Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՐ ՁԵՎԵՐՆ ՈՒՆԻ

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն խոչընդոտել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու նախկին ընդդիմախոս թեկնածուների հարազատներին՝ մեկնել Վարշավա՝ մասնակցելու Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ենթադրաբար հատուկ ծառայություններին պատկանող մեքենաները օրերս հետապնդել են այն մեքենային, որում եղել է «Հանուն՝ ազատության» շարժման ակտիվիստ Յուրաս Գուբարեւիչը, որը փորձել է Լեհաստան ուղեկցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու

ՈՉ ԹԵ «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ», ԱՅԼ՝ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂ- ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»

«Առավոտի» հունվարի 12-ի համարում տպագրված «Քաղաքականություն հեքիաթի փոխարեն» լուրից հետո խմբագրություն զանգեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ հայտնեց, որ լուրում նշված Ամանորի մանկական միջոցառման կազմակերպիչը եղել է Հայ ազգային կոնգրեսը: Նա ասաց, որ տոնածառի հանդեսը նախատեսված է եղել քաղբանտարկյալների երեխաների համար, ինքը «Պայքար, պայքար մինչեւ վերջ» չի վանկարկել, բայց բեմ է դուրս եկել, շնորհավորել

ՊԵՏՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է

Հատկապես երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից: Քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, դա տարածում են չկամները, Գայանե Սողոմոնյանն ուղղակի արձակուրդի մեջ է եւ բացակայում է երկրից:

Իրենց յուղով տապակվում են

2011-ին էլ հույս չկա, որ ուսումնարանների ու քոլեջների հիմնախնդիրները կլուծվեն ՀՀ կրթության ոլորտում ներկայումս թերեւս ամենախոցելին նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներն են: Այստեղ գոյություն ունեն բազում հիմնախնդիրներ՝ սկսած շենքային պայմաններից մինչեւ ուսումնական պլանների շիլաշփոթը: «Առավոտի» կատարած փոքրիկ ուսումնասիրությունը տարբեր քոլեջների եւ ուսումնարանների շրջանում ցույց տվեց, որ այս դաշտում գոյություն չունի նույնիսկ գնահատման ընդհանուր համակարգ.

ԳԻՏՊԵՏԿՈՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ «ԿՏՐԵԼ» ԵՆ

Սամվել Հարությունյանը չի մեկնաբանում իր հետ կատարվածը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրեց ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ մեկնել է Փարիզ՝ հանգստանալու: Այս ընտրություններում էլ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Թեկուզ այն, որ ԳԱԱ թղթակից անդամ չի ընտրվել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

62. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Շուշիի քաղաքապետ Կ. Ավագիմյանը եւ վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանը: Շուշիի Արեւելյան բաղնիքը: Ամուսիններ Քրիստինե Պուպան եւ  Արմեն Ռակետջյանը: Մինչ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը՝ դեռ ժամանակ կար, ուստի եւ Վազգեն Սարգսյանի հրապարակում հանդիպեցի Շուշիի շրջանի համայնքի վարչակազմի ղեկավար Գ. Հայրիյանին ու քաղաքապետ Կ. Ավագիմյանին, ու ծառուղով քայլեցինք դեպի խանի աղջկա պալատը։ – «Շուշի» բարեգործական հիմնադրամի հայեցակարգում գլխավոր

Արտակարգ իրավիճակներն աճել են

2010թ.-ի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցվել է 670 արտակարգ պատահար, որից կեսից ավելին՝ 359 կամ 53,58%-ը, տեխնածին, 103-ը (15,37%)՝ տարերային, 208-ը (31,05%)՝ սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի դեպքեր: Զոհվել է 64, վնասվել՝ 221 մարդ, ընդհանուր նյութական վնասը՝ 948,717 միլիոն դրամ: 2009-ին Լոռու մարզում գրանցվել էր 470 արտակարգ պատահար, զոհվել՝ 56 մարդ,

Լուսահովիտում կմրցակցեն հանրապետականները

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Լուսահովիտ գյուղում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող համայնքապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկին համայնքապետ, ներկայումս չաշխատող Վոլոդյա Սարհատյանը: Երկու թեկնածուներն էլ հանրապետական են: Լուսահովիտը փոքր գյուղ է, հազիվ 400 բնակիչ ունի եւ այստեղ շատերն

Կապանում ջրծաղիկը շարունակվում է

Անցած տարվա նոյեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տարածված է ջրծաղիկը: Ծննդյան տոներից հետո էլ վարակը դեռ տարածվում է: Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում տոն օրերին բարդություններով 2 դեպք է գրանցվել, երկուսն էլ մանկապարտեզի տարիքի երեխա են եղել: Երեխաներից մեկին մայրաքաղաք է ուղարկվել՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Ջրծաղիկով վարակված եւ բարդություն ունեցող 8-ամյա

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ՀՀ մարզպետները միայն Ամանորից-Ամանոր եւ այն էլ միայն ուղերձի տեսքով են հիշում սիրո, բարության, հանդուրժողականության համատեղ եւ միասնական լինելու մասին: Ինչպես ամեն տարի, 2010-2011 սահմանագլխին էլ ՀՀ 10 մարզպետները շնորհավորական ուղերձ են հղել, որոնք, սակայն, 2010-ի իրականությունից տարբեր պատկեր են ուրվագծում: 10 մարզպետներից միայն չորսն են՝ Շիրակ, Արմավիր, Տավուշ, Սյունիք, ուղերձ հղել հենց մարզի բնակիչներին:

ՌԵՍՏՈՐԱՆԻ ԹՈՆՐԱՏԱՆ ՏԱՆԻՔԸ

Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Աբովյան փողոցի թիվ 246/4 հասցեում գտնվող «Կումայրի» ռեստորանի տանիքում: Այրվել են ռեստորանի թոնրատան առաստաղը, դուռը եւ էլվահանակը:

ՄԵՂԱՎՈՐ ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑԸ

ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ «ՎԱԶ 2105» մակնիշի 07 ՍՏ 527 պետհամարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Լանջաղբյուր-Գեղարքունիք ավտոճանապարհի 12-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ անհրաժեշտ է օգնություն: Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

«ԷԼԻՏԱՐ» ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Արդեն մի քանի օր է, ինչ Նոր Նորքի 3-րդ զանգվածի բարձրահարկ շենքեր (26, 27 եւ 28) են այցելում անհայտ անձինք: Նրանք ստորագրություններ են հավաքում իրենց իսկ ներկայացմամբ. «2-րդ զանգվածում էլիտար շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով»: Բնակիչները երբ հարցում են, թե «Ինչ կապ ունեն 2-րդ զանգվածի հնարավոր շենքի կառուցման հետ», հանդիպում են զայրալից արտահայտությունների. «Դե արի

ԲՌՆՎԵԼ Է, ԲԱՅՑ…

«Առավոտի» տեղեկություններով, իր աշխատասենյակում, կաշառք ստանալիս, բռնվել է արդարադատության նախարարության ԴԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Առայժմ նրա անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ կաշառքի «դրամատիկ պահը» ֆիքսել է տեսանկարահանող գաղտնի սարքը, որի մասին պաշտոնյան ոչինչ չի իմացել:

Սպանել է տատին՝ առանձնակի դաժանությամբ

Մարդասպանին բերման ենթարկելիս: Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված շրջանի Մանանդյան փողոցի թիվ 22 շենքի 36-րդ բնակարանում մահացած անձ կա: Նշված հասցե շտապեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում մենք նկատեցինք նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանին, փորձագետին ու քրեագետին: Բնակարանում

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ՎԿԱՅԱԿՈՉԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ

Լեյտենանտ Նարեկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին չհայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելու, սպառնալիք ստեղծելու համար: 3 օր առաջ նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգվեց: 11 ամիս է, ինչ

ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է

«Առավոտի» «Ոստիկանության նախկին մանկապարտեզը քանդեցին» (12.01.2011) հոդվածում Նալբանդյան, Թումանյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով շրջապատված բակում կառուցվող 16 հարկանի 2 էլիտար շենքերի վերաբերյալ որպես ճարտարապետ իր կարծիքը հայտնած Նաիրա Շահսուվարյանը ոչ թե ՀՀ կառավարության աշխատակից է, ինչպես նշված էր հոդվածում, այլ նախկին աշխատակից:

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՆՔ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ

Երեկ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կառավարությանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի ու Արեւիկ Պետրոսյանի՝ «Հոգեբուժական օգնության մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են վերանայել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ բուժհաստատության տարբեր բաժանմունքներում գտնվելու մոտեցումները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս առնչությամբ ասաց. «Այսօր նախարարություններում չունենք բավարար կարողություններ, որ

3 տարով սխալվե՞լ են

Հայրենական պատերազմի հաշմանդամին ու նախկին ռեւիզորին ուզում են «քցել» Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան ազատամարտի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Հայկազ Հակոբյանը Նոր Խարբերդում 2 ավտոտնակ է ունեցել: Հետեւելով ընկերների խորհրդին, թե «88-ամյա մարդ ես, ի՞նչ ես անում 2 ավտոտնակ, ոչ ընտանիք ունես, ոչ էլ ժառանգներ, քո մահվանից հետո ունեցվածքդ ալան-թալան է լինելու», Հայկազ պապը համոզվում

«ԿՈԶԵՌՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ» ՉՍԱՐՔԵՆ»

Նրանք տարածքն իրացնողից պահանջում են ոչ թե գումար, այլ բնակարան՝ տեղում ՀՀ կառավարության 2004 թվականի որոշմամբ՝ իրացման գոտի ճանաչված Կոզեռն թաղամասի բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առաջ՝ պահանջելով իրենց բնակարաններին համարժեք փոխհատուցում: Նշյալ տարածքն իրացրել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որի սեփականատերն է «հ2» հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանը: Կոզեռնի բնակիչները համաձայն չեն պարոն Մայրապետյանի՝ բնակիչներին

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏԱՍՆՅԱԿ «ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ»

«Որեւէ նախագահ նախկին քաղաքական գործիչ լինել չի կարող՝ անկախ նրանից, թե որ երկրի նախագահի մասին է խոսքը»,- news.am-ի փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հարցադրմանը։ Նրա խոսքով, դե յուրե լինելով քաղաքականությունից դուրս, նախկին նախագահները մշտապես ականջալուր են հասարակական-քաղաքական խնդիրներին եւ

ԽՈՍԵԼՈՒ ՌԵԿՈՐԴ ԵՆ ԽՓԵԼ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին՝ 2010թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,739,081 կարճ հաղորդագրություն, իսկ 2011 թ. հունվարի 1-ին՝ 3,654,031-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,181,127, իսկ 2011-ի հունվարի 1-ին եւս 19,123,344 զանգ: Ընդհանուր առմամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին

12 ՔԱՂԾԱՌԱՅՈՂ ԲՈՂՈՔԵԼ Է

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղծառայության խորհրդից՝ 2010թ. ծառայողական քննություն անցկացնելու մասին ՀՀ քաղծառայության խորհուրդ է ներկայացվել 12 դիմում, որոնցից 5-ը՝ տույժ կիրառելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց, իսկ 7-ը՝ քաղաքացիական ծառայողների կողմից: Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված 5 դիմումներից 4-ը ներկայացվել է զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառելու, իսկ 1-ը՝ զբաղեցրած պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառելու

ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ

«Պետական բյուջեի եկամտային մասով ունենք ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի նկատմամբ 25 միլիարդ դրամի գերակատարում, ընդ որում՝ 20 միլիարդը միայն հարկային մուտքերի գծով է, ինչպես նաեւ ծախսային մասով ունենք 15 միլիարդ դրամի տնտեսումներ: Սա նշանակում է, որ մակրոտնտեսական պաշարներն ենք ավելացրել 2011թ. համար, միասնական հաշվի մնացորդը կազմում է 30 միլիարդ դրամ, իսկ կայունացման հիմնադրամի գումարները՝ 45

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՓՄՁ 2011 ԾՐԱԳԻՐԸ

Երեկ կառավարությունը հաստատել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության 2011թ. ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարեւորեց ՓՄՁ դերը Հայաստանի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ այլ ոլորտներում: «Մենք հասել ենք նրան, որ ՀՆԱ-ի մոտ 40%-ը ու արտահանման զգալի ծավալները այդ ոլորտում են արդեն իրականացվում»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե

«Արգամիկին» անօրինական հանեցին

«ԷկոԼուր»-ը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը, որը Ելփին գյուղ ծանր տեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար: «Կեչուտ» կոչվող տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքները իրականացվում են «Արգամիկ» ընկերության կողմից՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 24.03.2009թ. տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 65/1 հատուկ լիցենզիայի

ՀԱՅԵՐԸ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ ԷԼ ԵՆ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՒՄ

Ուղեւորները ծխում են, խմում՝ առանց պատժվելու Սովորաբար հենց տոնական օրերին են արտերկրում ապրող հայերը Հայաստան վերադառնում՝ հարազատներին շնորհավորելու կամ տոները միասին անցկացնելու համար: Այս օրերին օդանավում բոլոր նստելատեղերը զբաղված են լինում: Տոնական տրամադրությամբ մեր հայրենակիցները սովորականից ավելի ակտիվ են ոչ միայն օդանավակայաններում, այլեւ օդանավերում: «Արմավիա» ավիաընկերության օդանավերում հայ ուղեւորների ոգեւորությունը կրկնապատկվում է. գուցե պատճառը հայկական

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԷԼԻ ՄԻ ՆԱԽԱԴԵՊ Է ԼՂՀ-Ի ՀԱՄԱՐ

Միանշանակ է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ընթացիկ տարում կշարունակվի, սակայն զարգացում կլինի, թե ոչ՝ բարդ է կանխատեսել: News.am-ի մատուցմամբ, այդ մասին երեկ, մամուլի ասուլիսում, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Սուդանի հարավում անկախության հանրաքվեի անցկացումը: Մարկարովը նշել է, որ Հայաստանը եւս մեկ հաղթաթուղթ կստանա, եթե Հարավային Սուդանը հռչակի իր անկախությունը՝

«Արծիվների թռիչքը»

Եվ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի մեկնաբանությունները – Ինչպիսի՞ն էր 2010 թվականը «Հայոց Արծիվների» համար: – Իմ խորին համոզմամբ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը մերօրյա անկախության համեստ ձեռքբերումներից է, որը ծնվել է հայ ժողովրդից, ելել հայ ընտանիքի ծոցից եւ գործում է մեծ հավատքով, վճռականությամբ, հայրենասիրությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, ազգային բանակի հզորացման, ազգային-քաղաքացիական

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑՎԵՑ

Իսկ զոհերի հարազատներն իրենց սպանված զավակների մահվան հանգամանքները բացահայտելու հույսը դեռ չեն կորցրել Երեկ Սուրբ Կաթողիկե եկեղեցում Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց: Հոգեհանգստի արարողության ժամանակ, սակայն, հիշատակվեցին ոչ միայն մարտիմեկյան իրադարձությունների զոհերի, այլեւ մաեստրո Օհան Դուրյանի, դերասանուհի Տաթեւիկ Ղափլանյանի եւ թարգմանչուհի, իրավապաշտպան Անահիտ Բայանդուրի անունները: Պատարագին ներկա էր ավելի քան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031