Օրվա լրահոսը
ԿԿԱՅԱՆԱ «ԴԻԶԱՅՆ 2009» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մայիսի 30-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Դիզայն 2009» առաջին միջազգային ցուցահանդեսը: Ըստ «Արմինֆո» գործակալության տարածած հաղորդագրության, «Էկո» կենտրոնից հայտնել են, որ ցուցահանդեսը կծանոթացնի դիզայներական մտքի նոր միտումներին թե՛ տարածքների ներքին եւ արտաքին հարդարման, թե՛ հագուստի եւ զարդերի եւ թե՛ տպագրության եւ ինտերնետային դիզայնի ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն,
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՈՒՊ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿՈՐՆԵՐՈՎ»
«Առավոտին» ուղարկված նամակից տեղեկացանք, որ Զարեհ Մգրդիչեանը նկարիչ է, ծնվել է Սիրիայում, այնուհետեւ տեղափոխվել ԱՄՆ: Նա ունեցել է բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսներ: Հետաքրքիր են հատկապես Զարեհի դիմանկարները, որոնք պատկերում են Շարլ Ազնավուրին, Հակոբ Օշականին, տնանկ Հակոբին, Արմինեին եւ այլոց: Զարեհը 1998-ին 32 րոպեանոց մի ֆիլմ է նկարել՝ «Թուրքական սուպ՝ հայկական ոսկորներով», որը նվիրված է
ԱԶԻԶԱՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱԶԵՐԻՆԵՐԻՆ
Day.az-ը ցավագին է արձագանքել այն փաստին, որ ռուսաստանյան շոու-բիզնեսի՝ ազգությամբ ուզբեկ հանրահայտ երգչուհի Ազիզա Մուհամեդովան մի շարք, այդ թվում՝ Շուշիի ազատագրման առիթով կազմակերպված համերգներով վերջերս հանդես է եկել Արցախում: Իսկ ամենաշատը մեր հարեւաններին զայրացրել է Ազիզայի հետեւյալ հայտարարությունը. «Ես երջանիկ եմ, որ աստղերը վերջապես այնպես են դասավորվել, որ հայտնվել եմ հաղթանակած ղարաբաղյան հողի վրա: Շնորհավորում
ՆՇՎԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ
Մայիսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Օրվա առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատ» երիտասարդաց միության կազմակերպած միջոցառումը: Առաջին անգամ ելույթ ունեցավ մեկ ամիս առաջ ստեղծված նորաստեղծ «Արարատ» երգչախումբը: Մայիսի 21-ը, բացի Համբարձման տոնից, նշանավորվում է նաեւ որպես Սիսից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայրապետական աթոռի տեղափոխման հիշատակության օր: «Տոնը յուրաքանչյուր
ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ՄԱՐԴՈՒՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՇՏԱՊԵԼ
Շտապողականությունը մի կողմից օգնում է ճիշտ կառուցել կյանքը, մյուս կողմից խանգարում՝ մարդուն դարձնելով ժամանակի գերին: Կա՞ աշխարհում այնպիսի մեկը, ում ժամանակը չհետաքրքրի եւ օրվա ընթացքում գեթ մեկ անգամ ժամին չնայի: Պարզվում է՝ կան. ասում են՝ երջանիկներն ու հաջողակները երբեք ժամին չեն հետեւում… Ամեն օր ժամացույցը մեզ իր ծառայություններն է մատուցում՝ ուղղորդելով մեր անելիքների հերթականությունը: Նախկինում
Մերկ՝ խաղադաշտերում
Հաճախ է պատահում, որ մարզական այս կամ այն պայքարը որոշ ժամանակով կանգ է առնում՝ մարզաձեւի ամենամոլի երկրպագուի պատճառով: Բոլորովին վերջերս ֆուտբոլում, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, հանդիպման գլխավոր մրցավարին մարզասերների ռասիստական պահվածքի համար խաղը կանգնեցնելու, անգամ դադարեցնելու իրավունք վերապահվեց: Բայց դա ընդհանուր քաղաքականություն է: Մեր ասածը վերաբերում է անակնկալներին, որոնք մարզասերները զանգվածներին մատուցում են միայն ու միայն սեփական
ԱՄԵՆ ԲԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի աշխարհի անդրանիկ պատանեկան առաջնության կազմկոմիտեի եւ ԱԻԲԱ-ի ներկայացուցիչների առաջին մամուլի ասուլիսը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արման Մուրադյանը, նրա առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, ԱԻԲԱ-ի տեխնիկական պատվիրակ Օսվալդո Բիսբալը եւ ԱԻԲԱ-ի Մրցության ժյուրիի նախագահ Թերրի Սմիթը: Արման Մուրադյանը հայտարարել է, որ նախապատրաստական
«ՀՀ-ն գեղեցիկ է եւ անվտանգ»
Ասում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախագահ Ռիչարդ Նայը Ապրիլի 29-ին Արարատի մարզում մեկնարկեց «Ճանաչեք հայկական հուշարձանները» խորագրով ծրագիր, որի շրջանակներում Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղադրվեցին Արմաշի, Ուրանոցի, Լիճքի, Նորաշենի եւ Նորավանքի կիրճում բնակվող թռչունների մասին պատմող տեղեկատվական վահանակներ: Ծրագիրն իրականացվեց AMAP «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպության նախագահ Ռիչարդ Նայի խոսքով, «Թռչունների
«ԱՓԵԶՐԻ ԲԱԽՏԱԽՆԴԻՐՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Բանաստեղծուհի Հռիփսիմէն մտահոգված է Մայիսի 16-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանրապետության նախագահի 2008թ. մրցանակների հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ մրցանակներ չտրվեցին բժշկագիտության, հումանիտար գիտությունների, «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր», ինչպես նաեւ երիտասարդական մրցանակների «Գրականության» բնագավառներում: Առավոտը այս եւ Գրողների միությունում ստեղծված իրավիճակի թեմայով զրուցեց «Ցոլքեր» հ/կ-ի նախագահ, համանուն ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի Հռիփսիմէի
2000 շրջանավարտ, 800 քննություն
Մայիսի 23-ին Սյունիքի մարզի դպրոցներում մոտ 2000 շրջանավարտների համար կհնչի «վերջին զանգը»: Մարզկենտրոն Կապանում մոտ 600 շրջանավարտ կա, Գորիսում եւ Սիսիանում՝ 500-ական: Այս տարի Սյունիքի մարզում ուսումնական հաստատություններին հրաժեշտ է տալիս նույնքան շրջանավարտ, որքան անցած տարի: Համաքաղաքային ավանդական միջոցառումներ կկազմակերպվեն դպրոցականների համար, սակայն այս տարի «վերջին զանգի» տոնական համերգին մայրաքաղաքից աստղեր չեն հրավիրվի: Ըստ Սյունիքի
ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
ՀՀ քաղաքացիները ՀՀ մարզպետներին դիմում են առավելապես սոցիալական հարցերով Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մայիսի 22-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների քաղաքացիների ընդունելություն: Հերթագրվել եւ ներկայացել էր 23 քաղաքացի՝ Ալավերդի, Աքորի, Ախթալա, Արեւածագ համայնքներից, հիմնականում՝ սոցիալական խնդիրներով: Ալավերդի քաղաքի Սանահին գյուղական թաղամասի բնակիչ Լիզա Ռամազյան. «2008թ. ապրիլի 1-ից 15 000 դրամ թոշակս դարձավ
«Վերջին զանգի» հայկական տարբերակ
ՀՀ-ում ավարտական հանդեսին պատրաստվում են գումարներ հավաքելով եւ խնջույքի «մենյուն» որոշելով Այսօր «վերջին զանգ» կհնչի ՀՀ շուրջ 48 000 շրջանավարտի համար՝ մոտ 12 հազարը՝ Երեւանից: Երեկ որոշ դպրոցներում արդեն կատարվել է «վերջին դաս» կոչված արարողությունը: Կրթական ոլորտի պատասխանատուներն ամեն տարի հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ այդ արարողության համար գումարներ հավաքվեն, վերջին տարիներին էլ
ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ «ԿԵՆԳՈՒՐՈՒԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի կարծիքով՝ ոչ բոլոր դպրոցներն էին ճիշտ ընկալել մրցույթի էությունը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը ճանաչվել է մարտի 19-ին ՀՀ-ում անցկացված «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթող: Անցյալ շաբաթ մասնակից բոլոր 570 դպրոցներին ուղարկվել են ամփոփ հաշվետվություններ՝ տվյալ դպրոցի երեխաների արդյունքների վերաբերյալ: Իսկ երեկ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի
Ստիպում են համագործակցել
Ճակատագիրը ոստիկանների ձեռքերում է «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանի հայտարարությունները՝ ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ պետեկամուտների կոմիտեին, ըստ երեւույթին, այնքան էլ լուրջ չեն ընդունվել եւ դրանք մնացել են անպատասխան: Ավելին, ոչինչ չի ձեռնարկվել հայտարարություն անողի անվտանգությունն ապահովելու նպատակով: Երկու անչափահաս երեխաների մայրը հուսահատությունից ելնելով դիմել էր խմբագրությանը, հայտնելով, որ
ԿԱ՞ ԵՐՐՈՐԴ ԱՆՁՆԱԳԻՐ
Դատարանը մերժում էր միջնորդությունները «Նոր ժամանակները» հետեւում է «Հայկական ժամանակին»: Փաստաբանը ինքնաբացարկի առաջարկ է անում: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է փետրվարի 6-ին «ՀԺ»-ում տպագրված այն հոդվածը, համաձայն որի՝
Ուղեւորներին հատ-հատ ստուգում էին
Երեկ Արտաշատից Երեւան՝ գյուղերով երթեւեկող տրանսպորտն իր ուղեգծից շեղվել էր եւ երթեւեկում էր առանց գյուղերը մտնելու: Այդ առիթով ուղեւորներն ահազանգել էին «Առավոտի» խմբագրություն, դժգոհելով, որ երեկ ոստիկանները Արտաշատից Երեւան եկող բոլոր միկրոավտոբուսների առաջը կտրելով, ուղեւորներին մանրակրկիտ ստուգում են ու հարցուփորձ անում, թե ի՞նչ նպատակով են Երեւան գնում: Ստուգման են ենթարկվել անգամ ուսանողները, որոնցից պահանջել են
Հրդեհը «Նաիրիտից» անպակաս է
Երեկ Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնեցին, որ ժամը 18-ի սահմաններում կրկին հրդեհ է բռնվել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տարածքում: Այդ առիթով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Ըստ ծառայության պատասխանատուների, պոլիէթիլենի արտադրամասում այրվել են պոլիէթիլենային իրեր՝ 36 քմ մակերեսով: Փրկարար ծառայության տարածած այս հաղորդագրությունից անմիջապես հետո, հետեւեց «Նաիրիտ» գործարանի պատասխանը:
ՀԱԿ-Ն ՈՒ ՀԱՍԿ-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԿԾԼԻ ՈՒ ԿԾԱՂԿԻ
Նրանց ուշացած խոստումներն իրենց առատությամբ չեն զիջում մնացած կուսակցությունների տված խոստումներին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից դեռ 25-30 օր առաջ առաջադրված բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերն արդեն հրապարակել էին: Եվ միայն «Հայ ազգային կոնգրեսն» (ՀԱԿ) ու «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն» (ՀԱՍԿ) էին նրանցից հետ մնացել: Ընտրություններից ընդամենը 10-15 օր առաջ նրանք էլ ներկայացրին իրենց ծրագիրը: Իր
Շահույթը կրճատվել է
«ՀայՌուսգազարդ» ընկերության նախորդ տարվա շահույթը, 2007-ի համեմատությամբ, կրճատվել է 59,2%-ով եւ կազմել է 4563 մլն դրամ: Ընկերության հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ շահույթի կրճատումը պայմանավորված է պարտավորությունների վերագնահատմամբ, քանի որ 2007-ին դոլարի փոխարժեքը եղել է 345,2 դրամ, իսկ 2008-ին՝ 305,8 դրամ: Նշենք նաեւ, որ նախորդ տարի հանրապետություն ներմուծվող բնական գազի ծավալները, 2007-ի համեմատությամբ, աճել
Կա մեկը, ով կողմ է օրինագծին
Միջազգային տնտեսական ճգնաժամը մոտեցել է իր անկումային «պիկին» եւ սպասվում է, որ 4-րդ եռամսյակում տնտեսական վերելք կլինի։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսության վերաբերյալ նման կանխատեսում արեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ կարծես թե Հայաստանն էլ մեկ քայլ առաջ է գնում եւ այս տարվա 4-րդ եռամսյակից հետո նաեւ
Կառավարության դեմ կասկածող կա
Նախօրեին Ազգային ժողովում քննարկման դրված «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը այնքան էր վրդովեցրել պատգամավորներին, որ նրանցից ոմանք նույնիսկ հայտարարեցին, որ այդ նախագիծը «աբսուրդ» եւ հակապետական է, իսկ նրանք, ովքեր հեղինակել են այն, մեր երկրի տնտեսությունը փլուզելու նպատակ ունեն: Նշենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ հարկային տեսուչը, առանց զգուշացման, կարող է մտնել ցանկացած
ՕԵԿ-Ը ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ ՈՒ «ՑԻՍՏԵՌՆՆԵՐ» Է ԴՆԵԼՈՒ
ՕԵԿ-ը նախատեսում է երեւանցիներին էժան տաք ջուր եւ հոսանք մատակարարել Այս օրերին Երեւանի ավագանու համար կուսակցությունները պայքարում են՝ ով ինչպես կարող է՝ թաղային «ռազբորկաներով», «գլուխ գովելով», բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն մոռացել նաեւ նախընտրական ծրագրեր կազմել: Բոլոր կուսակցություններն անխտիր վստահեցնում են, որ, տիրապետելով քաղաքային իշխանությանը, իրենք Երեւանը շատ կարճ ժամկետում կդարձնեն տնտեսապես ու
Հիմա էլ մեղադրողը կորավ
«7-ից» անջատված գործերով անցնողները «կորելու» հակվածություն ունեն Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ կիսատ էր մնացել Ոսկերչյանի գործով վկա Վահագն Մանուկյանի հարցաքննությունը: Վերջինս նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ իրեն երկու անծանոթ մարդիկ են խնդրել, որպեսզի նա գրի, որ իրեն ԱԱԾ-ում ծեծել են։ Սակայն
ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԲԱՍՏԻԼԻ ԱՄՐՈՑ
Ընդդիմությունը համարում է, որ Կենտրոնը մտավորականության Բաստիլն է Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանդիպում-հանրահավաքը Կենտրոն համայնքի բնակիչների հետ տեղի ունեցավ Խանջյան փողոցին հարակից տարածքում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Բազմամարդ այս հանդիպումը վարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե Կոնգրեսը շարունակում է քաղաքական պայքար վարել, իսկ նրա մրցակիցները՝ իրար ծեծել. «Ամեն ինչ շատ նորմալ ընթանում
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ԿՏԱ
Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց ընտրություններից հետո կառավարության հրաժարականը՝ «հարկային փաթեթի» շուրջ գործադիրի եւ օրենսդիրի տարաձայնությունների պատճառով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց. «Այս պահին դժվար է կանխատեսել այդպիսի հնարավոր ելքը: Համենայնդեպս, մեր հիմնական խնդիրն է, որպեսզի կառավարությունը վերադառնա հայտարարված քաղաքականությանը՝ թե՛ 2008 թվականի ծրագրում ամրագրված նորմերին
Շանթը երախտապարտ է
Շանթ Հարությունյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «2008 թվականի մարտի 1-ի իմ հրապարակային ելույթը՝ անկախ իմ քաղաքական դիրքորոշումից, նպատակ ուներ ապահովել ցուցարար քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունը եւ պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվությունը: Իմ գաղափարաքաղաքական պայքարում երբեք չեմ առաջնորդվել ընդդիմություն-իշխանություն հակամարտության տրամաբանությամբ. միշտ գործել եմ «հանուն արդարության» սկզբունքով: Մարտի 1-ի երեկոյան, Մյասնիկյանի հրապարակում,
Ի գիտություն ԿԸՀ-ի
Համայնքը կձեւավորվի ընտրություններից հետո Արձագանքելով ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցում արտահայտած տեսակետներին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն ասաց. «Սահմանադրությունում կա դրույթ, որ Երեւանը համայնք է, բայց դա իրողությանը չի համապատասխանում, եւ բոլորն էլ այդ մասին գիտեն: Իրականում Երեւանը մեկ տասնյակից ավելի համայնքներ ունեցող քաղաք է` դրանք ունեն տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց ընտրովի
ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՃԵԼ ԼՈՒՐՋ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Կանխատեսում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը – Ավարտվող քարոզարշավը, Ձեր գնահատմամբ, հա՞րթ անցավ: Թե՞ արդեն ընդդիմադիրի կարգավիճակով հանդիպեցիք խոչընդոտների: – Բարեբախտաբար, ընդհանուր առմամբ՝ չենք ունեցել միջադեպեր: Եվ մեր ծրագրերին համապատասխան՝ իրականացնում ենք քարոզչությունը: Բայց այդպես չէ, թե ամեն ինչ հարթ է ընթանում, քանի որ տեղի ունեցող բախումները որոշակի առումով ստվեր
«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԱՅԼ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ»
Ստալինյան այս թեւավոր խոսքը երեկ հնչեցրեց ԺԿ ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանը Երեկ ՄԱԱ-ի եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած համատեղ նախընտրական քննարկման ժամանակ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն, ի շարս ՀՀԿ-ի այլ արժանիքների, հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ թիվ են կազմում քաղաքային տնտեսության խնդիրներին լավ ծանոթ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թաղապետարաններում: ԱԺ ՀՅԴ
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
Երեկ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը սկսեց կեսկատակ, կեսլուրջ՝ այս օրերին ՀՀ ԱԺ-ում ծավալված, իր ձեւակերպմամբ՝ անեկդոտիկ քննարկումներից, որոնք վերաբերում էին խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայությունից մշտական տեսուչ նշանակելուն. «Մի հզոր ընդվզում է սկսվել խորհրդարանում, որի պատմության վերջին 10 տարվա ընթացքում այսպիսի աղմուկ-աղաղակ չի եղել, ինչպես այս օրերին: Բայց ի՞նչ