Օրվա լրահոսը
Մարդու խառնվածքը՝ ըստ դեմքի
Աչքերը, հոնքերն ու քիթը «պատմում» են ձեր մասին Մարդու դեմքը բաց գիրք է համարվում: Դեմքի յուրաքանչյուր գիծ, ամեն մի կնճիռ շատ բան կարող է ասել տվյալ անձնավորության բնավորության եւ խառնվածքի մասին: Կարեւորվում են մարդու դեմքի հինգ հատվածներ՝ հոնքերը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները: Ներկայացնում ենք դրանցից երեքի՝ հոնքերի, աչքերի եւ քթի կապվածությունը մարդու բնավորության առանձնահատկությունների
ԱՆՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՂՆ Է
Անունը չի կարող մարդու կյանքում որեւէ ազդեցություն ունենալ «Անունս Վրույր է: Դա իմ մահացած քեռու անունն է: Մայրիկս է դրել՝ ի պատիվ նրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 13-ամյա Վրույրը եւ շարունակում, որ երազում է դաշնակահար դառնալ, այնպես, ինչպես քեռին է եղել: Ամեն օր աշխարհում տասնյակ երեխաներ են ծնվում եւ անվանակոչվում: Իսկ ի՞նչ է անունը
ՍՊՈՐՏԸ ԵՎ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ
Սպորտը գեղեցկություն է: Դրա համար էլ տասնյակ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն առանց սպորտի չեն պատկերացնում: Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես խաղային, այնպես էլ անհատական մարզաձեւերին: Մարզական պայքարի գեղեցիկ դրվագներն ակնթարթ են տեւում: Աչքդ թարթեցիր՝ պահն անցած է անվերադարձ ու այլեւս չի կրկնվի: Մարզական լուսանկարչությունը, ասես, հենց դրա համար է ստեղծվել. որսում է հանդիսատեսի աչքից վրիպած
Էստոնուհիները դարձան հաղթող
Աբովյան քաղաքում կայացավ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի ազգային հավաքականները: Դաշտի տերերին 3:0 խոշոր հաշվով հաղթելուց հետո՝ էստոնուհիները երկու օր անց առավելության հասան նաեւ Ղազախստանի նկատմամբ՝ 2:1, եւ, անկախ այսօր կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղում գրանցվելիք արդյունքից, իրենց համար ապահովեցին մրցաշարի հաղթողի կոչումը:
Մրցավարները արդեն հայտնի են
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2011 թ. երիտասարդների առաջնության որակավորման փուլում 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին Շվեյցարիայի իր հասակակիցների հետ արտագնա խաղն անցկացնելու է Վիլ քաղաքի «Բերգհոլցե» ստադիոնում: Այդ հանդիպումը ՈՒԵՖԱ-ի որոշմամբ սպասարկելու է Սերբիայի մրցավարական բրիգադը՝ գլխավոր մրցավար Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ: Եզրային մրցավարի պարտականությունը կատարելու են Ռադովան Ստեպանովիչը եւ Վլադանկո
Պայքարը շարունակում է 3-րդ տեղում
Բուլղարիայի մայրաքաղաքում շախմատի՝ երկու շրջանով անցկացվող «Bosna 2009» միջազգային մրցաշարի (այն ավանդաբար կազմակերպում է համանուն շախմատային ակումբը) էլիտար խմբի մասնակից վեց գրոսմայստերները, որոնց մեջ է նաեւ մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, երեկ խաղատախտակների առջեւ նստեցին յոթերորդ անգամ: Մովսիսյանը մինչ այդ Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես եկող Իվան Սոկոլովի հետ պարտիան 29-րդ քայլում ոչ-ոքի ավարտելուց
Սոֆիայում եռիշխանություն է
Բուլղարիայում մեկնարկած շախմատի 21-րդ կարգի «Mtel Masters» միջազգային գերմրցաշարի երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ Չինաստանի ներկայացուցիչ Վան Յուեն: Նա պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Սա ուկրաինացու երկրորդ անընդմեջ պարտությունն էր Սոֆիայում: Լենյեր Դոմինգես (Կուբա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) եւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Երկու տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է: Կարլսենը, Վան Յուեն եւ
Յոթերորդ տուրն անհաջող ստացվեց
Սենտ-Լյուիսում ընթացող շախմատի Ամերիկայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 7-րդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող երկու հայ գրոսմայստերներն անհաջողության մատնվեցին: Վարուժան Հակոբյանը պարտվեց Հակիրա Նակամուրային, իսկ Մելիքսեթ Խաչիյանը՝ Իլդար Իբրահիմովին: Միավորի կորուստը հատկապես նկատելի էր մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Վարուժանի համար, որը դրանից հետո նույն 4,5 միավորով նահանջեց
«Ձեւաչափը փոփոխելու կարիք չկա»
Եվրոպացիները՝ տարածաշրջանի, ԼՂՀ կոնֆլիկտի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ՝ մայիսի 15-16-ը Երեւանում անցկացվում է «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» թեմայով միջազգային համաժողով: «Այսօր մեր տարածաշրջանը կարեւորվում է որպես ժողովրդավարության զարգացման, միջազգային անվտանգության ու համագործակցության հարթակ, նաեւ որպես էներգետիկ պաշարների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի, որ արդի իրողությունների պայմաններում
ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԳՈԳՈԼԻ «ՇԻՆԵԼԻ»
Կամ տիկնիկային ներկայացում՝ մեծահասակների համար Ասում են՝ Գոգոլի «Շինելը» մեծ դեր է խաղացել ռուս գրականության զարգացման գործում: Դոստոեւսկին պատահական չի ասել. «Բոլորս ինչ-որ առումով սերում ենք «Շինելից»: Վիպակի հերոս Ակակի Ակակիեւիչ Բաշմաչկինը, որ ստորացված ու իրավազուրկ պետերբուրգցի չինովնիկ է, հրաշալի մարմնավորվել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» բեմադրության մեջ (բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան): Բեմադրիչը
Ոստիկանները ստուգում են հայկական եկեղեցին
Հռոմի Պապի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ հայկական եկեղեցու տարածքում իսրայելական ոստիկանությունն անցկացնում է ստուգումներ՝ անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում Հայր Ղեւոնդը՝ նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր եկեղեցու տարածք: Հետաքրքիր է, որ նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական եւ 60-ական թվականներին,
Քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ-ի Կոնգրեսի թուրքական խմբի համանախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերի նախաձեռնությամբ մայիսի 14-ին կազմակերպվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ ունկնդրում: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, լսումներին մասնակցել են ԱՄՆ-ի գերմանական «Մարշալ» հիմնադրամից Յան Օ. Լեսսերը, Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից Ստեֆան Ֆլանագանը եւ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդից Դավիթ Լ. Ֆիլիպսը: Անդրադառնալով
Բացակայում են անվտանգության երաշխիքները
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահող Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Ըստ նրա, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը մոտավորապես նույն ռազմական ներուժն ունեն, եւ այդ պայմաններում պատերազմը կարող է երկար տեւել եւ ոչ մի արդյունքի չհանգեցնել: Բացի այդ,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում՝ Երեւանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին եւ արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ ու փոխկախվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին
Կյանք՝ մահից հետո
Արվեստի նվիրյալների կյանքը շարունակվում է անգամ մահից հետո, հարատեւում նրանց մտքի եւ ձեռքի արգասիք գործերում: Գեղանկարիչ Սպարտակ Սարգսյանի երկրային կյանքը ավարտվեց 2008 թվականի մայիսի 17-ին՝ 60-ամյակը նշելուց 15 օր անց: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում նկարչի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել, բազմավաստակ գեղանկարչին ներկեր նվիրեցին: Հիմա, նկարչի մահից մեկ տարի անց,
Երգ ու պար՝ Պոլիտեխնիկում
Երեկ ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաներին կամ ծրագրավորմանը նվիրված, այլ հայ ավանդական երգի եւ պարի փառատոն: Միջոցառումն ավանդական է, այն իրականացվում է արդեն 30 տարի, դեռ այն ժամանակվանից, երբ Ճարտարագիտական համալսարանը կոչվում էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ճարտարագիտական համալսարանի հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու Վերոնիկա Խորասանյանն ասաց. «Այդ տարիների ընթացքում փառատոնին մասնակցել
3-րդ հազարամյակի ԵՊՀ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա «Երրորդ հազարամյակի համալսարանը 90 տարեկան է» խորագրով համերգային թատերականացված ծրագիր՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Հիմնադրման 15-ամյակն է նշում նաեւ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուստի մայր բուհի ծննդյան օրը համալսարանականները կշնորհավորեն նաեւ բուհի ակտիվ ուսանողներին: Միջոցառմանը ներկա կլինեն 1994 թվականին Ուսանողական խորհուրդը հիմնած երիտասարդները եւ նրանց հաջորդած բոլոր
Ֆանտաստիկայի մրցույթ
Օրերից մի օր երկու ուսանող որոշեցին կազմակերպել ֆանտաստիկայի ժանրում գրական մրցույթ՝ երիտասարդների շրջանում:Երեկ «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ այդ մրցույթում հաղթողների մրցանակաբաշխությունը: Դրամական մրցանակների եւ գրքերի արժանացավ 7 մասնակից: Մրցույթի կազմակերպիչ, «Արմկոն» ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Սմբատյանն «Առավոտին» ասաց. «Ժամանակին ՌԴ-ում մասնակցել եմ «Ցարկոն» գրական փառատոնին: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ ֆանտաստիկայի
«ԻՄ ՏՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ»
Երեկ Սիրահարների այգին վերածվել էր փոքրիկ Հայաստանի «Իմ տուն-Հայաստան». այսպես էր կոչվում երեկ Սիրահարների այգում կազմակերպված ցուցահանդեսը, որի բնաբանն էր. «Բազմաթիվ անավարտ գործեր կան, բայց «Իմ տուն-Հայաստանը» հարուստ եւ հպարտ է իր տաղանդաշատ պատանիներով»: Հենց նրանք էլ երեկվա միջոցառման գլխավոր դերակատարներն էին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ստացած Մայր Իզմիրլյանի անվան մանկատան, «Տիրամայր Հայաստան Պողոսյան» կրթահամալիրի,
«ԹԵԺ ԳԻԾ»՝ ՆԱԵՎ ԱՄՆ-ՈՒՄ
Հայաստանյան մամուլը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 25-ից Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ առայսօր չի վերադարձել ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Նազարեթ Բերբերյանը: Վերջինս Հյուսիսային պողոտայում կառուցվող հյուրանոցի եւ Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող կարպետների արտադրամասի սեփականատերն է: Տեղի ունեցածը արձագանք է գտել Սփյուռքում: ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիա նահանգում ապրող Բերբերյանի
ՀԱՅԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Երեկվանից ինտերնետում www.hay.spyurq. am հասցեում ողջ աշխարհին հասանելի է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը՝ կայքը: Թերթը արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով է: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ նախագծի հիմնական նպատակը հայկական սփյուռքի խնդիրների քննարկման համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումն է, Հայաստանի եւ օտար երկրներում հայկական համայնքների միջեւ նոր կապերի
ՃԱՄՓՈՐԴԸ ՏԱՆՆ Է ՀԱՆԳԻՍՏ ԳՏՆՈՒՄ
Հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող հայաստանցի դերասանուհի Նարե Հայկազյանի հետ – Ե՞րբ եւ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից: – Հայաստանից հեռանալու մտադրություն երբեւէ չեմ ունեցել: Ես ԱՄՆ աշխատանքային հրավերով եմ այցելել եւ հետո, երբ արդեն այստեղ էի, ամիսներ անց հասկացա, որ սա նոր ընկալումների, նոր զգացական ձեռքբերումների համար մեծ առիթ է: Նաեւ ավելի ազատ մտածելու հնարավորություն է, ինքնադրսեւորման բոլորովին
Նախարարը հաշվարկել է վնասի չափը
Երեկ, «Նաիրիտ» քիմիական գործարան այցելության ժամանակ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, այնքան էլ հավանական չէ, որ գործարանում պայթյունը կարող էր տեղի ունենալ «արհեստական միջամտության արդյունքում»: Նախարարի խոսքերով. «Տեղի է ունեցել ինչ-որ տեխնոլոգիական պրոցեսի խախտում, բայց մինչ այդ գործարանը նորմալ աշխատել է: Իսկ թե ինչն է
Վարորդի փոխարեն մեքենային են տուգանում
Գյումրեցի անհատ տաքսու վարորդները շարունակում են բողոքել ճանապարհային ոստիկանների ու հարկային տեսուչների դեմ, որոնք վարորդներին կանգնեցնելով ու նրանց փաստաթղթերը ձեռքներից խլելով՝ հարկադրում են ստորագրել արձանագրության տակ, որը նախատեսում է առնվազն 20 հազար դրամի տուգանք: Վարորդների իրավունքները պաշտպանելու նպատակով, երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հյուրընկալել էր «Աքիլլես» վարորդների իրավապաշտպան հ/կ-ի փաստաբան Կառլեն Սահակյանին:
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱՆ
Բնապահպաններն արդեն իսկ ահազանգում են, որ «Նաիրիտի» հրդեհը չի կարող անհետեւանք անցնել Նախօրեին «Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով բռնկվել է ուժեղ հրդեհ, մայրաքաղաքի, հատկապես գործարանին հարակից թաղամասերի բնակիչների շրջանում անհանգստության պատճառ է դարձել: Չնայած «Նաիրիտից» վստահեցնում են, որ վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել եւ վտանգավոր արտանետումներ չկան, սակայն, ըստ բնակիչների, նախօրեին՝
Հանձնաժողովը դե՞մ գնաց կառավարությանը
ԱԺ-ն ու գործադիրը պայքարում են գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու իրավունքի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանձնաժողովականներին հայտնել է, որ այս օրինագծերին կառավարությունը բացասական եզրակացություն է
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Այն գործիչները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին սրա համար՝ հիմա պաշտպանում են Սերժ Սարգսյանի նույն քաղաքականությունը: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները՝ Պրահայում: Երբ ապրիլի 28-ի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն մշտապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել՝ «Առավոտը» հիշեցրեց, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իշխանական հակաքարոզչությունն իրականացվում էր նաեւ
ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքվում մայիսի 13-ին արած հայտարարությունը՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի հետ համաձայնագիր չստորագրելու մասին, ըստ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ ոչ այլ ինչ է, քան նախապայման: Այդ մասին նա հայտարարեց երեկ՝ «Փաստարկ» ակումբում: Ըստ Կիրո Մանոյանի՝ Բաքվում հնչած հայտարարությունից հետո Հայաստանը պետք է դադարեցներ
Ադիբեկյանին չեն հավատում
Երեկ հրավիրած ասուլիսում առաջիկա ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը հրապարակեց «Երաշխիքներ երեւանցիներին» կարգախոսը, որով իրենք առաջնորդվում են այս ընտրություններում, եւ որն, ըստ նրա, շատ արդիական է: Նա նաեւ կարգախոսին համահունչ խոստումներ տվեց երեւանցիներին՝ ընտրվելու դեպքում լուծել նպաստների հարցը, քաղաքային տրանսպորտը դարձնել 50 դրամ, Երեւանի համար սեփական հեռուստաընկերություն հիմնել: Կարապետիչը վստահություն հայտնեց նաեւ,
ՀԿԿ-ն պատրաստ է աջակցել դատախազությանը
«Այս անգամ բախտներս բերեց»,- «Նաիրիտի» վթարի մասին ասում է Ռուբեն Թովմասյանը Նախորդ օրը «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը առաջ է բերել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարի վրդովմունքը, ինչը երեկ նա հարկ համարեց կիսել «Առավոտի» հետ: Ընկեր Թովմասյանը գտնում է, որ մահացու ելքերով այդ վթարը «կապիտալիզմի թալանչիականության վառ ապացույցն է»: Նա Հայաստանի իշխանություններին մեղադրում է անտարբերության եւ