Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԻԶԱՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱԶԵՐԻՆԵՐԻՆ

Մայիս 23,2009 00:00

\"\"Day.az-ը ցավագին է արձագանքել այն փաստին, որ ռուսաստանյան շոու-բիզնեսի՝ ազգությամբ ուզբեկ հանրահայտ երգչուհի Ազիզա Մուհամեդովան մի շարք, այդ թվում՝ Շուշիի ազատագրման առիթով կազմակերպված համերգներով վերջերս հանդես է եկել Արցախում: Իսկ ամենաշատը մեր հարեւաններին զայրացրել է Ազիզայի հետեւյալ հայտարարությունը. «Ես երջանիկ եմ, որ աստղերը վերջապես այնպես են դասավորվել, որ հայտնվել եմ հաղթանակած ղարաբաղյան հողի վրա: Շնորհավորում եմ բոլորիդ ու մասնավորապես արցախյան կուռ բանակին»:

Ըստ Day.az-ի, այսքանից հետո Ազիզան դեռ համարձակվել է ԶԼՄ-ներին հայտարարել, թե քվեարկել է «Եվրատեսիլում» Ադրբեջանը ներկայացնող դուետի օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել