Լրահոս
Օրվա լրահոսը

Նոկաուտ՝ Վանես Մարտիրոսյանի կատարմամբ

Հունիս 30,2009 00:00

\"\"Աբրահամ-Օրալ մենամարտի օրը բռնցքամարտի հայաստանցի սիրահարների համար պակաս կարեւոր ու հետաքրքիր իրադարձություններ չէին կատարվում նաեւ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 69,855 կգ քաշային աբովյանցի Վանես Մարտիրոսյանը, որն արդեն երկար տարիներ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո (նա 2004 թվականին Աթենքի ամառային օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ԱՄՆ-ի սիրողական բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում) հանդիպում էր ծագումով ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ: Վերջինս ավելի վաղ է հաստատվել այնտեղ եւ շնորհիվ ռինգում իր համառ բնավորության, անզիջում պայքարի եւ տարած բազմաթիվ տպավորիչ հաղթանակների, մեծ համբավ ունի ամերիկացի մարզասերների շրջանում: Ասում են՝ ամեն ոք չէ, որ համարձակվում է նրա դեմ ելնել: Սակայն հանրահռչակ պրոումոթեր Բոբ Արումն այս անգամ որոշել էր նման հնարավորություն տալ իր ամենախոստումնալից եւ ամենահեռանկարային «գտածոյին»՝ Վանես Մարտիրոսյանին: Նրանց 10 ռաունդից բաղկացած մենամարտն ավարտվել է արդեն 6-րդ ռաունդում, Ցուրկանի մարտավկաների՝ մարտը դադարեցնելու պահանջով: Վանեսը, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այդ ամբողջ ընթացքում բացահայտ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ եւ վերջինի մարզիչները հետագա անխուսափելի բարդություններից խուսափելու նպատակով ճանաչել են իրենց սանի պարտությունը եւ Ցուրկանին գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

Սա պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանի 25-րդ մենամարտն էր եւ 25-րդ հաղթանակը (16-րդը՝ նոկաուտով): Վանեսը Վիկ Դարչինյանի եւ Արթուր Աբրահամի գործը շարունակելու լիարժեք հնարավորություն ունի եւ դա առայժմ ապացուցում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել