Օրվա լրահոսը

«Սիվիլիթասը» հասավ Շվանիձոր

«Հայաստան» համահայկական եւ «Սիվիլիթաս» հիմնադրամների միջոցներով Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղում սկսվել է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը: Ծրագրի շրջանակներում կմաքրվի եւ կնորոգվի գյուղի մեկ ջրհոր, կապահովվի նաեւ գյուղի խմելու ջրի քլորացումը, 350 մ-ով կերկարացվի խմելու ջրագիծը, որի 1,8 կմ-ը կառուցվել էր երկու տարի առաջ՝ Rec Caucasus կազմակերպության օգնությամբ: Այդ ժամանակ գյուղում կառուցվել էր նաեւ լրացուցիչ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Առավոտի» ապրիլի 28-ի համարում տպագրված «Հայկական արտաքինի պատճառո՞վ» լուրում տեղեկացրել էինք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այլեւս չէր ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար: Հիշեցնենք, որ նրան աշխատանքից

Հունիսի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթ ստանալով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր սիրելիի հանդեպ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Հայոց պատմության ու մշակույթի զեղծարարները հիմա էլ հասել են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն Օրերս ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները (www.analitika.at.ua) համացանցում հայտնաբերել են ոմն Սամվել Ազիզյանի աշխատությունը, որ կոչվում է «Մեծն Այվազյանի գաղտնիքը»: Վայ-պատմաբան Սամվել Ազիզյանի «աշխատության» հիմնական գաղափարն այն էր, որ նկարիչ Այվազովսկին երբեք չի ցանկացել պահպանել իր հայկական արմատները, ստեղծագործել է բացառապես ուկրաինական թեմատիկայով

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները Սեր՝ ատամնաբույժի այցելելիս Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ

Տալլինում նշել են Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անդրանիկ բաց մրցաշարը, որի հաղթող են դարձել Ռոբերտ Դուբրովինը եւ Գեորգ Ներոն: Մրցաշարը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մրցաշարի մասնակիցների մեջ եղել են մեր մեծ հայրենակցի հասակակիցներ, որոնք աշխարհի չեմպիոնի կենդանության օրոք շփվել են նրա հետ, անգամ

«Օլիմպիական խաղեր»՝ Երեւանում

«Կապույտ երկինք, կարմիր արեւ, առողջություն, խաղաղություն». սա այն ամենն է, ինչ երկրագնդի համար ցանկացան «Օլիմպիական խաղերի» մասնակից, մայրաքաղաքի թիվ 296 համալիր մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ երկրագնդի եւ մարդկության համար: Մանկապարտեզում երեկ կազմակերպված սպորտային միջոցառումը «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» խորագիրն ուներ: Այն կյանքի կոչվեց օլիմպիական խաղերի սցենարով՝ օլիմպիական կրակի վառումից մինչեւ մրցություններ եւ պարգեւատրումներ: «Օլիմպիական»

ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ատլետիկայի Հայաստանի հավաքականը համեստ մասնակցություն ունեցավ Բոսնիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում, որտեղ պայքարում էին 13 երկրներ: Նրանց բոլորի նպատակը առաջին երկու տեղերից մեկը գրավելն էր, որպեսզի հաջորդ տարի մեկ աստիճան վեր գտնվող առաջնությունում հանդես գալու իրավունք ձեռք բերեն: Հասկանալի է, մեր թիմին դա անել չի հաջողվել: Ընդհանուր պայքարում Հայաստանը գրավել է 8-րդ

Բոլորը ազգային հավաքականնե րի անդամներ են

«Առավոտի» հունիսի 16-ի համարում տեղեկացրել էինք, որ հուլիսի 1-12-ը Բելգրադում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական 25-րդ խաղերին մեր հանրապետությունը մասնակցելու է չորս մարզաձեւում եւ ընդհանուր առմամբ մրցասպարեզ է մտնելու 14 մարզիկ: Այժմ մեր մարզիկները նախապատրաստական վերջին մարզումներն են անցկացնում, որոնց ավարտից հետո հունիսի 30-ին մեկնելու են մրցավայր: Սակայն մեր ուսանողական մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ,

ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մեկնարկելու է որակավորման երկրորդ փուլից եւ մրցակիցը լինելու է Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»: ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 14/15-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի

«Միությունները պետք են»

Կարծում է Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւը Մ. Բրոնները (ձախից), Ա. Թալալյանը եւ Ա. Կոկժաեւը: Երեկ Կամերային երաժշտության տանն ավարտվեց ապրիլի 4-ից մեկնարկած թավջութակի երաժշտության երկրորդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյան)՝ նվիրված հայ թավջութակի դպրոցի հիմնադիր եւ երախտավոր Գերոնտի Թալալյանի հիշատակին: Ջերմ ընդունվեցին հատկապես Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Արտյոմ Կոկժաեւի ութ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄԵՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանական քարոզչությունն աշխարհի կրթական կենտրոնները հեղեղել է պատմական փաստերը կեղծող գրականությամբ: Դեռեւս խորհրդային տարիներին «եղբայրական» Ադրբեջանի գիտական շրջանակները ձեռնամուխ եղան ազերիների՝ քրիստոնյա աղվանների հետնորդները լինելու մտացածին տեսության գիտական հիմնավորմանը: Այն ժամանակ անհեթեթ թվացող այս ձեռնարկը հետապնդում էր կոնկրետ հեռահար նպատակներ. նենգափոխելով պատմական իրողությունները՝ հող նախապատրաստել հայկական մշակութային արժեքների յուրացման համար: Գործընթացը սկսողներից մեկը ազերի ճարտարապետ-տեսաբան

«Տասը նախարարն էլ չի փրկի»

Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ հայ ծնողների անհանգստությունը շատ դժվար է փարատել: Երեկ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Ըստ որոշ ծնողների՝ դա սթրեսային մի ժամանակահատված էր՝ համեմված բազում անակնկալներով: ԿԳ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը, հավատարիմ մնալով իր՝ այս տարի ձեւավորած ավանդույթին, երեկ եւս այցելեց մարզում գտնվող քննակենտրոն՝ հետեւելու ռուսաց լեզվի քննությանը: Նա հյուրընկալվեց Արարատի մարզի

ԱՌԱՆՁԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱ

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գ. Հովսեփյանին Այս տարվա դպրոցական ավարտական եւ միասնական քննություններն՝ ընդհանրապես, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննական թեստը՝ հատկապես մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ հանրապետությունում: Սակայն հատկանշականն այն էր, որ բոլոր արձագանքները վերաբերում են միայն մասնագիտական բարդություններին եւ անճշտություններին, եւ բոլորիս ուշադրությունից դուրս է մնացել, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն քննարկվում

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ

Երեկ կայացած ռուսերենի քննությունը փակեց միասնական պետական եւ ավարտական քննաշրջան-2009-ը (չհաշված առաջիկայում սպասվող լրացուցիչ քննությունները): Այդ կապակցությամբ «Առավոտը» կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին խնդրեց ամփոփել քննաշրջանը: – Պարոն Մկրտչյան, ավարտվեց միասնական պետական քննությունների առաջին՝ գլխավոր փուլը: Ինչպե՞ս կգնահատեք այն: – Թվում է՝ լավ լիներ, թե վատ, ես՝ որպես այս հարցում շահագրգիռ մարդ (հիշեցնենք, որ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Երեւան–Անկարա հարաբերությունները հայ–թուրքական հարաբերություններ չեն Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին եւ խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ բնակչությանը եւ կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ իրավասությունները տարածվում են մոտ 30 հազար քառ. կմ տարածքի եւ

Առեւտուր՝ կեղտաջրերի մեջ

Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում տեղավորված «Հայպետշին» թաղամասի շուկայում առավոտյան եւ երեկոյան ժամերի ջրամատակարարման ժամանակ վթարված կոյուղագծերի կեղտաջրերից արդեն 2 շաբաթ է՝ առվակներ են գոյանում: Կեղտաջրերը ոչ միայն անանցանելի են դարձնում փողոցը եւ խոչընդոտում մարդկանց անցուդարձին, այլեւ գարշահոտություն տարածում շուկայի ողջ տարածքում: Ամենացավալին, սակայն, այն է, որ կեղտաջրերը հոսում են շուկայում վաճառվող բանջարեղենի եւ սննդամթերքի արկղերի

«Հայի ապագան Հայաստանում է»

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ ամփոփեց նախարարության այս տարվա առաջին կիսամյակի գործունեությունը: Հայաստանից դուրս ապրում է յոթ միլիոն հայ, գործում՝ 33 հազար կազմակերպություն: Համայնքներն ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն բոլորի համար տագնապ եւ մարտահրավեր են լեզվի պահպանության եւ ուծացման հարցերը: Սփյուռքահայերի, Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ մշտական քննարկումների արդյունքում նախարարությունը սահմանել է գործունեության հետեւյալ սկզբունքները. նախարարությունը

«ՋԻԹԻԶԵԹԸ» ՊԱՏՐԱՍՏ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ…

Արտակարգ իրավիճակների նախարարը լոռեցիներին խոստացել է լուծումներ գտնել Լոռու մարզին պատուհասած բնական աղետները արտակարգ դրություն էին «հաստատել» մարզում, ու իրավիճակն անտարբեր չթողեց կառավարական վերին ատյաններին: Հունիսի 20-ին պաշտոնական այցով Վանաձորում էր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Իսկ երեկ Վանաձոր է այցելել ՀՀ վարչապետը եւ քննարկել միայն մեկ խնդիր՝ քաղաքի քիմկոմբինատի վերագործարկման հարցը: Արտակարգ իրավիճակների նախարարը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ

Երեկ, ժամը 04.29-ին, Լոռու մարզի Ամրակից գյուղի մերձակայքում, չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 03 ՍՏ 072 պետհամարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու հարվածել ծառին: Վարորդին` Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 72 տան բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Բժոյանին ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի հիվանդանոց: Ա. Բժոյանը հիվանդանոցում մահացել է:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

«Կրիմինալ» քաղաքում՝ ամենասովորական «տղայական խոսակցություն» 2009 թ. հունիսի 20-ին, երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում (քաղաքային բաղնիքին հարող թաղամաս) «ընկերոջ թասիբ պահող» վանաձորցի երեք երիտասարդներ վիճաբանության մեջ մտան այդ նույն թաղամասի բնակիչ՝ 1991 թվականին ծնված Գեւորգ Սահակյանի հետ՝ նրանից պահանջելով բացատրություն իրենց ընկերոջը հասցրած վիրավորանքի համար: Հունիսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, ինքնությունը չպարզված

«Որոգայթի» տղաներից 2-ը զոհվել են

Նախորդ օրը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին՝ հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավտովթար Գեղամ Խանդիլյանը եւ Արամ Միսկարյանը գտնվել են այս ավտոմեքենայում : «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան, գերազանցելով արագությունը, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել ու շրջվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 36-ամյա Արամ Միսկարյանի (Գարիկ)

ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ

Մեղադրյալն իրեն մեղավոր չճանաչեց Լրագրողը լսում է պաշտպանի ճառը: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուշացումով ներկայացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Սակայն դա չէր խանգարել առանց տուժողի սկսել Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ

Կարաոկեն աղմկում է

Թեեւ նման ժամանցի ակումբները աղմուկի համար տուգանվում են, սակայն կրկին շարունակում են բնակիչներին նյարդայնացնել: Մայրաքաղաքի կենտրոնում գործող կարաոկե, ստրիպտիզ եւ այլ ակումբներ, որոնք անտանելի աղմուկով են աշխատում, արդեն երեւանցիների «կոկորդին են հասել»: Որքան էլ քաղաքային իշխանությունները պայքարում են այդ ակումբներին կարգի հրավիրելու համար՝ որպեսզի նրանք սահմանված նորմերը չխախտեն, միեւնույն է, ամեն քայլափոխի կամ նոր ակումբներ

«ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ՈՒՄ Է ՆԵՐԵԼ»

Համաներման մասին այսպիսի կարծիք են հայտնում համաներում ստացած քաղբանտարկյալները Բացի Մուշեղ Սաղաթելյանից ու Հարություն Ուռուտյանից, շիրակցի մյուս քաղբանտարկյալները՝ թվով 5 հոգի, արդեն ազատության մեջ են: Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին եւս 1 քաղբանտարկյալի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Չնայած հորդառատ անձրեւին՝ շիրակցի ընդդիմադիրները մոտ 2 ժամ գաղութի դիմաց սպասում էին իրենց ընկերոջը՝ բացականչելով.

Կրթում են բոնուս տրամադրողներին

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես, մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունները պետք է ունենան միջնորդագրերի եւ գրանցամատյանների էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն: Իսկ կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու եւ հերթերը բացառելու նպատակով, հարկային տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ:

Օրաթերթը շաբաթը մե՞կ են ստանում

«Հայփոստի» աշխատակիցների անպատասխանատու աշխատանքի եւ ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում: Հիմնականում բողոքները թերթերի բաժանորդների կողմից են, որոնք դժգոհում են, որ բաժանորդագրվելով այս կամ այն թերթը, դրանք պարբերաբար ստանում են ուշացումներով: Օրերս էլ «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Ղազարյանը եւ դժգոհել, որ

ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԽԼԵ՞Ն

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտ Երիցյանի կատարած հանցագործությունը պատճառ է դարձել խոսակցությունների, թե Ա. Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը: Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հաստատեցին, որ մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի

Շարունակելո՞ւ են շինել

«Առավոտի» հունիսի 18-ի համարում «Հարմարավետ բիզնես» հրապարակումից հետո, որը վերաբերվում էր մայրաքաղաքի Լենինականի խճուղում «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին գտնվող, քաղաքաշինական բոլոր նորմերին դեմ կառուցվող հերթական բենզալցակայանին, շատ արագ արձագանք եղավ: Հենց նույն օրը քանդվեց մետաղական կոնստրուկցիաների մի մասը: Տպավորություն էր, որ պատկան մարմինների վճռականությունը կբավականացնի մինչեւ վերջ գնալուն: Սակայն մի քանի օրվա դադարից հետո երեկ

Ընդդիմության հանրահավաքը՝ հուլիսի 2-ին

Թեեւ հունիսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, այդուհանդերձ, երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայտարարված հանրահավաքը մնում է ուժի մեջ, բայց Կոնգրեսը նաեւ հուլիսի 2-ին է հանրահավաք նախաձեռնել, որին մասնակցելու են նաեւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչները: Լ. Զուրաբյանի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031