մշակույթի լեզվով հիմա թեստեր են կոչվում։ Տարբեր մասնագետների առաջարկած նախնական նյութերից կազմվել, խմբագրվել եւ սրբագրվել
Ճանապարհները նորոգում են, Չախալյաններին՝ ճնշում
«Ա-Ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ հուրախություն ախալքալաքցիների, վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում Ախալքալաքի արտաքին տեսքի բարեկարգմանը՝ ասֆալտապատվում են ճանապարհները, հողահարթեցման աշխատանքներ են տարվում գյուղեր տանող ճանապարհահատվածներում, գիշերային լուսավորություն է անցկացվում քաղաքի փողոցներում: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանն «Ա-Ինֆոյին» ասել է, որ աշխատանքները իրականացվում են տարբեր աղբյուրների միջոցներով՝ տեղական
ԴՊՐՈՑ, ԲԱՆԱԿ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐ
Լոռու մարզում չկա՞ մի ոլորտ կամ հաստատություն, ուր չխախտվեն մարդու իրավունքները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի հովանավորությամբ Լոռու մարզում 2008-ին գարնանային եւ աշնանային զորակոչերի մոնիտորինգ է անցկացրել: Իսկ նույն հիմնադրամի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ, արդեն երրորդ անգամ ուսումնասիրվել է մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում: Երկու ուսումնասիրությունների արդյունքներն էլ
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵՎ ՍՊԱՆԵԼ Երեկ Ալավերդիում, Զորավար Անդրանիկի փողոցի 18 շենքի մոտ հրազենից կրակել են Մոսկվայից վերադարձած 30-ամյա Կարեն Սոխակյանի «Կրայսլեր 300Ե» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Վերջինս ստացել է վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Սոխակյանը մահացել է: «Առավոտի» տեղեկություններով, երեկ մեղայականով ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Սարահարթ թաղամասի 18 շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը, որը, ըստ
ՏՐԱՆՍՊՈՐՏՆԻԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ Համբարձումյանը՝ իր անհանգստությունը հայտնելով մայրաքաղաքի հետագա ճակատագրի վերաբերյալ. «Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում, ուստի նրա հետագա ճակատագիրն ինձ անհանգստացնում է: Երեւանի գլխավոր հատակագիծը նախատեսված է մինչեւ 2020 թիվը: Ես գտնում եմ, որ այս ժամանակը շատ կարճ է քաղաքի հետագա կառուցման
Առանձնատներ՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար կառուցված առանձնատան բացումը: Շնորհավորելով բնակարանամուտը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին: Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանի, ՊՆ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնանորոգվել է նաեւ Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007-ին զոհվել է ժամկետային ծառայության
Համակարգչային ծանոթության դառը հաբերը
Մայրաքաղաքի դատարաններից մեկում երեկ մերժվեց քաղաքացի Արտեմ Միսկարյանի (հերոսների անուն-ազգանունները փոխված են) հայցը: Նա դատի էր տվել իր կնոջը՝ Սիրվարդ Խաչատրյանին, որի հետ հասցրել էր ապրել ընդամենը 12 ամիս: Վերջինս ունի 3 ամսական երեխա: Հայրը ցանկանում է տեսնել երեխային, սակայն նրան թույլ չեն տալիս: Արտեմ Միսկարյանը Սիրվարդի հետ ծանոթացել է ինտերնետով: Համակարգչային բացատրության ժամանակ Սիրվարդն
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալները երեկ «Առավոտին» փոխանցեցին այն նամակ-դիմումը, որը ուղարկել են ՀՀ նախագահին՝ հունիսի 19-ի համաներման ակտի կապակցությամբ:Ստորեւ տպագրում ենք դատապարտյալների պահանջն ամբողջությամբ: «Մեծարգո պարոն նախագահ: Հայտնում ենք Ձեզ մեր շնորհակալությունն ու գոհունակությունը, Ձեր կողմից կատարված մարդասիրական քայլի՝ համաներում հայտարարելու կապակցությամբ: Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում են դատապարտյալներ, որոնց վրա համաներումը տարածվում
Ծննդաբերում են տնային պայմաններում
Հիվանդանոցի բացակայության պատճառով՝ Շենկանի գյուղի կանայք անցանկալի հղիությունից ազատվում են հեքիմական մեթոդներով: Եթե հանկարծ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղացիներից մեկը հիվանդանա, ապա դա նրա համար իսկական պատուհաս կդառնա: Բանն այն է, որ եզդիներով բնակեցված գյուղում չկա գոնե տարրական բուժսարքավորումներով բուժկետ: Գյուղապետի խոսքով, իրենց շտապօգնությունը միայն հարեւան գյուղում ապրող բուժքույրն է: Եթե անգամ հատուկենտ ընտանիքներ հնարավորություն են
«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՆՔԱՆ ԷԼ «ՇՏԱՊ» ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Նման դժգոհություն են հայտնում այդ ծառայությունից օգտվողները «Բնակչության առողջապահական կուլտուրան բարձրացել է: Նախորդ 5 տարիների համեմատությամբ՝ այժմ հաճախ են դիմում բժշկի: «Շտապօգնություն» են կանչում նույնիսկ հարբուխից կամ մրսածությունից ջերմության առկայության դեպքում՝ ասելով, որ դա խիստ անհանգստացնում է իրենց: Սակայն մրսածության պարագայում մենք ավելին չենք կարող անել, քան այդ պահին ջերմիջեցնող կամ հանգստացնող դեղ տալը»,- «Առավոտի»
Բյուջեի եկամուտները նվազել են
Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության, 2009-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,3%-ով կամ 37,5 մլրդ դրամով: Աղբյուրի տեղեկացմամբ, դա պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ: Ընդհանուր առմամբ, նշված ամիսներին Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 189,3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, որի 44,1%-ն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին: Այն
Հիմնադրամը վերջապես կգործի
Հաջորդ շաբաթվանից նորաստեղծ հիփոթեքային հիմնադրամը կսկսի իր գործունեությունը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ ԿԲ նախագահի, հիմնադրամի գործունեությունը կհանգեցնի տոկոսադրույքների իջեցմանը ու նաեւ կնպաստի, որպեսզի վարկերը տրամադրվեն երկարաժամկետ: Նշենք, որ նորաստեղծ հիմնադրամի կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամ է, որից 5 միլիարդը տրամադրվելու է Կենտրոնական բանկի, իսկ մնացածը՝ կառավարության
Մենք ձեզ ցույց կտանք
Շատ այլ կառույցների թվում, Վերահսկիչ պալատը ստուգել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնանաժողովի 2007-2009 թթ. ֆինանսատնտեսական գործունեությունը: Հունիսի 30-ին լրագրողներին ներկայացրած Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, հանձնաժողովի նկատմամբ արձանագրել են 444 մլն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե մուտքագրվող գումարներ: Դրանք այն գումարներն են, որոնք չեն գանձվել ռադիոհաճախականությունների օգտագործման համար, արբանյակային (ինտերնետ) կապի ծառայության համար (41,1 մլն
Փոխադրումների ծավալները նվազել են
2009-ի առաջին 6 ամիսներին բեռնափոխադրումների ծավալները Հայաստանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել են 16,3%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության, 12.9%-ով կրճատվել են նաեւ երկաթուղային փոխադրումների, իսկ 19,5%-ով՝ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները: Ամենամեծ անկումը գրանցվել է օդային փոխադրումների ոլորտում: Այստեղ անկումը կազմել է 26,5%:
«ԱրմենՏելին» նորից տուգանեցին
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել է 8 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏելը» խախտել է երկու ինտերնետ հեռախոսակապ տրամադրող ընկերություններին էլեկտրոնային անվտանգության եւ ձայնային ու էլեկտրոնային ծառայություններ մատուցելու կարգը։ Ըստ հանձնաժողովի որոշման, «ԱրմենՏելը» ենթարկվել է տույժի եւ պարտավորվել է խախտման համար 4 մլն դրամ վճարել պետբյուջե,
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է»
Պատմում է համաներված քաղբանտարկյալ, գնդապետ Աշոտ Զաքարյանը 1 տարի 4 ամիս Վարդաշենի քրեակատարողականում անցկացրած Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետի կարծիքով, Հայաստանն այս հարցում եւս չի կատարում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները՝ անտեսում ու արհամարհում է միջազգային նորմերը, կոնվենցիայի այն պայմանները, որոնց տակ գաղութների մասով եւս ինքնակամ ստորագրել է: «Կարելի է մեկ բառով բնորոշել քրեակատարողական հիմնարկների վիճակը՝
«Մեկը քարը փոսն է գցում»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում շատ ավելի մեղմ խոսեց արդեն հայոց հարցը դարձած Զարուհի Փոստանջյանի «մեղքի» մասին, քան մեր թերթին օրեր առաջ տված հարցազրույցում: Ակնհայտորեն, իշխանական ուժերը հասկացել են, որ «պերեբարշիլի»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ ասաց, որ «ոչինչը «ինչ» դարձնել չի կարելի», եւ հերթական անգամ մեղադրեց լրագրողներին. «Մանավանդ լրագրողները պիտի էդքան հրաբուխներ
«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»
Փախստականների խնդրի առնչությամբ այս առաջարկն արել էր ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը՝ Ադրբեջանի իր գործընկերներին: Ջոն Գրինվեյը՝ Սերժ Սարգսյանի հետ, մայիսի 5-ի հանդիպման ընթացքում: Արդեն հաղորդել ենք, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն քննարկեց «Մարդիկ, մոռացված Եվրոպայի կողմից. Երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը» զեկույցը, որը նախապատրաստել էր Ջոն Գրինվեյը: Քննարկման ժամանակ զեկույցի խիստ քննադատությամբ հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին
ԵՎՍ ՄԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Երեկ Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ» խանութի մոտ, Հայ ազգային կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաքի իրազեկման թերթիկներ բաժանող երիտասարդների վրա հարձակվել է մոտ տասը հոգուց բաղկացած մի խումբ, որը ուժի գործադրմամբ նախ՝ փորձել է խլել բարձրախոսը, հետո խլել է թռուցիկներն ու դաժան ծեծի ենթարկել երիտասարդներին, որոնց թվում եղել են նաեւ անչափահասներ: Տուժածներից երեքին՝ Սահակ Մուրադյանին, Հերբերտ Գեւորգյանին
Ի պաշտպանություն Փոստանջյանի
Երեկ արցախյան ազատամարտի մասնակից քաղբանտարկյալները, ըստ էության, ի պաշտպանություն ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարություն են տարածել: Դրանում մասնավորապես ասված է. «Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձեւը: Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ
Առնետավազքը կանխելու նպատակով
Նախաձեռնության հեղինակներից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը վստահ է, որ խմբակցությունից դուրս եկողը պետք է վայր դնի մանդատը: – Սահմանադրական դատարանը որոշեց հակասահմանադրական ճանաչել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածը՝ փաստորեն, համապատասխան փոփոխություններից հետո պատգամավորները այլեւս հնարավորություն չեն ունենա զբաղվել առնետավազքով: Նախաձեռնության հեղինակներից մեկն էլ դուք էիք, ինչո՞ւ առաջացավ այս փոփոխության անհրաժեշտությունը: – ՍԴ-ն երեկ (հունիսի 30-ին) լսեց մի
ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Պաշտպան Տ. Աթանեսյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե ոստիկանությունում փորձել էին արձանագրել, որ նրան, իբր, բերման են ենթարկել. «Չստացվեց: Արձանագրեցին, որ նա ինքնակամ է ներկայացել:
«ՊԱՐՏՔՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ»
Սահակաշվիլիին պարգեւատրելու մեջ Ստեփան Գրիգորյանը «սուպեր քայլ» չի տեսնում Չնայած նրան, որ վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում բավականին ակնառու անհարթություններ կան՝ սկսած Ջավախքում զարգացող իրադարձություններից ընդհուպ մինչեւ ՀՀ ԱԺ պատգամավորին Վրաստան մուտք գործելու արգելքը եւ այդ առիթով ՀՀ արտաքին գերատեսչության անարձագանք մնացած բողոքի նոտան, ՀՀ նախագահի ձեռամբ Վրաստանի նախագահին հանձնված բարձրագույն պարգեւով՝ Պատվո շքանշանով պարգեւատրելու մեջ
ՆՈՐ ԱԿՑԵՆՏՆԵՐ
«Վաղվա հանրահավաքը ցույց կտա հայ ժողովրդի կամքը՝ նաեւ մնացած 18 քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,- երեկ «Ա1+»-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա ասել է նաեւ, որ թեեւ իշխանությունները արտոնել են միայն այսօր կայանալիք հանրահավաքը, իսկ երթը՝ արգելել, բայց այն եւս կկայանա: «Մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից»,- ասել է Լ. Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ
ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ Նրանք, ովքեր ցանկանում էին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր ձեւավորվելիք հասարակական խորհրդի մեջ ընդգրկվել, կարող էին մինչեւ երեկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն: Հասարակական հերթական խորհրդի անդամ կարող են դառնալ գիտության, մշակույթի, սպորտի, թատրոնի՝ 1-ական ու ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կամ հասարակական կազմակերպությունների 2-ական ներկայացուցիչներ: Նրանք պետք է
ՄԻԱԿ ԿՐՊԱԿԸ ՓԱԿՎԵԼ Է
Մոտ 6000 բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքի մամուլի միակ կրպակը փակ է: Պատճառը կրպակավարի կողմից թերթեր մատակարարողին՝ «Պրեսս ստենդ» կազմակերպությանը ունեցած պարտքերն են, որի պատճառով այս կազմակերպությունն այլեւս չի ցանկանում Նոյեմբերյան թերթեր առաքել:
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ
www.hetq.am-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներին դուր չի եկել գյուղի անտառներում գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած բուժումը: Ըստ նախարարության, գյուղին հարող անտառների բուժման նպատակով քիմիական միջոցներ են կիրառվել: «Գյուղմինիստրությունը բերեց անտառը դեղեց լվիճների ոչնչացման համար, որ ծառերը չփչացնեն: Անտառը լվիճները չեն փչացնում, անտառը վերացնում ա կառավարությունը: Էնա, Պեծիկ թալին մտիկ արա, ծառերը ոնց են
ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրում է» հոդվածից հետո խմբագրություն զանգեց Նախիջեւանի հուշարձաններով զբաղվող պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանը եւ ասաց, որ հիմնականում համաձայն է Խ. Ստամբոլցյանի արտահայտած տեսակետների հետ: Ոչ միայն Ջուղայի խաչքարերի, այլեւ առհասարակ Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների ավերման հանդեպ պետական այրերի անտարբերության մասին պարոն Այվազյանի ծավալուն հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք, որ Արգամ Այվազյանի
Հուլիսի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
Վհուկներին արգելել են
Բրիտանացի վհուկները դժգոհ են, որ կաթոլիկներն իրենց թույլ չեն տվել գիշերաժողով հրավիրել եկեղեցուն կից շենքում: Գլխավոր վհուկը գտնում է, որ դա անհարգալից վերաբերմունք է վհուկների նկատմամբ: Բրիտանիայի Սթոքփորթ քաղաքի վհուկների «Եռացող կաթսայի բյուրեղ» ընկերությունը կաթոլիկ թեմին մեղադրել է «կրոնական խտրականության» մեջ՝ Հելոուինի տոնին տեղական եկեղեցուն կից սոցիալական կենտրոնում վհուկների դիմակահանդես անցկացնելու արգելքի համար: «Բյուրեղի» գերագույն