Օրվա լրահոսը

ԱԲՍՈՒՐԴ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը ժամանակին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը՝ «Ժառանգության» պատվիրակի դեմ հարձակումների կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ցանկացածի համար պատիվ կլիներ պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, բայց նա պաշտպանության կարիք չունի՝ սովորաբար ինքն է պաշտպանում քաղաքական հայացքների համար հալածվողների շահերը եւ իրավունքները: Ես դա տեսել եմ սեփական աչքերով, թե ինչպես էր նա մարտի 1-ին եւ

ԻՍԿ ՍԱ՞ ԻՆՉ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼ

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում կայացած ասուլիսում հիշեցրեց, որ կոալիցիայի ներկայացուցիչները միջազգային ատյաններում քվեարկել են ոչ հայանպաստ փաստաթղթերի ընդունման օգտին: Օրինակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը 2008թ.-ի մայիսի 26-27-ին Կիեւում տեղի ունեցած ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել այն որոշմանը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում կայուն

ՓՈՂ ՏՎԵՑԻՆ, ՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵՆ

«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրներին: Շատ այլ խնդիրների թվում, նշել էինք նաեւ այն, որ կոմբինատի ղեկավարությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Կոմբինատի աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպել, նամակով դիմել էին ՀՀ կառավարությանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություն: Նախորդ շաբաթ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ

ՈՒՄ ԵՆ ՏԱԼՈՒ $250 ՄԻԼԻՈՆԸ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ռուսական՝ $500 մլն վարկի միջոցներից 90 մլրդ դրամ ($250 մլն) գումարով երկրի տնտեսությունը վարկավորելու ծրագրին: Այս մասին այսօր «Արմինֆոյի» թղթակցին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում: Նույն աղբյուրը տեղեկացրեց, որ ծրագիրը ուղղված է ՀՆԱ-ի աճի խթանմանը, մասնակիորեն բավարարելով տնտեսվարող սուբյեկտների վարկերի նկատմամբ ունեցած պահանջարկը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Միջոցների ամենամեծ բաժինը

ՄԱՅՐՈՒՂԻ՞, ԹԵ՞ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Հանրապետության ավտոմայրուղիների եզրերին հաճախ կարելի է հանդիպել գերեզմանաքարերի՝ տարբեր ոճերով, նկարներով՝ առանց նկարների, շատերը՝ գրեթե երթեւեկելի մասում: Ու սա վաղ թե ուշ դառնալու է մի նոր ավտովթարի պատճառ: Դրանից հետո նույն տեղում կարող է հայտնվել մեկ ուրիշի մահարձան: Երեւան-Գյումրի մայրուղու՝ Ուջանից մինչեւ Ներքին Բազմաբերդի հատվածն ընդամենը տասնմեկ կիլոմետր է: Հընթացս փորձեցինք հաշվել, թե այդ հատվածում

4500 ՏԱՐՎԱ ԳՏԱԾՈ

Tert.am-ը, հղում կատարելով ԾԼՀ հեռուստառադիոընկերությանը, գրում է, որ Երեւանից 30 կմ-ի վրա հայ հնագետները հայտնաբերել են հսկայական գերեզմանատուն։ Տեղացիներն այդ տեղանքը անվանում են «Ներքին նավեր», ինչը հին հայերենից թարգմանվում է որպես «Ստորին գերեզմանոցներ»։ Չնայած գերեզմանաթմբի դաշտը հայտնաբերել էին 1978թ., սակայն պեղումները սկսվել են ընդամենը յոթ տարի առաջ։ Արդյունքը գերազանցել է ակնկալիքները։ Գերեզմանաթմբի դաշտը գտնվում է

ՍԻՐԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ուրախ ենք մեր մշակույթը ներկայացնել մի երկրում, որի հետ ունենք բարեկամական լավ հարաբերություններ: Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը կնպաստեն ոչ միայն երկու պետությունների հարաբերությունների սերտացմանը, այլեւ երկու երկրների մշակույթի գործիչների փորձի փոխանակմանը»,- Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի առիթով երեկ Ազգային պատկերասրահում ասաց Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղան: Երկու երկրների մշակույթի նախարարները բարձր գնահատեցին իրենց

Հունիսի 30

ԽՈՅ (21.03-20.04)- Արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Վայելեք ամառը, երեկոն անցկացրեք հաճելի միջավայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՊԻՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԷԼ ԻՄԱՆԱ

Կարծում է պատանի ջութակահարուհի Զարուհի Ամիրաղյանը Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի շրջանավարտ Զարուհի Ամիրաղյանն արդեն 17 տարի ջութակ է նվագում: Այժմ էլ կրթությունը շարունակելու է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի՝ Զարուհու ուսուցչի նախաձեռնությամբ, օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ջութակահարուհու մենահամերգը, որին երիտասարդ ջութակահարուհին կատարեց

Ամառային տոն՝ Շենկանիում

Ամերիկացիների եռօրյա նվերը Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում այս տարի եւս ամառային արձակուրդների սկիզբը երեխաների համար առանձնահատուկ էր: Երեխաների եռօրյա ուրախությանն ու ոգեւորությանը չխանգարեց նույնիսկ գյուղի ավանդույթը, ըստ որի՝ համագյուղացու անպատեհ մահը՝ գրեթե ամբողջությամբ եզդիներով բնակեցված գյուղի մեծերին ու փոքրերին ստիպում էր առնվազն 40 օր սուգ պահել: Արդեն երեք տարի է, ինչ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից ամերիկացի

ԲՈԴԻ ԲԻԼԴԻՆԳԸ ՀԱՅԵՐԻՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Այս սպորտաձեւով հետաքրքրվողները Հայաստանում շատ են, բայց դրանով լրջորեն զբաղվողները՝ քիչ «Հայաստանում բոդի բիլդինգը դեռ անհասկանալի սպորտաձեւ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է բոդի բիլդինգի մարզիչ, շուրջ 22 տարի բոդի բիլդինգով զբաղվող Արթուր Մհերյանը: Տարիներ առաջ բոդի բիլդինգի մասին կարելի էր լսել միայն հեռուստացույցով, կարդալ ամսագրերում եւ միայն երազանքներում պատկերացնել դրանով զբաղվողների պես՝ ուռուցիկ մկաններ,

Նոկաուտ՝ Վանես Մարտիրոսյանի կատարմամբ

Աբրահամ-Օրալ մենամարտի օրը բռնցքամարտի հայաստանցի սիրահարների համար պակաս կարեւոր ու հետաքրքիր իրադարձություններ չէին կատարվում նաեւ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 69,855 կգ քաշային աբովյանցի Վանես Մարտիրոսյանը, որն արդեն երկար տարիներ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո (նա 2004 թվականին Աթենքի ամառային օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ԱՄՆ-ի սիրողական բռնցքամարտի

«ԱՐԹՈՒՐ ԱՐՔԱՆ» ԱՍՊԵՏԱԲԱՐ ԽՆԱՅԵՑ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ

Նա կարող էր արդեն հինգերորդ ռաունդում Օրալին նոկաուտի ենթարկել, սակայն ոչ միայն դա չարեց, այլեւ նրա մարտավկաներին հասկացրեց, որ նրանք վաղուց պետք է սրբիչ նետեին ռինգ: IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նույն ինքը՝ «Արթուր Արքան», հունիսի 27-ին Բեռլինի «Max Schmeling Halle» մարզադահլիճում տասներորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի իր գոտին՝ 10-րդ ռաունդում նոկաուտով

«Հ1»-Ը՝ «ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ»

Մի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը կազմակերպել էր «Տհաճ եթեր 2008» մրցանակաբաշխությունը, որի արդյունքները երեկ «Հայացք» ակումբում հրապարակեց նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանը: Վերջինիս հավաստմամբ, մոնիտորինգն անցկացվել է այս տարվա փետրվար – մարտ ամիսներին՝ 110 մանդատավորված էքսպերտների կողմից, որոնցից մեծ մասը ճանաչված մտավորականներ են, հայկական հեռուստաալիքներում փորձ ունեցող անձինք: Մոնիտորինգի են ենթարկվել «ԱԼՄ», «Արարատ»,

«Հայաստանը պետք է նշեր Ադրբեջանի 90-ամյակը»

Պնդում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը: «Իսպանացի, պորտուգալացի, իտալացի, ֆրանսիացի, անգլիացի տարբեր հեղինակներ դարերով գծել են իրենց անցնելիք եւ անցած ճանապարհների քարտեզները եւ նշել՝ «Արմենիա մինոր», «Արմենիա մաժոր»: Ու մենք չենք, որ այս տարածքը կոչել ենք Մեծ եւ Փոքր Հայաստան: Այդ քարտեզներից որեւէ մեկում, որեւէ եվրոպացի որեւէ դարաշրջանում Ադրբեջան բառը

ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

Նախկին բարեգործի կարծիքով՝ մեղավոր են նախկին նախագահը, նախկին նախարարը, նախկին գրողը եւ ուրիշներ: «Առավոտի» հունիսի 24-ի համարում տպագրված «Ջուղայի խաչքարերը չհուզեցին» լուրում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը պատմել էր, որ երբ 2006-ին խորհրդարանում կազմակերպվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկա էին ԵԽ 16 պատվիրակներ եւ մեր 131 պատգամավորներից ընդամենը 2-ը, որոնցից մեկն

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՆՐԱՆՑ

Ստրասբուրգում կարողանում են տոն սարքել ոչնչից Ստրասբուրգ անվանումը մեզ համար նույնականանում է Եվրոպայի խորհրդի, Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ քաղաքական այլ խնդիրների հետ: Մինչդեռ սա իրականում բավական գողտրիկ մի քաղաք է՝ ծառերի ու ծաղիկների մեջ թաղված, մաքուր փողոցներով ու ոչ բնության հաշվին գործող սրճարաններով, բավական բարեհամբույր բնակիչներով: Ստրասբուրգի պատկերը փորձենք փոխանցել լուսանկարչական այս ռեպորտաժով, որը հունիսի

Լավ է քիչ, բայց՝ լավ

Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը Երեւանի ավագանու ընտրությունների անցկացումից հետո կարելի է ասել, որ ավարտվեց ակտիվ քաղաքական պայքարի փուլը, եւ Հայաստանում գործող քաղաքական ուժերը կամաց-կամաց մտնում են ավելի պասիվ քաղաքական զարգացումների շրջափուլ: Նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հայտարարեց հանրահավաքների դադարեցման մասին: Սակայն վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում սկսվեց քննարկվել ՀՀ-ում նոր՝ Արմենական-Ռամկավար ազատական

ԶԱՐՈՒՀԻՆ ՀՐԵՇՏԱԿ է

Տարիներ առաջ, երբ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ըմբոստացավ անօրինականության դեմ, նրա վրա «քսի տվեցին» հոգին վաճառածներից մի քանիսին՝ փորձելով վարկաբեկել եւ ընդմիշտ լռեցնել նրան: Միանալով ազնիվ լրագրողների բանակին, մի հոդված էլ ես գրեցի՝ «Մենք էլ պաշտպանենք մարդու իրավունքների պաշտպանին» վերնագրով: Բայց նրան աշխատանքից ազատեցին: Թվում էր, թե պարտվեցինք եւ չարը հաղթեց: Բայց ոչ,

Ամերիկացիների արկածները՝ Ախթալայում

Գործատուն տեղեկանք տվել է, աշխատավարձ տալ չի ուզում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում հունիսի 26-ին, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, քննվում էր Ախթալա քաղաքի բնակիչ Սերյոժա Ամիրխանյանի հայցը ընդդեմ «Ախթալա լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրինության՝ աշխատավարձի լրիվ վերջնահաշվարկ կատարելու պարտավորեցնելու պահանջի մասին: Շաքարախտով հիվանդ Սերյոժա Ամիրխանյանին «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատել են

ԱՄԻՐԱՂՅԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԸ

Նոյեմբերյանի քաղաքապետը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ՀՀ կառավարությունից արտոնյալ վերաբերմունք է ակնկալում՝ դրա ընտրությունը թողնելով վերջինիս: 1996 թվականից առայսօր Նոյեմբերյան քաղաքը ղեկավարում են Ամիրաղյանները: Մինչեւ 2002-ը՝ Սերյոժա Ամիրաղյանը: Դրանից հետո Վանուշ Ամիրաղյանն է մտել ընտրապայքարի մեջ, հաղթել Սերյոժային եւ երեք տարի ղեկավարել Նոյեմբերյանը: 2005-ին Սերյոժան է հաղթել Վանուշին ու քաղաքապետ աշխատել մինչեւ 2008 թվականը: 2008-ից այսկողմ՝

Բիենալեի քմայքները

Հունիսի 7-ից արդեն 53-րդ անգամ բացվել է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 22-ը եւ կընդգրկի ողջ քաղաքը: Լավագույն էքսպոզիցիայի համար գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», բաժին է հասել ամերիկյան տաղավարին, որը ներկայացնում էր ճանաչված նկարիչ Բրյուս Նաումանը: «Ոսկե առյուծ» ստացած նկարիչը Տոբիաս Ռեբերգերն էր՝ Making Worlds նախագծով: «Արծաթե առյուծ» ստացավ երիտասարդ նկարչուհի Նատալի

Եվ Նախշուն եւ 100-ամյա

Ասում են Տավուշի մարզի Սարիգյուղը երկարակյացների համայնք է: Գյուղապետի վկայությամբ, այսօր գյուղում 90-ը բոլորած 8 տատիկ է ապրում, բայց կան նաեւ ավելի տարեցներ՝ Նախշուն տատը, որ բոլորել է 100 տարին: Տատի 100-ամյակը նշելու համար տարբեր բնակավայրերից Սարիգյուղի հայրական տանն էր հավաքվել Նախշունի ամբողջ գերդաստանը` երեխաները, թոռները, թոռան թոռները` մոտ 100 հոգի: 100-ամյակը՝ 100 հոգով: 1909

Զիմ Կիլիկիա

Մինչ Երեւանում «Կիլիկիա» նավի համար տեղ չի ճարվում, մարզերը պատրաստ են «կռիվ տալ» առագաստանավի ու ծովային թանգարանի կառուցման համար: Անցած շաբաթ էջմիածինցիները հրաժեշտ տվեցին «Կիլիկիա» առագաստանավին, որն ավելի քան մեկ ամիս «խարիսխ էր գցել» հոգեւոր մայրաքաղաքում: Նավը Էջմիածնում հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ շուրջերկրյա ճանապարհորդության վերջին «նավահանգիստը»՝ Մատենադարանին հարող տարածքը, էլ հարմար չէ

ԿՐԿԻՆ ԱՎԵՐԻՉ ԱՆՁՐԵՎ՝ ԼՈՌԻՈՒՄ

Ախր ինչ է ուզում բնությունն էս լոռեցիներից Այս տարվա ամառնամուտը դժվար թե ջնջվի լոռեցիների հիշողությունից։ Լոռու մարզը թիրախ ընտրած բնական աղետները դեռեւս չեն շտապում եզրափակել իրենց ավերածությունների շարանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի ու վարչապետի այցը Լոռու մարզ՝ բնավ էլ չմեղմեցին բնության քմայքները։ Հունիսի 15-ից սկսված աղետաբեր անձրեւներին գումարվեց հունիսի 28-ին մեկ ժամ տեղացած հորդառատ, Լոռու մարզպետի

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված տեղեկատվության, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, աշխարհի 106 երկիր եւ տարածաշրջան պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել՝ մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 55 հազար 867 դեպքի եւ 238 մահվան ելքի մասին: Առավել ռիսկային երկրներում

Առաջարկել է … ապօրինություններ չկատարել

Տավուշի մարզի գյուղապետարանների շենքերի առջեւ փակցված է Տավուշի մարզպետի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի գրությունը, որով մարզպետը գյուղապետերին առաջարկում է «արհեստականորեն բարեկեցիկ ընտանիքներին նպաստառու դարձնելու նպատակով» Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ կեղծ տեղեկանքներ չտրամադրել: Կեղծ տեղեկանքների տրամադրումը ինքնին ապօրինություն է, որը պատասխանատվություն է ենթադրում: Ինչո՞ւ եք օրինախախտներին կեղծիքից զերծ մնալու առաջարկ ներկայացնում, գոնե զգուշացնեիք:

Անվտանգության աշխատակցի դեմ

Թե ինչ պատահեց, երբ ՀՀ շարքային քաղաքացիները կարգի հրավիրեցին անվտանգության աշխատակցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ներքին անվտանգության աշխատակից Վահան Ալոյանի դեմ մայիսի 11-ին հարուցվել էր քրեական գործ, որի դատաքննությունն այս օրերին ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Ալոյանը մարտի 7-ին ոգելից խմիչք օգտագործած վիճակում Մարգարյանի ծննդատան մոտ (Մաշտոցի 22) «անհասցե սեռական

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՑ

Բժիշկների գործը շարունակվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավոր Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ) անցյալ շաբաթ անփոփոխ թողնվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների՝ Գագիկ Մելիքյանի եւ Յուրի Նասիբյանի կողմից Իջեւանի դատարանի կայացրած դատական ակտի դեմ բերած բողոքը: Այդ վերաքննիչ բողոքը չէր ուղարկվել բժիշկների դեմ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ, քաղաքացիական գործով հայցվոր Սվետլանա Աթոյանին: Հիշեցնենք, որ

Տուբերկուլյոզը վտանգավոր հիվանդությունների ցանկում է

Պատճառներց մեկը՝ իշխանությունների կողմից ուշադրության պակասն է Հունիսի 27-28-ը Ծաղկաձորում «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկուլյոզը» թեմայով սեմինարի կազմակերպիչներն էին առողջապահության նախարարությունն ու Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի (ՏՊԱԾ) գրասենյակը, որի նպատակը հիվանդության մասին ԶԼՄ ներկայացուցիչներին ու նրանց միջոցով հանրությանը ճիշտ ինֆորմացնելն էր: ՏՊԱԾ-ի գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանն ու նույն գրասենյակի համաճարակաբան Նարինե Հովհաննիսյանը մանրամասն նկարագրեցին, թե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031